սատանայի դրո՞շմ

Started by Armen, May 16, 2005, 08:55:34 PM

Previous topic - Next topic

Armen

Իսկ արդյոք դուք կարդացե՞լ եք սա. http://www.hzh.am/Arkhiv/2005/May/13.05/13.05.05.html
Առաջին հոդվածը։
Եվ արդյոք համամի՞տ եք։

maro

Knerek, es stipvats em aispes grel.
Kartsum em, vor chish klini, vor srbaptkera hanen, ankax amen inchits, vor hankarts mer exbairnery ev kuirery hamar gaitakxutun chlini.

Armen

Բայց եթե այդպես վարվեն, նշանակում է բոլոր գրքերից 666–րդ էջերը պետք է հանեն, նույն թիվը կրող տարին պետք է ջնջենք պատմության միջից, այն դժբախտները, որոնց անձնագրերում համարանիշը նույն հաջորդականությունը կա չգիտեմ ի՞նչ պետք է անեն, կամ նման համարանիշ ունեցող մեքենաները կամ հեռախոսահամարները, կամ հենց Աստվածաշնչի էդ նույն էջն ի՞նչ պետք է արվի։ Բայց ներողություն, եթե Եկեղեցին ամեն մի սնապաշտի ասելով եկեղեցում փոփոխություն կատարի, ո՞ւր կհասնենք։Կամ իրենց ո՞վ թույլ տվեց նման եզրակացության անել Հովնաթանյանի սրբապատկերի մասին։Ինչ է Խաչիկ Ստամբուլցյանը Հովնաթանյանի գործերի մասնագե՞տ է։Շատ ներողություն, բայց համաձայն չեմ։Ինձ թվում է այդ մարդիկ կույր են, շատ ներողություն։Այ քեզ սնահավատություն։ Իսկ ես կարծում եմ այդ կույրերի աչքերը պետք է բացել կամ թույլ չտալ, որ մյուսները կուրանան։ Տե՜ր Աստված ??? կարծես միջնադարում գտնվենք։

Armen

Հիմա էս էջն էլ պետք է ջնջել, որովհետև էդ նույն թիվը կա մեջը, կամ էդ թերթը, որ տպել են։
Ա՜յ քեզ ցնդաբանություն։
Ադմինին պետք է ասել էդ սմայլիկները ավելացնի, ինձ չեն հերիքում։

maro

#4
Ես կարծում եմ, որ մի բան է " 666–րդ էջերը  գրքերի մեջ , նույն թիվը կրող տարին պատմության մեջ, անձնագրերի, մեքենաների կամ հեռախոսահամարների համարանիշները, մի այլ բան է Եկեղեցու Սրբապատկերը: Ես կարծում եմ, որ դա գալիս է նրանից, որ  այդպիսի մարդիկ, գիտություն չունեն Աստծո Խոսքի, եւ դրա պատասխանատվությունը Եկեղեցու վրա է. պետք է մարդկանց հավատքը հորդորել Աստծո Խոսքով: Եւ մինչ այդ ամեն կերպ աշխատել չգայթակղել իրենց, որպեսզի իրենց չկորցնենք:

P.S. Es mi kich dgvaranum em hayeren grel, vorovhetev, es russeren em mtatsum.

Armen

Ի՞նչ է նշանակում՝ մեկ այլ բան է եկեղեցու սրբապատկերը։Խեղճ Հովնաթանյան։
Եթե մարդը, թեկուզ ենթագիտակցական մղումով ցանկանա գայթակղվել, Ձեր ամենից բարի արարքը կգայթակղեցնի իրեն։

Abegha

Quote from: maro on May 17, 2005, 04:02:57 PM
Ես կարծում եմ, որ դա գալիս է նրանից, որ  այդպիսի մարդիկ, գիտություն չունեն Աստծո Խոսքի, եւ դրա պատասխանատվությունը Եկեղեցու վրա է. պետք է մարդկանց հավատքը հորդորել Աստծո Խոսքով:

Իսկ ո՞վ է Եկեղեցին, միայն հոգևորականնե՞րը։

maro

Quote from: Armen on May 17, 2005, 08:05:16 PM
Ի՞նչ է նշանակում՝ մեկ այլ բան է եկեղեցու սրբապատկերը։Խեղճ Հովնաթանյան։
Եթե մարդը, թեկուզ ենթագիտակցական մղումով ցանկանա գայթակղվել, Ձեր ամենից բարի արարքը կգայթակղեցնի իրեն։

Åñëè ìîæíî, ÿ âûñêàæóñü íà ðóññêîì, â íàäåæäå, ÷òî ìåíÿ ïîéìóò.  Ïðîñòî ìíå íàìíîãî ëåã÷å.. Âî - ïåðâûõ äàâàéòå äîãîâîðèìñÿ, ÷òî êàæäûé èç íàñ íå áóäåò ñêðûâàòü òî, ÷òî ïîä ñåðäöåì è âûñêàæåòñÿ. Ìíå Âàøå ìíåíèå òîæå èíòåðåñíî.  Âû ïðàâû, ëþáîå äîáðîå äåëî ìîæåò áûòü èñêóøåíèåì äëÿ äðóãîãî. Íî, òóò âîïðîñ íå â æåëàíèè ÷åëîâåêà èñêóøàòüñÿ. Ïðîñòî, ÷åëîâåê èùåò äóõîâíîå â òåëåñíîì, âîò â ÷åì ïðîáëåìà. Èíà÷å òàêèõ ðàçãîâîðîâ íå áûëî áû. Èñêóøåíèå íà÷èíàåòñÿ èìåííî ñ ýòîãî. Íî, êàê ó÷èò Àïîñòîë Ïàâåë, ÿ äåëàþ ÷òî-òî, ÷òî çíàþ çàâåäîìî, ìîæåò ñòàòü èñêóøåíèåì äëÿ ìîåãî áðàòà èëè ñåñòðó, êîòîðûé (àÿ) íåìîùíû â âåðå, ëó÷øå íå äåëàòü ((ñ) Àï. Ïàâåë). ß íå óâåðåíà, ÷òî ýòî ïîäõîäèò äàííîé ñèòóàöèè, è âñå æå. ß íå ìîãó âèíèòü ýòèõ ëþäåé â òîì, ÷òî äëÿ íèõ ýòîò çëîïîëó÷íûé "666" íà èêîíîãðàôèè, ÷òî-òî çíà÷èò. Âîïðîñ äëÿ ìåíÿ ïåðâîî÷åðåäíûé: ïî÷åìó òàê? Êàê ìåíÿòü ñèòóàöèþ?

maro

Quote from: Abegha on May 17, 2005, 08:31:58 PM
Իսկ ո՞վ է Եկեղեցին, միայն հոգևորականնե՞րը։
Իհարկ ոչ, Եկեղեցին բոլոր հավատացյալներն են, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է:

Abegha

Փորձությունը կամ գայթակղությունն ընդհանրապես, ըստ իս երկու հիմնական արմատ ունի. 1) երբ մարդ համառում է իր ենթադրյալ իմացած ճշմարտությունը՝ թերադասելով մյուսների կարծիքը (սրա մեջ մեծամտություն և ինքնահավանություն եմ տեսնում), 2) երբ մարդ արագ, առանց ծանր ու թեթև անելու, որոշում է կայացնում։
Եթե մարդը պարզապես տառակերորեն գայթակղվում է 666 թվից, նշանակում է այդ մարդը լսել չգիտի։Ինչո՞ւ։Որովհետև այսօրվա Եկեղեցին իսկ, Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականությունը, եպիսկոպոսները, լինի հայ կամ ռուս կամ այլ եկեղեցու, բազմիցս անդրադարձել են այս հարցին և բազմիցս մերժել են տառակերությունն այս հարցում։Ով ականջ ունի լսելու, թող լսի, բայց եթե մարդը փակում է իր ականջները և չի ցանկանում եպիսկոպոսների ձայնը լսել, նշանակում է եպիսկոպոսները կամ եկեղեցին պետք է հարմարվեն նման մարդկանց կարծիքի՞ն։Արդյո՞ք մենք է, որ պետք է հարմարվենք Աստուծո օրենքներին, թե՞ Աստծուն պետք է հարմարեցնենք մեզ։
Այդ մարդիկ, որ այսպես ասած ցանկացան կամովին անգիտանալ և չցանկացան այլ տեսակետ լսել, գերվել են 666–ից և սոցիալական քարտերի կոդերից և արդեն սկսել են ամեն տեղ թվեր և կոդեր քննել ու փնտրել։ Նույնիսկ հեռուստատեսությամբ Պարգև սրբազանը խոսեց այդ սոցիալական քարտերից, բայց նմանատիպ մարդիկ չէին կարող հասկանալ, որովհետև լսելով լսում են, բայց չեն հասկանում, նայելով նայում են, բայց չեն տեսնում։ իսկ ինչ վերաբերում է գայթակղությանը, ապա կան գայթակղություն, որից հնարավոր չէ խուսափել, ինչպես Քրիստոս, որ եղավ «քար գայթակղության և պատճառ շատերի գլորման» (Պողոս, Առ Հռոմ., գլ. 10, հմր. 33)։ Ուստի հուսամ նմանատիպ մարդկանց գայթակղությունը անդարձ չլինի և կարողանան լսել իրենց եղբայր եպիսկոպոսների և մնացյալ հոգևորականների ձայնը։
Իսկ ինչ վերաբերում է՝ ինչո՞ւ է այդպես, ապա, ինչպես Նոր Կտակարանում է ասվում՝ գայթակղություններ լինելու են ...
Մնում է, որ մեր եկեղեցու զավակները, հոգևորականների հետ ձեռք ձեռքի տված քարոզեն Աստծու խոսքը և պարզաբանեն ճշմարտությունը։