Կա Մոնկ, ես եմ ցանկանում կրկին արտահայտվել:
Ես բերեմ օրինկաներ, թե որ դեպքում եկեղեցին պետք է խառնվի քաղաքական կյանքին, իսկ որ դեպքում`ոչ:
Այսօր Արսենը գրել էր.
Իսկ ինչ վերաբերում է Զատիկ մանկատանը, ապա այնտեղի հետ կապված և ոչ միայն այնտեղի /խոսքը վերաբերում է բոլոր մանկատներին/ կան բավականին տխուր լուրեր: Անցած շաբաթ մեր սարկավագներն ու քավորրներն այնտեղ գրեթե հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու մեր մրցութային երկրորդ թեման, քանզի ականատես են եղել մի շատ ցավալի իրողության.
պետության ընդունած որոշման համաձայն` մանկատանը կարող են մնալ միայն երկկողմնի ծնողազուրկ երեխաները, իսկ մյուսները` կամ տուն կամ էլ գիշերօթիկ որևէ հաստատություն: Այս հանգամանքը շատ ցաավագին է անդրադարձել երեխաների վրա, քանզի , հավատացեք, նրանց համար մանկատնից հեռանալն իրոք շատ դժվար կլինի:/մենք դեռ կանդրադառնանք գիշերօթիկ դպրոցներին ու այդ ընտանիքներին/: Խեղճ եերեխաները նույնիսկ խնդրել են սարկավագներին, որ մի բան անեն` իրենց օգնելու համար.....Կարծում եմ, սա այն դեպքերից է, որ Եկեղեցին անպայման պետք է խառնվի: Իր դիրքորոշումը պնդի նման հարցերի շուրջ:
Իսկ հիմա մի քիչ խոսնեք, թե ինչպիսի դեպքերում չպետք է հոգևորականը խառնվի քաղաքականությանը:
Երևի կարդալով աշխարհի նորությունները դուք իմացել եք Ռուսաստանի նախագահ ՎՎՊ-ի անչափ խորամանկ, բայց ոչ հաճելի քայլերի մասին, որպեսզի իշխանությունը բաց չթողնի ձեռքից: Սկզբում նա գլխավորեց "Եդինայա Ռոսսիյա" կուսակցությունը պառլամենտական ընտրություննում: Ինչով ապահովեց այդ կուակցությունը բազմաթիվ տեղեր նորընտիր Դումայում:

Իսկ հետո, իր հերթին սույն կուսակցությունը ՎՎՊԻ օրհնությամբ նշանակեցի դե ֆակտո հաջորդ նախագահին` առաջին փոխվարչապետ Մեդվեդեվին:

Այնքան շատ է ցինիզնը, որ բաց է ի բաց խոսվում է նրա մասին, որ մեր հաջորդ նախագան հենց Մեդվեդյեվն է: Լավ ամենը հեչ: Այդ առաջարկությունից մի քանի օր հետո, վերհիշյալ պարոն Մեդվեդեվը ի լուր ամբողջ ախարհի առաջարկում է ՎՎՊ-ին դառնալ ՌԴ-ի վարչապես: Չնայած, որ ես միշտ ՎՎՊ-ի կողմնակից եմ եղել, այս ամենը այնքան զզվելի է և պատկերացնելի: Ըստ երևույթին ՎՎՊ-ն ցանկանում է "նախագահական պաշտոնը" թուլացնի և ՌԴ-ն սարքի վարչապետական երկիր, դե իհարկե իր գլխավորությամբ: Լավ, շատ երկարեցի: Հիմա գլխավորի մասին: Մեդվեդեվի առաջարկությունից մի քանի օր հետ, մեր սիրելի Ալեքսիի Պատրիառխը նորից ի լուր աշխարհի ասում է. "Սիրելի ՎՎՊ, ընդունեք Մեդվեդեվի առաջարկությունը, դառցեք վարչապես" և նման բաներ: Այ այստեղ վերչնականապես զզվելս եկավ: Գոնե Պատրիառխ Վսեյա Ռուսի Ալեքսիին չպետք է մտներ նման տգեղ ֆառսի մեջ:

Ահա նման դեպքերում է, որ եկեղեցին պետք է լինի, ոչ թե "լիդերի" հետ, այլ ժողովրդի:
