Սուրբ Վալենտինի ապազգային տոնը

Started by MONK, January 15, 2007, 08:17:25 PM

Previous topic - Next topic

MONK

Quote from: Mariam on February 15, 2007, 08:57:07 PM
Եկեղեցու կատարելիք դաստիարակչական աշխատանքը մեծ է ու անհրաժեշտ:
Այո, Մարիամ, և Եկեղեցու աշխատանքն առավել արդյունավետ է դառնում, երբ ողջ հասարակությունն է ձեռնամուխ լինում որևէ խնդրի լուծմանը: 21:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Satenik

Անդրադառնալով Մարիամի վերջին ասածին:
Ինձ թվում է (չգիտեմ, կարող է և սխալ է թվում), որ մեր ժողովրդի մոտ իրոք պահանջ կա ինչ-որ տաշի-տուշիների: Կապ չունի առիթն ինչ է, միայն թե միքիչ ուրախանան:
Եթե փորձենք քիչ ավելի լայն հայացքով նայել մեր իրականությանը, ապա պիտի տեսնենք հետևյալը. երկրաշարժ, պատերազմ, արտագաղթ: Այս երեք ծայրահեղ ծանրագույն աղետներից ամեն մեկն առանձին վերցրած բավական էր, որպեսզի մեր ժողովրդի պես փոքր ժողովուրդը դադարեր ապրելուց: Սրանք կատակ ցնցումներ չէին: Ճիշտ է, Ատսծո օգնությամբ, մենք դիմակայեցինք, մեր հողի մի մասը անկախ պետություն սարգեցինք: Բայց ցավը դեռ չի ջնջվել, վերքերը դեռ շատ թարմ են ու չեն փակվել:
Ինչո՞վ է միշտ մեղմացրել իր ցավերը մեր ժողովուրդը: Իհարկե, իր այդքան սիրելի, իրեն այդքան բնորոշ գործով՝ աշխատանքով: Բայց սա էլ, չասեմ չկա, կա որոշ չափով, բայց էլի այն չէ: Հանրապետության կամ Արցախի իշխանություններն, ինչ խոսք, լավ բաներ շատ են արել, բայց և այնպիսի սխալներ են թույլ տվել, որոնք կարելի է գնահատել որպես կատարյալ ապուշություն:
Եվ հիմա ես կարծում եմ, որ շատ մարդկանց մոտ այդ անադեկվատ ձգտումը դեպի տաշի-տուշիները, որոշակի կոմպենսատոր րեակցիայի (ֆունկցիայի) բնույթ են կրում: Եթե իմ կյանքը կողքից չի լցվում ուրախությամբ, ապա ես ինքս կստեղծեմ ինձ համար ուրախանալու առիթ, որովհետև ես ուզում եմ ապրել ու իմ այդ կամքի մեջ վճրորոշ եմ ու անկոտրուն:
Ես աշխատում եմ պետական հիմնարկում: Մեզ մոտ աշխատելը շա՜տ դժվար է, պետության բոլոր բացերն ու թերությունները մեր քթով են գալիս, մթնոլորտը խիստ լարված է, նյարդային ու պայթյունավտանգ: Բայց մենք, կոլեկտիվով, համարյա ամեն շաբաթ, ուրբաթ օրերը, աշխատանքի վերջում, կազմակերպում ենք տաշի-տուշիներ: Առանց որևէ սեղանի ու ուտելիքի: Հավաքվում ենք միասին, երգում ենք մաքուր հայկական ժողովրդական երգեր, պարում ենք, ծիծաղում ենք, կատակներ ենք անում ու ցրվում մեր տները:
Ինձ թվում է այս վալենտին կոչվածն էլ էդ շարքից է: Որևէ մեկին վաելնտինի անձը չի հետաքրքրում ու չի հուզում: Տաշի-տուշիի, իրար ուրախացնելու հնարավորությունն է գրավում մարդկանց:
Եվ ես կարծում եմ, որ սրանք ժամանակավոր բաներ են, կանցնեն, կգնան:

Մանդարինկա ջան 21:), եթե կին ու տղամարդու մեջ սեր կա, նրանք ամեն Աստծո որ արթնանում են իրար սիրելով, ապրում օրը սիրո մեջ ու պարկում քնելու սիրով: Վալենտին կլինի, մարտի 8, թե ինչ՝  չհավատաս, թե նրանց կհետաքրքրի: Եթե սեր կա: Իսկ եթե չկա, ուրեմն այդ օրը ձևական իրար ուշադրություն կդարձնեն, հետո էլ կապրեն հին ձևով: Իսկական սիրո մեջ այդպիսի բաները անհետաքրքիր, դատարկ, անգրավիչ են: Էլ չեմ ասում, որ տղամարդու-կնոջ սերը խիստ անձնական բան է և այն դադարում է սեր լինելուց հենց այն պահին, երբ դառնում է հասարակությանը մատչելի, ցուցադրելի առարկա:

