Շավիղ ԺԷ.

Հարց. Ինչի՞ համար է զրկելը մարդասպանություն համարվում:

Պատասխան. Եթե մարդ սպանես, մի անգամից կազատվի այս աշխարհից, բայց եթե մեկին անվանարկես, որ պատվազուրկ լինելով չկարողանա առևտուր անել, կամ նրա ապրանքը անիրավությամբ ձեռքից խլես, այնպես որ նա ծայրահեղ աղքատության մեջ հայտնվի, ապա այդ մարդը քանի անգամ կորցրած ապրանքը և պատիվը մտաբերի, այնքան անգամ կմեռնի սրտի կսկիծից: Այս պատճառով դա սպանություն է համարվում:

Հարց. Ինչպես արդեն ասացինք, մարդկանցից և ոչ մեկը նման փոքր գողություններից զերծ չէ, նմանապես չկա մեկը, որ զերծ լինի այս տեսակ մարդասպանությունից: Իսկ իմ աշխարհասիրության մասին ի՞նչ կասես:

Պատասխան. Ես ի՞նչ կարող եմ ասել, գուցե իմ ասածին չհավատաս էլ: Գնա Հակոբոս և Հովհաննես առաքյալների մոտ, նրանք այդ մասին մանրամասն գրել են, նրանցից սովորիր:

Հարց. Ես նրանց որտե՞ղ գտնեմ ու հարցնեմ, քո ասածիդ էլ կհավատամ. չտեսա՞ր՝ մինչև հիմա ինչ որ ասացիր, հավատացի առանց հակաճառելու, սրան էլ կհավատամ, միայն թե դու բացատրի՛ր:

Պատասխան. Հակոբոս առաքյալը գրում է. «Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակոբոս

Դ 4): Գնա մտածի՛ր, տե՛ս, թե որքան սոսկալի բան է, եթե մարդ թշնամի լինի Աստծուն, և որքան ավելի սոսկալի կլինի նրա վիճակը մահից հետո: Որովհետև ի՞նչ օգուտ, եթե տասը պատվիրաններից ինը կատարած լինես և միայն մեկի խափանման՝ աշխարհասիրության պատճառով թշնամանաս Աստծուն և կորստյան մատնվես:

Հարց. Հովհաննես առաքյալն ի՞նչ է ասում:

Պատասխան. «Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ» (Ա Հովհաննես Բ 15): Տեսա՞ր, որ Հովհաննեսն էլ Հակոբոսի պես է ասում, և այստեղ է կատարվում Հակոբոսի խոսքը. «Եթե բոլոր պատվերները պահես ու մեկը զանց առնես, պարտական կլինես ամբողջ օրենքին» (Հակոբոս Բ 10):

-----------------------
Հին հղումը
Հատկորոշիչներ՝ երկնքի, ճանապարհ, շավիղ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Submit a Comment

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից...

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի...

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես,...