Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Masnaget

Quote from: Hasik on August 25, 2008, 10:43:11 AM
Քաղվածքներ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ասույթներից

Ընտանիքը մարդկային կյանքի կենտրոնն ,է Աստծո ստեղծագործության ամբողջացումը: Խոսքը ոչ թե երկու մարդկանց միջև համաձայնագրի մասին է, այլ այն կենսակերպի, որին Աստված մեզ կոչել է տղամարդու և կնոջ ստեղծման պահից, և որի մեջ մենք գտնում ենք երջանկության լրությունը:

Մարդկային սերը մարմնական հարաբերություն չէ սոսկ, այն ունի խորապես հոգևոր տարածք:

Ընտանիքը, այսպես կոչված, սերնդագործության մեքենա չէ ,ամենից առաջ այն օջախ է կյանքը համատեղ բաժանելու ընդհանրությունից:

Ընտանիքի նպատակը լոկ Ֆիզիկապես կյանք փոխանցելը չէ, այսինքն` երեխաներ ծնելը, այն ավելի շուտ այնպիսի միջավայր ստեղծելն է, որում նրա անդամները կկարողանան լիովին ծաղկել և հասնել իրենց երջանկությանը:

Հազար պատճառ կա մի բան չանելու համար, սակայն կարող է մեկ պատճառ լինել հազար նպատակ իրագործելու համար:

Ընտիր է:

1.
....կենտրոնն ,է....
Հաստատ համոզված եմ, որ ստորակետը տեխնիկական սխալի պատճառով է է-ից առաջ հայտնվել. Հասիկը ցանկացել է գրել
կենտրոնն է,

2.
....մեքենա չէ ,

Լավ կլիներ և ճիշտ` միջակետ դնելը:
....մեքենա չէ.
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ուզում եմ ժամանակավորապես փակել գրաբարի և աշխարհաբարի դասասենյակների դռները` հաշվի առնելով պահանջարկի նվազ լինելը: Մի քիչ էլ հանգստի կարիք ունեմ, դրա համար: Որոշ ժամանակ անց կրկին կբացեմ: Կարող են մասնակիցներ էլ գրանցվել: Համեցեք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Masnaget on November 03, 2008, 09:59:38 PM
Ուզում եմ ժամանակավորապես փակել գրաբարի և աշխարհաբարի դասասենյակների դռները` հաշվի առնելով պահանջարկի նվազ լինելը: Մի քիչ էլ հանգստի կարիք ունեմ, դրա համար: Որոշ ժամանակ անց կրկին կբացեմ: Կարող են մասնակիցներ էլ գրանցվել: Համեցեք:
Վերաբացվել են գրաբարի և աշխարհաբարի լսարանները :)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Հերթական դասախոսությունը միության գծիկի մասին է: Նախկինում կարծվում էր, թե այս գծիկի հետ կապված կանոնները կետադրության բաժնին են վերաբերում, դրա համար էլ այն բացատրվում էր կետադրությունն անցնելիս: Սակայն այժմ տարածված է այն պնդումը /ես էլ համաձայն եմ/, որ սա ուղղագրության խնդիրն է, քանի որ բառերի ճիշտ գրությունը հենց ուղղագրության բաժինն է ուսումնասիրում, և միության գծիկը հարկավոր է անցնել ուղղագրության բաժնում: Ինչևէ, ընդհատելով կետադրության բաժինն այս թեմայով` ես ցանկանում եմ միության գծիկի գրությունը բացատրել` համաձայն բ.գ.թ. Դ. Գյուրջինյանի <Հայերեն բառարան-տեղեկատու. միասին, անջատ կամ գծիկով գրվող բառեր> աշխատության /Երևան, 2003/ և Արա Թորոսյանի ձեզ արդեն ծանոթ գրքի (երկու գրքերն էլ խորհուրդ եմ տալիս գնել):
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Միության գծիկ դրվում է հետևյալ դեպքերում
1. Հարադրական կրկնավոր բարդությունների բաղադրիչների միջև.
զույգ-զույգ
գրիկ-մրիչ
ոլոր-մոլոր
առոք-փառոք
մանր-մունր
դափ-դատարկ
կաս-կարմիր
2.Բայերի զուգադրումով կազմված բարդություններիի միջև.
զուգել-զարդարել /հոմանիշներ են/
գնալ-գալ, ելնել-իջնել /հականիշներ են/
3. Անվանական հարադրությունների բաղադրիչների միջև.
թև-թիկունք /առնչակից իմաստներ ունեն/
տխուր-տրտում /հոմանիշներ են/
հեռու-մոտիկ /հականիշներ են/


շարունակելի
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Իսկ «տեղ տեղ», թե՞ «տեղ–տեղ»։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: Admin on June 21, 2009, 06:40:22 PM
Իսկ «տեղ տեղ», թե՞ «տեղ–տեղ»։
տեղ-տեղ. հարադրական կրկնավոր բարդություն է:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#137
Միության գծիկ դրվում է ...
4.Առնչակից իմաստ ունեցող բառերի թեք հոլովաձևերով կազմված հարադրության մասերի միջև.
աչքով-ունքով
տնից-տեղից
5.Այն բարդությունների անդամների միջև, որոնց առաջին բաղադրիչը գոյական է, երկրորդը` նրանից կազմված ածանցավոր կամ բարդ բառ.
դուռ-դրկից
6.Այն հարադրությունների անդամների միջև, որոնց բաղադրիչներն իմաստով հարաբերակից են, և իրար լրացնելով` տարբեր կողմերից են բնութագրում առարկան.
տուն-թանգարան
ցուցահանդես-վաճառք
7.Տարբեր կողմերից բնութագրող չափ ու քանակի բաղադրյալ անվանումների միավորների միջև.
կիլովատ-ժամ
լիտր-վայրկյան
8. Արական և իգական սեռի անձ նշանակող նույնահիմք գոյականներով հարադրությունների բաղադրիչների միջև.
երգիչ-երգչուհի
աշակերտ-աշակերտուհի
ուսանող-ուսանողուհի
9.Ամսանունների զուգադրությամբ կազմությունների բաղադրիչների միջև.
հունվար-փետրվար
սեպտեմբեր-հոկտեմբեր
10.Կոչումներ, մասնագիտություններ նշանակող զուգադրությունների բաղադրիչ անդամների միջև.
գեներալ-լեյտենանտ
սոցիալ-դեմոկրատ
գրող-հրապարակախոս

շարունակելի
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

11.Աշխարհի չորս գլխավոր կողմերի գոյականական հարադրությունների անդամների միջև.
հյուսիս-արևելք
հարավ-արևելք

12.Ժողովուրդների, պետությունների, լեզուների, աշխարհագրական, քաղաքական և այլ առնչություններ արտահայտող բաղադրությունների միավորների միջև.
ֆրանս-գերմանական
անգլերեն-հայերեն

13.Նախորդ կետում նշված հարաբերություններն ունեցող այն բաղադրությունների անդամների միջև, որոնք ո կամ ա տարրն ունեն.
իսրայելա-արաբական
անգլո-ամերիկյան
գերմանա-հայկական

14.Իմաստային սերտ առնչություններ ունեցող ածականներից կազմված հարադրությունների բաղադրիչների միջև.
ազգային-ազատագրական
ազգային-եկեղեցական

շարունակելի
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Մասնագետ ջան խնդրում եմ պարզաբանիր,եթե նախադասությունը հարցական է, սակայն կա արդյոք բառ, օրինակ` առկա է արդյոք պատճառահետևանքային կապ տան վերանորոգման և դրա արժեքի նշանակլի չափով ավելացման մեջ, այս դեպքում արդյոքի վրա հարցական նշան դրվում է, թե?` ոչ.եթե այո, ապա խնդրում եմ ասել, թե դա որ կանոնով է կատարվում, շատ շնորհակալ եմ պատասխանի համար: