Մեծ Պահքը

Started by Mariam, May 24, 2005, 11:29:30 AM

Previous topic - Next topic

Petros

#10
Quote from: Mariam on March 03, 2006, 10:24:14 AM
... ըստ մեր հայրերի հաստատված կանոնին, մինչև 15 տարեկանը գործված մեղքերը ջնջվում են, որպես մանկության ու անգիտության շրջանում գործվածներ:

     Մարիամ ջան, մինչև 7 (յոթ) տարեկան է քո ասածը: Իսկ 7 (յոթ) տարեկանից հետո հարկ է, որ բոլորը իրենց մեղքերը խոստովանեն: 
     Ներիր դիտողության համար, ես էլ չգիտեի, ինձ էլ են զգուշացրել:

Mariam

#11
Պետրոս,
Հռիփսիմեն միշտ ինձ հետ է գալիս խոստովանության, ու սկսում է որոշ չափով գիտակից լինել մեղքի ու ապաշխարության, ու «Մեղա Աստուծո» նա էլ է ասում, որոշ զղջմամբ ու գիտակցությամբ:
Խոսեցի հիմնվելով Ս.Ստամբոլցյանի «Մեղայ Աստուծոյ» գրքույկի վրա,« Հայ Առաքելական Եկեղեցու, Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության Կենդրոն»ի  հրատարակված գրքույկի վրա, էջ 27, որից փոխ եմ առել այս նախադասությունը .« Մինչև 15 տարեկանը գործված մեղքերը ինքնաբերաբար ջնջվում են՝ որպես մանկութան ու անգիտության շրջանում գործվածներ, ուստի որևէ մեկը պարտավորված չէ դրանք խոստովանելու»: Հեղինակը  մեզ հանձնարարում է.« Տե'ս «Կանոնագիրք Հայոց», հտ Բ, Ե. 1971, «Կանոնք Բասղի», ՃԼԱ, էջ 131,132:»
Սույն գրքից հատված մը հրատարակվել է Լուսամուտի գրադարանում: Խիստ օգտակար է:
Ինձ համար, երկու նոր գաղափառներն են.
- Անհրաժեշտ է դիմել առանձնական - անհատական - խոստովանության ամեն անգամ, երբ կամա ենք մեղանչել: Այս դեպքին, միասնական խոստովանությունը բավարար չէ մեղքի թողություն ստանալու համար:
- Խորհուրդ է տրվել .«Քառասնորդական պահքը պահելուն պատրաստվողները խոստովանում են նախքան պահքի մեչ մտնելը և նրա ավարտին՝ Զատիկին սուրբ Հաղորդության ստանալուց առաջ - մեր հայրերից ոմանց կողմից աշխարհական հավատացյալներին թելադրվել է խոստովանել տարվա բոլոր կիրակի օրերին, ներարյալ և Քառասնորդական պահքի կիրակիները»
Այս բոլորը, և նաև պահքի մեջ մտնելու հանդիպած դժվարությունները - չգիտեմ՝ այս տարի ինձ շատ դժվար է հարգել սննդի պահքը, բայց զղջումն ու աղոթքը բացակա չեն - ինձ ցույց է տալիս հավատիս սկսնակ լինելը: Կամ միգուցե ավելի համեստ եմ դարձել: - Առանց հաղորդվելու, ամեն ինչ ինձ համար շատ դժվար է, դանդաղ ու անկատար կերպով է կատարվում: Միակ ուժերս բավարար չեն: -Դու, Պետրոս, ինչպե՞ս ես պահքը ապրում:

Petros

Quote from: Mariam on March 13, 2006, 10:18:12 AM
- Առանց հաղորդվելու, ամեն ինչ ինձ համար շատ դժվար է, դանդաղ ու անկատար կերպով է կատարվում: Միակ ուժերս բավարար չեն:
Այս մասին ես նույնպես նեղսրտվում էի, որ Հաղորդություն չկա Մեծ Պահքի շրջանում Հայ Առաքելական Եկեղեցում:
     Ես գտնվում եմ Ռուսաստանում նարկայումս, ու Ռուս Ուղղափառ Եկեղեցին տալիս է Հաղորդություն՝ բացատրելով, որ զորացնում է պահքի շրջանում: Ես էլ հարցրեցի մի հոգևորականի, թե ինչու մեր Եկեղեցին նույնպես այդպես չի անում: Գիտե՞ք ինչպես մեկնաբանեց Հայր Սուրբը: Այսպես ասած՝ առակով պատասխանեց հարցիս ու տրտունջիս. "Երկու մարդ անապատով ճամփորդում են իրարից առանձին: Երկուսի ճանապարհին էլ մի աղբյուր կա: Մի մարդը ջուր ունի բավականին իր մոտ պահած, իսկ մյուսը առանց ջրի, չոր ու ցամաք է ճամփորդում:" Հիմա ինքդ ասա, Մարիա՛մ ջան, ո՞ր մեկը կարոտով ու անասելի խինդով է մոտենում այդ աղբյուրին, ջրով բավարարվա՞ծը, թե՞ չոր ու ցամաք ծարավածը:

