Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը

Բաժին՝ ԸՆԹԱՑԻԿ

Ձեզանից շատերը երևի կհիշեն, որ 2011-ի դեկտեմբերի 28-ին հրատարակեցինք «Երեք արտասովոր հյուրերը և բարի աստղը», ինչպես նաև «Երեք մաղերը» բարոյախրատական փոքրիկ պատմությունները։

Շատ կարճ ժամանակահատվածում այդ փոքրիկ պատումները սիրվեցին և մի քանի հազար ընթերցողներ եղան։ Հետո տեղեկացանք, որ ոմանք, նույնիսկ անանուն, առանց իրենց այդ պատումները սնուցող աղբյուրին հղում կատարելու, անվանափոխություններով պատճենեցին տարբեր տեղերում։

Հարգելի ընթերցողներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ այդ պատումները թարգմանած անձը հրատարակել է այն՝ գիրքը կոչելով «Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը»։

Գիրքը թարգմանություն է գերմաներենից։

Գրքում ընդգրկված են 25 այնպիսի գեղեցիկ և ուսուցողական պատումներ, ինչպիսին են վերոնշյալ երկուսը։

Գիրքն առայժմ գրախանութներում հասանելի չէ։

Ցանկացողները կարող են այն ձեռք բերել մեր միջոցով՝ գրելով մեզ կապի բաժնից կամ զանգահարելով +37495709075 հեռախոսահամարով։

Նշեմ, որ տպաքանակը խիստ սահմանափակ է, ընդամենը 300 օրինակ, այնպես որ ցանկացողները պետք է շտապեն։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

5 Կարծիքներ

  1. Գառնիկ

    Որքան հասկացա, գիրքը մանուկների համար է չէ՞ նախատեսված։ Իսկ ի՞նչ արժե այդ գիրքը։

    • Ղուկաս Վահան

      Մենք կարծում ենք գիրքը տարիքային սահմանափակում չի ճանաչում։ Այն այնքան պարզ է, որ ընկալելի է թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար։

      Եթե նախորդ երկու պատումները կարդացել եք, ապա ավելի պարզ կլինի գրքի ընդհանուր բնույթը։

      Գրքի արժեքի համար զանգահարեք վերևում նշված հեռախոսահամարով։

      • Գառնիկ

        Շնորհակալություն, կկարդամ նշված պատումները։

  2. Ղուկաս Վահան

    Գիրքն այժմ հնարավոր է ձեռք բերել Բուկինիստից՝ Մաշտոցի պողոտայում գտնվող «Գրքերի աշխարհ»-ից։

    Քանի որ այնտեղ գրքերը շատ են և դժվար կլինի այն գտնել, ուստի աշխատողներին հայտնեք գրքի անունը և ասեք, որ այն հավանաբար առակներին առնչվող բաժնում է։

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շնորհավոր Սուրբ Ծնունդ

Սուրբ Ծննդյան շնորհավորական

Շնորհավոր Ամանոր

Ի սրտե շնորհավորում ենք բոլորին Նոր Տարվա...

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց   Ի սրտե...