Հարցազրույց Մոնքի հետ

Started by Mandarinka, February 13, 2007, 08:24:42 PM

Previous topic - Next topic

MONK

Մի հարց ես ասել, բայց երեքը տվել:  38:) Մի քիչ ուշացումով կպատասխանեմ, OK?  10:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

Ողջույն MONK!
Մի հարց ել ես տամ իմ կտուրից :)
Ուրեք անհետանում?  :)
Իսկ եթե լուրջ, գերնպատակը որն է ձեր կյանքում, եթե այդպիսինը կա?


MONK

Quote from: Maro on November 24, 2007, 05:58:48 PM
Մոնք, ես քեզ մի հարց տամ:
Ինչ է "ազնվությունը"?
Պատասխանս կարծես շատ ուշացրեցի  32:)
Հիշում եմ, երբ դպրոցական տարիներին ուսուցիչներս որևէ բան էին հարցնում դասի ժամանակ, ասում էի. «Կլինի գրքի բառերով չպատասխանեմ?» : Թերևս հիմա էլ փորձեմ «իմ բառերով պատասխանել»:  21:)
Նախ ասեմ, որ համաձայն չեմ անգլիական ասացվածքի հետ. «Ազնվությունը լավագույն քաղաքականությունն է»: 41:) Ըստ իս`ազնվությունը չի կարող քաղաքականություն լինել: Այն Աստծո կողմից մարդուն տրված պարգև է, մեծ առաքինություն, որ մարդուն կարող է դարձնել  ՄԱՐԴ: Ինձ համար ազնվությունը սերտորեն առնչվում է արդարության, ուղղամտության, անկեղծության, հոգեկան ու բարոյական ուժի և քաջության, և, ինչու չէ, նաև մի փոքր էլ միամտության հետ: Միամտություն` սուրբգրային իմաստով, երբ Տերը պատվիրում է միամիտ լինել աղավնիների պես: Ազնիվ լինելու համար իրոք հոգեպես ուժեղ մարդ պիտի լինել, թույլ ու վախկոտ մարդը չի կարող ազնիվ լինել, ծայրահեղ դեպքում թեկուզ կվախենա, որ ազնվությունը կարող է իրեն հարվածի տակ դնել: Ազնվությունը խիստ կարևոր նախապայման է ընկերական, ընտանեկան և հասարական առողջ և ամուր կյանքի համար:
Չգիտեմ, թե ինչքան երկար կարելի է ծավալվել ազնվության մասին խոսելիս: Կարծում եմ լավագույն պատասխանն իրական կյանքում իրապես ազնիվ լինելն է:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Magnolia on November 30, 2007, 09:48:40 PM
Ողջույն MONK!
Մի հարց ել ես տամ իմ կտուրից :)
Ուրեք անհետանում?  :)
Իսկ եթե լուրջ, գերնպատակը որն է ձեր կյանքում, եթե այդպիսինը կա?
Ողջույն, Մագնոլիա  21:)
Կներեք, որ իմ կտուրից  պատասխանը ուշացումով է հնչում:  40:)  20:)
Եթե ասեմ, թե ուր եմ անհետանում, ապա դա արդեն անհետանալ չի լինի:  12:) 10:)
Օ, իսկ եթե լուրջ, ապա գուցե պատասխանս վերամբարձ ու ամպագորգոռ հնչի  43:), նախօրոք կներեք . 32:) գերնպատակը, Մագնոլիա ջան, լիարժեք կերպով արժանի լինելն է այն առաքելությանը, հանուն որի Աստված կյանքի է կոչել նվաստիս:  13:) Եթե անգամ նախասահմանված ես բեռնակիր լինելու, պիտի ձգտես արժանավոր լինել: Ինչպես կասեր Արթուր Մեսչյանը (այս պահին հենց իր երգն է հնչում ինձ մոտ)` կիսատությունը զզվելի է:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

Ñâåðøèëîñü!!!
Monk-ը պատասխանեց!!! 21:)

Դուք ամեն ինչ ճիշտ եք անում կյանքում?

MONK

Ես ընդհանրապես չեմ կարծում, որ որևէ մարդ ամեն ինչ կարողանա ճիշտ անել կյանքում:  20:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

ես դրա վառ ապացույց, չէմ կարողանում հարցս ճիշտ ձևակերպել :)
Ի նկատի ունէի, Դուք խենթությունների ընդունակ մարդ եք, թե` կարգապահ, կանոնապահ...

MONK

Օօօ, խենթությունների էլ այնքան դեմ չեմ, միայն թե դրանից ուրիշ մարդիկ չտուժեն, և ամենակարևորը` հոգևոր կոչմանս անպատշաճ չլինի:: 32:)  20:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

Կպատմեք աաաամենա խենթ խենթությունը, որը արել եք? 12:)
Հեշտ եք ընկերանում մարդկանց հետ? Թե փագ մարդ եք?

MONK

Quote from: Magnolia on December 12, 2007, 07:01:14 PM
Կպատմեք աաաամենա խենթ խենթությունը, որը արել եք? 12:)
Վայ, չէ, կներեք, ավելի լավ է չպատմեմ  38:) 38:) 38:)
Համ էլ որ մեկը պատմես  10:)  38:)
Բայց ասեմ, որ վատ բան չեմ արել  32:)
QuoteՀեշտ եք ընկերանում մարդկանց հետ? Թե փագ մարդ եք?
Դե, երբեմն կարիք լինում մի քիչ փակ լինել, բայց ընդհանուր առմամբ անմիջական եմ լինում և շուտ եմ մտերմանում  31:)
Դա մի քիչ էլ կախված է, թե ինչ տեսակի մարդ է դիմացինդ  17:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)