Author Topic: Ինչպես պայքարել աղանդների դեմ?  (Read 33213 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ինչպես պայքարել աղանդների դեմ?
« on: November 23, 2007, 04:18:58 AM »
Այն, որ աղանդները վտանգ ներկայացնում են, դրա հետ համաձայն են անգամ այն մարդիկ, ովքեր հարցը չեն դիտարկում զուտ հավատի տեսանկյունից, և որ աղանդների դեմ պայքար պետք է մղվի, սա նույնպես հասարակության տարբեր շերտերի կողմից առաջ քաշված խնդիր է: Սակայն ինձ հետաքրքիր է իմանալ, թե ով ինչպես է պատկերացնում այդ պայքարը: Գուցե հնչած տարբեր տեսակետները մեզ կօգնեն առավել համակողմանի պատկերացում ունենալ խնդրո առարկայի շուրջ և որոշակիորեն պայմանավորեն մեր մոտեցումը այդ հարցին:  20:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Maro

  • Guest
Re: Ինչպես պայքարել աղանդների դեմ?
« Reply #1 on: November 23, 2007, 07:31:34 AM »
Գիտեմ, կարծիքս գրեմ, շատերը այստեղ նեղանալու են.... 32:)

Պետք է պայքարել ամեն մի ունեցած հնարավորությունով, նաև կառավարության միջոցով` օրենքի միջոցով:
Բայց, չգիտեմ ինչի հետ է կապված, այսօր  հայ մարդը այդքան էլ լավ չի ճանաչում, չի զգում իր եկեղեցին: Խոսքս ոչ միայն  քրիստոնեական ուսմունքի  մասին է` ոչ, այն ինչ եկեղեցին այօր այդ ուղղությամբ կարող է անել`անում է (ցավոք, հնարավորությունները շատ մեծ չէն): Բայց իմ մոտ տպավորություն է, որ եկեղեցին և ժողովուրդը մի հարթության վրա չեն: Դա գալիս է թե մարդկանցից, թե հոգևարականներից:
Բացատրեմ միտքս: Մարդիկ սիրում են կարծիք կազմել առանց երկար-բարակ մտածելու: Մարդիկ սիրոմ են տեսնել միայն "գործ" և չեն նայում թե այդ "գործ" անողը ով է և ինչ նպատակներ ունի: Մեր հոգևորականները շատ չեն պատմում և խոսում իրենց  կատարած բոլոր գործերից և քայլերից, ի տարբերություն աղանդավորականների: Այդ պատճառով, Հայ Եկեղեցու առօրյա կյանքի մասին, նրա օգտակար գործունեության մասին մարդիկ գրեթե բան չգիտեն: Դրա հակառակ շատ լավ տեղեկացված են աղանդավորների "բարի և օգտակար" գործերից: 10:) Դրան նաև մի բան է գումարվում: Հայ եկեղեցին նաև մեծ օրգանիզմ է, օրգանիզացյա է: Եւ հետևաբար ամեն բան այնտեղ իդեալական չի կարող լինել: Ամեն մի հոգևորական չէ, որ իդելական է, կամ ամեն մի երևույթ չէ, ոչ իդելական է: Եւ դա նորմալ և հասկանալի երևույթ է: Ուղղակի մեծ օրգանիզմ է եկեղեցին: Եւ մարդիկ միանգամից նկատում են թույլ կետերը, իսկ իրականությունը մնում է անհայտ մարդկանցից: Ինչից լավ օգտվում են աղանդավորները: 33:)
Կարծում եմ ամենակարևոր և առաջնային քայլը նա է այս իրականության մեջ, որ մարդիկ ճանաչեն Եկեղեցու Իրական դեմքը: Դրա համար պետք է արվի ամեն բան...

Ներողություն: Ինձ շատ ծանր էր այս ամենը հայերեն գրել: Մտքերս հայերեն արտահայտել և վախենում եմ, որ չկարողացա  լիովին արտահայտվեմ: Հուսով եմ, որ հասկանալի եմ գրել?

