New age կամ Նոր դար

Started by Ղուկաս Վահան, January 06, 2009, 08:29:57 PM

Previous topic - Next topic

Masnaget

#30
Հրեաների մասին
Հրեաները նույնպես վերամարմնավորման մասին չեն խոսել:
Հին Կտակարանում մենք ոչ մի տեղ չենք գտնում հիմնավորումներ, որ հոգին վերամարմնավորվում է տարբեր մարմինների մեջ, այլ գտնում ենք բոլորովին հակառակ պնդումներ`
<<Մարդը թե մեռնի` կապրի՞ նա դարձյալ>> (Հոբ 14:14),
<<Ծառի համար իսկ գտնվում է հույս. թեև կտրում են, նորից է ծաղկում: Ճյուղերը նրա դեռ չեն պակասում: Անգամ արմատը թե որ ծերանա խորքի մեջ հողի, քարերի մեջ էլ խեղդվի բունը, ջրի հոտից իսկ կծաղկի իսկույն, նորատունկի պես պտուղներ կտա: Բայց մահկանացուն` վախճանված մարդը գնում է և էլ գուություն չունի: Ծանծաղում է ծովն իր ժամանակին. սպառած գետերը ցամաքում են. նույպես մարդիկ թե ննջեն` էլ վեր չեն կենա: Մինչև երկինքը իսպառ չլուծվի` չեն զարթնի քնից>> (Հոբ 14:7-12):
Չի ասվում <<կմտնի այլ մարմիններ>>, այլ ասվում է. <<թե ննջեն էլ վեր չեն կենա>>:

Մեկ ուրիշ համար մեռելների հարության մասին է խոսում  հետևյալ ձևով. <<Երկրում, հողի մեջ ննջածներից շատերը հարություն պիտի առնեն, ոմանք հավիտենական կյանքի համար, և ոմանք հավիտենական նախատինքի ու ամոթի համար>> (Դանիել 12:2): Հաստատվում է, որ մահվանից զարթնելը մեկ և միակ անգամն է լինելու և մարդիկ հարություն են առնելու. <<ոմանք հավիտենական կյանքի համար և ոմանք հավիտենական նախատինքի ու ամոթի համար>>:
Ինչպես տեսնում ենք այն հայտարությունը, թե հնում վերամարմնավորման մասին տեսությունն ընդունված էր,  հորինվածք է:
Այլազանք
Նոր Դարում ընդունված է միավորել բոլոր հայտնի հավատքները և ուղղությունները: Սա կեղծ կատեգորիա է, որովհետև չի կարող, օրինակ, մեկ հարություն քարոզող քրիստոնեությունն ընդհանուր բան ունենալ բազում վերամարմնավորումներ քարոզող հինդուիզմի հետ:
Ընդհանրական և մշուշոտ պնդումներ բարի և չար, լուսավոր և մութ ինչ-որ ուժերի  մասին: Քրիստոնեության տեսակետից սխալ է, որովհետև դուալիզմին հարող գաղափարները չեն կարող Ամենաբարին Աստծո մասին (թեկուզ եղականների մասին էլ) երկու հակամարտ ստորոգելիներ կիրառել:
Ներդաշնակության գաղափարը, որ փոքր-ինչ քրիստոնեական է, դարձյալ հեղհեղուկ է, որովհետև բանական մարդուն ընդհանրացնում/նույնականացնում է իր իշխանության տակ գտնվող արարածների հետ:
Հասկացություններ, որոնք տարօրինակ հորջորջում ունեն, օրինակ` երկնային ուսուցիչների գաղափարը:

Նորից
Կարմայի և վերամարմնավորման տեսությունների արևելյան կողմնակիցները պահանջում են դրական վերաբերմունք վերամարմնավորման նկատմամբ: Նրանք վերամարմնավորման օրենքը հայտնում են որպես հոգևոր անդադար աճի բարեշրջության մեխանիզմ, ինչն արմատապես հակասում է նրա հինդուիստական հասկացողությանը: Հինդուիզմի համար վերամարմնավորումը տառապանք է. այն, ինչից պետք է ազատվել, չի կարելի ընդունել: Այդ իսկ պատճառով վերամարմնավորման նկատմամբ օկուլտիստական  և հինդուիստական վերաբերմունքները սկզբունքորեն տարբերվում են իրարից:

Սուրբ Գրքում կան համարներ, որոնք ամբողջությամբ հերքում են վերամարմնավորման հնարավորությունը. <<...քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրն ստանա, ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով` թե բարի և թե չար>> (Կորնթ. Բ 5:10): Այստեղ չի ասվում` <<ապրելով մարմիններում>>, այլ` <<Ապրելով մարմնում>>:
Կամ մի այլ համար` <<...քանի որ գիտեմ` յաւերժական է Նա, ով երկրի վրայ պիտի փրկի ինձ` յարութիւն տալով մարմնիս, որ այս բոլորը համբերեց, տարաւ: Տիրոջ կողմից են հասել բոլորը,  որ ինքս անձամբ քաջ գիտակցում եմ, ինչ որ տեսել եմ ես իմ աչքերով, ոչ թէ ուրիշը:  (Հոբ 19:25-27):
Ասված է` <<յարութիւն տալով մարմնիս>>, ոչ թե մարմիններիս: Վերամարմնավորման տեսության համաձայն, մարդը հավիտյան չի մնում ոչ դժոխքում, ոչ դրախտում, նա գտնվում է այնտեղ մինչև չմաքրվի իր կարմայից, ինչից հետո էլ անհրաժեշտ հետևում է հերթական վերամարմնավորումը:
Այս գաղափարները ոչ միայն սուտ են, այլ նաև խիստ վնասակար:

Նոր Դարում գաղափարներ կան և' աթեիզմից, և' բազմաստվածությունից, և գիտական հետազոտությունների վերջին նորույթներից և այլն: Սա նախորդ դարի 70-ականներին Անգլիայում սկիզբ առած մի աղանդ է ընդամենը:
Շնորհակալություն ուշադրության համար:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

Quote from: Masnaget on July 31, 2010, 03:10:55 AM
Կրկին Նոր Դարի մասին:
Այս գաղափարախոսությունն ընդունում է շատ բաներ, որոնք մերժելի են ավանդական եկեղեցական իմաստով: Դրանցից մեկը վերամարմնավորման գաղափարն է:
"Շատ բաների" մասին եկեք մեկ ուրիշ անգամ խոսենք, իսկ հիմա եկեք խոսենք վերամարմնավորման գաղափարի մասին: Իսկ այդ մասին խոսելուց առաջ էլ ես կցանկանայի ուղղակի ճշտել, որ վերամարմնավորման գաղափարը մերժված է ոչ թե ավանդական եկեղեցու կողմից, այլ, ավելի ճիշտ կլիներ ասել, որ այն մերժվել է Կոնստանտինոպոլիսի եկեղեցական ժողովի կողմից 543թ.: Դուք ցանկանում եք ասել, թե մինչև 543թ. ավանդական եկեղեցին չի՞ եղել: Ես չեմ կարող պնդել, որ այդպես չէ: Բայց կպնդեմ մի բան, որ վերամարմնավորման գաղափարը մինչև այդ ժողովը, ինչ խոսք, որ մերժված չի եղել:  Փաստե՞ր են պետք: Խնդրեմ, հեռու գնալու կարիք չկա: Կարելի է հիշել քրիստոնեության ամենակարկառուն դեմքերից գոնե երկուսին.

Օրիգեն.
"Եվ այսպես, յուրաքանչյուրին նրանցից,ովքեր Երկիր են գալիս, ըստ նրա արժանիքների և տեղի, որը որ նա զբաղեցնում էր այնտեղ, այս աշխարհում որոշվում է ծնվել տարբեր երկրներում, տարբեր ժողովուրդների մեջ, տարբեր հարաբերությունների մեջ, այս կմ այն թուլություններով, և ծնվել կամ աստվածավախ, կամ ավելի քիչ արժանապատիվ ծնողներից; դրա հետ միասին երբեմն պատահում է, որ իսրաելցին ընկնում է սկյութացիների մեջ, իսկ խեղճ եգիպտացի ընկնում է Իսրաել":
                                               "Սկիզբների մասին"

"Ընդ որում,հենց այդ Հոգին է ներշնչել սրբերից յուրաքանչյուրին. ինչպես առաքյալներին, այնպես էլ մարգարեներին; միևնույն, այլ ոչ թե տարբեր Հոգի է եղել և հին ժողովուրդների մեջ, և նրանց մեջ, ով ներշնչվել է Քրիստոսի գալստյամբ: Այդ մասին ամենայն հստակությամբ քարոզվում է եկեղեցիներում":
                             "Սկիզբների մասին" Գիրք առաջին, Նախաբան,4.

ԱՎԳՈՒՍՏԻՆ ԵՐԱՆԵԼԻ.
"Պատասխանիր ինձ, Տեր, սկսվե՞լ է արդյոք իմ մանկությունը իմ մի ինչ-որ մահացած տարիքից հետո, թե՞ նրան նախորդել է միայն այն ժամանակաշրջանը, որը որ ես մորս որովայնի մեջ եմ անցկացրել... Իսկ ի՞նչ է եղել մինչև այդ... Եղե՞լ եմ արդյոք ես ինչ-որ տեղ, եղե՞լ եմ ինչ-որ մեկը":
                              "Խոստովանություն"
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Quote from: Masnaget on July 31, 2010, 03:10:55 AM
Կարմայի և վերամարմնավորման տեսությունների ժամանակակից կողմնակիցներից շատերի ապացույցները կրում են առասպելական բնույթ և նույնիսկ կրոնների պատմության ուշադիր ուսումնասիրման դեպքում հիմնավորում չեն գտնում:

Ես եկել եմ այն կարծիքին, որ չեք գտնում, որովհետև չեք էլ ցանկանում գտնել: Ամեն անգամ, երբ ձեզ հակառակն ապացուցելու համար թեթևակի քչփորում եմ, մի քանի ապացույցներ անմիջապես ի հայտ են գալիս: Եվ որպեսզի դրանք "առասպելական բնույթ" չկրեն, ես ներկայացնում եմ նրանք ձեր ուշադրությանը.             

"Դուն այն ատեն ծնած ըլլալու՞դ համար
ՈՒ քու օրերուդ համրանքին շատ ըլլալու՞ն համար գիտես":
                                     Յոբայ. 38.21

Դուն մարդը փոշի կդարձնես
ՈՒ կըսես. "Ետ դարձեք, մարդոց որդիներ":
                                     Սաղմոս. 90,3

"Քեզ որովայնի մեջ չստեղծած քեզ գիտցա,
Դուն քո մորդ արգանդեն չելած քեզ սրբեցի,
Քեզ ազգերուն մարգարե ըրի":
                                     Երեմիա. 1,5

"Ահա ես Եղիա մարգարեն ձեզի պիտի ղրկեմ
Դեռ Տէրոջը մեծ ու ահեղ օրը չէկած":
                                     Մաղաքիա. 4,5


Սրան կարելի է գումարել նաև այն, ինչի մասին արդեն խոսել ենք Հոգու հավերժության մասին վիճաբանելիս:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Quote from: Masnaget on July 31, 2010, 03:10:55 AM
Բայց դա հեշտ է հերքել: Օրինակ` Հին եգիպտացիները հավատում էին, որ զմռսված մարմնի և հոգու միջև կապ գոյություն ունի: Քանի դեռ գոյություն ունի մումիան, գոյություն ունի և հոգին: Նրանք կարծում էին, որ հոգուն հնարավոր է ոչնչացնել մումիայի գլխատման կամ այրման միջոցով: Սա նշանակում է, որ եթե հին Եգիպտոսում վերամարմնավորման գաղափարը լիներ, ապա հին մարմինը պահելու կարիք չէր լինի. վերամարմնավորվածի ինչի՞ն է պետք հին մարմինը: Մահանալուց հետո հին եգիպտացին սպասում էր ոչ թե նոր մարմնավորում, այլ հավիտենական կյանք հավիտենական դրախտում, որտեղ կարող է անհոգ ապրել: Իսկ Հին եգիպտացիներին վերամարմնավորման նկատմամբ հավատք վերագրելու փորձերը ծագում են Հերմես Տրիսմեգիստի աշխատություններից և մասնավորաբար նրա հայտնի <<Զմրուխտյա տախտակից>>, սակայն ասեմ, որ վերամարմնավորման մասին տեսությունը ծագել է հինդուիզմից, թեև այնտեղ էլ դա ոչ այնքան շուտ է առաջացել: Մասնավորապես Ք. ա. 2 հազարամյակի վերջում և 1 սկզբում ստեղծված վեդաները ոչինչ չեն հաղորդում վերամարմնավորման տեսության մասին: Առաջին անգամ հինդուիզմում այդ տեսությունը բացատրվում է ուպանիշադներում, որոնք ստեղծվել են Ք. ա. 7-6 դդ.:

Սիրելի Մասնագետ: Ինչ խոսք, որ ես էլ, շատերն էլ օգտվում ենք Վիկիպեդիայից և նման ինֆորմատիվ աղբյուրներից: Բայց այսօր չստուգել (գոնե փորձել ստուգել) ստացած ինֆորմացիան և ներկայացնել այն ուրիշներին, մեղմ ասած` միամտություն է. սխալներն այնտեղ շատ են: Օրինակ` եգիպտացիների մոտ հոգու և մարմնի հետ կապի մասին խոսելիս, վերջիններս ի նկատի ունեն ոչ թե մումիան, այլ` սոմատին: Եթե Դուք գիտեք, թե ինչ է սոմատի, ուրեմն կհամաձայնվեք, որ այն և որակապես, և իր նշանակությամբ, շատ ու շատ տարբերվում է մումիայից:
Ինչ վերաբերում է "Զմրուխտյա Տախտակին": Ես վերընթերցեցի իմ ունեցած բոլոր տարբերակները` մոտ տասը տարբեր աղբյուրներից, և նրանցից ոչ մեկի մեջ գոնե նշույլ անգամ չտեսա` հիշեցնող կամ գոնե ակնարկող վերամարմնավորման գաղափարը, և պատճառը կարծում եմ, ոչ թե այն է, որ Եռամեծ Հերմեսը դեմ է այդ գաղափարին, այլ որովհետև "Տախտակն" ուղղակի այդ մասին չէ: Ես համոզված եմ, որ նրա գործերից ինչ-որ մեկում, ասենք` "Պոյմանդրում" կամ "Կիբալիոնում" անշուշտ, կհանդիպենք այդ թեմային, որովհետև Հերմեսը չէր կարող նման կարևոր բանն աչքաթող անել: Բայց չէ՞ որ տվյալ դեպքում Դուք խոսում եք "մասնավորապես" "Տախտակի" մասին, իսկ այնտեղ այդ մասին ոչինչ չկա: Իսկ եթե ձեր իմացած աղբյուրում այնուամենայնիվ ասվում է հոգու վերամարմնավորման մասին, խնդրում եմ, նշեք աղբյուրը` շատ հետաքրքիր է:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Quote from: Masnaget on July 31, 2010, 03:12:48 AM
Հին Կտակարանում մենք ոչ մի տեղ չենք գտնում հիմնավորումներ, որ հոգին վերամարմնավորվում է տարբեր մարմինների մեջ,

Գտնում ենք: Գոնե վերը մեջբերածս տեղերը:

QuoteՆոր Դարում ընդունված է միավորել բոլոր հայտնի հավատքները և ուղղությունները: Սա կեղծ կատեգորիա է, որովհետև չի կարող, օրինակ, մեկ հարություն քարոզող քրիստոնեությունն ընդհանուր բան ունենալ բազում վերամարմնավորումներ քարոզող հինդուիզմի հետ:

Երբ որ, առաջիկա մի երկու տարվա մեջ, մենք վերջիվերջո ընդունենք, որ քրիստոնեության մեջ էլ անշուշտ կա վերամարմնավորման գաղափարը (իսկ մենք կընդունենք, ես դա ձեզ խոստանում եմ), այս կետն ինքնստինքյան անիմաստ կդառնա: Հա, ասելով "մենք", ես ի նկատի չունեմ ինձ և ձեզ, ես ի նկատի ունեմ քրիստոնեությունը:

QuoteԸնդհանրական և մշուշոտ պնդումներ բարի և չար, լուսավոր և մութ ինչ-որ ուժերի  մասին:

Սա էլ ճիշտ չէ: "Նոր Դարում" մեկ ուժ կա միայն, և դա` Սերն է: Ինչպես նաև գոյություն չունի չարի ու բարու պայքարը, որովհետև չարն ընդամենը բարու ֆիկտիվ դրսևորումն է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչ է բարին: Իսկ հասկանալու համար, թե ինչ է բարին, սկզբից պետք է հասկանալ, թե ինչ է չարը: Իզուր չի ասված, որ. "վերջը բարին կլինի": Այսնքն. բարին` վերջում: Այսինքն. Արարիչը գիտի, որ վերջը` բարի է, քանզի Ինքն է այդպես արարել:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Quote from: Masnaget on July 31, 2010, 03:12:48 AM
Ինչպես տեսնում ենք այն հայտարությունը, թե հնում վերամարմնավորման մասին տեսությունն ընդունված էր,  հորինվածք է:

Իմ նպատակը չէ փոխել Ձեր կարծիքը. ամեն մարդ իրավասու է ապրել իր ցանկացածով: Իսկ այս վերամարմնավորման գաղափարի վերաբերյալ մեր այսօրվա զրույցը ավարտելու համար ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը ամենաինտուիտիվ պոետներից մեկի` Լերմոնտովի մի փոքրիկ գործը.

Они любили друг друга так долго и нежно,
С тоской глубокой и стастью безумно-мятежной!
Но, как враги, избегали признанья и встречи,
И были пусты и хладны их краткие речи.

Они расстались в безмолвном и гордом страданье
И милый образ во сне лишь порою видали.
И смерть пришла: наступило за гробом свиданье...
Но в мире новом друг друга они не узнали.
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

QuoteՆոր Դարում գաղափարներ կան և' աթեիզմից, և' բազմաստվածությունից, և գիտական հետազոտությունների վերջին նորույթներից և այլն: Սա նախորդ դարի 70-ականներին Անգլիայում սկիզբ առած մի աղանդ է ընդամենը:

"Նոր Դարում" գաղափարներ կան շատ ավելի իզմ-երից, քան այստեղ թվարկվեցին, որովհետև այն սահմաններ չունի: Բայց և այնպես, որքան էլ մենք ցանկանանք, չենք կարող նրանից աղանդ սարքել, որովհետև այն ոչինչ չի "քարոզում", ինչպես նաև "Նոր Դարը"` կրոն չի:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Masnaget

Quote from: Samvel on August 02, 2010, 10:10:59 AM
QuoteՆոր Դարում գաղափարներ կան և' աթեիզմից, և' բազմաստվածությունից, և գիտական հետազոտությունների վերջին նորույթներից և այլն: Սա նախորդ դարի 70-ականներին Անգլիայում սկիզբ առած մի աղանդ է ընդամենը:

"Նոր Դարում" գաղափարներ կան շատ ավելի իզմ-երից, քան այստեղ թվարկվեցին, որովհետև այն սահմաններ չունի: Բայց և այնպես, որքան էլ մենք ցանկանանք, չենք կարող նրանից աղանդ սարքել, որովհետև այն ոչինչ չի "քարոզում", ինչպես նաև "Նոր Դարը"` կրոն չի:
Դե եթե այն ոչինչ չի քարոզում, ապա լավ կլինի, որ Լուսամուտում ոչինչ չքարոզվի:
Պայմանավորվեցի՞նք...   (ճիշտ պատասխանն է` այո)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: