Author Topic: New age կամ Նոր դար  (Read 18145 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
New age կամ Նոր դար
« on: January 07, 2009, 07:29:57 AM »
Նկատի ունենալով, որ Սամվելը հաճախ է «Նոր դար»–ին անդրադառնում, ուստի որոշեցի բացել այս թեման, որպեսզի այդ երևույթին վերաբերող բոլոր հարցերն այստեղ քննարկենք։
Դե որպեսզի թեման տեղից շարժվի, ուստի մի հարց տամ.
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Նոր դար»–ը։

Հ.գ.
Քանի որ ինքս հարցերին Հայ եկեղեցու վարդապետական սկզբունքներից եմ նայում, ուստի այլ տեղ չէի կարող բացել այս թեման։ Հուսով եմ ոչ ոքի չեմ նեղացնում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline StrangeLittleGirl

  • Newbie
  • *
  • Posts: 7
  • Rating: -1
Re: New age կամ Նոր դար
« Reply #1 on: January 08, 2009, 01:41:13 PM »
Կարելի է իմանալ Հայ առաքելական եկեղեցու` աղանդ բառի պաշտոնական սահմանումը: Ինչ վերաբերում է բուն թեմային, փորձում եմ հիշել, թե "Նոր դարը" որ եկեղեցին է: Ինչ-որ բան մտաբերում եմ, ուղղակի չեմ ուզում սխալված լինել:

Offline vahan

  • Sr. Member
  • ****
  • Posts: 314
  • Rating: -1
Re: New age կամ Նոր դար
« Reply #2 on: January 08, 2009, 10:40:27 PM »
Կարելի է իմանալ Հայ առաքելական եկեղեցու` աղանդ բառի պաշտոնական սահմանումը: Ինչ վերաբերում է բուն թեմային, փորձում եմ հիշել, թե "Նոր դարը" որ եկեղեցին է: Ինչ-որ բան մտաբերում եմ, ուղղակի չեմ ուզում սխալված լինել:
ՙնոր  դարը՚ոչ մի կերպ եկեղեցի չէ՜։այն ինչ որ շարժում է. որը ստեղծվել է  ութսունականներին։կարճ ծևակերպումով սա մի կրոնագաղափարական ՙաջաբսանդալ՚է բայց. գերակշռում է հինդուիստական տեսակետները։ունեն նաև իրենց  երաժշտությունը.նկարչությունը և այլն։այստեղ փորձ է արվում Քրիստոնեությունը միահյուսել այլ  կրոնների հետ։ասեմ որ շատ կրոններ են փորձում նույնացման եզրեր գտնել Քրիստոնեության հետ ։ինչը իրականում անհնար է։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Offline vahan

  • Sr. Member
  • ****
  • Posts: 314
  • Rating: -1
Re: New age կամ Նոր դար
« Reply #3 on: January 13, 2009, 08:17:25 AM »
 ես  google ով տեղեկություն էի հավաքում արորդաց ուխտ ի մասին ։  դրա հետ միասին  տեսա այս  նյութը  ՙիրավունքում՚։ գուցե հետաքրքրի՞։   իմ հետաքրքրությունը թեթև շարժեց։

մեջբերում ՙիրավունքից՚

մարգարեություններն այսօր տառ առ տառ իրականանում են,- ասաց Ստամբոլցյանը։- Այսօր, ինչպես գրված է Հայտնության գրքում, ամբողջ աշխարհի իշխանավորները միացել են Տիրոջ օծյալի՝ Քրիստոսի դեմ, որ նույնն է, թե արդարության ու ճշմարտության դեմ, հիմնելով մի նոր կրոնական աղանդ, որը կոչվում է «Նոր դարաշրջան» («Նյու Էյչ»)։

Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Offline StrangeLittleGirl

  • Newbie
  • *
  • Posts: 7
  • Rating: -1
Re: New age կամ Նոր դար
« Reply #4 on: January 29, 2009, 06:55:28 AM »
Quote
ՙնոր  դարը՚ոչ մի կերպ եկեղեցի չէ՜։այն ինչ որ շարժում է. որը ստեղծվել է  ութսունականներին։կարճ ծևակերպումով սա մի կրոնագաղափարական ՙաջաբսանդալ՚է բայց. գերակշռում է հինդուիստական տեսակետները։ունեն նաև իրենց  երաժշտությունը.նկարչությունը և այլն։այստեղ փորձ է արվում Քրիստոնեությունը միահյուսել այլ  կրոնների հետ։ասեմ որ շատ կրոններ են փորձում նույնացման եզրեր գտնել Քրիստոնեության հետ ։ինչը իրականում անհնար է։
Ոնց որ հիշեցի: Արդյոք սա ա?յն շարժումն է, որը մերժում է եկեղեցի կոչվող գաղափարը և իրեն համարում միակ ճշմարիտ քրիստոնյա:
Դե հա, հինդուիստները համը հանում են` փորձելով զանազան կողմերից քրիստոնեության մեջ սողոսկել, այն հարմարեցնել իրենց:

Offline Samvel

  • Full Member
  • ***
  • Posts: 248
  • Rating: -11
  • Կյանքի Ծաղիկը
Re: New age կամ Նոր դար
« Reply #5 on: February 16, 2009, 02:20:22 AM »
                                            Բազում բարևներ բոլորին!
   Այս բաժինը բացելը շատ ուրախ ու ցանկալի մի բան է ինձ համար, հարգելի Ադմին: Շնորհակալություն: Բայց ի սկզբանե ցանկանում եմ խնդրել բոլորից, ովքեր մուտք կգործեն այս էջը. ՄԻ ՔԻՉ ՀԱՄԲԵՐԵԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ:
   Փորձեմ բացատրել, թե ինչու:
   Նրանք, ովքեր ծանոթ չեն թեմային, իհարկե, առաջին հերթին դիմելու են Վիկիպեդիայի օգնությանը: Եվ իհարկե, ստանալու են այն ընդհանրացված տեղեկությունները, ինչը որ ստացավ, ասենք, Վահանը: Ձեր ժամանակը խնայելու համար եկեք ես էլ փորձեմ այնտեղից վերցնել ու ձեզ ներկայացնել ընդհանուր տեղեկություններ, իսկ հետո փորձենք ձեզ հետ միասին մի քիչ խորանալ հարցի իրական վիճակի մեջ:
   "Նոր Դարն" առաջ է եկել 19-րդ դարի վերջի - 20րդ դարի սկզբի օկուլտային գիտությունների հիման վրա: Դրանք են. մեսմերիզմ, ալքիմիա, կաբալա, հերմետիզմ, սրբազան երկրաչափություն և այլն: Նրա ծնունդը կապված է մի քանի հանգամանքների հետ, որոնցից են.
   1. Գրագիտության մակարդակի աճը, կապի միջոցների, մասսայական ինֆորմացիայի և գրատպության զարգացումը;
   2. Արևելյան ուսմունքների մասնակի հասանելիությունը արևմտյան ընթերցասերների համար;
   3. Ազատամտության զարգացումը;
   4. Գիտական և միստիկական աշխարհայացքների անջատումը, որն առանձնապես սուր զգացվեց 20րդ դարի երկրորդ կեսին:
   Եկեք շրջանցենք "Նյու Էյջի" բազում հոսանքները, կապված յոգայի, մարմնամարզության, մեդիտացիաների, բժշկումների, փսիխոդելիկ պրակտիկայի, գուշակումների, երաժշտության, նկարչության և այլնի հետ: Եկեք խոսենք հոգևոր մտածողության մասին, որին ամենամոտն ենք կարծես կանգնած: Կամ ավելի ճիշտ կլիներ երևի ասել. եկեք խոսենք Աստծո մասին:
   Այս հարցում "Նյու Էյջի" ամենակարևոր կետերը.
   1. Բոլոր հավատների միասնությունը;
   2. Հավատը նախկին ծնունդների նկատմամբ;
   3. Բոլոր կենդանի արարածների միասնության զգացումը;
   4. Գերբնական և տրանսպերսոնալ էակների (հրեշտակներ, դևեր, ոգիներ, երկնային ուսուցիչներ) նկատմամբ հավատը;
   5. Հավատի, գիտության և միստիկայի միասնության ընկալումը;
   6. Ընդհանուր հավատը Բարու, Սիրո և Լուսավոր ՈՒժերի նկատմամբ:
   ՈՒնի բազում հայտնի ուսուցիչներ, որոնցից են. Օշոն, Սաթյա Սաի Բաբան, Ռուդոլֆ Շթայները, Գեորգի Գուրջիեվը, Պյոտր ՈՒսպենսկին, Ելենա Բլավատսկայան և այլն: Այսօրվա հայտնի դեմքերն են. Նիլ Դոնալդ ՈՒոլշը, Դրունվալո Մելքիսեդեքը, Քրայոնը և այլն: Շատ զարգացած է Ամերիկայում և Ռուսաստանում: Ամերիկայում, որովհետև նրա գաղափարախոսությունը շատ է համընկնում բնիկ հնդիկ ցեղերի (մայաներ, հոպիներ,ացտեկներ, թաոս պուեբլո, նավախո)հնուց եկած լեգենդների, ասացվածքների, գուշակությունների, օրացույցների, պատմության, փիլիսոփայության հետ: Ռուսաստանում, որովհետև ռուս մտավորությունը միշտ էլ պիոներն է առաջադիմության և նոր գաղափարների:
   "Նյու Էյջը" հաճախ քննադատության է ենթերկվում տարբեր տեսանկյուններից:
Գիտական տեսանկյունից քննադատվում է նրա անհատական լինելը, անկրկնելիլությունն ու ստուգման ենթակա չլինելը:
   Հոգևոր տեսանկյունից քննադատվում է խորության պակասի և ժառանգականության համար: Շատերը կասկածի են առնում այն, վախենալով հազարամյակներով կուտակված գիտելիքների մասսայականացվալուց և հասանելիությունից: Շատերը բացասականորեն են վերաբերվում "Նյու Էյջին" ասելով, որ նրա հետնորդներն ինքնախաբեությամբ են զբաղված:
   Եվ չնայած այս ամենին, "Նյու Էյջի" շրջանակներում նաև լուրջ ուղղություններ են առաջանում, նպակադրված պահպանելու իրականական, վավերական ավանդույթները, տարբեր փիլիսոփայությունների, մտածելակերպերի սիստեմային իմաստավորումն ու համադրումը, համամարդկային փիլիսոփայութան մշակումը, կրոնի, գիտության և փիլիսոփայության միավորումը, ժողովուրդների փոխադարձ ըմբռնումը:
   Սրանք են հիմնական տեղեկությունները "Նյու Էյջի" մասին, ինչը կարելի է ստանալ տարբեր հանրագիտարաններից: Բայց այսօր շատ բաներ փոխվել են և փոխվել է "Նյու Էյջի" հիմնական ուղղությունը: Այդ մասին կարելի է խոսել այս էջի վրա,եթե դուք ունեք ցանկություն ծանոթանալու այսօրվա միասնացած հոգե-մտավոր իրականության հետ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: New age կամ Նոր դար
« Reply #6 on: February 16, 2009, 07:51:02 AM »
Հարգելի Սամվել շնորհակալություն այսքան մանրամասն պարզաբանման համար, բայց ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ աղերսներ ունի Նյու էջը քրիստոնեության հետ։
Եվ հաջորդ հարցս՝ Նյու էջը ի՞նչ կարող է տալ մարդուն, ասենք օրինակ հենց ինձ ու  ինչպե՞ս։
 Հայատանում կա՞ն արդյոք դրա ներկայացուցիչներ կամ այսպես կոչված մասնաճյուղեր։ 23:)

Offline Samvel

  • Full Member
  • ***
  • Posts: 248
  • Rating: -11
  • Կյանքի Ծաղիկը
Re: New age կամ Նոր դար
« Reply #7 on: February 16, 2009, 08:59:49 PM »
     Հասիկ ջան, ճիշտն ասած, առաջին անգամն եմ հանդիպում "աղերս" բառին: Իր հնչողությամբ (իմ ականջին) այն գեղեցիկ տեղ է գրավում "աղոթքի" և "աղաչանքի" միջև, այսինքն դառնում է գերագույն խնդրանքի պես մի բան: Բայց այս նշանակությունն էլ արդեն չի տեղավորվում Ձեր գրած նախադասության մեջ: Այնպես որ, չգիտեմ, թե ինչ պատասխանել: Եթե կարելի է, պարզաբանեք, խնդրում եմ, այս հարցը:
     Կան արդյոք Հայաստանում "Նյու Էյջի" ներկայացուցիչներ? Չգիտեմ: Տարիներ առաջ կաին Շտայներականներ, Գուրջիևականներ (հիմա - չգիտեմ), բայց սրանք միայն հիմնաքարեր են հանդիսացել "Նյու Էյջի" համար, - այսօրվա նրանց տարբերությունը մեծ է: Ժամանակին ինտերնետում շատ եմ փնտրել, բայց չեմ հանդիպել ոչ մի տեղեկության Հայաստանում նրա գոյության  մասին: Հայտնվել է արդյոք վերջերս ինչ-որ բան, - տեղյակ չեմ: Երբ փնտրումներիս ժամանակ հանդիպեցի "Լուսամուտին", այն ինձ շատ հետաքրքրեց և ես որոշեցի այստեղ խոսել "Նյու Էյջի" մասին: Ինչու? Ասեմ: Եվ շատ հնարավոր է, որ այս պատասխանը  հարմար լինի ձեր տված առաջին հարցին - այն "աղերս" բառի հետ կապված:
     Փորձեմ հնարավորին չափ պարզ բացատրել Ձեզ "Նյու Էյջի" առընչվածությունը Քրիստոնեության հետ, - իմ հասկացածով: Եթե ես Աստծոն հարցնեմ, թե ինչ ասել է "Քրիստոնեություն", Նա կվերցնի Երկրագնդի կոնտուրային քարտեզը (հիշում եք? դպրոցում աշխարհագրության դասերը), նրա մեկ երրորդը կներկի, ասենք, կապույտ գույնով ու կտա ինձ, ասելով, որ այդ կապույտ գույնը Քրիստոնեությունն է: Իսկ եթե ես Աստծոն հարցնեմ, թե ինչ ասել է "Նյու Էյջ", Նա կվերցնի Երկրագնդի գլոբուսն ու կտա ինձ, ասելով, որ դա "Նյու Էյջն" է, ու ես կտեսնեմ, որ նրա մեկ երրորդը ներկված է կապույտ գույնով: Այսքանը: Ինձ թվում է, միտքս շոշափելի է: Թե սխալ եմ?
     Եթե նույնիսկ փորձենք թարգմանել "Քրիստոնեություն" բառը... չգիտեմ, ասենք - Աստվածաբանություն, Աստվածասիրություն, Քրիստոսի էության գիտություն, - այս ամենի մեջ չկա մի բան, որը չհամապատասխանի "Նյու Էյջի" հիմնական գաղափարներին: ՈՒրեմն, եթե ես ցանկանում եմ խոսել Աստծո մասին, "Լուսամուտը", լինելով քրիստոնեական սայթ, հենց այն տեղն է, որտեղ որ ես պետք է ի կատար ածեմ իմ ցանկությունը: Միթե այդպես չէ?

Ինչ կարող է տալ "Նյու Էյջը Ձեզ:
     Ավելի լավ է ասեմ, թե ինչ տվեց նա ինձ: Ինչքան էլ շատ թվարկեմ, միևնույն է, ամեն ինչ չեմ կարող ասել: Եվ սակայն.
   - Իմ դիմացինին սիրելու համար ես պետք է ինձ սիրեմ;
   - Ինձ սիրելու համար ես պետք է իմ Աստծոն սիրեմ;
   - Սիրելու համար պետք է ճանաչեմ Նրան;
   - Ճանաչելու համար պետք է ընկերանամ Նրան;
   - Ընկերանալու համար պետք է միշտ Նրա հետ լինեմ:
   Երբ որ կարողանում ես միշտ Աստծո հետ լինել, հասկանում ես, որ Նա էլ միշտ քեզ հետ է: Երբ որ դուք միշտ իրար հետ եք, հասկանում ես, որ դու Նրա մեջ ես, իսկ Նա - քո: Եվ այդ ժամանակ միայն դու սկսում ես հասկանալ, որ դու և Նա - մեկ եք: Դու - Աստծո մի մասնիկն ես: Եվ ոչ միայն դու ես այդպիսին. այդպիսին են բոլորը: Եվ եթե դու դա հասկացար ու ընդունեցիր այսօր, ուրեմն վաղը, հանդիպելով քո բարեկամին կամ թշնամուն, բարևելու փոխարեն կասես նրան. ԴՈՒ - ԻՄ ԵՐԿՐՈՐԴ "ԵՍ"-Ն  ԵՍ:   Կամ. ԴՈՒ - ԵՍ ԵՄ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: New age կամ Նոր դար
« Reply #8 on: February 18, 2009, 10:59:42 PM »
Հարգելի Սամվել Դուք ճիշտ եք հասկացել «աղերս» բառի իմաստը, ես նկատի ունեի թե ինչ կապ կա քրիստոնեության և Նյու Էյջի մեջ, այսինքն՝ Ձեր ասած առնչվածությունը,բայց  կարծում եմ, որ Ձեր միտքը այդ հարաբերության մասին այդքան էլ ճիշտ չէ, որովհետև ինձ համար քրիստոնեությունը չի կարող լինել ընդամենը երկրագնդի մի հատված՝ ներկված կապույտ գույնով, այն կյանք է, կենսակերպ, ինձ համար պարզ է, թե քրիստոնեության գաղափարներն ու սկզբունքները որտեղից են սկիզբ առնում, իսկ թե Նյու Էյջն ինչի հիման վրա է կառուցում իր գաղափարները, դա բնավ չի երևում, ինչը վախեցնում է ինձ։

Հետաքրքիր է, Դուք իրական կյանքում բոլորին ընդունո՞ւմ եք որպես Ձեր երկրորդ ես, ինչպես որ Դուք եք գրել։

Offline Samvel

  • Full Member
  • ***
  • Posts: 248
  • Rating: -11
  • Կյանքի Ծաղիկը
Re: New age կամ Նոր դար
« Reply #9 on: February 19, 2009, 12:36:46 AM »
Quote
Հետաքրքիր է, Դուք իրական կյանքում բոլորին ընդունո՞ւմ եք որպես Ձեր երկրորդ ես, ինչպես որ Դուք եք գրել

   Դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, Հասիկ ջան, որ ոչ: Երնեկ չէր, եթե այդպես լիներ... Բայց ազնիվ խոսք, անում եմ ամեն ինչ դրան հասնելու համար: ՈՒ  մի բան ես գիտեմ հաստատ. դա ամենակարևորն է մարդկության համար  - զգալ մեր միասնությունը, հավատալ, որ մենք մեկ ենք, բոլորս, այլ ոչ թե ընտրովի: Ախր այդ ընտրովիությունն է, որ մեր գլխին այդքան պրոբլեմներ է բարդում, միթե համաձայն չեք դրան: Միթե? դա չէ այս պատերազմների պատճառը, արհավիրքների, կոտորածների պատճառը...
   Եվ վերջիվերջո, չէ որ ասված է.
   "Լսել եք արդարև, թե ինչ ասվեց. "Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն": Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին և աղոթեցեք նրանց համար,որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. քանի որ Նա իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա: Եթե սիրեք նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ինչ է? չէ որ մաքսավորներն էլ նույն բանն են անում: Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ինչ ավելի բան եք անում? չէ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույն բանն են անում: Արդ, կատարյալ եղեք դուք, ինչպես և ձեր երկնավոր Հայրն է կատարյալ":(ՄԱՏԹԵՈՍ, Ե - 43-48):

     P.S.Հասիկ ջան, շատ լավն է Ձեր հայերեն գրատախտակը (չգիտեմ, արդյոք ճիշտ թարգմանեցի քեյբորդ բառը): Եվ տառերն են գեղեցիկ, համ էլ կետադրական նշաններն են լրիվ: Միգուցե ասեք, թե որտեղից եք վերցրել? Ես էլ հաճույքով կօգտվեի: Եթե հնարավոր է: Նախապես շնորհակալ եմ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: