Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Հայր Ղուկաս, Սաթենիկ և Մոնք, ես չունենալով ձեռքիս տակ մայրենի լեզվի ինքնուսույց, խնդրում եմ ձեզ օգնեք: Ինձ պետք է մի քիչ վեր հիշել հայերենի կետադրական նշանները:
Սկսենք միջակետից և բութ նշանից:
Կարող եք ինձ գրել այնպիսի նախադասություններ, որտեղ պետք է լինեն այդ նշանները բայց բացակայում են? Իսկ ես մեծ հաճույքով ինքս կդնեի: Իսկ հետո, դուք կասեիք ճիշտ եմ, թե սխալ:
Շնորհակալություն:

MONK

Մարո, սա կետադրիր: Հետո ես կարմիր գրիչով կստուգեմ, և եթե 2 չստանաս, ուրիշ տեքստ կտամ: Ձեռի հետ էլ ինֆորմացիա կստանաս Վեհափառի` Հնդկաստան այցի վերջին հաղորդագրությունից: 31:) 12:) 10:) 26:)

Մարտի 4-ին Նոր Դելիում ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահական նստավայրում հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Աբդուլ Քալամի հետ

Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին նախագահ Կալամն անդրադարձավ հայ եւ հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությանը Նա հատկապես ընդգծեց 17-19-րդ դարերում հայ առևտրականների ունեցած կարևոր դերակատարությունը Կալկաթա Բոմբեյ եւ Մադրաս քաղաքների տնտեսական եւ հասարակական զարգացման գործում Դոկտ Աբդուլ Քալամն ուրախություն հայտնեց Հայաստանի եւ Հնդկաստանի միջև հատկապես վերջին 15 տարիների ընթացքում զարգացող հարաբերությունների համար

Վեհափառ Հայրապետը իր հերթին ողջունելով Հնդկաստանի նախագահին գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար նշելով որ Հնդկաստանում բնակություն հաստատած հայորդիները միշտ էլ ազատ են եղել իրենց ազգային եւ հոգևոր կյանքը կազմակերպելու գործում Վեհափառ Հայրապետը նաև Հնդկաստան այցի իր տպավորությունները փոխանցեց նախագահին մասնավորաբար վերհիշելով Նոր Դելի Կալկաթա Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներ կատարած իր այցերը Նորին Սրբությունն գոհունակությամբ արձանագրեց նաև որ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հայկական եկեղեցիներն ու կառույցները հայկական գերեզմանատները լավ խնամվում են

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց հնդիկ ժողովրդին եւ պետությանը 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության ինչպես նաև այսօր գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում շարունակական աջակցության համար

Հանդիպման ընթացքում կարևոր նկատվեց հայ եւ հնդիկ երիտասարդների ուսումնառությունը Հայաստանի եւ Հնդկաստանի տարբեր կրթական բարձրագույն հաստատություններում

Նորին Սրբությանը ուղեկցում էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը Տ Կտրիճ քհն Դևեջյանը եւ գավազանակիր Տ Հովնան աբղ Հակոբյանը Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյը

Մարտի 5-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

#2
Quote from: MONK on March 11, 2007, 04:16:58 PM
Ձեռի հետ էլ ինֆորմացիա կստանաս Վեհափառի` Հնդկաստան այցի վերջին հաղորդագրությունից: 31:) 12:) 10:) 26:)

38:) 38:) 38:) 38:) 38:) 38:) 38:) 38:) 38:)

Aha..

Մարտի 4-ին Նոր Դելիում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահական նստավայրում հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Աբդուլ Քալամի հետ:

Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` նախագահ Կալամն անդրադարձավ հայ եւ հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նա հատկապես ընդգծեց 17-19-րդ դարերում հայ առևտրականների ունեցած կարևոր դերակատարությունը Կալկաթա, Բոմբեյ եւ Մադրաս քաղաքների տնտեսական եւ հասարակական զարգացման գործում : Դոկտ Աբդուլ Քալամն ուրախություն հայտնեց Հայաստանի եւ Հնդկաստանի միջև հատկապես վերջին 15 տարիների ընթացքում զարգացող հարաբերությունների համար

Վեհափառ Հայրապետը, իր հերթին ողջունելով Հնդկաստանի նախագահին, գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար նշելով` որ, Հնդկաստանում բնակություն հաստատած հայորդիները միշտ էլ ազատ են եղել իրենց ազգային եւ հոգևոր կյանքը կազմակերպելու գործում: Վեհափառ Հայրապետը նաև Հնդկաստան այցի իր տպավորությունները փոխանցեց նախագահին, մասնավորաբար վերհիշելով Նոր Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներ կատարած իր այցերը: Նորին Սրբությունն գոհունակությամբ արձանագրեց նաև որ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, հայկական եկեղեցիներն ու կառույցները, հայկական գերեզմանատները լավ խնամվում են

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց հնդիկ ժողովրդին եւ պետությանը 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության, ինչպես նաև այսօր գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում շարունակական աջակցության համար

Հանդիպման ընթացքում կարևոր նկատվեց հայ եւ հնդիկ երիտասարդների ուսումնառությունը Հայաստանի եւ Հնդկաստանի տարբեր կրթական բարձրագույն հաստատություններում:

Նորին Սրբությանը ուղեկցում էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Տ. Կտրիճ քհն .Դևեջյանը եւ գավազանակիր Տ. Հովնան աբղ. Հակոբյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյը

Մարտի 5-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Ուսացիչ Մոնք: Ես հիմա պետք է գնամ: Հուսամ, որ երբ վարադառնամ` "զաչյոտ" ստացած լինեմ:

MONK

Quote from: Mandarinka on March 11, 2007, 04:42:19 PM

Ուսացիչ Մոնք: Ես հիմա պետք է գնամ: Հուսամ, որ երբ վարադառնամ` "զաչյոտ" ստացած լինեմ:
Նման հույս չունենաս: Լիկվիդ: Մի շանս էլ եմ տալիս, որ սխալներդ ուղղես: Ես կլինեմ ավելի ուշ, գուցե և վաղը, այնպես որ մտածելու ահագին ժամանակ ունես: Մենակ թե կողքից հուշել-մուշել չլինի: 11:) 11:) 11:)
Հ.Գ. Ուսուցիչ բառի մեջ ա չկա:  15:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

Ուսուցիչ 12:), ես կարծում եմ, որ նախ Դուք պետք է տայք միջակետի և բութի օրինակներ: Իսկ դուք ստիպեցիք ինձ դնել բոլոր նշանները: Հետո մի բան էլ : Քանի՞ հատ սխալից եմ ընկնում լիկվիդ: Որտե՞ղ է ձեր կարմի գրիչով ստուգվածը:
Խնդրում եմ վերանայեք, թե չէ կոմիսիյա կկանչեմ: 33:)

MONK

#5
Կոմիսիա?  9:) Մենակ թե հանկարծ միլիցիա էլ չկանչես:  6:)  12:)
Լավ, լավ, օրիորդ Մարո, Ձեր շանտաժն ազդեց, լիկվիդ չեմ թողնի, սա էլ իմ կարմիր գրիչով ստուգածը: Նկատեք, որ հաշվի չեմ առել նախադասությունների վերջում վերջակետներ չդնելու Ձեր նրբանկատ քայլը. դա էլ հավանաբար թողել էիք իմ տնօրինմանը:   10:)
Դու երևի մնացած կետադրական նշանների հարցերը հորով-մորով ես արել, միակ խնդիրդ բութն ու միջակետն է?   11:)
Սխալներիդ նայիր ու հիացիր, մինչև տեսնեմ ուրիշ ինչ տեքստ եմ տալու քեզ:

Վեհափառ Հայրապետը, իր հերթին ողջունելով Հնդկաստանի նախագահին, գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար` նշելով, որ Հնդկաստանում բնակություն հաստատած հայորդիները միշտ էլ ազատ են եղել իրենց ազգային եւ հոգևոր կյանքը կազմակերպելու գործում: Վեհափառ Հայրապետը նաև Հնդկաստան այցի իր տպավորությունները փոխանցեց նախագահին` մասնավորաբար վերհիշելով Նոր Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներ կատարած իր այցերը: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, հայկական եկեղեցիներն ու կառույցները, հայկական գերեզմանատները լավ խնամվում են:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց հնդիկ ժողովրդին եւ պետությանը` 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության, ինչպես նաև այսօր գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում շարունակական աջակցության համար:


Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Բայց ինչ դաժան ուսուցիչ կլինեի... 26:) Բա որ մանկապարտեզի դայակ լինեի...Խեղճ երեխաներ, լավ են պրծել:  2:) 2:) 38:) 38:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Masnaget

Quote from: Mandarinka on March 10, 2007, 12:04:17 PM
Հայր Ղուկաս, Սաթենիկ և Մոնք, ես չունենալով ձեռքիս տակ մայրենի լեզվի ինքնուսույց, խնդրում եմ ձեզ օգնեք: Ինձ պետք է մի քիչ վեր հիշել հայերենի կետադրական նշանները:
Սկսենք միջակետից և բութ նշանից:
Կարող եք ինձ գրել այնպիսի նախադասություններ, որտեղ պետք է լինեն այդ նշանները բայց բացակայում են? Իսկ ես մեծ հաճույքով ինքս կդնեի: Իսկ հետո, դուք կասեիք ճիշտ եմ, թե սխալ:
Շնորհակալություն:

Իսկ ի"նչ կրթություն ունես. սա ինձ կօգնի  կողմորոշվել քեզ հարմար նյութեր տալու հարցում: Խնդրում եմ պատասխանես:  Իսկ մայրենիի մեջ  ո"ր բաժինն ես սիրում: Շնորհակալություն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Dhani

Մասնագետ ջան, ես ունեմ ռուսական կրթություն: Ապրում եմ Մոսկվայում: Եւ հայերեն օգտագործում եմ միայն Լուսամուտի ֆորումում: 12:)

Masnaget

#9
Quote from: Margota on February 06, 2008, 01:17:11 PM
Մասնագետ ջան, ես ունեմ ռուսական կրթություն: Ապրում եմ Մոսկվայում: Եւ հայերեն օգտագործում եմ միայն Լուսամուտի ֆորումում: 12:)

Շատ լավ,
Անցնենք առաջ /իմիջիայլոց ասեմ, որ Ձեր  գրվածքները բավական գրագետ են,  ընդհանուր առմամբ լավ վիճակում եք/.
Դաս 1 <<ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԿԵՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻՆ>>
Սովորաբար կետադրական նշանները սովորում են ըստ տեսակների. և այդ տեսակներից առաջինենՏրոհության նշանները /մնացածը հետո/:

Ըստ կարգի` նախ սովորում են  տրոհության նշանները /Դուք ցանկանում էիք սկսել միջակետից և բութից, սակայն հարկ է չշտապել/. Առաջին դասին մենք կսովորենք վերջակետը:


Ա. Վերջակետը դրվում է յուրաքանչյուր ավարտուն մտքի կամ նախադասության վերջում: Իսկ նախադասություն է կոչվում բառերի այն խումբը, որը միտք է  արտահայտում:   
Վերջակետ կդնենք  բառերի այն խմբից հետո, որն արտահայտում է ավարտուն միտք, ունի իջնող հնչերանգ:
Իջնող հնչերանգը կարևոր է, քանի որ  հակառակ դեպքում կդրվի  կախման կետ:
Վերջակետ դնելու  համար նաև կարևոր նախապայման է, որ նախադասության ավարտից հետո զգանք համեմատաբար երկարատև դադար:


Օրինակ` եթե ուսուցիչն աշակերտին հարցնում է, թե Տերյանն ի'նչ բանաստեղծություն է գրել, և աշակերտը պատասխանում է` <<Տերյանը գրել  է... /միտքը չի վերջացնում, պատասխանը չգիտե,  նախադասությունն այդպես էլ թողնում է/>> այս դեպքում <<Տերյանը գրել է>> նախադասությումը թեև արտահայտում է միտք /Տերյանը գրել է/, սակայն այն ավարտուն չէ, իսկ հնչերանգը` իջնող չէ, հետևաբար այդ նախադասությունը կկետադրվի հետևյալ կերպ. <<Տերյանը գրել է...>>:
Այսպիսով, վերջակետի համար կարևոր է ավարտուն մտքի  առկայությունը, այլև`  իջնող հնչերանգը:
<<Տերյանը գրել է  <Աշուն> բանաստեղծությունը>>  նախադասությունն ունի ավարտուն միտք, իջնող հնչերանգ, հետևաբար` նրանից հետո դնում ենք ՎԵՐՋԱԿԵՏ`Տերյանը գրել է  <Աշուն> բանաստեղծությունը:


ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հետևյալ պարբերության վերջակետերը դրեցեք: Ստուգեք այն` ըստ հուշման, սակայն նախօրոք մի' նայեք դրան:

Կուրսային աշխատանքի նպատակն է` ներկայացնել արիոսական ուսմունքի մահաբեր և կործանարար վտանգը Այն վտանգը, որը հանդուգն ոտնձգություն կատարեց Քրիստոսի` Աստվածորդու մարմնացման նկատմամբ, և չնայած ինքնաարդարացման համար ընդունում էր Հոր անսկզբությունը և գերադասությունը, սակայն արդյունքում պարզ դարձավ, որ անգամ Հոր դեմ է դուրս գալիս Այս քայլն ակնհայտ դարձրեց Սբ. Գրիոր Աստվածաբանը Այս ուսմունքը թեև հայտնի է որպես կրոնական հերետիկոսություն, բայց որքան խորասուզվում ենք նրա էության մեջ, այնքան ավելի պարզ է դառնում, որ նաև քաղաքական նպատակներով է շահարկվել այս շարժումը


Ուշադրություն դարձրեք հնչերանգին:



ՀՈՒՇՈՒՄ
Կուրսային աշխատանքի նպատակն է` ներկայացնել արիոսական ուսմունքի մահաբեր և կործանարար վտանգը: Այն վտանգը, որը հանդուգն ոտնձգություն կատարեց Քրիստոսի` Աստվածորդու մարմնացման նկատմամբ, և չնայած ինքնաարդարացման համար ընդունում էր Հոր անսկզբությունը և գերադասությունը, սակայն արդյունքում պարզ դարձավ, որ անգամ Հոր դեմ է դուրս գալիս: Այս քայլն ակնհայտ դարձրեց Սբ. Գրիոր Աստվածաբանը: Այս ուսմունքը թեև հայտնի է որպես կրոնական հերետիկոսություն, բայց որքան խորասուզվում ենք նրա էության մեջ, այնքան ավելի պարզ է դառնում, որ նաև քաղաքական նպատակներով է շահարկվել այս շարժումը:

 





Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: