Շարական անառակի կիրակիի

ՇԱՐԱԿԱՆ ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻԻ

(Բ. պատկեր)
Լոյս ի Լուսոյ, Ծնունդ և Ծագում,
Որ եկիր ի խնդիր մոլորեալ ոչխարի բնութեանս,
Զոր ընդ խաչին բարձեր ի վերայ ուսոյդ,
Մաքրեա զմեզ ի մեղաց մերոց:
Սուրբդ սրբոց էից մաքրութիւն,
Որ ածեր տան Քո աւել` ի մեղաց զաշխարհս մաքրելով,
Ի նմա գտեալ զպատկեր Քո նորոգեցեր,
Նորոգեա՛ զմեզ ի հնութենէ մեղաց:
Ընդ անառակին որդւոյ գոչեմք առ Հայրդ գթած.
Մեղաք յերկինս և առաջի Քո, քաւի՛չ յանցանաց.
Ե՛լ ընդ առաջ սիրով, գրկեա՛ համբուրիւ`
Մաքրել զմեզ ի մեղաց մերոց:
Աղբիւր կենաց` բղխեալ յեդեմայ, սուրբ Աստուածածին,
Որով արբեցաւ երկիր ծարաւուտ Հոգւոյն իմաստիւք.
Տալ մեզ մաղթեա աղբիւրս արտասուաց`
Մաքրել զմեզ ի մեղաց մերոց:
 
Թարգմանություն.
 
Լույսից Լույս, Ծնունդ և Ծագում [Հիսուս Քրիստոս],
Որ եկար փնտրելու ոչխարի նման մոլորված մարդկությանը.
Որ խաչիդ հետ ուսիդ առար,
Մաքրի՛ր մեզ մեր մեղքերից:
Սրբերի Սուրբ և Էակներին սրբացնող,
Որ տունդ ավլեցիր` աշխարհը մեղքից մաքրելով,
Նրանում Քո պատկերը գտար և նորոգեցիր,
Մե՛զ էլ նորոգիր հնացած մեղքերից:
Անառակ որդու հետ Քեզ ենք կանչում, Հա՛յր գթած,
Մեղք գործեցինք երկնքի դեմ և Քո առաջ, քավիչ հանցանքների,
Ընդառա՛ջ արի սիրով, գրկի՛ր, համբուրի՛ր`
Մեզ մեր մեղքերից մաքրելու համար:
Եդեմից բխող կյանքի աղբյուր, սո՛ւրբ Աստվածածին,
Որից, հոգևոր իմաստով, կուշտ խմեց ծարաված երկիրը,
Մաղթիր, որ մեզ արցունքի աղբյուրներ տրվեն`
Մեզ մեր մեղքերից մաքրելու համար:
Հատկորոշիչներ՝ Անառակի, կիրակի, շարական

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Շարական անառակի կիրակիի

ՇԱՐԱԿԱՆ ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻԻ (Բ. պատկեր) Լոյս ի...

Ավագ անառակը

ԱՎԱԳ ԱՆԱՌԱԿԸ Չկամությունը և նախանձը մարդուն...

Վատնում

ՎԱՏՆՈՒՄ Վատնումը մեծագույն չարիք է անհատի եւ...