սատանայի դրո՞շմ

Started by Armen, May 16, 2005, 08:55:34 PM

Previous topic - Next topic

mane

Ինչպես վերում ես նշեցի, ամբողջ քրիստոնեական աշխարհն է պայքարում քարտերի դեմ, դուրս է գալիս, որ այդքան հեղինակավոր գիտնականներ, նշանավոր վանքերի վանականներ անլուրջ մարդիկ ե՞ն: Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ անձանց դատելուն, Սուրբ Գիրքը մեզ խստորեն հանդիմանում եւ զգուշացնում է. «Մի դատիր, որ չդատվես, մի դատապարտիր, որ չդատապարտվես»:

Abegha

Մանե ջան, այդ նշածդ ամբողջ քրիստոնյա աշխարհը Քաղկեդոն ընդունեց, մենք չընդունեցինք, հետևաբար պետք չէ որպես հեղինակություն ներկայացնել, մանավանդ որ այդ հեղինակություններից շատերին եթե հարցնես, ապա քեզ հերետիկոս կհամարեն, ուրեմն դա էլ պետք է ընդունենք։ Երկրորդ՝ 2002-2005 թթ. ապրել եմ Եվրոպայում և պետք է ասեմ, որ այնտեղ այս խնդրի մասին ոչինչ չեմ լսել։ Այս հայկական թվային խուճապից նույնիսկ աշխարհը տեղյակ չէ, և քարտերի դեմ որևէ պայքարի մասին խոսք լինել չի կարող։ Եվրոպայի համար գոնե հաստատ կարող եմ ասել։

Abegha

Աստվածային Սերը առաջնորդող ունեցեք, այլ ոչ թե թվերը։
Աստված նայում է մարդկանց սրտերին, այլ ոչ թե իրենց փաստաթղթերում տեղ գտած ինչ որ թվերի։

Dhani

Quote from: mane on December 10, 2007, 09:46:45 AM
Ինչպես վերում ես նշեցի, ամբողջ քրիստոնեական աշխարհն է պայքարում քարտերի դեմ, դուրս է գալիս, որ այդքան հեղինակավոր գիտնականներ, նշանավոր վանքերի վանականներ անլուրջ մարդիկ ե՞ն: Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ անձանց դատելուն, Սուրբ Գիրքը մեզ խստորեն հանդիմանում եւ զգուշացնում է. «Մի դատիր, որ չդատվես, մի դատապարտիր, որ չդատապարտվես»:

Ներեցեք, իսկ ինչ է ասում Սուրբ Գիրքը այս թեմայի շուրջ: Կարո՞ղ եք ասել: Եթե կարելի է կոնկրոտ օրինակներ բերեք Սբ. Գրքիս, որպեսզի կարողանամ կարդալ:




mane

Հարգելի Dhani, ասենք, որ ամեն բան իսկապես հիմնավորված է Սուրբ Գրքով եւ կան կոնկրետ համարներ, բայց այդ ամենը կարող է միանգամից ընկալելի չլինել, եթե ծանոթ չլինենք սուրբ հայրերի եւ այսօրվա հոգեւոր-քաղաքական գործիչների աշխատություններին: Եթե ցանկանում եք, կարող ենք նշել գրքերի անուններ, որոնք կարող են Սուրբ Գրային այդ համարները մեկնաբանված ներկայացնել:


Dhani

Quote from: mane on December 11, 2007, 10:28:41 PM
Հարգելի Dhani, ասենք, որ ամեն բան իսկապես հիմնավորված է Սուրբ Գրքով եւ կան կոնկրետ համարներ, բայց այդ ամենը կարող է միանգամից ընկալելի չլինել, եթե ծանոթ չլինենք սուրբ հայրերի եւ այսօրվա հոգեւոր-քաղաքական գործիչների աշխատություններին: Եթե ցանկանում եք, կարող ենք նշել գրքերի անուններ, որոնք կարող են Սուրբ Գրային այդ համարները մեկնաբանված ներկայացնել:

Ոչ, շնորհակալություն: Եթե կարող եք, Դուք նշեք ուղղակի համարները:

mane

Սուրբ Գրային համարները հաջորդ անգամ կուղարկեմ: 

Dhani


mane

Դանիել 9:27, 11:31, 12:11
Մատթեոս 24:15-31
Հովհաննես 5:43
Բ Թեսաղ. 2:1-11
Ա Հովհաննես 2:18
Հայտնություն 9:4, 13:11-18, 14:9-12, 19:20, 20:4
Հիմնական այս համարներն են, որոնք հիմք են հանդիսացել մեկնիչների համար, իհարկե բացի սրանից ծանրաբեռնվելով այս թեմայի շուրջ սուրբ հայրերի աշխատությունների վրա:


Abegha

Մանե ջան, հիմա քո կարծիքը ի՞նչ է այդ սոցիալական քարտի մասին (եթե կարելի է` համառոտ)։