Abegha

Quote from: MONK on February 15, 2007, 09:10:32 PM
Բայց սա դեռ ամբողջը չէ. ՈՉ ՄԻ ԵԿԵՂԵՑՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՒ ԿԱԹՈԼԻԿ, ՏՈՆԱՑՈՒՅՑՈՒՄ ՉԿԱ ԱՅՆ ԱՆՁԸ, ՈՒՄ ԱՅՍՕՐ  ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՒ ՍԻՐՈ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆ: Անշուշտ, թե ուղղափառները, թե կաթոլիկներն ունեն վալենտիններ, բայց դրանցից ոչ մեկի վարքը չի առնչվում այդ սիրո հովանավորի լեգենդի հետ: Այդ տոնը աշխահիկ հասարակության կողմից ներմուծված տոն է և քարոզում է հենց աշխահիկ սիրո չափանիշները, ինչի մեջ մեծապես ընկղմված է հատկապես արևմտյան աշխարհը:

Սուրբ Սարգսի պարագայում էլ բանահյուսական աղի բլիթներն ու գիշերային երազները ևս, այս դեպքում հայ աշխահիկ հասարակության կողմից ներմուծված երևույթ է։

Quote from: Satenik on February 16, 2007, 06:46:49 AM
Ինձ թվում է այս վալենտին կոչվածն էլ էդ շարքից է: Որևէ մեկին վաելնտինի անձը չի հետաքրքրում ու չի հուզում: Տաշի-տուշիի, իրար ուրախացնելու հնարավորությունն է գրավում մարդկանց:
Եվ ես կարծում եմ, որ սրանք ժամանակավոր բաներ են, կանցնեն, կգնան:

Հուսանք, Սաթենիկ, մեզ շատ է անհրաժեշտ ավելի լուրջ, գիտակից ու դիմացինի նկատմամբ հարգանք դրսևորող հասարակություն, թե չէ այս ռաբիզի մեջ արդեն խեղդվում է հայը։

Quote from: Abegha on February 09, 2007, 11:20:40 PM
Երևի թե այս տարի վալենտինին կմոռանան ոչ թե Սբ. Սարգսի պատճառով, այլ՝ Տյառնընդառաջի։

Կարծում եմ այս տարի այդքան էլ սխալ չեղավ նախատեսումը։ Վալենտինին քիչ հիշեցին, բավականին անդրադարձան նաև Տյառնընդառաջին։

Quote from: MONK on January 30, 2007, 10:23:15 PM
Ցավով պիտի արձանագրենք, որ Վերափոխման տոնի օրն էլ շատ մարդիկ բոլորովին չեն հիշում Աստվածամորը, և նրանց ուղեղներում պտտվում են միայն խաղողի բազմատեսակ ողկույզները, և սակայն դա երբեք  հարցականի տակ չի դրել Խաղողօրհնեքի արարողությունը Վերափոխմանը կցելու նպատակահարմարությունը, և դեռ ավելին, մեծացրել է այդ տոնի ժողովրդականությունը: Սա իբրև օրինակ եմ նշում:

Գուցե չեն հիշում, բայց ես այդպես չեմ նկատել։
Չեմ կարծում, թե կարիք կա բացատրելու ավետարանական Կանայի հարսանիքի դրվագը, երբ Աստվածամոր խնդրանքով Հիսուս ջուրը գինու վերածեց։ Այստեղ մեծ խորհուրդ ու կապ կա տոնի և խաղողօրհնեքի։ Ջուրը գինու վերածելը հավասարազոր է կույսից հղացմանը։ Աստվածամոր տոնը շատ գեղեցիկ կապվում է խաղողօրհնեքի հետ։

Quote from: MONK on February 10, 2007, 08:14:35 PM
Այն, որ ԶԼՄ-ները մեծ դեր կարող են խաղալ, դրա հետ գիտես, որ համաձայն եմ, Հայր Սուրբ ջան: Իսկ թե ինչը ինչքանով է անցել  կամ մոռացվել, դա արդեն կապրենք կտեսնենք: Միայն գիտեմ, որ միանգամից հարց չի լուծվում: Բայց որ վալենտինոմանիան այս տարի նախորդ տարիների պես չի մոլեգնում, դա փաստ է:

Իսկ ինչ գիտենք, որ մեր այս թեման ԶԼՄ–ների ներկայացուցիչները չեն կարդացել և ձեռնպահ չեն մնացել շատ գովազդելուց։ Նրանք սիրում են ինտերնետը քրքրել։

Quote from: MONK on February 13, 2007, 12:24:45 PM
Հայր Սուրբ ջան, մասմեդիայի ներկայացուցիչների հետ խնդիրը կարող է լիարժեքորեն չլուծվի էլ. ասենք ես լրագրող եմ և անհավատ եմ, կամ աղանդավոր եմ, կամ անտարբեր եմ եկեղեցական արժեքների նկատմամբ կամ էլ և այլն և այլն: Ինձ հետքաքրքրում է մի բան. իմ պատրաստած նյութով մասսա գրավել, ունենալ բաժանորդներ, հեռուստադիտողներ, ունկնդիրներ: Դրան հասնելու համար ես ներկայացնում եմ իմ աշժատանքն այն ոճով, որով իմ <<կլիենտը>> կցանկանար տեսնել: Ոնց պիտի ինձ հետ հարց լուծեք? Սահմանափակեք ազատ խոսքի իմ իրավունքը? Կաշառեք ինձ? Ոնց?
Ես իհարկե այդքան հոռետես չեմ այս հարցում, բայց քիչ հավանական եմ համարում Եկեղեցի-ԶԼՄ հարաբերության լիարժեք փոխհամագործակցության մասին է: Ուրեմն ինչ անենք մենք, ձեռքներս ծալած սպասենք մինչև <<լիարժեք կարգավորում>>?
Իսկ եթե դարեր շարունակ տոնակատարվող եկեղեցական տոնը ըստ արժանվույն չի նշվում և լուսաբանվում, դա ում մեղքն է?
Կամ արդյոք այդպես է?
Անհամբեր սպասում եմ նաև քո վերջին տողի առավել լուսաբանմանը, քանի որ այն ինձ համար այնքան էլ միանշանակ հստակ չէ:  10:) 21:)

Անշուշտ իրավացի ես ԶԼՄ–ների հարցում, հնարավոր չէ կառավարել, բայց պետք է իրենց հետ աշխատել։ Ի վերջո սա էլ աշխատանք է իրենց հետ, անուղղակի։ Հատկապես պետք է իրենց ավելիով ծանոթացնել և ճանաչելի դարձնել իրենց իսկ Եկեղեցին։ Կարճ ասած պետք է աշխատել իրենց հետ։

Ինչևէ, ցանկանանք, թե՝ ոչ, վալենտինի տոնը բնավ չի համընկնում Սբ. Սարգսի տոնի հետ, իսկ Տյառնընդառաջի տոնն էլ լիուլի իր տեղում է։ Որոշ տոներ էլ երիտասարդության հետ կապելը կարծում եմ առանձին մի թեմա է։

Շնորհակալություն բոլորիդ 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:), շատ կարևոր թեմա էր կամ է (ենթադրում եմ, որ կարող է շարունակություն ունենալ) սա։

MONK

 
Quote from: Abegha on February 17, 2007, 06:42:28 PM

Quote from: MONK on January 30, 2007, 10:23:15 PM
Ցավով պիտի արձանագրենք, որ Վերափոխման տոնի օրն էլ շատ մարդիկ բոլորովին չեն հիշում Աստվածամորը, և նրանց ուղեղներում պտտվում են միայն խաղողի բազմատեսակ ողկույզները, և սակայն դա երբեք  հարցականի տակ չի դրել Խաղողօրհնեքի արարողությունը Վերափոխմանը կցելու նպատակահարմարությունը, և դեռ ավելին, մեծացրել է այդ տոնի ժողովրդականությունը: Սա իբրև օրինակ եմ նշում:

Գուցե չեն հիշում, բայց ես այդպես չեմ նկատել։
Չեմ կարծում, թե կարիք կա բացատրելու ավետարանական Կանայի հարսանիքի դրվագը, երբ Աստվածամոր խնդրանքով Հիսուս ջուրը գինու վերածեց։ Այստեղ մեծ խորհուրդ ու կապ կա տոնի և խաղողօրհնեքի։ Ջուրը գինու վերածելը հավասարազոր է կույսից հղացմանը։ Աստվածամոր տոնը շատ գեղեցիկ կապվում է խաղողօրհնեքի հետ։


Կպատասխանեմ միայն քո այս առարկությանը, քանի որ մյուսներին արդեն որոշակիորեն անդրադարձել եմ և իմաստ չեմ տեսնում նույն բանը տարբեր ձևերով կրկնել:  21:) Հայր Սուրբ ջան, միթե ես ասում եմ, որ Խաղողօրհնեքը չի կապվում Վերափոխման հետ?  14:) Ասածս սոսկ այն է, որ եթե որոշ մարդիկ տոնի առանցքային խորհրդին պակաս կարևորություն են տալիս, քան խաղողի ողկույզներին, դա չի նշանակում, որ այդ տոնին կցված արարողությունը խանգարիչ նշանակություն ունի և նպատակահարմարություն չի ներկայացնում:Իսկ այն, որ Աստվածամոր տոնը շատ գեղեցիկ կապվում է խաղողօրհնեքի հետ, դրանում ես համոզված եմ և գիտեմ նաև այլ խորհրդանշական մեկնություններ:  13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Jebrahim

Տնաշեններ, հարամ արեցիք էտ տոնը:

MONK

Quote from: Jebrahim on February 21, 2007, 05:13:21 PM
Տնաշեններ, հարամ արեցիք էտ տոնը:

Իսկ այդ տոնն ինչով էր հալալ, որ մենք հարամ ենք արել?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)