Հուլիանե և Վասիլուհի սուրբ կույսերի հիշատակության օր

Բաժին՝ Օրեր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սրբուհի Հուլիանե,

Սրբուհի Վասիլուհի։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Երգ երգոց, 8. 8-14

«Մեր քոյրը փոքրիկ է եւ դեռ չունի ստինքներ. ի՞նչ պիտի անենք այն օրը, երբ գան նրան ուզելու։ Եթէ պարիսպ լինէր նա, վրան արծաթէ աշտարակներ կկանգնեցնէինք, եթէ դուռ լինէր նա, եղեւնափայտի տախտակներ կշինէինք վրան»։

«Ես պարիսպ եմ, եւ իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես երեւում եմ ինչպէս մէկը, որ իր խաղաղութիւնն է գտել»։

Սողոմոնը մի այգի ունէր Բեէլմաւոնում. իր այգին նա տուեց պահապաններին։ Նրանցից իւրաքանչիւրը հազար արծաթ պիտի բերէր պտղի փոխարէն։ Իմ այգին իմ առջեւն է. հազարը Սողոմոնին, եւ երկու հարիւրը՝ պահապաններին, որ պահում են նրա պտուղը։

Հարսն ասում է. «Դու՛, որ նստել ես պարտէզների մէջ, եւ ուրիշները լսում են քեզ, քո ձայնը լսելի՛ դարձրու նաեւ ինձ»։

«Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեամի պէս, կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։

Օսե մարգարե, 14. 6-9

Ես ցօղ կդառնամ Իսրայէլի համար, նա կծաղկի ինչպէս շուշան եւ իր արմատները կտարածի ինչպէս լիբանոսը։ Կընդարձակուեն նրա ճիւղերը, նա կդառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կբուրի ինչպէս կնդրուկի բոյր։ Կդառնան եւ կնստեն նրա յարկի տակ, կապրեն եւ ապահով կլինեն ցորենով, նա կբողբոջի ինչպէս որթատունկ, եւ նրա յիշատակը կը լինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար:

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 6. 16 – 7. 1

Ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. ասում է Ամենակալ Տէրը։

Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով։

Ավետարան ըստ Ղուկասի, 8. 1-3

Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծու արքայութիւնը։ Եւ նրա հետ էին Տասներկուսը եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթը դեւ էր դուրս եկել, Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԲՁ. Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ։

Օրհ. Մրտ. բձ. Օրհնեն զքեզ: Հրց. Մրտ. ակ. Բ. Որ բարձրեալդ ես: Մնկ. և հմբ. դկ. Յիշատակ Քրիստոսի։ Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. բձ. Ուրախանան հրեշտակք։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: