New age կամ Նոր դար

Started by Ղուկաս Վահան, January 06, 2009, 08:29:57 PM

Previous topic - Next topic

Samvel

Quote from: Hasik on February 18, 2009, 11:59:42 AM
իսկ թե Նյու Էյջն ինչի հիման վրա է կառուցում իր գաղափարները, դա բնավ չի երևում, ինչը վախեցնում է ինձ։

Հասիկ ջան, ճիշտն ասած, ես մի քիչ չեմ հասկանում, թե ինչ չի երևում և որտեղից չի երևում: Բայց հաստատ կարող եմ ասել, որ վախենալու պատճառ չունեք: Եթե փորձեք մի քիչ ճանաչել այն, կտեսնեք, որ ամեն ինչ այնտեղ շատ պարզ է ու հասկանալի:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

*LILIT*

Ներեցեք, բաըց ես Նյու Էյջի մեջ մի քիչ խառնաշփոթ եմ տեսնում 14:)
Խաղաղություն ձեզ...

Samvel

Եթե կարելի է, Լիլիթ ջան, պարզաբանեք: Գուցե փորձեմ օգնել Ձեզ  ընկալելու այդ խառնաշփոթը?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

*LILIT*

Ես չեմ կարող ընդունել մի կրոն, որը կողմ է բոլոր կրոններին եւ ընդունում է եւ Հիսուսին, եւ բուդդային...
Կարելի է ես նմանացնեմ դա մի օրինակի` ինչպես չեմ կարող ընդունել երբ նույն շամպունի վրա գրված է Äëÿ âñåõ òèïîâ êîæè. Ներեցեք իհարկե կոպիտ համեմատության համար 23:)
Խաղաղություն ձեզ...

Samvel

     Բոլորովին էլ կոպիտ չէր համեմատությունը, Լիլիթ ջան: Առավել ևս, չափազանց նուրբ, հարյուր տոկոսանոց կանացի համեմատություն էր: Ճիշտ է, վերջին մասը, որ հայերեն չեր, կոմպյուտերը չվերծանեց, բայց ինձ թվում է, որ երևի գրված է. "Բոլոր տեսակի մազերի համար":
     Բայց հարցը շամպունը չէ, Լիլիթ ջան, և ոչ էլ կրոնը: Հարցը "չեմ կարող"-ն է ու "կարող եմ"-ը, ժխտելն ու ընդունելը: Դուք կարող եք ինքներդ փորձել. ուղղակի մի օր լուրջ նստեք ու փորձեք: Մի բանի մասին ասեք "չեմ կարող" ու տեսեք, թե դրանից ինչ է բխում: Հետո ասեք "կարող եմ" ու տեսեք, թե դրանից ինչ է բխում: Ասենք, թե ասում եք. "Ես չեմ կարող ուտել սոխ": Կտեսնեք, թե ինչքան է փոքրանում Ձեր կերակրատեսակների քանակը: Կամ. "Ես չեմ սիրում, երբ կողքիս շատ մարդիկ կան": ՈՒրեմն երբեք կինո կամ թատրոն գնալ չեք կարող: Ստացվում է, որ ամեն անգամ մի բան ժխտելուց Ձեր կյանքը պակասում է մի ինչ-որ բանով:
     Կասեք, թե մանրացնում եմ թեման, մանր-մունր բաներից եմ խոսում: Բայց մեծ բաների մասին խոսելն էլ մեծ պրոբլեմներ է բերում: Օրինակ. ինչպես կարող եք Դուք շնչել այն օդը, որը շնչում են և բուդդիստները, և մահմեդականները, և հրեաները?
     Եվ հետո, մի կարևոր հանգամանք ևս.
     "Նյու Էյջը" կրոն չէ:
     Դա - մտածելակերպ է, ապրելակերպ, աշխարհայացք, տեսություն, փիլիսոփայություն, - բայց ոչ կրոն: Ես, օրինակ, անկախ այդ բոլոր ...կերպ-երից ու ...թյուն-ներից, միշտ էլ քրիստոնյա եմ մնում:
     Բայց!..
     Քանզի ես քրիստոնյա եմ, ինձ համար առաջնակարգ տեղ են գրավում Սերն ու Խաղաղությունը: Խոսքս ոչ թե միայն թղթի վրա գրված, այլ իրոք, իրական, ֆիզիկապես զգալու աստիճանի ռեալ Սիրո և Խաղաղության մասին է:
     Միշտ պիտի կրկնեմ, որ մեր ամենակարևոր մասը մեր հոգին է: Ըստ դրա, մեր կրոնը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի: Ամեն մեկիս համար, ամեն մեկի կրոնը: Իսկ մենք շատ ենք: Կրոններն էլ: Եվ ոչ միշտ է, որ մեզ մեր կրոնակիցներն են շրջապատում: ՈՒրեմն ինչ պիտի լինի մեր վիճակը, եթե մենք ժխտում ենք իրար: Պիտի իրար վերջացնենք?
     Սովետական կառավարությունը մի հեշտ ձև գտավ վիճակից ելնելու համար. ասաց,որ Աստված չկա ու արգելեց բոլոր կրոնները: Բայց 70 տարվա փորձը ցույց տվեց, որ դա այնքան էլ լավ միջոց չէր, - տեսեք, թե ինչի հասանք:
     Իսկ հիմա ինչ պիտի անենք? Էլի հարյուրամյա պատերազմներ սարքենք, թե նոր Խաչակրաց արշավանքներ կազմակերպենք?
     Ավելի լավ չէ արդյոք մի քիչ ճանաչել, մի քիչ հարգել, մի քիչ էլ ընդունել դիմացինիդ կրոնը: Ընդունել ոչ թե նրա կրոնակիցը դառնալու միտումով ու դավաճանելով քո սեփական կրոնին: Ընդունել, ուղղակի համաձայնվելով, որ այն էլ տեղ ունի այս արևի տակ, ինչպես նաև քո սեփականը:
     Իհարկե, ընդունելն ավելի հեշտ կլիներ, եթե փորձեիք մի քիչ էլ ճանաչել: Իսկ ճանաչելուց հետո արդեն կտեսնեիք, Լիլիթ ջան, որ կարիք չկա այդպես կտրականորեն ասել. "Ես չեմ կարող ընդունել...", որովհետև այս երկնքի տակ անկարելի ոչինչ չկա: Այդ անհանդուրժողականությունը մեր մտքի ծնունդն է միայն, և ոչ թե մեր Աստծո նվերը - մեզ:

     P.S. Ի միջի այլոց ասեմ, որ ոչ մի բուդդիստ իրեն թույլ չի տա Բուդդայի անունի կողքին Հիսուսի անունը  փոքրատառով գրել:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Masnaget

QuoteԻ՞նչ է իրենից ներկայացնում «Նոր դար»–ը։
Կարծեմ հերետիկոսություն է մի տեսակ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

Quote from: Masnaget on February 27, 2009, 01:05:57 AM
QuoteԻ՞նչ է իրենից ներկայացնում «Նոր դար»–ը։
Կարծեմ հերետիկոսություն է մի տեսակ

Եթե հիշենք այն հանգամանքը, որ առաջին քրիստոնեաներին էլ "նազարեթյան հերետիկներ" էին անվանում (Գործք Առաքելոց, 24;5), - ուրեմն ինչու չէ, հարգելի Մասնագետ, Ձեր ասածը ինչ-որ արժեք ունի: Եվ հետո, չէ որ ասված է նաև.
"Բայց պետք է, որ հերետիկներ էլ լինեն ձեր մեջ, որպեսզի ձեր միջից նրանք, որ ավելի փոձված են, երևան"(Ա Կորնթ.ԺԱ;19):
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

                             

Ինձ ցավ է պատճառում այն հանգամանքը, որ որոշ հավատներ և գիտնականներ բացասականորեն են վերաբերվում Նոր Դար շարժմանը: Հնարավոր է, նրանք այնքան էլ լավ չեն հասկանում այն, ինչ որ նա իրականում ներկայացնում է: Այդ պատճառով ես ցանկանում եմ ձեր հայեցողությանը հանձնել այդ շարժման հիմնական գաղափարի շատ լավ նկարագրությունը, որը տրված է Քրայոնի և Լի Քէրրոլլի  յոթերորդ գրքում - "Նամակներ տանից": Քանի որայն բավականին երկար է Լուսամուտի համար, ես այն կներկայացնեմ հատված առ հատված: Թարգմանությունը ռուսերենից ես եմ կատարել, այնպես որ, խնդրում եմ, ներող եղեք որակի համար:
Ահա այն.


...

                                 "ՆՅՈՒ ԷՅՋ" ("ՆՈՐ ԴԱՐ")

"Հնարավոր է, գրքի այս մասը խնդրել է ձեզ կարդալ ձեր ընկերներից մեկը, որպեսզի դուք հասկանաք, թե ինչով է նա ոգևորված ներկա ժամանակ:
Հնարավոր է, դուք վախենում եք, թե ձեր ընկերը մի "տոտալիտար աղանդի" մեջ է ընկել... Ձեզ պետք չէ կարդալ այս վտանգավոր, անդրաշխարհային սկզբնաղբյուրներից ստացած գիրքը, որպեսզի հասկանաք ձեր ընկերոջը, և այս տեղեկությունն այստեղ բոլորովին նրա համար չէ, որպեսզի ստիպի ձեզ փոխել ձեր հոգևոր հայացքները: Նրա նպատակն է - տեղեկացնել ձեզ և, եթե հնարավոր է, վերջին հաշվով ձեզ քիչ ավելի հանդուրժողական դարձնել:

Ով է գրում այս տողերը? Պատմում եմ. ես "փոխանցք եմ"(կանալ) և այս գրքի հեղինակը, բայց քանի դեռ "խելքս չէի գցել", ես շատ խելամիտ և տրամաբանականորեն մտածող ձայնարկության ինժեներ էի, քսանամյա  աշխատանքային փորձով: Մինչև այժմ էլ ես ինձ խելամիտ մարդ եմ համարում - չնայած և խոսում եմ "այլաշխարհային" բաների մասին: Այն փաստը, որ ես ինժեներ եմ, չի նշանակում, թե ես ընդունակ չեմ խորհել հոգևորի մասին: Եվ այն, որ ես ներըմբռնողաբար իմացա հոգևոր բաների մասին, վերջիվերջո, գերազանցեց նրան, ինչին ինձ մանկուց սովորեցրել էին Աստծո մասին:

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Թանկագին Սամվել, այսպես թարգմանելով ավելի անհասկանալի է դառնում գրածդ, ֆորումն էլ քննարկումների համար է և ոչ թե որևէ գրքի թարգմանությունը տեղադրելու, այնպես որ ավելի լավ կլինի քո մտավոր կարողությամբ շարադրես այդ գաղափարները։ Վստահ եմ այդպես ավելի կենդանի քննարկում կլինի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

ՈՒրեմն, հարգելի Ադմին, ավելի լավ կլինի, եթե հանեք արդեն գրածս, քանզի չշարունակելու դեպքում սա ուղղակի անհեթեթություն կլինի:Ցավալի է, իհարկե, բայց ինչ արած: Կարելի է իմ խոսքերով էլ, ինչ խոսք, որ կփորձեմ: ՈՒղղակի սա արդեն շատ լավ գրված, պարզ և հասկանալի մի բան էր, որ բացատրում էր ամեն ինչ:
Ինչևէ, հանեք, խնդրում եմ , այն:
Շնորհակալություն:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: