սատանայի դրո՞շմ

Started by Armen, May 16, 2005, 08:55:34 PM

Previous topic - Next topic

Abegha

Անընկալելի եմ համարում նաև, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ստացան այդ քարտերը, կամովին ուրացան Աստծուն։

mane

Ի սեր Աստծո, հայր սուրբ, ներողություն խնդրելու որեւէ կարիք չկա, քանզի մենք լիովին համաձայն ենք, որ 666 պարզ թիվը ինքը իրենով ոչինչ է, այլ մյուս թվերի պես հասարակ թիվ է եւ այդ մասին մենք արդեն շեշտել ենք: Ասենք, որ այս թեմաների շուրջ իրենց վերաբերմունքն են ցուցաբերել բազում քրիստոնյա երկրներ, որոնցից ամենաակնառուն է Հունաստանը: Երբ այս հարցերը նրանց մոտ ծագեց, Աթոս լեռան ամբողջ վանականությունը ոտքի կանգնեցին եւ ժողովրդին էլ իրենց հետ ոտքի հանեցին պայքարի եւ արդյունքը այն եղավ, որ այդ գլոբալիստական ուժերի գործունեությունը Հունաստանում ձախողվեց, այսինքն՝ ուզում ենք ասել, որ երբ մեզ մոտ նույնպես ոտքի ելան պայքարելու, այդ մարդիկ այնքանով կարող էին սնոտիապաշտ եւ ծայրահեղական լինել, որքանով որ այդպիսին էր Հույն եկեղեցին իր ամբողջ վանականությամբ հանդերձ: Այնպես որ, մենք այդ թվի տեսքից սարսափահար չենք լինում, ուղղակի գիտենք, որ այն զինանշան են դարձրել այն ուժերը, որոնք աշխարհը գրավելու իրենց մոլագարության մեջ ամեն կերպ հակառակվում են քրիստոնեական արժեքներին:
   Դուք ասում եք, թե լավ էր որ այդ պայքարի փոխարեն դուրս գային եւ անառակությամբ զբաղվող մարդկանց դարձի բերեին, բայց համոզված ենք, որ Հայաստանում տիրող այս ցավալի վիճակը՝ թե՛ կաշառակերություն, թե՛ անառակություն, եւ թե՛ ամեն տեսակի չար դրսեւորումներ գլուխ են բարձրացրել հենց այս ուժերի ջերմեռանդ աշխատանքի հետեւանքով: Սրանք ըստ մասնագետների տարածում են թե՛ հեռուստացույցից, թե՛ այլեւայլ միջոցներով աշխատում են երիտասարդությանը եւ ընդհանրապես բոլորին ապականել, քանզի նման կերպով նրանց մեջ ոչնչացնում են թե՛ ամեն քրիստոնեական, թե՛ հայրենասիրական զգացում, քանզի նման ժողովրդին կառավարելը դրանց կողմից շատ դյուրին գործ կդառնա եւ կարծում ենք չար պտուղների դեմ պայքարելը արդյունավետ չէ, պետք է պայքարել արմատի դեմ: Ահա հենց այս մասին է ասում Հովհան Ոսկեբերանը. «Համաշխարհային ջրհեղեղից առաջ մարդկությունը հեղեղված էր իր մեղքի մեջ, այդպես էլ պատմության վերջում մարդիկ կլցվեն նեռի ոգով, իսկ հետո կընդունեն նրա կնիքը»: Չեմ կարծում , թե այս սուրբ հոր խոսքի մեջ որեւէ այլաբանություն կա, այլ հստակ խոսում է այդ կնիքի մասին, որը հենց այդ թիվն է: Ինչ վերաբերվում է Հովնաթանյանի գործերին, մենք արդեն ասացինք, որ պայքարի մեջ հնարավոր են որոշ ծայրահեղ դրսեւորումներ: Այսքան ժամանակ երբեք որեւէ մեկից չենք լսել, որ այդ քարտերը վերցնողներին համարեն կամավոր Քրիստոսին ուրացողներ եւ բնականաբար մենք էլ այդ կարծիքը չունենք:

Maro

Սնոտիապաշտությունը դա նույնպես անիմիզմ է: Անիմիզմը դա մի կրոն է, որը գոթյուն ունի բոլոր կրոնների մեջ:

QuoteԱհա հենց այս մասին է ասում Հովհան Ոսկեբերանը. «Համաշխարհային ջրհեղեղից առաջ մարդկությունը հեղեղված էր իր մեղքի մեջ, այդպես էլ պատմության վերջում մարդիկ կլցվեն նեռի ոգով, իսկ հետո կընդունեն նրա կնիքը»:

Սիրելի Մանե ջան, կնիք բառից ելնելով եք ասում, որ Ոսկեբերանը խոսում էր 666 թվի մասին?
Իսկ ես ձեր տված տողերից մեկ այլ բան հասկացա: Խնդրում եմ պարզաբանեք: Հետ ես կպարզաբանեմ իմ միտքը:  21:)13:)

MONK

Quote from: mane on November 16, 2007, 10:33:09 PM
   Դուք ասում եք, թե լավ էր որ այդ պայքարի փոխարեն դուրս գային եւ անառակությամբ զբաղվող մարդկանց դարձի բերեին, բայց համոզված ենք, որ Հայաստանում տիրող այս ցավալի վիճակը՝ թե՛ կաշառակերություն, թե՛ անառակություն, եւ թե՛ ամեն տեսակի չար դրսեւորումներ գլուխ են բարձրացրել հենց այս ուժերի ջերմեռանդ աշխատանքի հետեւանքով: Սրանք ըստ մասնագետների տարածում են թե՛ հեռուստացույցից, թե՛ այլեւայլ միջոցներով աշխատում են երիտասարդությանը եւ ընդհանրապես բոլորին ապականել, քանզի նման կերպով նրանց մեջ ոչնչացնում են թե՛ ամեն քրիստոնեական, թե՛ հայրենասիրական զգացում, քանզի նման ժողովրդին կառավարելը դրանց կողմից շատ դյուրին գործ կդառնա եւ կարծում ենք չար պտուղների դեմ պայքարելը արդյունավետ չէ, պետք է պայքարել արմատի դեմ:
Մանե ջան, իսկ որն է նշյալ երևույթների արմատը? Սոցիալական քարտերը?


Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Եվ, Մանե ջան, մի հարց ևս, եթե կարելի է. եթե համկարծ մի օր որոշվի անկացվել նաև այն չիպավորումը, որի մասին նշում եք, և այդ չիպերի վրա Նեմրութ լեռան փոխարեն պատկերված լինի, ասենք, Արարատը կամ Մայր Տաճարի նկարը, իսկ 666-ի փոխարեն մի ուրշ թիվ, ասենք` 777, Դուք համաձայն կլինեք այն կրել?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

mane

Մարո ջան , ես չէ, որ նկատի ունեմ, այլ հենց Հովհան Ոսկեբերանը, որ դա   Հայտնության գրքի մեջ գրված այն դիվական կնիքն է, որը հանդես  է գալիս 666 թվով: 13:)

mane

Հարգելի Մոնք, այս թեմայի շուրջ երկու բառով խոսելը դժվար թե ամբողջական պատկեր ներկայացնի, քանի որ սա մի ամբողջ գիտություն է, ինչի մասին գրքեր են գրվել թե՛ ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների օրհնությամբ, թե՛ հույն հեղինակավոր վանականների ձեռամբ եւ նույնիսկ հավատքի հետ որեւէ սերտ կապ չունեցող գիտնականների կողմից: Այսօր ամբողջ աշխարհով մեկ մեծ թափով գնում  է այն գործընթացը, ինչի մասին գրել է Ոսկեբերան հայրապետը, թե մարդիկ պիտի լցվեն նեռի ոգով եւ հենց դա է, որ մենք համարում ենք արմատ, ինչի դեմ եւ պետք է պայքարել, եւ կարծում ենք, որ նման գրականության ընթերցումն է, որ մեր առջեւ կարող են այդ գործընթացը բացահայտել: Երբ ասվում է, որ պիտի նեռի ոգով լցվեն, դա նշանակում է նաեւ, որ մարդկանց համար խորշելի դարձնեն ամեն քրիստոնեականը եւ ազգայինը, դրանց մեջ եւ խաչի նշանը, Արարատ լեռան պատկերը եւ Հայտնության մեջ Աստծո  հոգիները խորհրդանշող 7 թիվը եւ այլն: Իսկ դրա փոխարեն բարձրացնում են բոլոր այն հակաքրիստոնեական խորհրդանիշների հեղինակությունը, որոնց մեջ նաեւ 666 թիվն է: Եթե կուզեք, կարող ենք բերել որոշ հստակ օրինակներ հենց այդ գիտական գրքերից, թե քանի – քանի հեղինակավոր կազմակերպություններ, ֆիրմաներ, բանկեր, որպես կոդ, կնիք կամ համար ընտրել են հենց այդ 666 թիվը:

եթե համկարծ մի օր որոշվի անկացվել նաև այն չիպավորումը, որի մասին նշում եք, և այդ չիպերի վրա Նեմրութ լեռան փոխարեն պատկերված լինի, ասենք, Արարատը կամ Մայր Տաճարի նկարը, իսկ 666-ի փոխարեն մի ուրշ թիվ, ասենք` 777, Դուք համաձայն կլինեք այն կրել?

Նախ նման քրիստոնեական խորհրդանիշներ նրանք երբեք չեն դնի քարտերի կամ չիպերի վրա, իսկ երկրորդ, մի փոքր նույնիսկ այս ամենի մեջ խորացողի համար լիովին պարզ է դառնում, թե ովքեր են կանգնած այդ գործընթացի ետեւում եւ բնական է, որ եթե նրանց մտքով անցներ որեւէ քրիստոնեական խորհրդանիշ դնել, միեւնույնն է, որ նորից պիտի պայքար մղվեր դրա դեմ:
   Այս թեման որքան էլ որ արդիական է, բայց այնպիսի ոլորտ է, որ կարող է տրտմություն եւ դժվարություններ առաջացնել սրա մեջ մտնողի համար, իսկ եթե արհամարհենք, ավելի ուրախ եւ հանգիստ կյանքով կապրենք՝ անտեսելով թշնամական բոլոր սպառնալիքներն ու գործունեությունը:

Maro

Quote from: mane on November 23, 2007, 09:08:12 AM
Մարո ջան , ես չէ, որ նկատի ունեմ, այլ հենց Հովհան Ոսկեբերանը, որ դա   Հայտնության գրքի մեջ գրված այն դիվական կնիքն է, որը հանդես  է գալիս 666 թվով: 13:)

Մանե ջան, ես Ձեր տված ցիտատից դա այդքան էլ չհասկացա: 21:)

mane

Մարո ջան, եթե դժվար չէ, խնդրում եմ ձեր նախորդ հարցը ավելի պարզ արտահայտեք, միգուցե ես լավ չեմ հասկացել: ???

Magnolia

Գիտեք ամենից տարօրինակը, որ Ստամբոլցյանի դեռ լուրջ ընդունող մարդիկ կան???
Իսկ քննարկվող թվերի վերաբերյալ... Կիսում եմ Հարգելի կարծիքը, որ
"երանի թե այդ մարդիկ նույն ձևով դուրս գային փողոց և պայքարեին մեր հասարակության մեջ տարածված ախտերի դեմ"...