Հարցազրույց Մոնքի հետ

Started by Mandarinka, February 13, 2007, 08:24:42 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Մոնք, եթե դեմ չես, այստեղ քեզ կտանք հարցեր, որպեսզի քեզ լավ ճանաչենք:  26:)

Մոնք, այսպիսի մի ասացվածք կա:
"Կոշկակարի կոշիկը միշտ ծակ է":

Համամի՞տ ես:

MONK

#1
Լավ, դեմ չեմ, միայն թե չեմ երաշխավորում, որ բոլոր հարցերին կպատասխանեմ: Լինում են հարցեր, որոնց շուրջ ես սիրում եմ լռություն պահպանել: Մարդիկ նման են այսբերգի. դրսից երևում է միայն մի մասը, մինչդեռ հիմնական մասն անտեսանելի է:
Միշտ չէ, որ նպատակահարմար է լինում անտեսանելին ի ցույց դնել բոլորին:  21:) 21:) 21:)  13:)

Ասույթին համամիտ եմ, բայց վերապահումով: Կարծում եմ` այն բացարձակապես մինշանակ լինել չի կարող:


Հ.Գ. Էէէխ, Հայր Ղուկաս, ականջդ կանչի: Մարգարեությունդ իրականացավ. 8+88: Դե ինչ, սա էլ վատ չի նայվում: 38:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Abegha

Quote from: MONK on February 13, 2007, 08:56:04 PM
Հ.Գ. Էէէխ, Հայր Ղուկաս, ականջդ կանչի: Մարգարեությունդ իրականացավ. 8+88: Դե ինչ, սա էլ վատ չի նայվում: 38:)

Շնորհավորում եմ  38:), հիմա հաջորդ լեվել պետք է հասնես՝ 9+99 31:)

Mandarinka

#3
Մոնկ, ինչպե՞ս ես հաղթահարում վատ տրամադրությունը:

MONK

Quote from: Abegha on February 13, 2007, 10:56:09 PM
Quote from: MONK on February 13, 2007, 08:56:04 PM
Հ.Գ. Էէէխ, Հայր Ղուկաս, ականջդ կանչի: Մարգարեությունդ իրականացավ. 8+88: Դե ինչ, սա էլ վատ չի նայվում: 38:)

Շնորհավորում եմ  38:), հիմա հաջորդ լեվել պետք է հասնես՝ 9+99 31:)
Շնորհակալություն, Հայր Սուրբ: 30:) Արդեն սկսում եմ վախենալ, որ դու ապագան տեսնում ես:  38:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Mandarinka on February 14, 2007, 08:03:59 AM
Գարիկ, ինչպե՞ս ես հաղթահարում վատ տրամադրությունը:
Աղոթքի կամ հոգևոր կյանքի նմանատիպ տարրերի շուրջ կլռեմ: Ինքդ էլ ընդունում ես, որ դրանք խիստ անձնական են:  27:) 21:)
Իսկ այլ դեպքերում. աշխատում եմ հիմնականում առանձնանալ: Զբոսնում եմ բնության մեջ, երբ որ հատկապես Շուշիում եմ լինում, ուր գիշերով քաղաքից դուրս զբոսանքն աննկարագրելի մի խաղաղություն ու բավականություն է պարգևում` թարմ ու մաքուր օդ, քաղաքի շուրջբոլորը պատող և մինչև հորիզոնի ամենահեռավոր սահմանները ձգվող լեռներ, ոտքերիդ տակ բացվող կիրճեր, որոնք Շուշին լեռնային կղզու են վերածում, և որոնց խավար հատակից լսվող բազմաթիվ խորհդավոր ձայների մեջ մշտապես լսվում է լեռնային երկու գետակների ձայները: Անգամ երբեմն լսվող գայլերի ոռնոցը ինձ ոչ թե վախ, այլ հաճախ հիացմունք են ներշնչել...
Մայր Աթոռում եղածս ժամանակ էլ հաճախ ուշ ժամերին զբոսնել եմ Մայր Տաճարի բակում, ուր ինձ հատկապես գրավում է հյուսիսային պարսպի երկայնքով ձգվող խաչքարերի շարքը:
Երբեմն էլ սենյակում փակված երաժշտություն եմ լսում, ինչ-որ բան կարդում կամ գրում:
Երբեմն էլ նախընտրում եմ մենակ չմնալ, այլ շփվել ընկերներիս ու մտերիմներիս հետ:
Մեկ-մեկ էլ նաև ֆորումն է օգնում: 10:) 12:) 15:)
Վատ տրամադրություն մեջ երկար չմնալուն շատ են օգնում իմ հումորի զգացումն ու լավատես բնավորությունը:

Հ.Գ. Եթե այս հարցերն ինձ ճանաչելու համար են, թերևս շատերի վրա ցնդած բանաստեղծի կամ սենտիմենտալիզմով տառապող ռոմանտիկի  տպավորություն կթողնեմ:  38:) 2:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

Շնորհակալություն հաճելի բացատրության մասին:
Մոնք, իսկ ին՞չ վատ բան կա սենտիմենտալիզմով տառապող ռոմանտիկի  մեջ: 11:) 11:) 11:) 11:)
Չես կարծու՞մ, որ մեր օրերի ծանրությունը նաև նրանից է, որ մեր կյանքում պակասել են ռոմանտիզմը և սենտիմենտալիզմը:

MONK

Quote from: Mandarinka on February 14, 2007, 06:25:17 PM
Մոնք, իսկ ին՞չ վատ բան կա սենտիմենտալիզմով տառապող ռոմանտիկի  մեջ: 11:) 11:) 11:) 11:)
Չես կարծու՞մ, որ մեր օրերի ծանրությունը նաև նրանից է, որ մեր կյանքում պակասել են ռոմանտիզմը և սենտիմենտալիզմը:
Ռոմանտիզմի դեմ բան չունեմ, բայց սենտիմենտալիզմի շատ հակված չեմ:  12:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

#8
Բայց Մոնկ, իմ հարցին չես պատասխանել: 13:)

MONK

Բոլոր օրերում էլ մարդկային կյանքի ծանրության բուն պատճառը այդ կյանքում Աստծո և սրբության պակասն է:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)