Հարցազրույց Մոնքի հետ

Started by Mandarinka, February 13, 2007, 08:24:42 PM

Previous topic - Next topic

Hasik

Այդ դեպքում ի՞նչն է քո համար լավ եվ ի՞նչն է վատ /կարճ պատասխանը չի ընդունվում/:

Nane

Quote from: MONK on February 17, 2008, 02:44:35 PM
Եթե «գեղեցիկ պատկեր» ասելով ի նկատի ունես ավատարս, հանել եմ, որ երեխաները «գեղեցկությունիցս» չվախենան:  38:)


Ինչ երեխաներ 14:) 14:) 14:)

Magnolia

Quote from: MONK on February 17, 2008, 02:44:35 PM
Եթե «գեղեցիկ պատկեր» ասելով ի նկատի ունես ավատարս, հանել եմ, որ երեխաները «գեղեցկությունիցս» չվախենան:  38:)
  31:)
Դուք միշտ ինքնաքննադատորեն եք մոտենում Ձեզ?
ինչքանով եք պահանջկոտ ինքներդ Ձեր ր ուրիշների նկատմամբ?

MONK

Quote from: Hasik on February 17, 2008, 11:55:45 PM
Այդ դեպքում ի՞նչն է քո համար լավ եվ ի՞նչն է վատ /կարճ պատասխանը չի ընդունվում/:
Հասիկ ջան, ահագին ժամանակ չէի պատասխանում հարցերին և ընդհանրապես չէի գրում /պատճառն արդեն հայտնի է, որ առողջության հետ է կապված/, բայց դե չպատասխանելն էլ անշնորհքություն կլինի: Խնդրում եմ քո ներողամտությունը, որ այնումենայնիվ կարճ եմ պատասխանելու. լավն ու վատն ինձ համար զատորոշվում են քրիստոնեական արժեհամակարգի չափորոշիչներով, որոնց չեմ կարծում թե անծանոթ լինեք դու կամ մեր մյուս մասնակիցները: Իսկ մասնավոր պարագներում արդեն հարցդ նույնպես մասնավոր պիտի, որպեսզի կարողանամ պատասխանել սա լավ է կամ վատ և ինչու է այդպես:  20:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Nane on February 18, 2008, 12:02:35 AM
Quote from: MONK on February 17, 2008, 02:44:35 PM
Եթե «գեղեցիկ պատկեր» ասելով ի նկատի ունես ավատարս, հանել եմ, որ երեխաները «գեղեցկությունիցս» չվախենան:  38:)


Ինչ երեխաներ 14:) 14:) 14:)
Նանե ջան, ասացի մարդ ես էլի,  կարող է երեխաներ մտնեն ֆորում, նկարիցս հանկարծ լեղապատառ չլինեն  38:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Magnolia on February 25, 2008, 11:55:06 PM
Quote from: MONK on February 17, 2008, 02:44:35 PM
Եթե «գեղեցիկ պատկեր» ասելով ի նկատի ունես ավատարս, հանել եմ, որ երեխաները «գեղեցկությունիցս» չվախենան:  38:)
  31:)
Դուք միշտ ինքնաքննադատորեն եք մոտենում Ձեզ?
ինչքանով եք պահանջկոտ ինքներդ Ձեր ր ուրիշների նկատմամբ?

Միշտ չէ: Որոշ դեպքերում` ցավոք սրտի, որոշ դեպքերում էլ` բարեբախտաբար: 20:)
Դժվար է ասել` ինչքանով եմ պահանջկոտ: Երբեմն` շատ, իսկ երբեմն էլ` կարելի է ասել, բոլորովին: 1:) /Մագնոլիան հիմա կասի` այ մարդ, հարց ենք տվել, կարգին պատասխանի, ինչ ես ջուր ցանում?  42:)38:)/ Իսկ ուրիշների նկատմամբ էլ պահանջկոտությունը հաճախ պայմանավորված է լինում նույն խնդրում սեփական անձիս նկատմամբ ունեցած մոտեցմամբ. բարոյապես չեմ կարող ինձ թույլատրել ուրիշի նկատմամբ խստապահանջ լինել այն հարցում, որում ինքս թերանում եմ: Նախ սեփական աչքի գերանը, հետո նոր ուրիշի շյուղը  41:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Իհարկե, չեմ կարծում, թե իմ անհետանալն ինչ-որ դարակազմիկ կարևոր իրադարձություն է, որի համար արժե նույնիսկ գրառում անել: Սակայն այն մասնակիցներին, որոնց հետ երջանկություն եմ ունեցել մասնակից լինել քննարկումների, ցանկացա տեղեկացնել, որ մի քանի ամսով բացակայելու եմ: Որոշ կարևոր խնդիրներ, կապված առողջական վիճակի և խիստ զբաղվածության հետ, ստիպում են ինձ, ի շարս այլ բաների, նաև գրեթե դադարեցնել ինտերնետային ֆորումներին իմ մասնակցությունը: Ընթացքում միայն կկարողանամ երբեմն թեթևակի հետևել քննարկումներին: Եթե կան կամ կլինեն ինձ հասցեագրված գրառումներ, ես ներողություն եմ խնդրում գրառումների հեղինակներից, քանի որ թերևս շատ ուշացումով կարձագանքեմ: Այսքանը: Ամենայն բարիք բոլորին:
Միշտ հարգանքներով` MONK 21:)
Հ.Գ. Բացառության կարգով Լուսամուտ ֆորումում իսպառ չի լինի իմ բացակայությունը, բայց բացառապես պատասխանելու եմ միայն «Հարցեր հոգևորականներին» բաժնում: 31:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)