ՆԵՐՍԷՀԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ (50)

Այդ երեքտասանամեայ միջոցին, Տրդատ նորէն պատերազմներ վարեց Պարսից դէմ, որք չէին հրաժարած Հայաստանի մէջ Պարթեւազնեան ճիւղը ջնջելու, եւ երկիրը Սասանեանց ազդեցութեան ներքեւ առնելու գաղափարէն։ Պատերազմի բախտը յաջող գնաց Տրդատի՝ Վռամ Բ-ի հանդէպ, բայց երբ Ներսէհ գահակալեց, նոր ոյժեր հաւաքեց, եւ այնպէս յարձակեցաւ 294-ին, որ Տրդատ պարտաւորուեցաւ անգամ մըն ալ Հռոմայեցւոց մօտ ապաւինիլ, եւ անոնց օգնութեամբ Պարսիկները հեռացնել, եւ իր գահը ապահովել։ Հռոմայեցւոց համար տեսակ մը ինքնապաշտպանութեան գործ էր Հայաստանը պաշտպանել, որ թումբ մը կը կազմէր երկու կայսրութեանց միջեւ. առանց անոր Պարսիկները կրնային դիւրաւ Հռոմէական կայսրութեան սահմանները մտնել։ Գրիգորի միջադէպը ընդհանուր ատելութիւն մը գրգռած էր Տրդատի վրայ քրիստոնէից դէմ, եւ այն ատենէն կրկին հրովարտակներ արձակած էր քրիստոնեաները կռապաշտութեան բռնադատելու եւ գաղտնի քրիստոնեաները կառավարութեան յայտնելու համար (ԱԳԹ. 73, 76)։ Այս պատճառով պահ մը աւելի դժուարացաւ քրիստոնէից վիճակը Հայաստանի մէջ, Թէոդորոս Սալահունիի (§ 39) եւ Սուկաւէտի վկայից նահատակութիւնները (§ 40), ուրիշ նմաններն ալ ունեցած ամէն կողմ, եւ թերեւս այս պատճառով Արտազու աթոռն ալ անգլուխ կրցաւ մնալ ժամանակ մը, կամ թէ հայրապետներ պարտաւորուեցան զժողովս սրբոց ի թաքստեան կառավարել, ինչպէս երբեմն Մուշէ հայրապետ (§ 28)։

Հատկորոշիչներ՝ Հայաստան, յարձակում, պարսից

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

ՄԱՀՆ ՈՒ ՅԻՇԱՏԱԿԸ (81)

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մահվան մանրամասները

ԿԱՆՈՆՔ ԵՒ ՃԱՌՔ (80)

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանոններն ու ճառերը

ՀԱՒԱՏՈՅ ՀԱՆԳԱՆԱԿԸ (79)

Նիկիական հանգանակի մասին