Ղազարոսը, Մարթան և Մարիամն ապրել են Տիրոջ երկրային կյանքի ժամանակ` Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում: Հիսուս առանձնահատուկ սիրով է լցված եղել նրանց նկատմամբ և Երուսաղեմ այցելելիս հաճախ հյուրընկալվել նրանց տանը: Մահացած Ղազարոսի մասին իմանալուց հետո, երրորդ օրը Քրիստոս հարություն է տալիս նրան` ուրախացնելով քույրերին:
Մարթան Ղազարոսի ավագ քույրն էր` գործունյա և աշխատասեր, իսկ Մարիամը` Աստծո խոսքն ունկնդրելուն նվիրված բարեպաշտ մի հավատացյալ: Եղբոր հարությունից հետո, Մարիամը թանկարժեղ յուղով օծում է Քրիստոսի մարմինը: Ըստ Ավանդության` նրանք մեկնում են Կիպրոս, ուր հետագայում և կնքում են իրենց մահկանացուն:
Հայ Եկեղեցին Ղազարոսի հարության պատմությունը հիշատակում է Մեծ պահքի 41-րդ օրը։
Ղազարոսը, իր քույրերով հանդերձ, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու, Քրիստոսի խաչելությանը հավատացած սուրբ Ղունկիանոս Հարյուրապետի հետ հիշատակվում է նաև Ս. Խաչի Զ․ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
0 կարծիք