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Ինչպես պայքարել աղանդների դեմ?
« Reply #2 on: December 07, 2007, 07:03:15 AM »
Դե ինչ, էլ արտահայտվողներ չկան այս հարցի շուրջ?  12:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

  • Guest
Re: Ինչպես պայքարել աղանդների դեմ?
« Reply #3 on: December 10, 2007, 12:22:25 PM »
Իմ կարծիքով, աղանդերը կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, ոքեր պատրաստ են "փող սարգել" հավատքից և նրանք , ովքեր պատրսատ են "գնել այդ հավատքը":
Ոնց պայքարել???
Երևի, ստեղծել եկեղեցուն կից գործող հոգեբանական կենտրոններ, որտեղ մարդիկ ձերք կբերեն (կամ կվերականգնեն) ներքին ներդաշնակությունը  (ը),  հոգեկան հավասարհակշռություն (ը)...  Առողջ հոգեբանություն ունեցող մարդը` դժվար թիրախ է աղանդերի համար:

Dhani

  • Guest
Re: Ինչպես պայքարել աղանդների դեմ?
« Reply #4 on: December 10, 2007, 01:15:18 PM »
Ներողություն, բայց չեմ կարծում, որ հոգեբանությունը կարող է տալ մարդուն ներքին ներդաշնակություն և հոգեկան հավասարակշռություն, եթե մարդու մոտ խաղտված է հոգևորը: Առողջ հոգեբանություն ունենալու համար պետք է առողոջ հոգևոր կյանք ունենաս, լինես ամուր և առողջ հոգևոր շրջապատում:

Magnolia

  • Guest
Re: Ինչպես պայքարել աղանդների դեմ?
« Reply #5 on: December 11, 2007, 04:51:22 AM »
Հարգում եմ Ձեր կարծիքը 13:)
Սակայն, կմնամ իմ համոզմունքին:
Monk!
 մտածեցի, մտածեցի… ու մտածեցի, որ երևի պայքարի միջոցներից  մեկը կլինի այն, որ Եկեղեցին ավելի պռոֆֆեսիոնալ կառույց դարնա: Միգուցէ ես լավ չեմ պատկերացնում, թե ՀԱԵ-ին ինչ գործնէություն է ծավալում( վստահ եմ, որ շատ ու շատ) , սակայն դրանք հաճախ անտեսանելի, անշոշափելի են այն մարդկանց համար ովքեր ակտիվ եկեղեցական կյանքով չեն ապրում: Երևի մարդկանց աղանդների դռներից կտրելու և դեռևս աղանդավորների ձեռքը չընկած մարդկանց համար այնպիսի ծրագրեր պետք է մշակվեն, որտեղ պարզ, հասկանալի, մատչելի, առանց “ճշմարիտ կրոնի քարոզության ագռեսսիայի” բացատրեն, թե ինչ է իրական Քրիստոնէությունը : Թույլ տալ մարդկանց նախ հասկանալ, հետո կողմնորոշվել, այնուհետ ընդունել: Աղանդների ծախկման գործում մեծ դեր է խաղում այն, որ մարդիկ հիմնականում, իրենց էությամբ ծույլ են, և եթե ինչ-որ դրդապատճառ չհայտնվի նրանք չեն կարդա հոգևոր գրականություն, որպեսզի ճիշտ պատկերացում կազմեն, ընդհանրապես, ինչ է հավատք, կրոնը… Ես լավ չեմ հասկանում և չեմ տարբեր աղանդերը մեկը մյուսից, բայց դրանք իմ համար ոնցոր կոմիկսներ լինեն, կամ fast food-ի  նման մի բան`շատ արագ, պրիմիտիվ և հոգիդ չլցնող, սակայն ուղեղդ ծանրաբեռնող ինֆորմացիա, որի համար պետք է վճարես:
Եթե հոգևորականները լինեն ավելի առաջադեմ, իրենց աշխատանքը չսահմանափաեն միայն պատարագներ, ժամերգություններ è ò.ä. կատարելով (!!!ինչն արդեն մեծ գործ է!!!), պայքարը ավելի արդյունավետ կլինի:


Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Ինչպես պայքարել աղանդների դեմ?
« Reply #6 on: December 11, 2007, 05:19:25 AM »
Մագնոլիա
Իսկ ինչպես հասկանալ «պրոֆեսիոնալ կառույց» արտահայտությունը, մի քիչ ավելի կբացատրեք Ձեր միտքը?
Ինչ վերաբերում է Ձեր ասած ծրագրերին, կոնկրետ Դուք ինչպիսի ծրագիր կառաջարկեիք կամ ինչպես եք պատկերացնում դա?
Եթե հոգևորականները լինեն ավելի առաջադեմ, իրենց աշխատանքը չսահմանափաեն միայն պատարագներ, ժամերգություններ è ò.ä. կատարելով (!!!ինչն արդեն մեծ գործ է!!!), պայքարը ավելի արդյունավետ կլինի:
Իսկ ով ասեց, որ հոգևորականները միայն Պատարագ ու ժամերգություններ անելով են զբաղված? Թեկուզ օրինակ այս ֆորումում` մենք Պատարագ կամ ժամերգություն ենք անում?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Ինչպես պայքարել աղանդների դեմ?
« Reply #7 on: December 11, 2007, 05:21:07 AM »
Dhani, իսկ Դուք որևէ առաջարկ կանեք թեմայի հարցադրման ուղղությամբ?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

  • Guest
Re: Ինչպես պայքարել աղանդների դեմ?
« Reply #8 on: December 11, 2007, 05:43:24 AM »
Հարգում եմ Ձեր կարծիքը 13:)
Սակայն, կմնամ իմ համոզմունքին:

Մագնոլիա, իսկ ինչով կարող եք հերքել իմ ասած՞ս:
Ես իմ կարծիքս կարող եմ ամրապնդել: Այսօրվա հոգեբանությունը լիակատար չէ: Ոչ մի հոգեբանական գիտության դպրոցներ "մարդուն" չեն նայում բազմակողմանի: Իհարկե այս դպրոցներից բոլորն էլ որոշակիորեն մոտեցել են հասկանալու "մարդ" հասկաղոցությանը: Բայց դա մի միայն միակողմանի հասկացողություն է:
Իհարկե կարող եմ ինքս ինձ առարկել քրիստոնեական հոգեբանություն հասկացողությամբ: Շատերը հիմա ցանկանում են քրիստոնեական հոգեբանությունը տեսնել հոգեբանության բազմակողմանի մի ճյուղ: Բայց ինչքան շատ եմ ես հետազոտում տվյալ թեման, այնքան հասկանում եմ, թե այդ գաղափարը ինչքան հակասական է: Ինձ համար, որպես հոգեբան, դժվար է հոգեբանությունը և քրիստոնեությունը իրար հետ կապել: Քանզի հոգեբանությունը դա գիտություն է, քրիստոնեությունը`ոչ:
Ահա այդ պատճառով, ես կարծում եմ, որ չի կարող գիտություն, որ ստեղծված է հոգեկանի համար ազդել մարդու հոգևոր կյանքին:

Իհարկե այստեղ մեկ ուրիշ հարց կա: Մարդիկ աղանդավոր են դառնում հոգևոր կյանքի անկայունության պատճառո՞վ, թ՞ե հոգեկանի անկայունության պատճառով:
ԻՄՀՈ, դա կարող է լիենլ թե մեկի, թե միյուսի անկայունության պատճառով: Բայց համոզված չեմ, որ այսօրվա հեգաբնությունը կարող է և պատրաստ է նման պրոֆիլակտիկ աշխատանքների մարդկանց հետ: Պատճառ արդեն նշել եմ` մարդուն հոգեբանությունը դիտարկում է շատ միակողմանի:


Dhani

  • Guest
Re: Ինչպես պայքարել աղանդների դեմ?
« Reply #9 on: December 11, 2007, 05:47:08 AM »
Դե ինչ, էլ արտահայտվողներ չկան այս հարցի շուրջ?  12:)

Մոնկ, ես չեմ կարծում, որ աղանդավորների դեմ պետք է պայքարել: Ես ընդհանրապես չեմ ընդունում անել ինչ-որ բան "դեմ": Ուղղակի ամեն մի մարդ, ամեն մի քրիստոնյա, ամեն մի եկեղեցու անդամ պետք է անի այն, ինչ ինքը պարտավոր է անել այն օրվանից, ինչ Քրիստոս է դավանում: Թ