Գավառի մանկատանը...

Started by Sofia, November 08, 2007, 01:32:28 AM

Previous topic - Next topic

CHERRY

Բարեկամներ, մենք վաղուց խոստացել ենք ցուցադրել երեխաների լուսանկարները: Իմ պատճառով 40:) անընդհատ ձգձգվեց, բայց խոստանում եմ որքան հնարավոր է շուտ կփոխանցեմ նկարները Ադմինին 21:):

CHERRY

Quote from: Abegha on February 22, 2008, 11:56:38 PM
Իսկ Վահագն սարկավագի խոսելուց, թեման ներկայացնելուց հետո երեխաները չեն ցանկանո՞ւմ ձեզ հետ մի քիչ զրուցել։

Սովորաբար մենք ավելի շուտ ենք հասնում, և երեխաների հետ հասցնում ենք զրուցել և որոշակի նախապատրաստել թեմային:
Իսկ սարկավագի խոսելուց հետո մենք երկար չենք կարող մնալ, թեև ասեմ, դասը էսպես ինքստինքյան վերջին հատվածը վերածվում է զրույցի:
Բացատրեմ, թե ինչու սարկավագի խոսելուց հետո երկար չենք մնում զրուցելու: Երևան եկող մեքենաները 5-ից հետո չեն վերադառնում: Դրա համար էլ մենք սարկավգից շուտ ենք գնում: Իսկ Վահագն 3 ից շուտ չի կարող գալ, քանի որ ավտոբուսները 3ին է գալիս:
Մի խոսքով շատ չերկարացնեմ...ինձ թվում է դրանից երկար պետք էլ չի, որ երեխաներն էլ չհոգնեն:   

TILIL

Quote from: CHERRY on February 22, 2008, 09:41:59 PM
Ողջույն 13:) 13:) 13:)
Ասյօր մենք ուղևորվեցինք Գավառի մանակտուն: Ցավոք Երևանի խառը վիճակը խոչընդոտ հանդիսացավ և Սոֆին չկարողացավ գալ 6:): Նա դուրս էր եկել տանից և չէր կարողանում հասնել տաքսու կանգառ: Սոֆի ջան, մենք ցավում ենք, գիտեմ, թե որքան ես տխրել 34:) 34:) 34:): Բայց ես Գավառից բերել եմ քեզ մխիթարություն` երեխաների ջերմագին ԲԱՐևՆԵՐԸ 37:) 37:) 37:):
Այնուամենայնիվ, կարծում եմ այսօրվա մեր հանդիպումը հաջողվեց: Վերջապես սկսեցինք երրորդ մրցույթի թեման: Երեխաները գրկաբաց ընդունեցին Վահագն սարկավագին և թափեցին իրենց հարցերը: Թեման ինչպես հիշում եք Հարության Լույսն էր: Կարծում եմ բավականին լուրջ թեմա է և մեկ հանդիպումը, իհարկե, բավարար չէր: Թեև շատ հետաքրքիր օրինակներով, երեխաների ակտիվ մասնակցությաբմ սարկավագն անցկացրեց դասը: Թե որքանով թեման կկարողանան արտահայտել իրենց ստեղծագործություններում կտեսնենք մյուս շաբաթ: Իսկ եթե տենենք, որ դժվարացել են, ապա կարծում եմ կարելի մեկ հանդիպում էլ տրամադրել <Հարության Լույսը> թեմայի շուրջ խոսելուն:   

Սիրելի Չերրի շնորհակալություն,որ մեզ տեղեկացնում ես Գավառի մանկատան անցուդարձի մասին,քանի որ ինձ շատ է հետաքրքրում նաև այնտեղի երեխաների մասին ամեն ինչ, իհարկե ցավալի է,որ Սոֆիան չի եկել այս անգամ, պատկերացնում եմ ինչքան է տխրել, ամեն դեպքում հույսով եմ հաջորդ անգամ այդ խոչընդոտը չի լինի: Չերրի համաձայն եմ նաև քո տեսակետի հետ, որ եթե երեխաները դժվարանան գրել կարելի է նորից խոսել թեմայի շուրջ,թեման իրոք լուրջ և բարդ է: 30:)

Տ. Տաթև քհն.

Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կընթանար մեր ծրագիրն առանց մեր շատ սիրելի Չերրիի ու Վահագն սարկավագի

CHERRY

#44
 24:)       
24:)
24:)
Այսօր Գավառի մանկատան սան` Դավթյան Հարությունի ծնունդն է: Ինձ մոտ բարդույթ է առաջացել որևէ մեկին ծնունդ շնորհավորել, կամ սխալ է դուրս գալիս կամ ուշացած, կամ ժամանակից շուտ... 32:) Հուսով եմ այս անգամ սխալ չեմ: Դե ես իմ սանիկին տեղում կշնորհավորեմ, պարզապես ցանկացա ձեզ մի փոքր պատմել նրա մասին:
Վերջին մեր այցելության ժամանակ, երբ երեխաներին մրցույթի թեման` <Հարության Լույսը>,  հայտարարեցինք,  Հարությունն ասաց. <Ի՞մ մասին է>: Ասացի, քո մասին չէ, բայց անունդ քեզ պարտավորեցնում է լավ պատրաստվել և մրցույթին մասնակցել: Հարությունը խոստացավ, որ կգրի, չգիտե՞մ, տեսնենք:
Հարությունը ձեզ արդեն ծանոթ է <Իմ աշխարհը> մրցույթից: Արդեն որոշ չափով ծանոթ լինելով նրա անհանգիստ, անկարգ բնավորությանը ուրախ զարմանք է առաջանում , որ նա գրել է: Հարությունը շատ է սիրում լուսանկարվել և արդեն նրա մի քանի լուսանկարներից ունենք:
Առաջին օրվանից տղան աչքիս ընկավ իր խորամանկությամբ, սրամտությամբ: Հասկացա, որ նա իր խմբի <գլխավորն> է, ումից իր ընկերները միքիչ քաշվում են:
Այսքանը սիրելի Ֆոռումցիներ, կարծում եմ դեռ շատ կանրադառնանք Հարությունին 21:) 21:) 21:):

Abegha

Չերրի ջան, շատ շնորհակալ եմ Հարությունին ինքնաբուխ կերպով մեզ ներկայացնելու համար։ Շատ հետաքրքիր էր և հաճելի ընթերցելը։
Շնորհավորանքներս իրեն։
Այս գրածդ հուշեց մեկ առաջարկություն անել։ Կգրեմ առաջարկությունների թեմայի մեջ։

CHERRY

Գարուն է: Այսօր Գավառ տանող ճանապարհի սարերը պատված էին ձյունով, մեր սիրելի Սևանը նույնպես ճերմակած էր:
Գարուն է` ջերմ գարուն, ծաղիկներով և ջերմությամբ պատված 21:) 21:) 21:): Այսօր ես ստացա գարնան առաջին ծաղիկները` ամենագեղեցիկ ծաղիկները, որ երբևէ ստացել եմ, ամենածաղկած և թանկարժեք ծաղիկները` Գավառի մանկատան երեխաների ուլունքներից պատրաստած ծաղիկները 21:) 21:) 21:) 21:) 21:) և ամենկարևորը գարնանային ջերմագին ժպիտներ... Թող երբեք այդ ծաղկուն գարնանային ժպիտները չթառամեն 37:) 37:) 37:):

CHERRY

Այսօր երրորդ մրցույթի երկրորդ հանդիպումն էր Գավառի մանկատանը: Երեխաների մի մասը արդեն տանը գրել էին հաձնարարությունը: Մենք բորորս իրար հետ կարդացինք ստեղծագործությունները: Փոքրիկ օգնակաները օգնեցին գրել նոր սանիկների տվյալները:
Մի միջադեպ տեղի ունեցավ. մանկատան մի աղջկա երեխաները չէին թողել, որ մասնակցի: Դաստիարակը խնդրեց, որ թույլ տանք Կարինեն նույնպես մեզ հետ մասնակցի: Կարինեն արցունքները աչքերին մտավ դասարան 34:): Ես ապշեցի. փաստորեն այդ փոքրիկ ավազակները, ինչ է իրենց դուր չի գալիս Կարինեն թույլ չեն տվել մասնակցի: Այդ հարցի շուրջ մենք խիստ զրուզեցինք երեխաների հետ, որից հետո եկանք ընդհանուր համաձայնության, որ այլևս նման բան չի կրկնվի: Հետո նրանք օգնում էին Կարինեյին, որ նա էլ գրի 22:):
Բարեկամներ, այնուհետև մենք ամփոփեցինք <Հարության Լույսը> թեման: Ովքեր, որ ցանկացան տեղում գրեցին:
Վերջում զրուցեցինք աշխարհում կատարվող իրադարձությունների, նախասիրությունների մասին...
Հարությունին շնորհավորեցինք ծննդյան կապակցությամբ 24:): Նա շատ ուրախացավ և շոյվեց: Հետո պատմեց, որ այս տարի ինչ հաջող ծննունդ էր` զանգել են բոլոր քույրերը, բարեկամները:

CHERRY

Երեխաների աչքից ոչինչ չի վրիպում 12:): Նրանք այնքան հետաքրքրասեր են: Պայուսակիս մեջ թերթ նկատեցին` Քրիստոնյա Հայաստան:
- Ինչ լավ բան ունես զբաղվենք:
Մինչև ես մտածում էի,  ինչ հետաքրքիր բան ունեմ, նրանք արդեն պատասխանեցին.
- Պայուսակիդ մեջ թերթ կա, չես հանի կարդանք:
Իմիջայլոց, հետաքրքրությամբ կարդում էին: Ես մտածեցի ամեն անգամ գնալիս կարելի է երեխաներին թերթեր, գրքեր տանել: Հատկապես, որ այսօր իրեք խնդրեցին, որ պատմվածքներ տանենք: Այստեղ սիրելի Հոգևորականեր, Ֆոռումցիներ, Մասնագետներ մենք Ձեր խորհդի կարիքն ունենք:
Հիմնականում մեր խմբի երեխաները 9-14 տարեկան են: Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք, և արդյո՞ք Քրիստոնյա Հայաստանը և նմանատիպ թերթերը ծանր չեն երեխաների համար:
Անհամբեր սպասում ենք 29:):


Abegha

Չերրի, աչքիս դու էլ ես ցանկանում մասնակցել «Միտք» ակումբի պատանեկանին, բայց քո թեման «Գավառի մանուկները» պետք է լինի 39:)
Հաճույքով եմ կարդում։ Զգացմունքներ կան գրածիդ մեջ, գունեղ 21:)
Իմիջիայլոց, Գավառում որակական փոփոխություն է նկատվում։ Բոլորովին նոր որակ։ մի պահ նույնիկս կասկածում եմ, որ երեխաներն ինքնուրույն են գրել։