Մեծ Պահքը

Started by Mariam, May 24, 2005, 11:29:30 AM

Previous topic - Next topic

Satenik

Quote from: Hripsime on March 14, 2006, 10:14:21 PM
Ըստ իս, ամեն անգամ որ մեղանչում ենք, չարի ներկայությունը բույն է շինում մեր մեջ: Չկա «անմեղ», անհետևանք մեղք:
ճիշտ է, Հռիփսիմե ջան: Շատ խելոք խոսքեր են: Ապրես:

Petros

Quote from: Mariam on March 15, 2006, 09:51:55 AM
Բայց ի՞նչ անեմ՝ աղջիկս մսի համը չի սիրում, պայքարե՞մ նրա հետ, որպեսզի ուտի: Ես էլ, ճիշտն ասած, հաճույքով չեմ ուտում, ճիշտ է, մեղքենում եմ խեղճ ու անմեղ անասունին,  որ բերել են ու մորթում են, ընկերակիցների ներկայությամբ, որոնք նրանց հերթին սպասում են: Չեմ ասում՝ չուտեք, ասում եմ, ես, չեմ կարող:

     Ինչո՞ւ պայքարես, Մարիամ ջան: Եթե դստերդ դուր չի գալիս մսեղենը, ապա արտասովոր բան չկա այդտեղ: Կան մարդիկ, որ չեն սիրում կաթնեղենը, և դա չի նշանակում, որ պետք է պայքարել:
     Հարգանքներս...

Mariam

Համոզված եմ նաև, որ մի փոփոխություն մտցնել մեր հոգու սովորույթների մեջ կարող է առաջացնել մեծ տառապանք:
Մի փոփոխության ենթարկել՝ Սուրբ հաղորդությանը ընկալման վերաբերող մեր հոգու սովորույթներին, կարող է մեր հոգևոր ու հոգեկան ներաշխարհին անհավասարակշռություն բերել, որը կտեվի մինչև ուրիշ՝ նոր, թերևս ավելի առողջ հավասարակշռություն հաստատվելը: Դրա համար կարիք եմ զգում ձեր աղոթքներին: Հոգուս այժմյան տկարությունը Աստուծո ու ձեր աղոթքին եմ հանձնում:

Satenik

#23
Մարիամ ջան, որևէ բան ուտելը, նույնիսկ եթե դա մսի պես լավ բանի է վերաբերվում, պարտադրելու բան չէ, որ պարտադրես կամ ոչ:
Բայց միս ուտելը ճիշտ է, գոնե իմ խորին համոզմամբ: Պահքի շրջանից բացի: Ես միս շատ եմ սիրում ու ինձ համար անպատկերացնելի է, թե ինչպես կարելի է չսիրել միսը: :) Պարզ է, որ մարդիկ ու ճաշակները տարբեր են լինում: :)

Ես կաղոթեմ քեզ համար, Մարիամ ջան:

Abegha

Մարամ ջան, իմ ճշտումները ցույց տվեցին, որ ոչ մի կանոնական արգելք չկա Մեծ պահքի շրջանում հաղորդություն ստանալու, բայց պրակտիկ առումով տեսնում ենք, որ ըստ ծեսի Սբ. Պատարագը կատարվում է փակ վարագույրի ետևում՝ ի նշան պահեցողության խորհրդի։ Այսուհանդերձ, եթե ցանկանում ես հաղորդություն ստանալ, ապա բավարար է մոտենալ քահանային և խնդրել Պատարագի վերջում Հաղորդություն ստանալու։ Պատմական հենքի վրա ծեսն այնպես է ձևավորվել, որ մարդիկ Մեծ պահքի ընթացքում ավելի շեշտադրում են կատարել պահեցողության վրա և ենթադրում եմ փորձել են առավել պատրաստված դիմավորել Սբ. Հարության տոնը, ուստի Մեծ պահքի ընթացքում քիչ են հաղորդվել։ Այս երևույթը կապված չէ հաղորդության արգելքի հետ, այնպես որ կարող եք հանգիստ հոգևորականին դիմելով Պատարագի վերջում Հաղորդություն ստանալու։

Mariam

#25
Շնորհակալություն ձեր բերած լուսաբանության համար:

Petros

Մարիամ ջան, սա կարդացե՞լ ես: http://www.lusamut.net/Armenian/Library/p97haxordutinxorhurdy.htm Եթե ոչ՝ կարդա, խորհուրդ եմ տալիս:

Հարգանքներս  21:)

Mariam

#27
Պետրոս, կարդացել եմ:

Mariam

Քանի հոգի՞ են պահք պահել Հայ Եկեղեցում: Դա հնարավո՞ր եղավ իրենց սեփական ուժերով զինված Հայ հավատացյալներին: Դուք պահք պահե՞լ եք:
Այս տարի, ինձ այդ բոլորովին չհաջողվեց - հակառակը պատահեց: Մտածում եմ, հիմա, որ Սուրբ Հաղորդությունը կանոնավոր կերպով է մեզ տրվում , սկսե՞մ պահք պահել:

Satenik

Այս տարի ավելի լավ եմ պահել քան առաջ: Բայց ոչ օրինակելի: 6:)