Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Աղվանքի սուրբ Գրիգորիս կաթողիկոսը,
Գրիգորիսի ձեռնադրութիւնը, Գրիգորիսի նահատակութիւնը, (Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում» գրքից),
Խոսրով III Կոտակի գահակալությունը,
Թաթուլ և Վարոս ճգնավորները,
Սուրբ Անտոնը և Կրոնիդեսը,
Անտոն եւ Կրօնիդէս (Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում» գրքից)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Երեմիա մարգարե, 33. 14-22
«Ահա օրեր են գալու, – ասում է Տէրը, – եւ ես հաստատ կատարելու եմ իմ բարի խօսքերը, որ յայտնեցի Իսրայէլի տան մասին եւ Յուդայի տան մասին: Այն օրերում եւ այն ժամանակ Դաւթի համար մի արդար շառաւիղ պիտի ծնեմ, որն իրաւունք ու արդարութիւն պիտի պաշտպանի երկրի վրայ: Այն օրերում Յուդայի երկիրը պիտի փրկուի, եւ Երուսաղէմը յոյսով պիտի ապրի: Այս է այն անունը, որով նա պիտի կոչուի «Տէրն է մեր արդարութիւնը»»: Տէրն այսպէս է ասում. «Դաւթի սերնդից Իսրայէլի տան գահին նստող մարդ չպիտի պակասի, եւ ղեւտացի քահանաներից իմ առաջ ամէն ողջակէզ մատուցող, զոհաբերութիւն անող եւ խունկ ծխող մարդ չպիտի պակասի»: Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիա մարգարէին՝ ասելով. այսպէս է ասում Տէրը. «Եթէ կարողանաք խափանել ցերեկուայ իմ ուխտը եւ գիշերուայ իմ ուխտը այնպէս, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, ապա կը խափանուի նաեւ իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառայ Դաւթի հետ, – նաեւ իմ պաշտօնեաների՝ ղեւտացի քահանաների հետ, – թէ՝ չի ունենայ նա որդի, որ թագաւորի նրա գահի վրայ: Ինչպէս որ անթուելի են երկնքի աստղերը, եւ անչափելի ծովի աւազը, այդպէս էլ պիտի բազմացնեմ իմ ծառայ Դաւթի սերունդը եւ ղեւտացիներին՝ իմ պաշտօնեաներին»:
Եսայի մարգարե, 18. 7
Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում, գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լերան վրայ:
Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 10. 32-36
Արդ, յիշեցէ՛ք առաջին օրերը, երբ դեռ հազիւ լուսաւորուած, բազում տքնութիւնների եւ չարչարանքների համբերեցիք՝ մերթ նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուելով, մերթ այդպիսի բաներ կրողների վիճակին մասնակից լինելով, քանզի ե՛ւ բանտարկուածներին կարեկից եղաք, ե՛ւ ձեր ունեցուածքի յափշտակումը ուրախութեամբ ընդու նեցիք, քանի որ գիտէիք, թէ ձեզ համար լաւագոյն հարստութիւն ունէք երկնքում, ուր այն միշտ մնում է: Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի, Աստծու կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը:
Ավետարան ըստ Ղուկասի, 10. 21-24
Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ: Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ո՛վ է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ո՛վ է Հայրը, եթէ ոչ՝ Որդին եւ նա, ում կը կամենայ Որդին յայտնել»: Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կը տեսնեն այն, ինչ դուք տեսնում էք: Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԴՁ. Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին եւ սրբոց հարցն՝ Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեայ վանսն կատարեցան։
Օրհ. դկ. Արմատ ճշմարիտ (տե՛ս բձ. Ով երջանիկ): Հրց. (զթոռանցն ասա) ակ. Որ զլոյս աստուածային։ Մնկ. դկ. Աստուածային հաւատոյ։ Ժմտ. Զհայրապետականն եւ Ճգնաւորք Քրիստոսի։ Ճշ. շրկ. գկ. Հովիւ քաջ։ Հմբ. բձ. Յաւուրս վերջին ժամանակի։
0 կարծիք