Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Masnaget

Quote from: Masnaget on October 22, 2009, 10:44:16 AM
Հերթական դասախոսությունը անջատման գծիկի մասին է:
Եթե հիշում եք, այս խմբի կետադրական նշանների ներածական մասում միության և անջատման գծիկների մասին խոսվեց, իսկ ավելի ուշ ասացի, որ միության գծիկը համարվում է ոչ թե կետադրական, այլ ուղղագրական նշան: Բայց անջատման գիծն արդեն լիարժեք կետադրական նշան է, որի կիրառությունը հիմնականում կապված է ուղղակի խոսքի հետ:
Եվ այսպես, անջատման գիծը դրվում է.
1.Մեջբերվող ուղղակի խոսքի սկզբում.
-Թող մարդը խոսքը վերջացնի,-ձայնեցին ուրիշները:

Ուղղակի  խոսքի կետադրության մեջ անջատման գծիկը հաճախ է ստորակետի հետ դրվում: Վերևի օրինակում անջատման գծի երկու օրինակ կա` ա. ուղղակի խոսքի սկզբում  բ. հեղինակային  և ուղակի խոսքի անջատման տեղում (,-):
Նշված կանոնի համաձայն` անջատման գիծ է դրվում մեջբերվող ուղղակի խոսքի սկզբում: Հաջորդ կանոնը շատը հեշտ է: Երբ տեսնեք սկզբնակետ ու վերջնակետ նշանակող երկու կից բառեր, ապա դրեք անջատման գիծ: Օրինակ` Երևան-Մոսկվա չվերթ, Գորիս-Ստեփանակերտ մայրուղի և այլն: Պարզ է, չէ՞: Սա էլ երկրորդ կանոնը:

Երրորդը նույնպես հեշտ է. Դրամատիկական ստեղծագործություններում խոսողի անվան և նրա խոսքի միջև դրվում է անջատման գիծ.
ՊԵՊՈ-Բաս քու սրտի դավթրումն էլ վունչիչ չկա գրա՞ծ:
ԱՐՈՒԹԻՆ-Սրտի դավթարը վո՞ւրն է:

Չորրորդ կանոնով կավարտենք անջատման գծի ուսումնասիրությունը.
Անջատման գիծ է դրվում թվարկվող բառերի ու անվանումների և դրանց վերաբերյալ տեղեկույթի միջև` արտահայտելով տարբեր հարաբերություններ (բառ և բացատրություն, հեղինակ և ստեղծագործություն, դեր և դերասան, .... հապավում ու համառոտագրություն և ամբողջական բառանվանում ևն):
Մեկ-երկու օրինակը պարզ կդարձնի վերջին կանոնը.
մեղանչել-մեղք գործել
երամ-նույնատեսակ թռչունների խումբ
անգլ. - անգլերեն և այլն:

Հաջորդ դասը կախման կետերի մասին կլինի:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ուզում եմ այս անգամ կետադրության թեմայից դուրս մասնագիտական մի փոքր խոսք ասել նամակ, բլոգ կամ նմանատիպ գրվածքներ շարադրելու մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ միջոցների պետք է դիմել տհաճ պատահականություններից խուսափելու համար (սա <Ինտերնետից օգտվելու իմացություն> վերնագրում է` ԹԵՅԱՍՐԱՀՈՒՄ):

1.   Հիմնական գաղափարը մի' մոռացեք:
Նամակը, բլոգը կամ որևէ այլ գրառում սկսեցեք Ձեր հիմնական ասելիքով. Ձեր ընթերցողներին թույլ մի' տվեք երկար սպասել:
2.   Ձեր ասելիքի յուրաքանչյուր նախադասություն տարբեր երկարությամբ կազմեցեք:
Առհասարակ օգտագործեք կարճ նախադասություններ հիմնական միտքը շեշտելու համար:
3.   Հիմնական միտքը շարադրեք կա'մ նախադասության սկզբում, կա'մ վերջում:
Մի' կորցրեք միտքը երկար նախադասության մեջ:
4.   Տարատեսակ կազմության նախատասություններ գործածեք: Պարբերություն ներառեք
պարզ, բարդ, համադասական և ստորադասական տարատեսակ նախադասություններ:
5.   Նախապատվությունը տվեք ներգործական սեռի բայերին: Կրավորականը շատ մի'
գործածեք:
6.   Միշտ օգտագործեցեք տեղին բառեր և արտահայտություններ:
7.   Սեղմ շարադրեք: Գրածը վերջնական տեսքի բերելու ժամանակ վերաշարադրեք
երկար միտքը, կրճատեք ավելորդ բառերը:
8.   Շարադրած գրառումը բարձրաձայն կարդացեք: Հաճախ պատահում են սխալներ,
որոնք գրածի մեջ ՉԵՆ ԵՐԵՎՈՒՄ, իսկ բարձրաձայն ընթերցելիս ի հայտ են  գալիս:
9.   Խմբագրեք և սրբագրեք գրառումը բոլոր դեպքերում:
10.   Օգտվեք բառարանից: Հաճախ  հոմանիշների բառարանն ավելի շատ է օգնում, քան
Ձեր սեփական իմացությունը, թույլ է տալիս տեղին և ճիշտ բառը    գործածել, նպաստում է ուղղագրություն սովորելուն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Կրկին պատշաճ գրելու մասին:

1.   Նամակի վերնագրի տողում (Subject) գրեցեք բնութագրական բառ: Խուսափեք  <Կարևոր> վերտառությունից:
2.   Գլխավոր գաղափարը հեռու մի'  տարեք. առաջին իսկ պարբերությունը նվիրեք դրան:
3.   Պարզ շարադրեք: Հարկավոր է ասել այն, ինչ նկատի ունեք, այլ ոչ թե անորոշ կամ ընդհանուր մտքեր գրել:
4.   Մեծատառերով մի' գրեք բառը, նախադասությունը կամ ողջ նամակը, եթե դրա իրական անհրաժեշտությունը չկա:
5.   Գործնական նամակներում մի' օգտագործեք այդքան տարածված (և սիրված) կրճատումներ` PLZ-please, ROFLOL- rolling on the floor laughing out loud, WUWT- what's up with that և այլն:
6.   Կոկիկ և քաղաքավարի շարադրեցեք գործնական նամակը. ընկերոջն ուղղված նամակում էլ ազատ զգացեք:
7.   Հաճախակի և ՏԵՂԻՆ գործածեք <խնդրեմ>, <շնորհակալություն> բառերը: <Շնորհակալություն, որ հասկացաք, թե ինչու են հանվել հետմիջօրեի ընմիջման րոպեները> կարգի նախադասություններ էլ մի' գրեցեք. այդպես անքաղաքավարի կլինի:
8.   Վերջապես, պատշաճորեն և արագ պատասխանեցեք կարևոր նամակներին: Եթե ժամանակի կարիք ունեք, հայտնեք այդ մասին մի կարճ գրությամբ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ուր էինք հասել.... հիշեցի. կախման կետերին:

Կախման կետերը դրվում են երկու դեպքում` նախ միտումնավոր բաց թողնված կամ անավարտ թողնված խոսքի այն հատվածում, որը չարտահայտված միտք կամ զգացմունք է պարունակում, երկրորդ` խոսքին հաջորդող անակնկալ բառ կամ արտահայտություն.

Երկու դեպքերի համար բերում եմ մեկական օրինակներ.

1.Եվ հիմա... դատարկ այս որոշման տակ, Իբրև մի կնիք վավերացումի, Կարմիր սուլթանը` պաղ թանաքի տեղ Լավ թաթախելով մեր արյան մեջ տաք:
2.Եվ եղավ... կյանքի ճոխ տոնավաճառ, բարբարոսության աճուրդ մեծագի:


Այսքանը կախման կետերի մասին /հիշեցեք` երեք կետեր են/:


Բազմակետերի մասին ասեմ, որ այն կիրառության միայն մեկ պայման ունի. Այն դեպքում, երբ մեջբերվող խոսքի որևէ հատված կրճատվում է.

Մեր գրականության վերջին ժամանակները  հեղեղվեցին այս տեսակ ոտանավորներով.... Տաղանդի մասին  խոսելն էլ ավելորդ է....
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ենթամնա

Տողադարձի գծիկը ենթամնան է: Հիշեք սա:

1.Գրա-կանություն
2.Սիրա-հարություն
3.Բա-րի և այլն:


Մի բան էլ սովորենք առոգանության նշաններից առաջ:

Ապաթարց
Այս կետադրական նշանն էլ է երկու դեպքերում դրվում` 1. արևմտահայերենում` բառի զեղչված ձայնափորի փոխարեն, 2. Այն հատուկ անուններում, որոնք օտար ծագում ունեն, բաղադրյալ են և ունեն օ կամ դ մասնիկներից մեկնումեկը.

1.Վայրկյան մ'ալ դեռ և ահա....
2.Ժաննա դ'Արկ, Օ'Հենրի և այլն:   
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Մի բան էլ սովորենք առոգանության նշաններից առաջ:

Ապաթարց
Այս կետադրական նշանն էլ է երկու դեպքերում դրվում` 1. արևմտահայերենում` բառի զեղչված ձայնափորի փոխարեն, 2. Այն հատուկ անուններում, որոնք օտար ծագում ունեն, բաղադրյալ են և ունեն օ կամ դ մասնիկներից մեկնումեկը.

1.Վայրկյան մ'ալ դեռ և ահա....
2.Ժաննա դ'Արկ, Օ'Հենրի և այլն:
   



ԱՌՈԳԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ/ավարտում ենք կետադրության բաժինը/
Առոգանության նշաններն են շեշտը, բացականչական նշանը և հարցական նշանը:
Շեշտը դրվում է
ա. կոչականի վրա, իսկ եթե նախադասության ոչ դերանվանական լրացում ունի, լրացման վրա:
Օրինակ`
1. Պտտվի՛ր, պտտվի՛ր կարուսե՛լ,
    Ես քո երգը վաղուց եմ լսել...
2. Ահով, ահա կանչում եմ քեզ,
    Ցոլա՛, ցնո՛րք Նաիրի....


բ. հրամայական եղանակի բայերի վրա (ոչ միշտ), արգելական հրամայականի դեպքւմ` մի-ի վրա:
Օրինակ`
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես` քրոջ պես, մի՛ գթա:


գ. կոչական և բնաձայնական ձայնարկությունների վրա
Օրինակ`
-Տո՛, Ձենով Օհան, տո՛, մահի տարած... (Հովհ. Թումանյան)
-Թը՛խկ, թը՛խկ, - լսվում էր կացնի ձայնը:


դ. կրկնադիր շաղկապների վրա (ոչ միշտ):
Օրինակ`
Շատ տարիներ են անցել, բայց չեմ մոռանում ո՛չ այս դեպքը, ո՛չ այն իրիկունը...

ե. նախադասության որևէ բառի վրա, որը տրամաբանական շեշտ է կրում:
Օրինակ`
Օ՛, գարնա՜ն ամիս, ապրելո՛ւ ապրիլ... (Ս. Կապուտիկյան)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: