Սուրբ Վալենտինի ապազգային տոնը

Started by MONK, January 15, 2007, 08:17:25 PM

Previous topic - Next topic

MONK

Վերջին տարիներին արհեստականորեն մեր կյանքում հայտնվել են օտարամուտ տարբեր երևույթներ: Դրանցից մեկն էլ, այսպես կոչված, սուրբ Վալենտինի տոնն է, որ համարվում է սիրահարների տոն: Ինչքանով է հարիր այս երևույթը մեր ազգային կերպին և ինչպիսի գաղտնի վտանգներ կարող են պարունակել  նմանատիպ երևույթները մեր ազգային-հոգևոր կյանքում? Կարող է Սուրբ Սարգսի տոնը իրական հակակշիռ լինել այս տոնին?
Մոտենում է տոնի նշման օրը, և շուտով տարբեր լրատվամիջնոցներով կամ այլ հարթություններով կսկսվի այն գովազդվել ու քարոզվել. հատկապես երիտասասարդության շրջանում: Ձեր խոհերը, գիտելիքները և հարցադրումները կարող են մեծ նպաստ ունենալ: Կխնդրեի ձեր արձագանքները: Նախօրոք շնորհակալ եմ բոլորից:  21:) 13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Abegha

Quote from: MONK on January 15, 2007, 08:17:25 PM
Կարող է Սուրբ Սարգսի տոնը իրական հակակշիռ լինել այս տոնին?
Չեմ կարծում, որ Ս. Սարգսի տոնը պետք է նկատել որպես հակակշիռ, կամ պետք է աշխատել, որ այն դառնա հակակշիռ, որովհետև այդպես կհեռանանք բուն Ս. Սարգսի տոնի էությունից։ Եկեղեցում որևէ տոն ունի իր ասելիքը զինվորյալ եկեղեցուն, այսինքն՝ այսօր աշխարհի վրա քայլող յուրաքանչյուր քրիստոնյայի, հետևաբար արհեստականորեն սիրավեպերով ողողել սրբի վարքը, կարծում եմ մեզ հեռացնում է սրբից։ Վարդանանց քաջերի պես հանուն հավատի իր կյանքը նահատակած սրբի տոնը վերածել սիրահարների, աղի բլիթների և հնդկական սիրային ֆիլմերի տոնի, սա պարզապես անընդունելի է։ Այն, որ Ս. Սարգսի այս տոնը Վեհափառ Հայրապետի կողմից հայտարարված է «Երիտասարդների օրհնության օր», չի նշանակում, որ այս տոնը սիրահարների տոնն է, և ոչ էլ նշանակում է, որ Ս. Սարգիսը սիրահարների հովանավորն է, ինչպես այսօր հնչեց Հ2 հեռուստաալիքով, այլ այն, որ մեր երիտասարդները պետք է Ս. Սարգսի նման արի գտնվեն, կյանքի թեթևաբարոյություններից հրաժարվեն և կարողանան սկզբունքային նպատակաուղղված կյանքով ապրել, հավատով առ Աստված, և եթե հարկ լինի, ուժ գտնեն իրենց մեջ հանուն այդ հավատի նմանվել Ս. Սարգսին։
Ս. Սարգսի տոնն իր խորքում ավելի մեծ ասելիք ունի քան Վալենտինը, պարզապես պետք է համապատասխան հնչեղությամբ ներկայացնել այն մեր ժողովրդին։ Երկրորդ՝ պետք է լուրջ աշխատել մեր լրագրողների հետ։ Չէ՞ որ նրանք են այն ներմուծում օտար ափերից։
Նմանակել պետք չէ օտար վալենտիններին, պետք է ճանաչել մեր սարգիսներին։
Ինչպես կասեր Վ. Տերյանը՝ Չեմ դավաճանի իմ Նվարդին, որքան էլ դյութես, ո՜վ Շամիրամ։

Mariam

Դժբախտաբար, ոչ մի տեղեկություն չունեմ այդ սովորույթի մասին: Երբեք չենք տոնել այդ:
Գովելի է Եկեղեցու ցանկությունը՝ փորձել առաջքն առնել այդ տոնին, բայց նախ և առաջ, այդ տոնը Արևտրի տոն է, ինչպես բոլոր մյուս տոները Եվրոպայում՝  Կաղանդ, Ամանոր, Մայրերի, Հայրերի, Տատիկների, Պապիկների, և այս հրեշավոր տոնը՝ Հալլոուինը՝ Ամենայն սրբոց տոնի հետ համնկնող: Այս ամենը՝ Արևտուր է, Արևտրի՝ Մամոնայի դեմ ինչպե՞ս պայքարել:

MONK

Ես այս թեման բացեցի նաև հայաստան.քոմ ֆորումում: Եթե ձեզ կհետաքրքրեն արձագանքները, խնդրեմ, կարդացեք այստեղ.

http://forum.hayastan.com/index.php?showtopic=30852&pid=685628&st=0&#entry685628
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Մի փոքր փորձենք ավելի խորացնել այս թեման: Կարծում եմ գաղտնիք չէ ոչ մեկիս համար, որ Քրիստոնեական Եկեղեցին հիմնված է հենց սիրո վրա: Ինչպես նյութեղեն եկեղեցիների քարերն են շաղախով ամրացված  միմյանց, այնպես էլ հոգեղեն Եկեղեցու անդամներն են միմյանց շաղախված սիրով: Ընտանիքը նույնպես մի եկեղեցի է, և նրա ամրությունը ևս պիտի հաստատված լինի սիրով, այլապես այն փուլ կգա: Պատշաճության սահմաններում միմյանց ճշմարտապես սիրող երկու սրտերի մեջ անընդունելի ոչինչ չկա, և այդ սերը Եկեղեցին պսակում է Ս. Պսակի խորհրդով, որով երկուսը դառնում են մեկ մարմին:  Սուրբ Գրքում  Քրիստոսի և Եկեղեցու միջև առկա սերը համեմատվում է Փեսայի ու Հարսի միջև եղած սիրո հետ:   
Շարադրեմ կարծիքս. եթե մենք կանոնական որևէ  հաստատում չենք կարող գտնել Ս. Սարգսի տոնը դիտելու համար  իբրև քրիստոնեական չափանիշների համաձայն ճշմարիտ սիրով միմյանց սիրող անձանց օրհնության օր, ապա մյուս կողմից էլ կանոնական որևէ արգելք չենք գտնում այդ հարցին: Եվ գումարած դրան` առկա է նաև ազգային ավանդությունը: Ուստի չեմ կարծում, որ Սրբոց Բարեխոսության ուսմունքին կհակասի երկու անձանց` Արագահաս բարեխոս Ս. Սարգսի բարեխոսությամբ աստվածահաճո և քրիստոնեաշունչ ընտանիք կազմելու բաղձանքը:
Այսպիսով`
1.   դուրս են մղվում օտար տոնն ու նրա կեղծ արժեքները և արժևորվում սեփականը և իրականը
2.   վերանում է այդ տոնի կողմից թե Ս. Սարգսի և թե Տյառնընդառաջի  տոների վրա գցված ստվերը
3.   Եկեղեցին իր կողմն է գրավում երիտասարդ սերնդին և  սկսում տանել աշխատանք` քրիստոնեական արժեքների` լինի դա նվիրական զգացմունքների ու առաքինությունների, թե սրբոց վերաբերյալ ուսմունքի կամ ըդհանրապես Եկեղեցու դավանության հարազատ և ճիշտ ընկալման համար
Բայց... Աշխատանքը պետք է տարվի ճիշտ ուղղությամբ: Սրբի տոնը երբեք չպիտի վերածվի շոուի կամ միջոցառման: Պիտի վերջապես մարդկանց ուղեղից արմատախիլ արվի տարբեր նախապաշարումների, սնահավատությունների և հեթանոսական սովորույթների տարրերը` կապված աղի բլիթների, ալրաբլիթների վրա թողած սմբակների հետքերի, սեփական կրքերի բավարարումը հովանավորող գերբնական ուժերի (ինչ անուն էլ տրվի դրանց) և այլնի հետ: Պիտի հստակ սահման դրվի մարդկանց գիտակցության մեջ իսկական սիրո և սիրային արկածախնդրության (որի մեջ ամեն ինչ թերևս կարող է լինել, բացի սիրուց) միջև: Եթե իսկական սիրով տոգորված երկու անձինք հանուն միմյանց պատրաստ են ինքնզոհաբերման, ապա աշխարհիկ չափանիշներով սիրահարված և զուտ մարմնական կրքերին գերի կողմերը միմյանց դիտում են սոսկ իբրև հաճույքի աղբյուր...
Ես այլևս չեմ ուզում ավելի երկարել խոսքս` հուսալով, որ միտքս հասկանալի է:

Այնուհանդերձ այս ամենը ստեղծված իրավիճակում ելքի տեսակետ է, որ ներկայացնում եմ ձեր դատին: Արդյոք սխալվում եմ? Ես ուրախ կլինեմ լսել ցանկացած միտք` լինի այն մտքիս հաստատում, թե ամենախիստ քննադատություն: Շնորհակալ եմ:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Մոնք, Հայր Ղուկաս, ինձ թվում է, որ երկուսդ ճիշտ էք, ու ձեր մտավախությունները ու դրդապատճառները համընկնում են: Սփյուռքում արդեն ականատես են եղել, թե ըստ ժողովրդական ավանդության մը, արդեն Սուրբ Սարգիսը դարձել է «սիրահարների պաշտպան» և բարեխոս: Լսել եմ Սուրբ Սարգսի տոնի առիթով այս ուղղությամբ տրված քարոզներ:
Սուրբ Սարգիսը  տարբերվում է մյուս նահատակ սրբերից, այն հանգամանքով, թե Հայ չլինելով հանդերձ, նա մի որոշ ժամանակ ապաստանել է Հայաստան, ու նահատակվելուց հետո նրա մարմինը Մեսրոպ Մաշտոցի կողմից տարվել է Հայաստան , ու նաև հիշատակվում է Վրաստանի Գագա կեռան վրա մասունքի մը փոխադրությունը: - ըստ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան:
Սրբի հետ կապված զանազան ժողովրդական ավանդույթները  փաստ են, որ Սուրբ Սարգիսը մեծ դեր է խաղացել Հայ հասարակության համար անցյալում: Հանցանք չէ ընդունել ժողովրդական ավանդույթը, զտել նրան սնահավատությունից, ու ծառայեցնել հիմակվա հասարակության սպասումներին:
Բարեխոս ու արագահաս բոլոր սրբերը կմիանան Սուրբ Սարգսին ու կբարեխոսեն երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան սիրել անաղարտ ու նվիրական սիրով: Սուրբ Սարգիսը՝ Հայերի հարազատ սուրբը, անսասան հավատի տեր սուրբը, իր նահատակված երիտասարդ որդու հետ անպայման կօգնի Եկեղեցուն՝ հավատ և առաքինություն սերմանելու համար երիտասարդների հոգիների մեջ:
Եկեղեցին ժողովրդական ավանդույթը կընդլայնի մինչև որ նա ընդգրկի Սբ Վալենտինի հատկանիշը՝ բարեխոսությունը սիրահարների համար, և դաստիարակության անհրաժեշտ աշխատանքը կկատարի, որպեսզի երիտասարդները սրբի բարեխոսությունը խնդրելիս հայցեն նաև սուրբ ու անսասան հավատ ու բոլոր քրիստոնեական առաքինությունները, որոնք երկարատև ու իսկական և միակ սիրո հիմքն են:
Սիրահարների տոն կապել Սուրբ Սարգսի տոնի հետ, Սուրբ Սարգիսը՝ հավատի համար նահատակը  դարձնել սիրահարների պաշտպան ու խորհրրատու, Սուրբ Սարգսի միջոցով երիտասարդների սրտերի մեջ սեր ներշնջել սրբերի և Եկեղեցու ավանդության նկատմամբ, ու նրանց ամուր կապել Հավատի ու Հիսուս Քրիստոսի հետ... սուրբ նպատակ է: 
        20:)   Մաղթում եմ՝ հաջողություն:  18:)

MONK

Quote from: Mariam on January 16, 2007, 01:35:22 PM
Դժբախտաբար, ոչ մի տեղեկություն չունեմ այդ սովորույթի մասին: Երբեք չենք տոնել այդ:
Գովելի է Եկեղեցու ցանկությունը՝ փորձել առաջքն առնել այդ տոնին, բայց նախ և առաջ, այդ տոնը Արևտրի տոն է, ինչպես բոլոր մյուս տոները Եվրոպայում՝  Կաղանդ, Ամանոր, Մայրերի, Հայրերի, Տատիկների, Պապիկների, և այս հրեշավոր տոնը՝ Հալլոուինը՝ Ամենայն սրբոց տոնի հետ համնկնող: Այս ամենը՝ Արևտուր է, Արևտրի՝ Մամոնայի դեմ ինչպե՞ս պայքարել:
Մարիամ, կխնդրեի, որ մի փոքր պարզաբանեիք, թե ինչ նկատի ունեք առևտրի տոն ասելով:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Արևտրականները օգտվում են այս առիթներից - սուտ «տոնետից» - որպեսզի «զարդարեն» իրենց խանութները, փոխեն ընդհանուր տեսքը, ավելի ցանկալի երևույթ տան իորենց ծախած նույն ապրանքին, այն հուսով, թե արևտուրի զարկ կտրվի:
Գարշելի Հալլոուին ժամանակ, օրինակ՝ հացագործուհին ծպտվում է «կախարդուհու» նման, ծախում է կմախքի ձև ունեցող կարկանդակներ ու կոնֆետներ- որոնց համը չեմ փորձեր - ու իսկապես ամեն տեղ մտնելիս, առօրյա սովորական անհրաժեշտ ապրանքը գնելու համար, խանութներում բարձրախոսներով անախորժելի մեղեդիների տակ, կատակների տեղատարափի տակ, ստոր ամեն երևակայելի միջոցներով սփռվում է այս տոնական «մթնոլորտը»: Նպատակը՝ անսովոր «երևույթ» ստեղծել, որովհետև «տոնական» օրերին, մարդիկ ավելի մեծ թափով ծախսեր են կատարում: Դա կատարվում է ամեն քաղաքի բոլոր արևտրականների համագործակցությամբ:
Սուրբ Վալենտինի օրը, սփռվում է ծանուցումներ, մասնավոր նվերների թելադրություններ, ազդարարվում է բավական « մեծ» զեղջեր գնողների համար: Սիրահարին անպայման անհրաժեշտ է  գնել խանութում ծախվող այս ու այն ապրանքներ: Ու ամեն ինչ անհրաժեշտ կարող է համարվել:Օծանելիքից, մինչև հագուստը, ծաղկեփունջը, հատուկ թորթեր ...
Տոնի առիթով ազդարարվում է մասնավոր զեղջ, փորձ է կատարում ավելի եծ քանակությամբ ամեն տեսակի ապրանք վաճարելու:

Ճիշտն ասած, ջանում եմ մոռանալ արևտուրի այս ցավալի գերիշխումը:


Abegha

Իմ առաջին մտահոգությունը այս է. մենք Սբ. Սարգսի տոնին մոռանում ենք հենց Սբ. Սարգսին։
Ճիշտ է, կարող են հակաճառություններ լինեն այս կարծիքին, բայց, ըստ իս, de facto այդ օրը խոսվում է ավելի շատ աղի բլիթների, սիրահարների ևն «գաղափարների» շուրջ։
Գիտենք, որ Սբ. Սարգսի վարքի, ոչ էլ իր որդի Մարտիրոսի վարքի մեջ սիրային ոչինչ չկա։ Սբ. Սարգսի և Սբ. Սարգսի տոնի առնչությամբ ոչ մի եկեղեցական գրիչ նման վերլուծություն չի կատարել։ Եղած ավանդապատումներն էլ պարզ ավանդապատումներ են, ժողովրդակաս զրույցներ, որոնք պատմական հիմք չունեն և անհասկանալի է, թե ինչո՞ւ են կապվել Սբ. Սարգսի հետ։
Հարցն իր մյուս կողմն ունի. եկեղեցական տոնացույցը և տոնագիտական շղթան։
Սբ. Սարգսի տոնին նախորդում է Առաջավորաց պահքը, որը կապված է հայոց դարձի հետ։ Թերևս այս տարի գեղեցիկ զուգադիպություն եղավ, որ Առաջավորաց պահքի բարեկենդանի օրը նաև հայոց բանակի տոնն էր։ Առաջավորաց պահքը բացատրելու կարիք չկա, միայն ասեմ, որ Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից սահմանված այս հնգօրյա պահքից հետո մկրտվեց հայոց ավագանին, արքայական ընտանիքը և զորքը։ Առաջավորաց պահքի ուրբաթ օրը Հովնան մարգարեի հիշատակի օրն է։ Հովնան մարգարեի շնորհիվ նինվեացիները ապաշխարեցին և փրկցեվին։ Հովնան մարգարեի և Լուսավորչի համեմատությունը թողնում եմ ձեզ։ Հաջորդ օրը Սբ. Սարգսի, իր որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնն է, այսինքն՝ հանուն հավատի նահատակված անձանց։
Հիմա, հանուն հավատի պատրաստ արի և քաջ երիտասարդություն է մեզ պետք, և ոչ թե՝ աղի բլիթներին հավատացող։ Իսկ մեր այսօրվա ավագանին էլ պետք է մտածի, որ ապագա սուրբ սարգիսներ պատրաստի, իր երիտասարդությանը այնպես կրթի, որ քաջ լինեն իրենց հավատքի մեջ և օտար ափերում հայտնվելուց չամաչեն, որ հայ են և քրիստոնյա, որ նույնիսկ օտարության մեջ քաջության տոնը տոնեն, Սբ. Սարգսի տոնը տոնեն, և ոչ թե թեթևաբարո պատմություններով ուրախանան։
Հիմա, եթե կարողանանք այս գաղափարները ըստ արժանվույն նշել, մի՞թե չեք գտնում, որ կծածկեն վալենտինին։

Mariam

Առաջավորաց պա'հքն է , արքայի և արքունիքի ու ժողովրդի դա'րձն է մեր ազգային իսկական տոնը: Սուրբ Սարգսի մարտոիրոսությունը ընդհանրական Եկեղեցու տոն է:
Ինձ թվում է, հարկ է ըստ արժանվույն բարձրացնել Առաջավորած Պահքի իմաստի ըմբռնումը, պահքը և Հայոց դարձը վերածել մեծ «տոն»ին: Սուրբ Սարգսի մարտիրոսության իրական արժեքն էլ ներկայացնել ժողովրդին: Դա չի արգելում, որ երիտասարդներին էլ թույլատրվի իրենց արդար ու բնական փնտռտուքի համար դիմել սրբին: Դա կլինի թույլատրված ուրախություն պահքից հետո: Վարձատրություն սրբի կողմից՝ երիտասարդների հավատարմության ու պահքի փոխարեն:
Ամեն պահքին հաջորդում է՝ ուրախալի աշխարհական տոն, որը լավ կլինի սրբության ու պարկեշտության մեջ ապրել: Այսպես եմ ըմբռնում Սուրբ Սարգսի ժողովրդական ավանդույթը: