Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Masnaget

#10
Դաս երկրորդ`
<<Վերջակետի վերջը>>

Ամփոփենք` ավելացնելով մեր գիտելիքը

ԿԱՐԴԱՆՔ ԼԵԶՎԱԲԱՆ ԱՐԱ  ԹՈՐՈՍՅԱՆԻ <<ՀԱՅԵՐԵՆԻ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ>> ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԻՑ ՄԻ  ՔԱՆԻ  ՀԱՏՎԱԾՆԵՐ (Երևան, 2004)

ՏՐՈՀՈՒԹՅԱՆ   ՆՇԱՆՆԵՐ
Տրոհության նշաններն են վերջակետը ( : ), միջակետը (.), ստորակետը (,), բութը (՝), փակագծերը [()]:
1.ՎԵՐՋԱԿԵՏ
Վերջակետը դրվում է՝ ա. Ավարտված, այդ թվում անդեմ նախադասության վեր¬ջում, որին հաջորդում է համեմատաբար մեծ դադար: Հաջորդող նախադասությունը սկսվում է մեծատառով.օրինակ՝
Իր վերնագրով բանաստեղծը չի թաքցնում իր ըմբռնում¬ներն ու ճաշակը: Դա դաստիարակչական նշանակություն ունի: Դաշտի ճամփան տարբերվում է իր անդորրությամբ, հարթու¬թյամբ, ուղղակիությամբ: Ծառերն ու կանաչը, կլանելով ածխաթթուն, թթվածին են մատակարարում մարդկանց: Այդ նույն նկրտումը նկատվում է բանաստեղծի մեջ: (Պ. Սևակ)
Ծանոթություն 1: Խոսքի հետ չկապվող և որպես վերնագիր, ստեղծագործություն,   հեռուստառադիոհաղորդման ծրագրի ան¬վանում, կոչ և այլն գործածվող կամ տեղեկատվական   բնույթ ունեցող նախադասություններից հետո վերջակետ չի դրվում: Օրինակ՝ ա) Չապլինի աղջիկը դատի է տալիս ընկերությանը ՀՀ պատվիրակությունը մեկնեց Վաշինգտոն Բերքահավաքը շարունակվում է (Մամուլ) բ) «Հոգուն վրա հասավ» (Նար-Դոս)
«Հարուստները զվարճանում են» (Մուրացան) գ) Հեքիաթն է կանչում Ինչ կա-չկա
Սիրեցէք զմիմեանս (հեռուստահաղորդումներից) դ) ճանաչենք մեր հայրենի բնաշխարհը
Արժանավայել   դիմավորենք   քրիստոնեության՝   Հայաս¬տան մուտք գործելու 1700-ամյակը (կոչերից) ե) Հրատարակվում է 1994 թ. մարտի 1-ից
Երաշխավորված է Առողջապահության նախարարության կողմից (տեղեկատվություն)
Ծանոթություն 2: Նախադասության  վերջում գործածված կախման կետերից (...) հետո վերջակետ չի դրվում:
Օրինակ՝
ա) Ախ, վայ նրանց, որ չապրեցին ու չտեսան... (Ե. Չարենց)
2. Տողասկզբի՝ շարադրանքից պարբերությամբ չանջատված վերնագրից, նույն դիրքում ու դերում գործածվող ծանոթություն, վարժություն, առաջադրանք, խնդիր, լուծում, պատասխան, եզրակացություն և այլ բառերից հետո.Օրինակ՝
ա) Նախադասություններն ըստ կառուցվածքի լինում են՝
Պարզ և բարդ: Պարզ նախադասությունն արտահայտում է մեկ միտք մեկ ստորոգումով, ստորոգումային մեկ միավոր է: Բարդ նախադասությունը բաղկացած է մեկից ավելի ստորոգու¬մային միավորներից՝ միացած հնչերանգային մեկ ավարտվա¬ծությամբ:
բ) Ծանոթություն: Որոշ ածականներ խոսքիմասային փոխանցմամբ գոյական են դարձել կամ իբրև այդպիսին են գործածվում, օր. հարվածային, բանակային, փողոցային, շարքային:
Ծանոթություն 1; Շարադրանքից պարբերությամբ անջատվող և վերնագրի արժեք ունեցող բառերը՝ դիմում, արձանագրություն, հաշվետվություն, ստացական, հայտարարություն և այլն, վերջակետով չեն տրոհվում:
Օրինակ՝
ԴԻՄՈՒՄ
2000թ. փետրվարին դպրոցականների առարկայական հանրապետական օլիմպիադայում մաթեմատիկայից շահել եմ առաջին կարգի դիպլոմ և պարգևատրվել արտասահման մեկնելու տասնօրյա ուղեգրով:
Խնդրում եմ մեկնումս թույլատրել և բացակայությունս համարել հարգելի:
Դիմող՝ (ստորագրություն)   Լ. Կիրակոսյան
                                                                                                                                                            8. VIII 2000թ.
Ծանոթություն 2: Տողասկզբի՝ վերնագրային արժեք ունեցող կապակցություններից, ինչպես նաև վերոբերյալ բառերից հետո վերջակետի փոխարեն երբեմն հանդիպող միջակետով և գծիկով (.-) տրոհումը պետք է համարել ոչ ճիշտ:
Օրինակ՝
ա) Կուլտուրայի հետագա աշխարհականացումն ու ծաղկումը և «քերականական արվեստը» 12-13 դդ.- Հայկական կուլտուրան 12-13 դդ. վերելք էր ապրում: Հայ կուլտուրայի այդ զարգացումը կապված էր հատկապես Կիլիկիայի հայկական պետության հետ, որը...
բ) Ծանոթություն. Ներգործական սեռի բայերից  վ  ածանցով ընդհանրապես կրավորական սեռի բայեր են կազմվում:
3. Ցանկով կամ առանձին մատենագիտական և տեղեկատվական հղումից հետո.օրինակ՝
ա) Օգտագործված գրականություն
Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965: Աբրահամյան Ս., Հայոց լեզու (դասագիրք   VII-VIII դասարանների համար), Երևան, 1963:
Ասատրյան Մ., ժամանակակից հայոց լեզվի ձևաբանու¬թյան հարցեր, հ.Ա.Բ.Գ, Երևան, 1970, 1973, 1977:
բ) HB N° 3334
Հանձնված է շարվածքի 4.08.81թ.: ՎՖ 04105: Ստորագրված է տպագրության 20.01.82: Ֆորմատ՝ 84X 1081/32: Թուղթ տպագրական N° 1 : տառատեսակ՝ «Գրքի սովորական»: Տպգրություն՝ բարձր: 24, 57 պայմ.տպ.մամ., 21.4 հրատ, մամ.: Պատվեր՝ 1980: Տպաքանակ՝ 5000: գինը՝ 1ռ.90 կ.:
«Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-9, Տերյան 91:
4.Ուսումնական թեմաների կամ հարցերի՝ թվարկմամբ ներկայացվող բառերի ու բառակապակցությունների միջև.
օրինակ՝
ա) Ածական անուն: Ածական անունը որպես խոսքի մաս: Ածականի իմաստային, ձևաբանական, շարահյուսական և բառակազմական առանձնահատկությունները: Որակական և հարաբերական ածականներ: Հարաբերական ածականների փոխանցումը որակականների: (հ.լեզվի բուհական ծրագրից)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Dhani

Անչափ շնորհակալություն, Մասնագետ ջան: 37:) 21:)

Ղուկաս Վահան

Մասնագետ, ծույլիկ աշակերտ ունես 11:)  կարծես թե իր դասերը չի սովորում։
Իմիջիայլոց, ես առաջարկում եմ ռուսոֆոններին ռուսական բաժնում սովորեցնել, ռուսերենով։ Վստահ եմ մյուսներն էլ կմիանան։ Գիտեմ, որ կան ոմանք, որ մեր ֆորումում չեն կարողանում գրել զուտ հայերենի իմացության պատճառով։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Dhani

Ադմին ջան, ինչուց վերցրեցիր, որ դասերս չեմ սովորում? 33:)

Ղուկաս Վահան

Որովհետև այս վերջին գրածդ նախադասության մեջ վերջակետը չես դրել 11:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Dhani

Դեհ, Մասնագետը նյութը նոր է տվել, չէի հասցրել սովորել: 11:) 11:)

Dhani

Բայց երևում է քեզ եմ ծույլիկ նման: Դու էլ չես դրել: 38:) 38:) 38:)

Ղուկաս Վահան

Ես էլ էի ասում, որ չես հասցրել 11:)
Ես հաճախ վերջակետի տեղը սմայլիկներն եմ դնում, դիտավորյալ 31:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Dhani

Ինչու դիտավորյալ? 12:) Ես հլը  այ այս "?" հարցականի պատճառով վերջում չդրեցի վերջակետ:  Բա դու? 11:) 11:) 11:)

Ղուկաս Վահան

Լավ, լավ։ Հիմա մասնագետը կգա, կասի՝ երեխանե՛ր, դասը մի խանգարեք 38:)
Let's open the window of our soul and let the light enter our souls