Author Topic: սատանայի դրո՞շմ  (Read 46187 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Hayr Krikor

  • Guest
Re: սատանայի դրո՞շ
« Reply #10 on: May 22, 2005, 01:06:33 PM »
Բարև բոլորին,
Միանշանակորեն համամիտ եմ Արմենի հետ:
Ավելացնեմ միայն, որ, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ արմատանում են մեր ժաղովրդիմտայնությանն անհարիր բաներ, ինչպես օրինակ <եթե դիմացինին ցեխոտենք, ապա ավելի մաքուր կերևանք>, կամ քաղաքական բեմից կամ հասարակության ուշադրության կենտրոնից միամգամայնորեն չանհետանալու համար պետք է մի բան ասել, կարևոր չէ թե ինչ, կարևորն է որ մի բան լինի և շատերի ուշադրությունը գրավի:
<Հայկական Ժամանակ>ն էլ հիմք ընդունելով Պրն Ստամբոլցյանի պատկերագրության <իմացությունն>, նրա ջրաղացին ջուր է լցնում:
« Last Edit: August 24, 2005, 01:05:30 AM by Hayr Krikor »

Mariam

  • Guest
Re: սատանայի դրո՞շ
« Reply #11 on: June 01, 2005, 05:22:12 AM »
Չեմ միջամտել  սատանայի դրոշմի վերաբերող ձեր ունեցած խոսակցության, որովհետև նոր եմ եկել ապրելու հայրենիք բայց այստեղ հաստատվելիս անմիջապես զգացել եմ որ մի լուրջ քարոզչությունն էր կատարվում մեր եկեղեցում: Մի քահանայի կողմից բաշխվել էին այնպիսի անստորագիր հրատարակություններ սատանայի դրոշմի ու սոցիալական քարտի վերաբերյալ, որոնք իրարանցում ստեղծեցին անուս մարդկանց քով :
Ինձ էլ տրվեց այս գրություններից մեկն բայց անկեղծ զարմանքս  արտահայտեցի վերոնշյալ քահանային ու ուրիշ անգամ ինձ չփաշխվեց այնպիսի գրություններ: Ուրիշ քահանայի հետ խոսելիս, ուզեցի իր լուսաբանությունն ունենալ նույն խնդիրների վերաբերյալ ու ինձ ասվեց թե ( հիշողությամբ) «կաթողիկոսի դիրքն է ու մենք չենք կարող նրա դեմ խոսել ու շարժվել» Պատասխանեցի թե, սփյուռքից եկած լինելուս պատճառով, անտեղյակ էի խնդրին բուն էությանն ու կարող էի միմիայն մաղթել թե Հայ Եկեղեցին հաջողի իր նպատակների մեջ, ամբողջ աշխարհի դեմ: Լսել եմ սրբազան Պարգև Եպիսկոպոսին խոսքերն աշխարհի «մնացորդացի» մասին ու կարծում էի թե եկեղեցու պաշտոնական դիրքն դեմ էր սոցիալական քարտի ու համառալրման:
Ու շվարում եմ ու զարմանում ձեր փոխանցած խոսակցությունն կարդալիս:
Ի՞նչ է Հայ Եկեղեցու դիրքն այս խնդիրների մասին: Տարբեր «հոսանքներ» գոյությո՞ւն ունեն հոգևորական դասի մեջ:
« Last Edit: June 01, 2005, 05:51:57 AM by Mariam »

Abegha

  • Guest
Re: սատանայի դրո՞շ
« Reply #12 on: June 01, 2005, 09:41:25 AM »
Սոցիալական քարտերի վերաբերյալ Հայ Եկեղեցին արտահայտվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությամբ, ինչպես նաև Պարգև սրբազանն ինքը հեռուստացույցով խոսել է, որ այդ քարտերը որևէ վտանգ չեն ներկայացնում։Գերագույն Հոգևոր Խորհրդում միայն Կաթողիկոսը չէ, ուստի և չի կարելի «կաթողիկոսի դիրքորոշում» համարել։
Գերագույն Հոգևոր Խորհրդի կամ Եպիսկոպոսաց Ժողովի որոշումները տարածվում են ողջ Եկեղեցու վրա և Եկեղեցու որևէ անդամ իրավունք չունի հակառակ քարոզչություն կատարել։
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ որոշ քահանաներ Մայր Աթոռին հակառակ քարոզչություն են կատարում, ապա յուրաքանչյուր հավատացյալ պարտավոր է նախ զրուցել տվյալ քահանայի հետ՝ պարզելու համար հարցի իսկությունը (գուցե սխալ եք ընկալել տվյալ հոգևորականին)։Եթե Ձեր զրույցից հետո Ձեր կասկածները հաստատվում են և գտնում եք, որ տվյալ հոգևորականի համոզումները և քարոզչությունը հակասում է Եկեղեցու արտահայտած դիրքորոշմանը, ապա որպես Եկեղեցու անդամ պարտավոր եք դիմել տեղի թեմակալ եպիսկոպոսին։Եթե որոշ ժամանակ անց թեմակալ եպիսկոպոսից պատասխան չեք ստանում, ապա կարող եք գրավոր նամակով դիմել Մայր Աթոռ։
Պարզ հավատացյալը երբեք չպետք է իրեն դիտորդի դերում զգա եկեղեցում։Ահա սա նման մի պարզ օրինակ է, և ամեն մի հավատացյալ իր հոգևորականի կողքին պետք է ծառայի Եկեղեցուն աղոթքով, ինչու չէ նաև աջակցելով հոգևորականին իր քարոզչական գործունեության մեջ։

Mariam

  • Guest
Re: սատանայի դրո՞շ
« Reply #13 on: June 02, 2005, 04:08:27 AM »
Հայր Սուրբ,
Շնորհակալություն ձեր բերած տեղեկությունների ու լուսաբանությունների համար: Սակայն նախընտրում եմ հիմա խորանալ այս մարդկանց դրդապատճառների վրա, և ցանկանում եմ նրանց աշխարհայացքով կարողանամ դիտել եղելություններն ու իրենց եզրակացությունները հասկանալ:Հյուր եմ նրանց երկրում ու այս եկեղեցին իր յուրահատուկ պատմությունն ունի:Այդ չի նշանակում որ իմ կարելիս չպիտի անեմ որպեսզի համայն Եկեղեցու որոշումներն ի զորու չլինեն նաև այստեղ: Բոլորին հարգելով, ու իմ տեղս էլ գտնելով եկեղեցում կարծեմ ավելի օգտակար կլինեմ ամենուն:
Աստված օգնական:

Hayr Krikor

  • Guest
Re: սատանայի դրո՞շ
« Reply #14 on: June 06, 2005, 10:23:37 AM »
Ժողովուրդ ջան, այսօր պատահաբար http://www.panarmenian.net/cover/arm/  էջը նայեցի, և գիտեք ի՞նչ, Հայաստանում մթնոլորտային ճնշումը 666 mm Է: Հետաքրքիր է ի՞նչ է դրա մասին մտածում պրն. Ստամբոլցյանն` ինչի՞ նշան կլինի:
« Last Edit: June 06, 2005, 04:01:10 PM by Admin »

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #15 on: November 12, 2007, 08:14:09 PM »
Եթե ավելի խորը ուսումնասիրենք Սուրբ Գիրքը եւ հայրերի թողած ավանդությունը եւ աշխարհի այսօրվա քաղաքական եւ հոգեւոր վիճակը, ապա կտեսնենք, որ ուղիղ գծով դարերի խորքից ասված խոսքերը մեր աչքերի առջեւ օրեցօր իրականանում են: Սուրբ Գիրքը մեզ հստակ ասում է, որ վերջին օրերը պիտի լինեն չար ժամանակներ եւ այդ չար ժամանակներին պիտի նախորդի հակաքրիստոսի՝ նեռի գալուստը: Դեռ Առաքյալն էր ասում, որ նույնիսկ իր ժամանակ արդեն բազում նեռեր են երեւան եկել եւ բնական է, որ այս վերջին օրերում այդ բազումները որքանով պիտի կրկնապատկված լինեն եւ այդ նեռերի մեծ բանակը որպես չարի կարապետներ, պատրաստում են բուն նեռի գալուստը: Այո, իսկապես որ շատ տեղերում կարող ենք հանդիպել 666 թվին: Այլազգի տարբեր գիտնականներ եւ հոգեւոր գործիչներ, որոնք ոչ թե աչքի տակով նայելով այս ամենին, կարծիք են հայտնել, այլ ունեն բազում գիտական աշխատություններ, եկել են այն եզրահանգման, որ այդ 666-ը մեծամասամբ միտումնավոր են արված, որպեսզի այդ թիվը մարդկանց աչքին հասարականա եւ ոչ մի ազդեցություն չգործի, որպեսզի ժամանակին, երբ նեռը գա, այն հեշտությամբ ընդունեն եւ բոլոր նրանք, ովքեր ծաղրանքով են վերաբերվում քարտերի դեմ պայքարողների հանդեպ, ջուր են լցնում նրանց ջրաղացին: Իհարկե, մենք այդ թիվը կարող ենք հանդիպել այլեւայլ տեղերում, ինչը որեւէ կապ չունի այդ թվի միտումնավոր տարածման հետ: Դա կարող է լինել գրքի էջ, որեւէ շենքի համար եւ նույնիսկ եկեղեցու կառուցումը ավարտելու տարեթիվ, ինչպես որ Առուճավանքինն է: Իհարկե, ծայրահեղություն կլիներ, եթե մենք այս թվերը տեսնելով սարսափեինք, սակայն կարծում ենք, որ միտումնավոր տարածողների գործունեության հանդեպ անհոգությունը եւ անտարբերությունը աններելի է: Ասենք, որ պայքարելով այդ քարտերի դեմ, պայքարողներից ոմանք կարող էին ընկնել որոշ ծայրահեղությունների մեջ, քանի որ նրանք պայքարում էին ոչ միայն այդ միտումնավոր տարածող դրսի չար ուժերի դեմ, այլեւ ներսում եղող նրանց դեմ, ովքեր ոչ միայն չէին պայքարում, այլ նաեւ ծաղրում էին նրանց, ովքեր գիշեր ու զօր պայքարում էին այդ չարիքի դեմ: Սակայն չտեսնել այդ պայքարի արդյունքները եւ պտուղները, այլ ընդհամենը որոշ վրիպումներ եւ դրանք դարձնել ծաղրի առարկա, դա ուղղակի ձախողված ինքնաարդարացման միջոց է: Ռուս Ուղղափառ Եկեղեցուց եկած հյուրերը զարմացել էին եւ նախանձով լցվել, որ մեզ մոտ քարտերի դեմ եղած պայքարը հասավ այն բանին, որ գոնե պայքարողների քարտերի վրայից պետությունը վերացրեց այն շտրիխ-կոդերը, որոնց մեջ, ըստ համակարգչային մասնագետների, ներդրված էր այդ չարաբաստիկ 666-ը: Այո, մենք չենք համարում, թե ովքեր հանգիստ խղճով, անհոգությամբ եւ առանց պայքարի վերցրեցին այդ շտրիխ-կոդով քարտերը, իրենց հոգիները կորստի մատնեցին, իսկ այն մասը, ովքեր, որպես պայքարի արդյունք հասան այն բանի, որ առանց շտրիխ-կոդի քարտեր ստացան, այդ առումով նրանց խղճմտանքը հանգիստ է: Իհարկե, ոմանք էլ կասեն, թե իրենք չեն պայքարել, վերցրել են շտրիխ-կոդով եւ իրենց խիղճն էլ է հանգիստ, սակայն կարծում ենք, որ դա նրանից է, որ անհաղորդ են մնացել այդ չարիքի դեմ պայքարող բազում հեղինակավոր մարդկանց աշխատություններից: Այդ քարտերի 666-ի, մի խոսքով նեռի գալստյան այս պատրաստությունների դեմ կարող է միայն պայքարել քրիստոնյա եկեղեցին, որովհետեւ միայն նա գիտի Սուրբ Գրքի խորհուրդները: Սակայն այդ պայքարը շատ չնչին մակարդակի վրա է, որովհետեւ ամբողջ աշխարհով մեկ, ըստ առաքելական եւ սուրբ հայրերի մարհարեությունների, վերջին շրջանում քրիստոնեությունը մեծ հոգեւոր անկում պիտի ապրի, ինչը, ցավոք, մեղմ ասած, իրականացված ենք տեսնում: Անգլիկան եկեղեցին ձեռնադրում է միասեռական հոգեւորականների, դրանց վրա պսակի կարգ կատարում, Դանիայում եկեղեցիները դատարկ լինելու պատճառով, տաճարները տալիս են մահմեդականների՝ որպես մզկիթ, մի մասն էլ տալիս են երիտասարդների, որպեսզի այն վերածեն դիսկոտեկների, էլ չենք ուզում մանրամասնել, թե ինչ վիճակի մեջ է մյուս եվրոպական երկրներում քրիստոնեական եկեղեցիների հոգեւոր վիճակը, այնտեղ քրիստոնեությանը վաղուց արդեն փոխարինել է նոր կրոնը՝ դեմոկրատիան, դրա համար էլ Սուրբ Գրքի խորհուրդների եւ մարգարեությունների վրա միայն ծիծաղում են՝ համարելով այն ժամանակավրեպ եւ դրա համար էլ անարգել ընդունում են թե՛ քարտերը, թե՛ չիպերը իրենց մարմնի մեջ եւ առանց որեւէ նախապաշարման նայում 666 թվին, ինչը, ըստ Գրիգոր Տաթեւացու վերծանվում է այսպես. «Կամավորապես ուրանում եմ Աստծուն»: Եվ ահա, կամավորապես Աստծուն ուրացած արեւմտյան արժեքները այսօր փաթաթում են մեր վզին եւ մենք այդ չենք տեսնում, կամ չենք ուզում տեսնել, որովհետեւ, եթե տեսնենք, պիտի պայքարենք, իսկ եթե չտեսնենք՝ մեզ համար անհոգ կապրենք, մինչեւ որ կտրվի դոմոկլեան սրի թելը: Այնժամ էլ արդեն շատ ուշ կլինի եւ մենք էլ ամբողջությամբ կտարրալուծվենք այդ նոր հեթանոսական կրոնի մեջ եւ մեզ հետ էլ կկատարվի, ինչի մասին գրված է. «Շատ առաջիններ կլիներն վերջիններ» (Մատթ. 19:30): Ուստի, ինչպես Առաքյալն է ասում. «Ամեն բան քննենք, բարին ամուր բռնենք» (Ա Թես. 5:21):



Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #16 on: November 13, 2007, 08:03:24 AM »
Վախճանաբանական նշաններ առկա են եղել գրեթե բոլոր ժամանակներում էլ` սկսած Նախնի Եկեղեցու հենց առաջին օրերից: Կարծում եմ առաջին հերթին կարևոր է նկատի ունենալ մի հանգամանք. մենք` քրիստոնյաներս, սպասում ենք ոչ թե նեռի գալստյանը, այլ` Քրիստոսի: Եվ առաջին հերթին անհրաժեշտ է ոչ թե փորձել ինչ-ինչ նշանների միջոցով գուշակել, թե երբ կլինի վախճանը, այլ միշտ լավագույնս պատրաստ լինել դրան: Կարծում եմ աշխարհի վերջից առավել հավանական է մեր վախճանը, որը երբեք չենք կարող ասել, թե երբ կլինի: Ուստի անհրաժեշտ է, ինչպես Առաքյալն է ասում, <գնել ժամանակը> և արժանի կերպով դիմավորել այն պահը, երբ կդադարի մեր երկրային գոյությունը` ինչ եղանակով էլ որ դա լինի:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline Nane

  • Full Member
  • ***
  • Posts: 172
  • Rating: 2
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #17 on: November 13, 2007, 10:33:22 AM »
Ես համաձայն եմ Մոնքի հետ.այդ նշանները միշտ էլ եղել են: Ավետարանում Քրիստոսն ասում է. <Երբ գա ժամանակը, իսկ այն արդեն եկել է...> : Կարծում եմ Քրիստոսի գալուստով դրվեց վերջի սկիզբը: Սակայն Վերջի ՎԵՐՋԸ միայն Հայրը գիտի: Իսկ մենք պետք է փորձենք ապրել Աստծո պատվիրանների համաձայն` այդպիսով միշտ պատրաստ լինելով վերջին և չվախենալով նրանից:

Offline mane

  • Full Member
  • ***
  • Posts: 171
  • Rating: 1
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #18 on: November 14, 2007, 09:13:19 AM »

   Այն, որ վախճանաբանական նշաններ եղել են դեռ առաքելական շրջանում, դա առավել մեզ պետք է զգոնության մղի, քանզի հենց նույն առաքյալները իրենց ուղերձներում շեշտում էին, որ վերջին օրերը չար ժամանակներ պիտի լինեն եւ բնական է, որ այդ նշաններն այսօր շատ ավելի առատ են, քան այն ժամանակ: Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ նախ պետք է գա նեռը, հետո Քրիստոս, որպեսզի քրիստոնյաները այդ հարցում անհոգության չմատնվեն. «Թող ոչ ոք ձեզ չխաբի եւ ոչ մի ձեւով, որովհետեւ այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա եւ չհայտնվի անօրենուության մարդը՝ կորստյան որդին՝ հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրա, որ կոչվում է աստված, կամ պաշտամունքի առարկա, մինչեւ այն աստիճան, որ նա նստի Աստծո տաճարում եւ ինքը իրեն ցույց տա, թե աստված է» (Բ Թեսաղ. 2:1-4): Հիշենք նաեւ, որ նեռը պիտի ջանա խաբել նույնիսկ ընտրյալներին: Դեռ հնում առաքյալները խոսում էին բազում նեռերի մասին, ինչպես անցյալ անգամ նշվեց, եւ հիմնականում այդ նեռերն էին համարվում Հռոմի կայսրերը՝ Ներոնը, Դիոկղետիանոսը, Հուլիանոս Ուրացողը եւ այլն: Հուլիանոսի ժամանակ Հայաստանում հայրապետ էր սուրբ Հուսիկը եւ իր կյանքով եւ վարքով օրինակ էր ծառայում մյուսներին, որպեսզի նրանք էլ առաքինություններին հետամուտ լինելով Աստվածահաճ կյանքով ապրեն եւ բարի վախճանով կնքելով իրենց մահկանացուն, արժանանան հավիտենական կյանքին, բայց երբ Տիրանը Հուլիանոսի պատկերը բերեց եւ ուզում էր տեղադրել եկեղեցու արեւելյան կողմը, Հուսիկը չասաց, թե մենք ապրում ենք բարեպաշտ կյանքով եւ դա մեզ բավ է եւ իմաստ չունի ինչ – որ նկարի համար խռովություն առաջանա, այլ  Տիրանի ձեռքից վերցնելով այդ պատկերը, գցեց ոտքերի տակ եւ կոտռտեց՝ թույլ չտալով պղծել Աստծո տաճարը, ինչի համար էլ մոլեգնած Տիրանը նրան տանջամահ արեց: Այսօր էլ, եթե ոմանք պայքարել են այդ քարտերի դեմ, դա չի նշանակում, որ իրենք բարեպաշտական կյանքից ինչ - որ մի բան են զոհել հանուն դրա, ո՛չ աղոթքներն են դադարեցրել կամ կրճատել, ո՛չ եկեղեցի գնալն են անտեսել, ո՛չ էլ այլ փրկությանը նպաստող որեւէ առաքինի գործ են զոհել հանուն այդ պայքարի, եթե չասենք, որ էլ ավելի ջերմեռանդության են մղվել: Վերջ ի վերջո Տերն էլ ասաց. «Այս պիտի անեիք եւ այն չթողեիք»: Այս պայքարի շնորհիվ Սուրբ Գրքին անտեղյակ շատ շատերն էլ կարծես զգոնության եկան եւ այսօր էլ, եթե ցանկանան նմանատիպ մի նոր բան ասպարեզ հանել, ապա այդ ուժերը պիտի երկյուղ կրեն, որովհետեւ գիտեն, որ ժողովուրդը ինչ – որ չափով հասունացած է նրանց ընդդիմակայելու համար: Այսօր հայտնի է, որ աշխարհում հազարավոր մարդիկ իրենց մեջ կրում են միկրոչիպեր եւ վաղ թե ուշ, այս «քաղաքակիրթ» աշխարհը դա էլ քարտերի պես պիտի պարտադրի ամբողջ աշխարհին եւ այսօրվա քարտերի հանդեպ մեր անհոգությունը պարարտ հող է չիպավորման եւ նմանատիպ այլ երեւույթների համար: Հուսիկը թույլ չտվեց այդ պատկերը դնել Աստծո տաճարում, իսկ Առաքյալն ասում է, որ քրիստոնյաներն էլ հանդիսանում են որպես Աստծո տաճարներ եւ եթե մեկը պղծի այդ տաճարը, Աստված էլ նրան պիտի պատժի եւ եթե հիշում եք, առաջին քարտերը, որ բաժանում էին, նրա վրա նկարված էր Նեմրութ լեռը, որի գագաթին, ըստ պատմաբանների, թաղված է առաջին նեռ՝ Նեմրութ – Բելը՝ բարեպաշտության եւ Հայոց առաջին մեծ թշնամին եւ պատկերված էին բոլոր այն կուռքերի գլուխները, որոնք կային Նեմրութի գագաթին՝ Բելի գերեզմանի վրա: Եվ ամեն մի քրիտոնյա, որ Աստծո տաճար է, այդ դիվական պատկերներով քարտը պիտի կրեր որպես իր անձնական համարանիշ, սակայն մեծ ջանքերից եւ պայքարից հետո միայն այդ քարտերը ետ վերցրեցին եւ տեղը տվեցին ուրիշը, որն էլ հայտնապես չէր ցուցադրում իր պոչն ու պոզերը եւ միայն շտրիխ կոդերի մեջ բոլորի համար միանշանակ կային միտումնավոր տեղադրած երկու 666 թվեր:
   Մի խոսքով, եթե մեր հայրերը այն ժամանակ պայքարել են այդ նեռերի դեմ, կարծում ենք, որ մենք էլ պիտի խանդավառվենք նրանց օրինակով եւ ոչ թե անտարբեր գտնվենք այդ ամենի հանդեպ: Ասում եք, թե արժանի կերպով է պետք դիմավորել այն պահը, երբ կդադարի մեր երկրային գոյությունը: Մի՞թե Հուսիկը բարեպաշտության կյանքով չէր ապրում եւ եթե Տիրոջ գալստյան ժամանակ նա հանդիսանար իր բոլոր առաքինի գործերով, սակայն տաճարում թողած լիներ այդ պատկերը, մի՞թե թերի չէր համարվի իր ամբողջ հոգեւոր գործունեությունը: Եւ, վերջ ի վերջո, եթե վախճանաբանական հարցերը այսօր չթակեին մեր դռները, մենք բնավ էլ չէինք անդրադառնա դրան: Եւ այսպիսով, կուզեինք խոսքն ավարտել, նորից մեջբերելով Տերունական խոսքը, թե՝ «Այս պիտի անեիք եւ այն պիտի չթողեիք»:




