Մեծ պահքի Դ. օր

Բաժին՝ Օրեր
Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Պահքի նպատակը (Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան):


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 6. 3-14

Կամ չգիտէ՞ք, թէ մենք բոլորս, որ մկրտուեցինք Յիսուս Քրիստոսով, նրա մահով է, որ մկրտուեցինք: Մկրտութեամբ թաղուեցինք նրա հետ մահուան մէջ, որպէսզի, ինչպէս որ Քրիստոս մեռելներից յարութիւն առաւ Հօր փառքով, նոյնպէս եւ մենք քայլենք նոր կեանքով. որովհետեւ, եթէ նրա մահուան նմանութեամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաեւ նրա յարութեան նմանութեամբ: Այս իմացէք, որ մեր միջի հին մարդը խաչուեց նրա հետ, որպէսզի քայքայուի մեղքի մարմինը, եւ այլեւս մենք չծառայենք մեղքին. որովհետեւ, ով մեռնում է, ազատ է մեղքից: Իսկ եթէ մեռանք Քրիստոսի հետ, հաւատում ենք, թէ նրա հետ էլ կապրենք: Գիտենք, թէ Քրիստոս մեռելներից յարութիւն առած լինելով՝ այսուհետեւ չի մեռնի, եւ մահը նրան այլեւս չի տիրի. որովհետեւ նա, որ մեռաւ, մեղքի համար մեռաւ մէկընդմիշտ, եւ նա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար: Նոյնպէս եւ դուք ձեզ մեռած համարեցէք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծու համար, մեր Տէր Քրիստոս Յիսուսով: Այսուհետեւ մեղքը թող չթագաւորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկութիւններին: Եւ ձեր մարմնի անդամները, որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի պատրաստէք, այլ յանձնեցէք ձեզ՝ ի ծառայութիւն Աստծու, որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծու, որպէսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Դ. օր Մեծի Պահոց:

Հրց. աձ. Ե. Բարեբանեալ ես թագաւոր:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: