Author Topic: Հոգևորականը և քաղաքականությունը  (Read 41780 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Dhani

  • Guest
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #30 on: December 11, 2007, 02:34:45 am »
Ողջույն, Dhani: Շատ հաճելի է լսել նաև Ձեր կարծիքը  13:)
ՀՀ քաղաքացիները բոլորը նույն չափով ու ձևով չեն մասնակցում քաղաքական կյանքին: Ձեր կարծիքով ինչպիսին պիտի լինի հոգևորականների մասնակցությունը և ինչ չափով?  12:)

Ինչ չափո՞վ: ՀՀ քաղաքացուն օրենքով տրված իրավունքի չափով:

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #31 on: December 11, 2007, 03:29:58 am »

Ինչ չափո՞վ: ՀՀ քաղաքացուն օրենքով տրված իրավունքի չափով:
Այսինքն` Դուք գտնումեք, որ հոգևորականները լիովին կարող են մտնել քաղաքական գործունեության մեջ? Օրինակ` կարող են առաջադրվել նախագահի կամ պատգամավորական թեկնածու, ստեղծել կուսակցություններ, դառնալ իշխանություն կամ ընդդիմություն, հանրահավաքներ և ցույցեր անցկացնել և այլն? Ճիշտ եմ հասկացել Ձեզ?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

  • Guest
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #32 on: December 12, 2007, 09:14:44 am »
Լավ, ասենք թե գլուխ գլխի տվին. Դուք ինչ կառաջարկեիք?  :)
Փորձեցի ջուր ծեծեմ, ստացվեց 12:)եթե ճիշտ չգիտեմ, ինչ անեն ...
Երևի պետք էր նախ հարցում անել այդ հետազոտությունը  իրականացնողներին տվյալների աղբյուրների, հավաստիության և պարզել, թե ինչքանով ներկայացուցչական է այն: Վստահեմ, շատ բացեր կհայտնաբերվէին: Այնուհետ, շատ դիվանագիտորեն, մեղմ և հանգիստ բացատրել, որ ՀԱԵ, ոչ թե վայելում է արտոնություններ, այլ ունի իրավունքներ, որոնք դարերի պատմություն ունեն: Ներկայացնել տեղեկատվություն, գրանցված և գործող աղանդների, նրանց "կազմակերպված" և ոչ այդքան "թշվառ" գոյության և գործէության վերաբերյալ....
MONK,մյուս կողմից էլ, մտածեցի, միգուցէ ՀԱԵ-ին շատ ավելի բարձր կառույց է իր էությամբ, որ ինչ-որ բան ապացուցի և պաշպանվի???

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #33 on: December 13, 2007, 05:45:20 am »
Մագնոլիա, Ձեր բերած օրինակը` այդ հետազոտությունը, իրականացվել է ոչ թե եկեղեցական կառույցի, այլ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից` հասկանալի քաղաքական դրդապատճառներով: Իսկ այդ կացնի պոչը մեր որոշ լրագրողներ և «մարդու իրավունքների պաշտպաններ» են եղել, որոնք, մեզ համար դարձյալ հասկանալի դրդապատճառներով (որոնց մեջ առաջնահերթ դերը խիստ կասկածում եմ, թե մարդու իրավունքների և այլնի դարդուցավն է), ջուր են լցնում այդ ջրաղացներին:  36:)
Իսկ հիմա ինձ խիստ հետաքրքրում է կոնկրետ մոտեցումներ հոգևորականների` քաղաքականության մեջ ունեցած դերակատարության հետ կապված: Կարող եմ ենթադրել, որ Դուք գտնում եք, թե հոգևորականների դերակատարություններից մեկը պիտի լինի նման միջազգային խնդիրներին արձագանքելը?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

  • Guest
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #34 on: December 13, 2007, 06:09:45 am »
Ոչ թե, հոգևորականները պետք է արձագանք էին, այլ ՀՀ կառավարությունը, մինչ այդ հարցի շուրջ խորհրդատվություն ստանալով ՀԱԵ ներկայացուցչից: Այ դրա համար էլ պետք է իրենց համագործակցությունը, որ մեկը մյուսի խնդիրները հասկանա, և փորձեն փոխադարձաբար օգտակար լինեն իրար:

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #35 on: December 13, 2007, 06:17:03 am »
Ի նկատի ունեք Եկեղեցի-պետություն համագործակցությունը: Համաձայն եմ Ձեզ հետ: 13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

  • Guest
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #36 on: December 13, 2007, 06:27:16 am »
MONK, ոնց-որ բարդ քննություն հանձնէի... 27:)....ուֆֆֆֆֆ(խորը շունչ քաշեցի), ՀաՄԱՁԱՅՆ եք!!!!!

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #37 on: December 13, 2007, 06:38:52 am »
Համաձայնեցի:  39:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #38 on: December 18, 2007, 02:54:39 am »
Դե? Էլ արտահայտվողներ չկան?  12:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

  • Guest
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #39 on: December 18, 2007, 04:17:40 am »
Կա Մոնկ, ես եմ ցանկանում կրկին արտահայտվել:

Ես բերեմ օրինկաներ, թե որ դեպքում եկեղեցին պետք է խառնվի քաղաքական կյանքին, իսկ որ դեպքում`ոչ:

Այսօր Արսենը գրել էր.

Իսկ ինչ վերաբերում է Զատիկ մանկատանը, ապա այնտեղի հետ կապված և ոչ միայն այնտեղի /խոսքը վերաբերում է բոլոր մանկատներին/ կան բավականին տխուր լուրեր: Անցած շաբաթ մեր սարկավագներն ու քավորրներն այնտեղ  գրեթե հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու մեր մրցութային երկրորդ թեման, քանզի ականատես են եղել մի շատ ցավալի իրողության.
պետության ընդունած որոշման համաձայն` մանկատանը կարող են մնալ միայն երկկողմնի ծնողազուրկ երեխաները, իսկ մյուսները` կամ տուն կամ էլ  գիշերօթիկ որևէ հաստատություն: Այս հանգամանքը  շատ ցաավագին է անդրադարձել երեխաների վրա, քանզի , հավատացեք, նրանց համար մանկատնից հեռանալն իրոք շատ դժվար կլինի:/մենք դեռ կանդրադառնանք գիշերօթիկ դպրոցներին ու այդ ընտանիքներին/: Խեղճ եերեխաները նույնիսկ խնդրել են սարկավագներին,  որ մի բան անեն` իրենց օգնելու համար.....


Կարծում եմ, սա այն դեպքերից է, որ Եկեղեցին անպայման պետք է խառնվի: Իր դիրքորոշումը պնդի նման հարցերի շուրջ:


Իսկ հիմա մի քիչ խոսնեք, թե ինչպիսի դեպքերում չպետք է հոգևորականը խառնվի քաղաքականությանը:

Երևի կարդալով աշխարհի նորությունները դուք իմացել եք Ռուսաստանի նախագահ ՎՎՊ-ի անչափ խորամանկ, բայց ոչ հաճելի քայլերի մասին, որպեսզի իշխանությունը բաց չթողնի ձեռքից: Սկզբում նա գլխավորեց "Եդինայա Ռոսսիյա" կուսակցությունը պառլամենտական ընտրություննում: Ինչով ապահովեց այդ կուակցությունը բազմաթիվ տեղեր նորընտիր Դումայում: 20:) 20:) 20:) 20:)
Իսկ հետո, իր հերթին սույն կուսակցությունը ՎՎՊԻ օրհնությամբ  նշանակեցի դե ֆակտո  հաջորդ նախագահին` առաջին փոխվարչապետ Մեդվեդեվին: 9:) Այնքան շատ է ցինիզնը, որ բաց է ի բաց խոսվում է նրա մասին, որ մեր հաջորդ նախագան հենց Մեդվեդյեվն է: Լավ ամենը հեչ: Այդ առաջարկությունից մի քանի օր հետո, վերհիշյալ պարոն Մեդվեդեվը ի լուր ամբողջ ախարհի առաջարկում է ՎՎՊ-ին դառնալ ՌԴ-ի վարչապես: Չնայած, որ ես միշտ ՎՎՊ-ի կողմնակից եմ եղել, այս ամենը այնքան զզվելի է և պատկերացնելի: Ըստ երևույթին ՎՎՊ-ն ցանկանում է "նախագահական պաշտոնը" թուլացնի և ՌԴ-ն սարքի վարչապետական երկիր, դե իհարկե իր գլխավորությամբ: Լավ, շատ երկարեցի: Հիմա գլխավորի մասին: Մեդվեդեվի առաջարկությունից մի քանի օր հետ, մեր սիրելի Ալեքսիի Պատրիառխը նորից ի լուր աշխարհի ասում է. "Սիրելի ՎՎՊ, ընդունեք Մեդվեդեվի առաջարկությունը, դառցեք վարչապես" և նման բաներ: Այ այստեղ վերչնականապես զզվելս եկավ: Գոնե Պատրիառխ Վսեյա Ռուսի Ալեքսիին չպետք է մտներ նման տգեղ ֆառսի մեջ: 28:) 28:)
Ահա նման դեպքերում է, որ եկեղեցին պետք է լինի, ոչ թե "լիդերի" հետ, այլ ժողովրդի: 33:)
« Last Edit: December 18, 2007, 04:20:48 am by Margota »