Quote from: Mariam on March 13, 2006, 10:18:12 AM
-Դու, Պետրոս, ինչպե՞ս ես պահքը ապրում:
Իմ պահքը ինձ սննդից զրկելն ու որոշ գիտակցաբար ու հաճախ կրկնվող մեխքերից ձերբազատվելն է:
     Նորադարձ ժամանակ ես նույնպես չէի կարողանում սննդի պահք պահել: Այնպես որ մի՛ նեղվիր, Մարիա՛մ ջան:

Satenik

Հետաքրքիր է, ինչպե՞ս է լուծվում այս հարցը զինվորների մոտ, հատկապես պատերազմի ժամանակ: Հայտնի է, որ զինվորի մարտունակության վրա սնունդը, հատկապես միսը, հսկայական դրական ազդեցություն ունի:

Mariam

#14
Սիրելի Պետրոս,
Իմ քույրը ամուսնացել է ուղղափառ սարկավագի մը հետ, ու նրա միջոցով ես էլ դիմել եմ նրանց քահանային: Ու նա պարզապես ասեց, թե Ռուսաստանում էլ գտնվում են ուղղափառ եկեղեցիներ, որոնք նույն ձևով են Մեծ Պահքը ապրում, առանց հաղորդվելու: Դա, ավելացրեց, կապված է Եպիսկոպոսի հետ: Ու ինձ՝ ոչ մի մխիթարական խոսք, ոչինչ: Մնացի մենակ իմ դժգոհությունների հետ:
Գիտե՞ս, Հռիփսիմեն նա ինձանից ավելի լավ է սննդի պահքը պահում: Ես, սկզբին, այնքան զգում եմ Սուրբ Հաղորդության պակասը ու հուսալքվում, որ տարվա մեջ իմ  չկերած կերակուրներով լցնում եմ իմ մարմինը: Երբեմն չգիտեմ ո՝ւմ կառչել: Ու ընկնում եմ կերակուրի հետևից: Ընկնում եմ, վեր ելնում մի քանի օր, ու հետո նորից հուսալքության զգացումը ինձ մղում է կերակուրի հետևից:
Կաթնեղենից չեմ կարողանում հրաժարվել, պատահում է, որ ձու ուտեմ : Եթե փորձեմ կաթնեղենը հանել սննդիցս, ամբողջ օրը ընկնում եմ հացի հետևից ու անդադար մտածում եմ կերակուրի մասին, որ պահքի հակառակ պատկերն է:
Խոսեմ պահքի մյուս երեսի մասին:
Այս պահքը հիմա ընդունում եմ հոգով ու մտով. նախ ընդունեցի առանց հասկանալու, հիմա սկսում եմ հասկանալ նրա իմաստը: Նրա դժվարությունը ահավոր կերպով մեծ է. առանց հաղորդվելու, կարծես փոթորիկները անպակաս են ու զգում եմ չար ուժերի ներկայությունը, մանավանդ գիշերում: Բայց ասենք հիմա ծերացել եմ, վարժվել եմ. արթնանում եմ, ու կրկնում եմ իմ հավատը Քրիստոսի հանդեպ, իմ սերը, հավաստիացնում եմ, որ միմիայն Նրան՝ մեր Փրկչին եմ սիրում ու ծառայում, ու փոթորիկները չքանում են, ինձ մեծ խաղաղության մեջ թողնելով:
Սկզբին, մտածում էի, թե Հայ Եկեղեցին սխալվում էր, որովհետև անկարող են նրա զավակները դիմադրել այս փոթորիկներին առանց Սուրբ Հաղորդությունը ստանալու: Վախենում էի, որ այս ժամանակաշրջանը սկսի, ու ալեկոծվեմ չար ուժերի հետ: Հիմա հասկանում եմ, նախ, որ ինձ տրված է ճանաչել այս պայքարը միմիայն Աստուծո թույլտվությամբ ու պաշտպանությամբ: Այսինքն՝ երբեք մենակ չեմ չարի դիմաց. տանում եմ միմիայն այն բեռը որին կարող եմ տանել: Չեմ բողոքում, ընդհակառակը ուրախանում եմ, որ կարողացել եմ չվախենալ, ու պարզապես Տիրոջը կանչելով՝ Նրա սուրբ օգնությունն ու ներկայությունը զգալ: Վստահ եմ, որ այս է իմ ապաշխարությունը, ու ինչքան համագործակցել եմ չարի հետ անցյալում, այնքան հիմա պետք է իմ « հրաժարիմքը» կրկնեմ:
Այսպես, կտեսնես, հաշտվել եմ Մեծ Պահքի հետ, բայց չթաքցնենք, որ այս Պահքը ապրելը շատ դժվար է:
Ուրեմն, օրինակիդ հետևելով, կջանամ ավելի հավատարիմ կերպով պահել Մեծ Պահքի պահանջները : Շնորհակալություն:

Սիրելի Սաթենիկ,
Ընդհանրապես, ասեմ քեզ, որ միսը չենք ուտում ո'չ ես, ու մանավանդ ո'չ աղջիկս: Նա մերժում է միսը բացարձակապես, որովհետև գիտի թե, դա նշանակում է անասուսի մորթելը:
Ես անձամբ անդրադարձել եմ, որ երբ միս եմ ճաշակում, զգայարաններիս չեմ տիրապետում այնպես, ինչպես տիրապետում եմ նրանց երբ փոքր ձևով պահք եմ պահում: Ու ջանում եմ ընդհանրապես չուտել, կամ շատ քիչ քանակով:
Զինվորականի ուժին և քաջության է հանձնված հայրենիքի պաշտպանությունը. հավանաբար նրանց պարտադիր չէ պահք պահելը: Հայ Եկեղեցին հանդուրժող է, ու ամեն մարդ հարգվում է իր հատկություններով ու պարտավորություններով: Մեծ հավանականությամբ, զինվորը զերծ է այնպիսի սննդի պահքից:

Satenik

Այո, Մարիամ, զինվորի մասին ես էլ եմ այդպես կարծում: Ընդհանրապես հայերնիք պաշտպանող զինվորը որոշակի արտոնություններ ունի մեր Եկեղեցու համար, ասենք օրինակ մկրության հարցում ևս: Եվ դա արդարացի բան է:
Ասում ես միս չե՞ք ուտում: :) Բայց ի՞նչ մի սարսափելի բան կա անասունին մորթելու մեջ: Սա էլի եմ լսել ծանոթներիցս, չեմ հասկանում ինչո՞ւ են որոշ մարդիկ վատ զգում դրանից: Անասուն է, հո մարդ չէ՞, մեղա՜յ Աստծո: Իհարկե անասունի անիմաստ կոտորածի մասին չեմ ասում (այդպիսի բան անողը ինքն է անասուն >:(), այլ սովորական մորթելը, ուտելու համար:
Աստված Նոյի հետ այդքան անասուն դրեց՝ ինչի՞ համար: Պետք չէ վախենալ, սթափ պետք է նայել ամեն ինչին: Իսկ մսի օգտակարության մասին կարելի է խոսել, բայց թող Պահքը վերջանա՝ նոր: 12:)

Petros

Մի բան էլ ես ավելացնեմ Սաթենիկի ասածին. Աբրահամը (և ոչ միայն) զոհ էր մատուցում Աստծուն՝ մորթելով մի անասունի: Կամ էլ, հենց Տերը Աբրահամին մի անասուն տվեց՝ Իսահակի փոխարեն զոհաբերելու համար: Այնպես որ դուրս է պետք գալ այդ վիճկից:

Շատ ներողություն, եթե նեղացրեցի:

Petros

#17
Quote from: Mariam on March 14, 2006, 11:13:35 AM
... առանց հաղորդվելու, կարծես փոթորիկները անպակաս են ու զգում եմ չար ուժերի ներկայությունը, մանավանդ գիշերում:

Սիրելի Մարիամ, սա ոչ թե կապված է Հաղոդություն չվերցնելու հետ, այլ՝ ուրիշ բանի հետ, իմ կարծիքով: Մոտեցիր հոգևոր հորդ և խնդրիր, որ նա աղոթքներ կարդա չարի "ներկայությունն զգալու" դեմ:  21:)

Hripsime

Ըստ իս, ամեն անգամ որ մեղանչում ենք, չարի ներկայությունը բույն է շինում մեր մեջ: Չկա «անմեղ», անհետևանք մեղք: Չարի այս ներկայությունը՝ կուտակած բոլոր մեղքերիս ներկայությունն է իմ հոգում: Խոստովանվում ենք, բայց իմ համոզմամբ, Աստված է սահմանում մեր ապաշխարությունը: Ու առաջին պայմանը՝ մեր գործած մեղքին գիտակից լինելն է: Երբ իմ կատարած մեղքը կարծես «անձի մը ներկայության» մըն է վերածված իմ մեջը, ես գիտեմ, թե նա «անմեղ» մի տղայական խաղ չէ եղել: Ու «փոքրիկ» մեղք չկա: Բոլորը՝ սատանայի կամքն է, թվացյալ «փոքրիկ» մեղքը մինչև մարդասպանություն: Ինձ օգտակար է զգալ մեղքի ահավոր տգեղությունը, նրան ատելու համար ու փախչելու համար նրանից:

Armenak

Մտքիս եկավ Սուրբ Պետրոսի՝ Յաֆայի տեսիլքը: Երբ որ Պետրոսը դեռ ապրում էր հրեաների որենքներով՝ չուտելով որոշ բաներ  12:).
Ամեն կենդանի ստեղծւած է մարդու համար: Եւ ոչ մի վատ բան չկա միս ուտելու մեջ  ;):