Մեծ Պահքը

Started by Mariam, May 24, 2005, 11:29:30 AM

Previous topic - Next topic

Mariam

#30
Ինչքան լա՛վ է , Մեծ Պահքից հետո, ապրել բնական - նորմալ - քրիստոնեական կյանք: Սուրբ Հաղորդությունը ընդունելը արգելք չէ ապաշխարելուն ու քրիստոնեական կյանքում առաջդիմելուն: Ընդհակառակը. ամեն ինչում ստանում ենք Տիրոջ օգնությունը:
« Չվախենաք. ձեզ մենակ չեմ թողնում: Ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վախճանը:» Ավետարաններ (հիշողությամբ)

Mariam

#31
 Սուրբ Հաղորդությունից հեռացվելը փոխում է իմ հավատը, ու ստիպված՝ դառնում եմ դեպի Հրեաների Աստված, Որին ընդհանրապես չեմ դիմում: Որովհետև Հիսուս Քրիստոսով եմ ես Աստծու ճանաչում:
Օրինակ, ինձ թվաց՝ անհեթեթություն էր մեր քահանայի քարոզը Բարեկենդանի կիրակի պատարագին: Նա առաջարկում էր, որ այդ օրը մտնենք անտխրական երջանկության մեջ, որը գոյություն ունէր Դրախտում ատամական մեղքից առաջ: Առաջարկում էր, որ ուրախ ապրենք այդ օրը: Ու ես անմխիթարելի էի, որովհետև իմ հենարանից՝ Հիսուս Քրիստոսի ներկայությունից զրկված էի:
Այդ օրը սակայն անդրադարձել եմ, թե ինչքան եմ պարտական Աստծու, ստացածս բոլոր ուրախությունների համար, որոնցից ամենեն մեծը՝ երեխաս է: Շնորհապարտ եմ եղել ստացածս կյանքի համար, որը աղավաղել էի չափազանց: Բայց իսկապես ՝անմխիթարելի էի, որովհետև այս բոլորը աշխարհական - բայց ամենեն սուրբ - ուրախությունների շարքում էր պատկանում, ու ոչ մեկը չէր կարողանում մոռացնել Հիսուս Քրիստոսից հեռացվելը:
Այս պահքը իմ հայացքի տարբեր ուղղություն է տվել: Կարծես՝ հավատի անապատի մեջ, հայացքս դարձել եմ դեպի անկատար խոստումը՝ Հրեաների Աստծուն: Ու զգացի մի անհուն ցավ, որովհետև ինձ մերժվում էր Քրիստոսը՝ Աստուծո Որդին: Միգուցե՞ իմ հավատը չափազանց կերպով է դարձած դեպի Քրիստոս: Միթէ անհրաժե՞շտ է, որ մի որոշ հավասարակշռություն պահեմ Սուրբ Երրորդության երեք - անբաժանելի - Անձերի վերաբերյալ: Հավատի այս անապատում, դարձել էի հավատացյալ մը, որը դավանում է Մի Աստված, բայց որ անմասն է Սուրբ Երրորդությունից: Կարող էիք - առանց Սուրբ Հաղորդության - ինձ դասել Հրեաների հավատացյալների շարքում: - Իսկապես, առանց հաղորդվելուս, անկարող եմ դավանել Քրիստոսին:
Միգուցե՞ Հայ Եկեղեցին առաջարկում է տարբեր լուսավորություն Սուրբ Երրորդության Խորհրդի վրա: - Մտածում եմ նաև, որ շատ մը հայ հավատացյալներ շատ քիչ անգամ են հաղորդվում տարվա մեջ:  Դա ,իմ կարծիքով մեծ ազդեցություն ունի իրենց հավատի կերտման վրա:
Միթե՞ հավատը լի կարող է լինել ու կատարյալ, առանց Սուրբ Հաղորդության բերած լուսավորություններին:
Այս հարցը ուղղում եմ մեր հոգևորականներին:

Mariam

#32
Երբ Սուրբ Հաղորդությունը ինձ չի տրվում, չեմ կորցնում իմ հավատը: Հավատում եմ ի մի Աստված, հավատում եմ Սուրբ Երրորդությանը: Բայց, որովհետև Սուրբ Երրորդությանը մի Անձի հետ՝ Հիսուս Քրիսրոսի հետ ունեցածս կենդանի կապը – որ հաստատվում է սուրբ հաղորդության շնորհիվ - խզված է, ինձ մնում է միայն դառնալ դեպի Արարիչը: Ու կորցնում եմ իմ ներքին կենդանի կապը Հիսուս Քրիստոսի հետ: Գիտակից եմ թե, ի'նչ – Ո'ւմ -  եմ կորցրել: Բայց անկարող եմ մենակս այս կենդանի կապը վերահաստատելու ու պահելու: Դա միայն շնորհվում է սուրբ հաղորդությանը պարգևով: Ու ես էլ իմ կարգին Էգիպտոսի անապատում դեգերում եմ, ու փնտրում եմ դեպի Աստված տանող միակ ճանապարհը ու միակ ճշմարտությունը, որ ինձ համար Քրիստոսն է: Կորցրել եմ իսկական կյանքի աղբյուրը որ կյանքիս իմաստն է:
Չեմ ասում, որ Հայ Եկեղեցին տարբեր ձևով է Սուրբ Երրորդության Խորհուրդը ընկալում: Միայն, շատ զգուշ պետք է լինի. որովհետև ինձ թվում է, որ այս Խորհուրդը թաքնված է ժողովրդին, ու ժողովրդի մեծամասնությունը հավատում է Աստծու, այնպես ինչպես Հրեան է հավատում: Շատ հաճախ, հոգևոր ճշմարտություններից միայն մի նոսր մասն է հասնում նրան ու թափանցում նրա կյանքից ներս: Բայց նա, «լավ» ու օրինակելի հավատացյալ է, որ սիրում է իր հոգևորականներին ու Եկեղեցուն ու բավարարվում է ճշմարտությանց այն բաժնով , որ իր տրվածն է: Ու ժողովուրդը դիմում է Արարչին ՝Աստծու ոչ լրիվ քրիստոնյա հավատով:  Մեր հավատը երբեք «լրիվ» չի կարող լինել, բայց երբ հավատացյալը նույնիսկ չի գիտակցում, թե իր հավատը մասնակի է, նա անվերջ կդեգերի ճշմարտությունից շուրջ:
Ժողովրդին կրոնական ճշմարտություններից հեռու պահելու ձգտումը նշմարելի է Հայ Եկեղեցում, զանազան պատճառաբանություններով: - Հավատի հասունության պակասը – թերատի մանկանը չի տրվում պինդ՝ չափահասի համար օգտակար կերակուր – դրանից առաջացնող կարելի վտանգներից խուսափումը, ու նաև Եկեղեցում հաստատված դասակարգային համակարգի գերիշխումը: Ճշմարտության քողը վերցվում է լրիվ կամ մասամբ, ըստ դասակարգային աստիճանին:
Շատ մը Հայ քահանաներ հավատով ու սիրով գերազանցում են բոլոր եկեղեցիների հոգևորականներին: Նրանք մեծ սիրով ու իմաստությամբ դաստիարակում են նրանց հանձնված հոգևոր հոտը: Մաղթում եմ՝ մեծ հաջողություններով պսակվեն:
Բայց ուրիշներ կան, որոնք շեշտը դնում են արտաքին դրսևորումների վրա, այնպես ինչպես հրեաներն են այդ կատարում. եկեղեցական օրենքներն ու ապաշխարությունը առանց Քրիստոսին: Ժողովրդին ուսուցանում են եկեղեցու օրենքները, ճիշտ հրեական օրենքի օրինակով, որը հոգևոր Օրենքի «նյութական, աշխարհական» երեսն է, ու անկարող է մեզ օգնել մեղքից ազատվելու համար ու Քրիստոսին մոտենալու ու ընդունելու համար: Առանց Քրիստոսի, հոգևոր կյանք գոյություն չունի: Բոլոր այս եկեղեցական օրենքները հոգևոր իմաստ են ստանում Հիսուս Քրիստոսի սիրո մեջ:
Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ձեր լուսաբանությունները տալ այս հարցերի շուրջ, ու նաև ասել՝ Երբ Հիսուս Քրիստոսի հետ կապը խզվում է – սուրբ հաղորդության վերաբերյալ տրված արգևքով – ես ինչպե՞ս կապը պահեմ Կենդանի Աստծու հետ, այն Աստծու հետ, որին ես ճանաչում եմ Հիսուս Քրիստոսի լույսի ներքո: Դա՞ է ապաշխարությունը, կամ ստացածս պատիժը. Աստծու հետ ունեցածս կապի խզումը, որը ինձ անհուն տառապանքի գիրկն է թողնում:

Mariam

#33
Շատ մը Հայ քահանաներին ուղղել եմ այս հարցը, ուղղափառ քրոջս միջոցով՝  նաև իր եկեղեցու քահանային, հետո՝ Փարիզի ուղղափառ աստվածաբանության ինստիտուտին՝ ապարդյուն:
Կրկնում եմ հարցս. Ե՞րբ, և ո՞ր կաթողիկոսի հրամանով, ամբողջ Հայ ժողովրդի վրա պարտադրվեց վանականության հատուկ այս դրությունը, որը սկիզբ է առնում վաղընջական Եկեղեցում մկրտության համար հաստատված կանոնից՝ քառասուն օրվա պահք պահել մինչև պատրաստվել մկրտության համար ու սուրբ Հաղորդությունը ստանալը:
Կարգը ընդանրձակվեց վանքերի մեջ, ու դարձավ ավանդույթ Սուրբ Հարության պատրաստման համար: Հետո էլ տարածվեց ամբողջ Հայ հավատացյալ համայնքի վրա - ե՞րբ և ո՞մ կողմից այս կարգը հաստատվեց -, ու կրկնվում է ամեն տարի:
Ինձ ասել են, թե իմ հարցը կարող է թշնամանքի դրսեվորման պես ընդունվել, որ փափուկ հարց է: Դրա պատճառով է, որ ոչ մի դրական տեղեկություն չեմ ստացել Հայ Եկեղեցու կողմից:
Սակայն, եթե գիտենայք, թե ինչպիսի հետևանքներ է ունենում իմ վրա Սուրբ Հաղորդությունից զրկվելը, ու ինչքան եմ վախենում նույնիսկ Մեծ Պահքի մասին մտածելուց... կհասկանայիք, որ լիուլի անկեղծ եմ, ու համբերությամբ սպասում եմ մի պատասխանի:
Հայր Ղուկասին նկատմամբ հազար անգամ՝ անհունորեն շնորհապարտ եմ, որ իմ սիրտը բավական թեթևացրել ու հանգստացրել է իր պատասխանով ու թույլտվությամբ՝ եթե այնպիսի կործանարար ազդեցություն ունենար Սուրբ Հաղորդության դրված արգելքը, կարող էի անձնապես դիմել քահանային ու նրանից խնդրել ստանալ Սուրբ Հաղորդությունը պատարագից հետո: Այդ չեմ արել, ամաչելով այն բաժանումից, որը կգոյանար ինձ և մյուս Հայ հավատացյալների միջև, և որ այս հիանալի շնորհը կվերածեր մենաշնորհի մը, որ հակառակ է Իր Խորհրդին:

Mariam

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանը՝ «Մեծ Պահք» հոդվածում չի նշում անգամ Սուրբ Հաղորդությունից հեռացվելը Մեծ Պահքի ատեն: Նույպես, «Հաղորդություն» հոդվածում ակնարկություն չկա հավատացյալներին նրանից զրքելու մասին:
Պիտի անպայման կարդամ սրբերի ՝ Մեծ Պահքի նվիրված գրվածքները, իմանալու համար, թէ առաջին անգամ ե՞րբ է հիշվում Սուրբ Հաղորդությունից հեռացվելը, և ի՞նչ պատճառներով:

Mariam

Հիմա կցանկանամ միայն լավագույն ձևով ապրել Մեծ Պահքի պատրաստման շրջանը, որպեսզի լավագույն ձևով պատրաստվեմ Սուրբ Հարության Խորհուրդը ընդունելու համար:
Ընդունել եմ հոգուս մեջ պատրաստվելու առաջնահերթ անհրաժեշտությունը: Դա՝ Տիրոջ նկատմամբ իմ բարձրագույն հարգանքի արտահայտությունն է:
Ճիշտ է՝ դժվարությունները թվում են անհաղթահարելի - որովհետև մենակ՝ առանց Տիրոջ օգնության ամեն ինչ թվում է ինձ անհնարին:
Սուրբ Հաղորդությունից զրկվելը՝  ապաշխարության խստագույն միջոցն է: Բայց ընդունեում եմ այն, իբրև պատրաստման լավագույն միջոց: Տեսնենք՝ ո՞նց կկարողանամ ապրել մոտեցող Մեծ Պահքը:
Դեռ չեմ իմացել, թե Դուք, սիրելի Ֆորումցիներդ, ո՞նց էք ապրում Մեծ Պահքի պատրաստման շրջանը:

MONK

Մարիամ ջան, ես իհարկե ամբողջ գրածները չհասցրեցի կարդալ, բայց ինչքանով հասկացա, Ձեզ խիստ մտահոգում էր Մեծ Պահոց ընթացքում հավատացյալի` Հաղորդությունից զրկված լինելը: Ասեմ, որ Մեծ Պահքի շրջանը խորհրդանշում է մարդու` Դրախտից արտաքսված  և Աստծո տեսությունից զրկված լինելը, այդ իսկ պատճառով վարագույրը փակ է մնում, և հավատացյալները չեն կարողանում հաղորդվել: Մեծ Պահքի կիրակիները խորհրդանշորեն ներկայացնում են այն հանգրվանները, որ ձգվում է դրախտային կյանքից, ապա անկումից մինչև Փրկության դռան վերստին բացվելը` Հարություն: Այս առումով կարծում եմ Ձեզ խիստ օգտակար կլինի Շնորհք արք. Գալուստյանի <<Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան>>:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Մոնք, կարդացել եմ արդեն: Գրքույկում երբեք ակնարկություն չկա՝ Սուրբ Հաղորդությունից զրկված լինելու մասին: Կարծես, դա, ոչ մի խնդիր չէ հառուցել հավատացյալների համար:
Կարգը եկեղեցում մուտք է գործել միջնադարո՞ւմ, այն ատեն, երբ քրիստոնեությունը արդեն կորցրել էր նախկին խանդավառությունը: Երբ հազվադեպ էին աշխարհականները հաղորդվո՞ւմ: Եթե մի ժամանակաշրջանում Հայրերը զգուշացնում էին հավատացյալներին, ու խորհուրդ տալիս, որ գոնէ Տաղավար տոներին անհրաժեշտ էր պատրաստվել ու հաղորդվել, դա փաստ է, որ այն ժամանակ - ու հիմա էլ՝ քիչ փոփոխությամբ - հայերի մեջ և ընդհանրապես՝ ուղղափառության մեջ - հակառակ սկզբնական շրջանին սոովորույթին, տարածված չէր հաճախ հաղորդվելը: Այդպիսի պայմանների տակ են գրվել Մեծ Պահքի մասին շատ մը ուսումնասիրություններ-դասավանդություններ, որոնք չեն կարողանում ինձ օգնել:
Այսօր աշխատելիս ռատիոյից լսել եմ անապատականների վկայություններ: Նրանց համար, Մեծ Պահքը տևում էր մի ամբողջ կյանք: Պահքը պահում էին տևականորեն, ու չէին գնում եկեղեցի: Երբեք քահանայից Սուրբ Հաղորդություն չէին ստանում: Բայց, ասում են, թե « Աստծու հրեշտակ մը ամեն կիրակի նրանց Սուրբ Հաղորդություն էր տալիս»: Ինձ մնում է մտածել այս խոսքի փոխաբերական իմաստի մասին: Սուրբ Հաղորդությունը անհրաժեշտ է քրիստոնյային՝ հացից ավելի: Պատրաստվել, փաստել, որ սիրում եմ Տիրոջը անհրաժեշտ հացից ավելի: Ու վստահել Աստծուն , իր սրբերին ու հրեշտակներին:
Զգում եմ, որ իմ հարցի պատասխանը գտնելու եմ անապատականների փորձառության մեջ:

MONK

QuoteՄոնք, կարդացել եմ արդեն: Գրքույկում երբեք ակնարկություն չկա՝ Սուրբ Հաղորդությունից զրկված լինելու մասին: Կարծես, դա, ոչ մի խնդիր չէ հառուցել հավատացյալների համար:
Մարիամ, գրքույկի կարդալու խորհուդս վերաբերում էր Մեծ Պահքի` մարդու անկման և ապա Փրկագործության ընթացքի խորհրդանշական պատկերին: Իսկ առաջադրած հարցերին կփորձեմ անդրադառնալ ավելի ուշ:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Այս բացատրությունները արդեն անգիր գիտեմ, բայց ոչ մի ազդեցություն չունեն վրաս: Գիտեմ, ու մարդը ընկել է, դրախտից վռնտվել է, և փրկվել է Քրիստոսով: Բացատրությունը վերջանում է «անկմամբ»: Անկումը իմ փորձառությունից անբաժան է, նրա առաջին անդրադարձն է: Սկիզբ է: Հետո Աստծու խնամակալությունը պարգևել է մեզ Փրկիչը:
Երբ Սուրբ Հաղորդությունը մերժվում է ինձ, գտնվում եմ նորից նախկին վիճակում՝ անկման մեջ:
Ամեն տարի պիտի նո՞ր ապրեմ անկումս, որպեսզի արժանանամ Հարության լույսին: