Հարցազրույց Մոնքի հետ

Started by Mandarinka, February 13, 2007, 08:24:42 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Ես բուն պատճառների մասին չէի ասում: Այլ պատճառներից մեկի: Չնայած` ճիշտ ես: Իմ ասածը պատճառը չէ, այլ ինչու չէ հետևություն:
Եթե քեզ տրվեր հնարավորություն իրականանալու քո երեք ամենա ցանկալի ցանկությունները, որոնք կլինեին՞ 32:):

MONK

Մարո ջան, պատասխանս կամ խիստ վերամբարձ պիտի հնչի, կամ էլ` խիստ անձնական: Թույլ տուր չպատասխանել այս հարցին: Կներես:  27:) 21:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

#12
Մոնկ ջան, կարող ես նշել երեք հատ քո կողմից ամենաշատ սիրված գրքերից, կինոներից և նախընտրած երաժշտությունից?
Շնորհակալություն: 24:)

MONK

Quote from: Mandarinka on February 24, 2007, 01:27:39 AM
Գարիկ ջան, կարող ես նշել երեք հատ քո կողմից ամենաշատ սիրված գրքերից, կինոներից և նախընտրած երաժշտությունից?
Շնորհակալություն: 24:)
Մարո ջան, ես միշտ դժվարության առաջ եմ կանգնում, երբ ինձնից հարցնում են իմ ամենասիրած այսինչ բանը: Այն ամենը, ինչ ինձ դուր է գալիս, ինձ համար ունի իր յուրահատուկ տեղն ու նշանակությունը, ուստի դժվարանում եմ համեմատության մեջ դնել և ասել սա իմ ամենասիրած այսինչ բանն է: Պատասխանս պայմանական կլինի և պարզապես մեկական նմուշներ կնշեմ հայկական, ռուսական և արտասահմանյան միջավայրերից: Հոգևոր ոչնչի հետ չեմ կապի(ասենք` չեմ նշի Սուրբ Գրքի անունը), քանի որ հոգևորն ինձ համար զուտ նախասիրություն չէ:
Սիրված գրքերից` Րաֆֆու <<Խաչագողի հիշատակարանը>>, բայց իր օրգանական շարունակությամբ` <<Կայծերով>> հանդերձ, Դոստոևսկու <<Կարամազով եղբայրները>> և Ջեկ Լոնդոնի <<Մարտին Իդենը>>:
Կինոներից` <<Հարսնացուն հյուսիսից>>, <<Միմինո>> և <<Մայրիկ>> (չնայած չգիտեմ վերջինն ինչքանով կարելի է արտասահմանյան համարել):
Նախընտրած երաժշտությունից? Սա ավելի դժվար է ասել, քանի որ այս հարցում ճաշակս խիստ բազմազան է: Ավելի լավ է երեք կատարողների նշեմ. Արթուր Մեսչյան, Սոֆիա Ռոտարու և Սելին Դիոն:
Բայց կրկնում եմ` պատասխաններս խիստ պայմանական են:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

Մոնք, ուր ես չկաս? 34:) 34:) 34:) 34:) 34:)
Մոնք, չնեխանաս, ոչ եղա Մայր Աթոռում, քեզ չտեսա:Չստացվեց:
Մոնք, չկորես: 37:)

MONK

Ողջույններս բոլորին  1:)
Ձեր խոնարհ ծառա` MONK 13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Abegha

Մոնկ, ուրախալի ակտիվություն եմ տեսնում  18:)
Քեզ հարց.
«Ինտերնետը և հայ հասարակությունը» – ինչպիսի՞ն է քո գնահատականը, այսինքն՝ դրական և բացասական ազդեցությունները, հասանելիությունը և այլն։

MONK

Quote from: Abegha on October 29, 2007, 12:52:51 PM
Մոնկ, ուրախալի ակտիվություն եմ տեսնում  18:)
Մերսիներ 13:) 21:)
Իսկ հարցիդ ավելի ուշ կպատասխանեմ, Հայր Սուրբ ջան: Հենց որ ազատ ժամանակ գտա: 12:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Abegha on October 29, 2007, 12:52:51 PM
«Ինտերնետը և հայ հասարակությունը» – ինչպիսի՞ն է քո գնահատականը, այսինքն՝ դրական և բացասական ազդեցությունները, հասանելիությունը և այլն։
Իսկ հիմա, Հայր Ղուկաս ջան, փորձեմ մի քիչ փիլիսոփայել տվածդ հարցի շուրջ: Դա կլինի նաև մեր բանավոր խոսակցության շարունակությունը, որից էլ, թերևս, ծնվել է այս հարցը: 10:)
Դրական ազդեցությունը, կամ, ես կասեի, հետևանքները. նախ` ինֆորմացիայի ձեռք բերման հսկայական հնարավորություններ է ստեղծում, ինչը մեծապես նպաստում է մարդու տեղեկացվածությանն ու մտավոր և հոգևոր զարգացմանը: Խիստ դյուրացնում է նաև մարդկանց մինչև փոխշփումներն ու հաղորդակցումը: Քանի որ հարցն ընդհանրապես  հասարակության մասին, չեմ անդրադառնա հասարակության առավել նեղ շրջանակում տարբեր կիրառումներին (ասենք` բիզնեսի):
Բացասականը (սա հատկապես նկատելի է երիտասարդության շրջանում)-կարող է ստեղծվել հոգեբանական կախվածություն, ի հետևանս որի մարդը մեծամասամբ կտրվում է իրական կյանքից: Ժամանակի մեծ կորուստ է դառնում ժամերով ինչ-որ ժամանցային, բայց ցածր արդյունավետ կամ լիովին անարդյունք զբաղմունքներով տարվելը: Իբրև օրինակ նշեմ ասենք զանազան խաղերը կամ չատերը և այլն: Բավականին վտանգավոր է նաև բարոյական առումներով. տարբեր տեսակի սայթերը և այլն(կարծում եմ հասկանալի է ինչ ի նկատի ունեմ, ուստի չեմ մանրամասնի): Կարելի է շատ բաներ նշել, բայց ավելորդ եմ համարում շատ մանրամասնելը:
Իսկ հասանելիությունը... Քեզ հետ իհարկե համաձայն չեմ, որ շատ շուտով գրեթե բոլորի համար էլ մատչելի կդառնա: Կարծում եմ դա բավականին առնչվում է նյութական կեցության հետ: Իսկ մինչ այդ հասարակության մեծամասնությունը ստիպված է լինելու յոլա գնալ ինտերնետ ակումբներով կամ էլ, ասենք, օֆիսային աշխատվայրերում եղած հնարավորություններով: Այսքանը: 13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Maro

Մոնք, ես քեզ մի հարց տամ:

Ինչպես ես գնահատում "Լուսամուտ" պռոյեկտը?
Կարող ես նշել դրական և բացասական կողմերը? 12:)
Ինչ է "ազնվությունը"?