11. Հայաստանի առաքելական քարոզութեան յիշատակութիւնները լրացնելու համար աւելցնենք, թէ Թադէոսէ եւ Բարթողիմէոսէ զատ Հայաստանէ անցան կ’ըսուի եւս Թովմաս, որ Հնդկաց առաքեալը եղած է ըստ աւանդութեան։ Շմաւոն կամ Սիմոն Նախանձայոյզ ալ, որ իբր Պարսից առաքեալ ճանչուած է (ԽՈՐ. 110) եւ որուն անունով կը պարծի ցարդ Քաղղէացւոց Բաբելոնի կամ Տիզբոնի պատրիարքութիւնը, Հայաստանէ անցած է։ Յովհաննէս Աւետարանիչի գրած Կաթողիկեայց թուղթերէն առաջինին ճակատը հին ձեռագիրներէ ոմանց մէջ Պարթեւաց եւ Հայոց անունը նշանակուած է, ուստի շատեր կը հետեւեցնեն թէ Յովհաննէս ալ այն կողմերը քարոզած է։ Պետրոսի առաջին Կաթողիկեայց թղթոյն սկիզբը կը յիշուին Պոնտացիք եւ Կապադովկացիք (Ա. ՊԵՏ. Ա. 1), որով Փոքր Հայոց կողմերը քարոզած լինելը կ’իմացուի։ Մատաթիայի համար ալ կ’ըսուի թէ մինչեւ Խաղտեաց կողմերը շրջած է։ Ինչպէս կը տեսնուի, Հայեր իրենց երկու առաքեալներէն զատ, ուրիշ առաքեալներու ալ այցելութիւնը ունեցած են։
Ամուսնությունը քեզ համար չի…
Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չի:
Մինչ կհասցնեք ենթադրություններ անել, շարունակե՛ք կարդալ:
0 կարծիք