ՄԵՍՐՈՊԻ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ (206)

Սահակի մեկնելէն ետքը, Մեսրոպ արդիւնաւոր կերպով վարեց իր պաշտօնը յունական բաժնին մէջ, ամէն կողմ դպրոցներ բացաւ եւ տեսուչներ հաստատեց։ Գնիթ եպիսկոպոս Դերջանի դպրոցներուն վերակացութիւնը ստանձնեց, Դանան Եկեղեցացիի յանձնուեցան Եկեղեաց, այսինքն՝ Երզնկայի գաւառին դպրոցները, ինչպէս Ենովք Սպերցիին՝ Սպերի գաւառին դպրոցները (ԽՈՐ. 258)։ Իսկ Սիւնեաց նահանգին համար նշանակուեցաւ Անանիա եպիսկոպոսը, որուն պաշտպան կը կանգնէր Վասակ Սիւնի նախարարը, զոր իբր այր խորհրդական եւ հանճարեղ եւ յառաջիմաց կը գովէ Կորիւն (ԿՈՐ. 25)։ Ասոնք ընդհանրապէս իրենց գաւառներուն եպիսկոպոսներն էին, որոնք պատիւ կը համարէին դպրոցական տեսուչի պաշտօնը, եւ հոգեւորական եւ կրթական գործերը միանգամայն կը վարէին։ Մեսրոպ փոյթ ունեցաւ կեդրոնական հաստատութիւն մըն ալ կազմել, ուսկից նորանոր ուսուցիչներ կարենային հասնիլ, եւ առ այս ընտրեց Շաղգոմքի կամ Շատգոմքի հովիտը, զոր շատեր կը նոյնացնէին Թորդումի հովիտին հետ, այլ առտեղեաւ եղած զննութիւններ եւ աշխարհագրական տեղեկութեանց մերձեցումներ կը նոյնացնեն Սպերի մօտ, այժմեան Մասաթտէրէ կոչուած գեղեցիկ հովիտին հետ։ Այնտեղ Մեսրոպ բովանդակեաց զվարդապետութիւնս առաջին առելոց խմբից, որոց ուսումը ոչ որպէս արուեստ ուսուցանէր, լոկ արտաքին ուսման ձեւով, այլ իբրեւ զհոգի առաքելաբար աշակերտելոցն տայր (ԽՈՐ. 257), ինչ որ կը ցուցնէ, թէ դպրութեանց հետ վանական կրթութիւնն ալ կը միացնէր, որով Շատգոմքի վարդապետանոցը իբրեւ ազգային դպրեվանքերու անդրանիկը պէտք է նկատել։ Պահ մը Մեսրոպ անձամբ հաստատութիւնը կառավարելէ ետքը Ղեւոնդ Վանանդեցին վերակացու թողուց եւ ինքն ուրիշ ձեռնարկի փութաց։

Հատկորոշիչներ՝ դպրոցներ, Մեսրոպ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

ՍՈՒՐՄԱԿ ԵՒ ԲՐՔԻՇՈՅ (213)

Այդ կացութեան ներքեւ Սուրմակ եւ ոչ իսկ իր...

ՍԱՀԱԿԻ ԱՔՍՈՐԸ (212)

Երբոր Սուրմակ եւ նախարարները Տիզբոն հասնելով...

ՍԱՀԱԿԻ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆԸ (211)

Այս եղելութիւնները կը կատարուէին 427-է 428...