Abegha

  • Guest
Re: սատանայի դրո՞շմ
« Reply #19 on: November 16, 2007, 09:50:29 AM »
Այո, իսկապես որ շատ տեղերում կարող ենք հանդիպել 666 թվին: Այլազգի տարբեր գիտնականներ եւ հոգեւոր գործիչներ, որոնք ոչ թե աչքի տակով նայելով այս ամենին, կարծիք են հայտնել, այլ ունեն բազում գիտական աշխատություններ, եկել են այն եզրահանգման, որ այդ 666-ը մեծամասամբ միտումնավոր են արված, որպեսզի այդ թիվը մարդկանց աչքին հասարականա եւ ոչ մի ազդեցություն չգործի,

Ներողություն եմ խնդրում Մանե ջան, սակայն 666 պարզ թվին ազդեցության ուժ վերագրելը պարզապես սնոտիապաշտություն է։ Եկեղեցու հայրերը միշտ էլ փոխաբերաբար են մեկնել Հովհաննու Հայտնության այդ հատվածը։

Երանի թե այդ մարդիկ, որ այդպես բուռն կերպով պայքարում էին այդ թվի դեմ, նույն ձևով դուրս գային փողոց և պայքարեին մեր հասարակության մեջ տարածված ախտերի դեմ, ինչպես օրինակ փողոցներում տեղի ունեցող մարմնավաճառության, և ոչ թե սկսեին նույնիսկ Հովնաթանյանի գործերի մեջ նեռի նշաններ տեսնել։