Սուրբ Ղունկիանոս հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արեմաթացու, Քրիստոսի բարեկամ Ղազարոսի և նրա քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակի օր

Ղունկիանոս հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արեմաթացու, Քրիստոսի բարեկամ Ղազարոսի և նրա քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակի օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Ղազարոսը, Մարթան և Մարիամը

Ղազարոսը, Մարթան և Մարիամն ապրել են Տիրոջ երկրային կյանքի ժամանակ` Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում: Հիսուս առանձնահատուկ սիրով է լցված եղել նրանց նկատմամբ և Երուսաղեմ այցելելիս հաճախ հյուրընկալվել նրանց տանը: Մահացած Ղազարոսի մասին իմանալուց հետո, երրորդ...