Հարցազրույց Մոնքի հետ

Started by Mandarinka, February 13, 2007, 08:24:42 PM

Previous topic - Next topic

MONK

Այս դժվար հարցին մի անգամ էլ եմ ստիպված պատասխանել (ոչ Լուսամուտում իհարկե):  9:)Բարդ հարց է, բայց պատասխանեմ այսպես. իբրև քրիստոնյա ես կներեմ զուտ իմ անձի հետ կապված խնդիրները, բայց ինձ համար սրբություն հանդիսացող նվիրական հասկացությունների պարագայում արդեն չեմ կարող միանշանակ ասել: Ինձ համար գրեթե անհնարին կլինի ներել իմ ընտանիքին, հայրենիքին կամ հավատին հասցված վիրավորանքը:
Իսկ անձնականի պարագայում էլ այսպես ասենք. գուցե ես ներեմ ամենավատ բաները, բայց մոռանալ դրանք գրեթե չեմ կարող:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

Quote from: MONK on December 15, 2007, 07:13:43 PM
Հոգևորական լինելը կոչում է և առաքելություն, որ անշուշտ թելադրում է իրեն հատուկ ապրելաձև ու հոգեվիճակ:
Ջրիկ չեմ իհարկե, բայց հումորից շատ էլ զուրկ չեմ:  39:)
18:)
Երազում եք?
____________
Մի ժամանակաշրջան եկավ, երբ ես ինձ համարում էի շատ կայացած մարդ` աշխատանքում, անձնական կյանքում և այլն..
և արգելեցի ինքս ինձ երազել, համարելով, որ դա մանկամտություն է, և վայել չի կայացած մարդուն 15:)
Վերջերս, ինձանից թաքուն, սկսեցի երազել ու նենց հավես էր...

MONK

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Nane

Իսկ ինչի մասին ես երազում /կարող ես չպատասխանել. եթե գաղտնիք է/ 6:)

MONK

Quote from: Nane on December 16, 2007, 06:39:10 PM
Իսկ ինչի մասին ես երազում /կարող ես չպատասխանել. եթե գաղտնիք է/ 6:)
Նանե ջան, կներես, բայց լավ կլինի չպատասխանեմ:  32:) 38:)
Համենայնդեպս լավ բաների:  20:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Մոնկ: Հարց, ինչպես տվեցի արդեն աղջիկներին, տամ Ձեզ:

Կարող եք նշել այնպիսի մի երգիչ-ուհիների, կամ խմբերի, իսկ ավելի ճիշտ` երաժշտական ոճի, որը համապատասխանում է Ձեզ, Ձեր հոգևիճակին, Ձեր Անձին?

Dhani

Մոնկ, ինչ է Ձեզ համար Հայրենիքը? Ինչպես եք վերաբերվում այն մարդկաց, ովքեր ապրում են հայրենիքից դուրս?

MONK

Quote from: Margota on December 17, 2007, 03:35:14 AM
Մոնկ: Հարց, ինչպես տվեցի արդեն աղջիկներին, տամ Ձեզ:

Կարող եք նշել այնպիսի մի երգիչ-ուհիների, կամ խմբերի, իսկ ավելի ճիշտ` երաժշտական ոճի, որը համապատասխանում է Ձեզ, Ձեր հոգևիճակին, Ձեր Անձին?
Ներողություն եմ խնդրում, Մարգոտա, բայց կխնդրեի, որ Ձեր հարցը փորձեք մի քիչ այլ կերպ տալ, որպեսզի առավել հստակ պատկերացնեմ այն?  32:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Margota on December 17, 2007, 03:38:37 AM
Մոնկ, ինչ է Ձեզ համար Հայրենիքը? Ինչպես եք վերաբերվում այն մարդկաց, ովքեր ապրում են հայրենիքից դուրս?
Առաջին հարցին մի բառով պատասխանեմ` սրբություն:
Իսկ Հայրենիքից դուրս ապրող մարդկանց նկատմամբ չեմ կարող ասել, թե միանշանակ նույն վերաբերմունքը կամ մոտեցումը ունեմ: Դա կախված է նաև Հայրենիքից դուրս գտնվելու դրդապատճառներից և Հայրենիքից դուրս իրենց  դրսևորման կերպից ու կեցվածքից:
Բայց ասեմ, որ համենայնդեպս հիմնականում զգուշանում եմ քննադատական մոտեցումներից:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Quote from: MONK on December 18, 2007, 09:27:58 PM
Quote from: Margota on December 17, 2007, 03:35:14 AM
Մոնկ: Հարց, ինչպես տվեցի արդեն աղջիկներին, տամ Ձեզ:

Կարող եք նշել այնպիսի մի երգիչ-ուհիների, կամ խմբերի, իսկ ավելի ճիշտ` երաժշտական ոճի, որը համապատասխանում է Ձեզ, Ձեր հոգևիճակին, Ձեր Անձին?
Ներողություն եմ խնդրում, Մարգոտա, բայց կխնդրեի, որ Ձեր հարցը փորձեք մի քիչ այլ կերպ տալ, որպեսզի առավել հստակ պատկերացնեմ այն?  32:)

Օրնիակ իմ հոգևիճակը միայն Կոմիտասն է, Դավիթ Հալաջյանը և Բիլթս: Նրանց երժշտությունն է համպատասխանում իմ ներսում կատարված իրադարձություններին.....