Մեծ Պահքը

Started by Mariam, May 24, 2005, 11:29:30 AM

Previous topic - Next topic

MONK

#40
QuoteԱմեն տարի պիտի նո՞ր ապրեմ անկումս, որպեսզի արժանանամ Հարության լույսին:

Իսկ երբևէ չեք անդրադարձել, որ մենք ամեն ակնթարթ իսկ կարող ենք վերապրել այդ ամենը?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#41
 Մտածում էի՝ Սուրբ Հաղորդության բացակայությունն է մեջս առաջացնում ապրածս խոր անկումը Մեծ Պահքի ընթացքին:
Երևի, հակառակ բանն է պատահում. իմ անմաքրությունն է անմիջապես մակերես բարձրանում, ու ակնհայտ է դառնում - գոնե իմ աչքին:
Ընդունում եմ, որ ձեր պատասխանը ճիշտ է:

Mariam

Առաջին անգամ է՝ ընդունում եմ Մեծ Պահքի պատրաստման երկար ժամանակահատվատի անհրաժեշտությունը:
Ընդունում եմ այդ ՝  հոգևոր ուրախությամբ:
Ընդունում եմ, որովհետև գիտակից եմ կատարածս սխալներից գոնե շատերին:
Ուրեմն՝ ուրախությամբ եմ պահքը հարգում, հուսալով, թե նրա միջոցով, կկարողանամ ձերբազատվել մի քանի վատ սովորույթներից, անհասկացողություններից  և բթամտությունից:
Առաջին անգամ հասկացել եմ Պահքի ընձեռած հիանալի «շանսը»՝ պարգևը՝ մեզ  բախտավորեցնող հնարավորությունը:

Mariam

Թող չնեղանան բոլոր անոնք, որոնք ինձ այս ուղղությամբ են հորդոդել հենց սկզբից, երբ սկսել եմ հոգևպես ապրել Պահքն ու զգացել Կաթոլիկ ու Հայ Առաքելական եկեղեցիների խոր ու էական տարբերությունը՝ Սուրբ Հաղորդության և ապաշխարության նկատմամբ:
Մոլախոտերը արմասախիլ անելն ու նոր սերմը աճեցնելը բազմաթիվ տարիների համբերության ու կրկնվող հորդողների արդյունքն է:
Սեմանողի ու հնձողի ուրախությունը նույնքան մեծ պետք է լինեն:

Mandarinka

#44
Իսկ ինչ է նշանակում հոգեպես ապրել պահքը? Ինչ-որ մի բան մարդու մեջ փոխվում է, թե ոչ? Թե մարդու մեջ նույնակերպ շարունակվում է չարությունը, նախանձը, չարախոսությունը? Պահքը փոխում է մարդուն, որոշ չափերով ձերբազատելով նրան իր հիմնական մեղքերից? Գալիս է այս գիտակցությունը? Իսկ եթե մարդ շարունակում է նույն տեմպերով`տեղին տալիս նախանձը, չարախոսությունը և այլ? Ուրեմ չի նշանակում, որ նա դեռ չի հասկանում պահքը հոգեպես?