Սովորում եմ հայերեն

Started by Mandarinka, March 10, 2007, 12:04:17 PM

Previous topic - Next topic

Masnaget

Quote from: Hasik on July 01, 2009, 12:30:04 PM
Մասնագետ ջան խնդրում եմ պարզաբանիր,եթե նախադասությունը հարցական է, սակայն կա արդյոք բառ, օրինակ` առկա է արդյոք պատճառահետևանքային կապ տան վերանորոգման և դրա արժեքի նշանակլի չափով ավելացման մեջ, այս դեպքում արդյոքի վրա հարցական նշան դրվում է, թե?` ոչ.եթե այո, ապա խնդրում եմ ասել, թե դա որ կանոնով է կատարվում, շատ շնորհակալ եմ պատասխանի համար:
Կոնկրետ այս դեպքում չեն դնում, սակայն արդյոք բառը ոչ թե խոչընդոտում, այլ նպաստում է նախադասության հարցական բնույթին. սրա նման բառերը կոչվում են երկբայական-հարցական եղանակավորող բառեր /արդյո՞ք, մի՞թե, չլինի՞ թե/:

Հարցականը պետք է դնել առկա բառի վրա:

Եթե կանոնի նման մի բան կուզես, ապա ասեմ, որ Արա Թորոսյանն ասում է.
< /Հարցական նշանը դրվում է/ Ա.  Հարցական դերանունների և մի՞թե, չէ՞ որ, չլինի՞ (թե) արդյո՞ք հարցական բառերի վրա>:

Բերում է հետևյալ օրինակը.

<Արդյո՞ք այդքանն է մեզ բաժին հասնելու>:

Մի կարևոր ծանոթությամբ ասում է հետևյալը.
<Արդյոք երկբայական-հարցական  վերաբերականը կորցնում է հարցական նշանն այն դեպքում, երբ տվյալ նախադասության մեջ առկա է հարցական դերանուն կամ հարցական հնչերանգով արտաբերվող որևէ բառ>.

ա.Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
-Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու...

Վերջապես ասեմ, որ փաստորեն, քո նախադասության մեջ հստակ հարցական երանգ ունի առկա բառը

Առկա՞ է արդյոք պատճառահետևանքային կապ տան վերանորոգման և դրա արժեքի նշանակալի չափով ավելացման մեջ:

Պա՞րզ է....
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Վարժապետ ջան. ես էլ ուզում եմ իմանալ՝ինչու՞ որդիք . բայց մարդիկ։Արդյոք հայերենում էլի՞ ունենք իկ  հոգնակի վերջավորություններ։։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Quote from: vahan on July 02, 2009, 12:18:53 AM
Վարժապետ ջան. ես էլ ուզում եմ իմանալ՝ինչու՞ որդիք . բայց մարդիկ։Արդյոք հայերենում էլի՞ ունենք իկ  հոգնակի վերջավորություններ։։
Հայերենի հոգնակիակերտ մասնիկներից են եր, ներ, ք վերջավորությունները, իսկ իկ-ը հայերենի հոգնակիակերտ մասնիկներից չէ, այլ փախառյալ, կարծեմ պարսկերենից:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Այսինքն.կարելի՞ է մարդիք ը կոպիտ սխալ չհամարել։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Միության գծիկ դրվում է նաև հետևյալ դեպքերում.

15.Առաջին բաղադրիչից հետո գծիկ է դրվում, երբ հաջորդող բառի վերջին բաղադրիչը նրան էլ է վերաբերում.
ռադիո- և հեռուստալրագրություն

16.Մոտավորության իմաստ արտահայտող թվականական կապակցություններում գծիկ է դրվում.
հինգ-վեց
երեք-չորս

17.Գծիկով են գրվում նաև այն բաղադրյալ բառերը, որոնց առաջին բաղադրիչն արտահայտված է թվականով.
50-ամյակ
40-ամյակ
7-ամսյա
20-ական

18.Օտար որոշ տառանվանումներով բաղադրիչների` հայերեն բառերի հետ կապակցություններում գծիկ է դրվում.
ալֆա-մասնիկներ
բետա-տրոհում

19.Ինչ դերանունով բաղադրված և անորոշ իմաստ արահայտող բառերը գրվում են գծիկով.
ինչ-որ
դույզն-ինչ

20.Մի քանի հատուկ անուններ ավանդաբար գրվում են գծկով.
Սայաթ-Նովա
Նար-Դոս

շարունակելի
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: vahan on July 03, 2009, 12:00:25 AM
Այսինքն.կարելի՞ է մարդիք ը կոպիտ սխալ չհամարել։
Օ, ոոո՛չ, դա ուրիշ գրություն կլինի. երևի ցանկանում ես ասել մարդք

ուշադրություն դարձրու. քո օրինակում եթե ք-ն հանենք, ապա կստանանք մարդի ձևը, որը ուղղական չէ:

Թեկուզ որպես արհեստական կազմություն` մարդք-ը ավելի ընդունելի և բացատրելի կլինի, քան մարդիք-ը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Միության գծիկով գրվում են...

21. Երկու առանձին ազգանուններից կամ անուններից բաղկացած բարդությունները.
Սալտիկով-Շչեդրին
22. Տարբեր տեղանունների ուղիղ ձևերով կազմված բարդությունները.
Արփա-Սևան
23. Տեր-, Մելիք-, Միրզա- և նմանատիպ բաղադրիչներ ունեցող ազգանունները.
Տեր-Գրիգորյան
Տեր-Մկրտչյան
24. Էլ-, Էր- բաղադրիչներով տեղանունները.
Էլ-Քուվեյթ
Էր-Ռիյադ

Միության գծիկի մասին այսքանը: Հաջորդ դասն անջատման գծիկի մասին է:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#147
Հերթական դասախոսությունը անջատման գծիկի մասին է:
Եթե հիշում եք, այս խմբի կետադրական նշանների ներածական մասում միության և անջատման գծիկների մասին խոսվեց, իսկ ավելի ուշ ասացի, որ միության գծիկը համարվում է ոչ թե կետադրական, այլ ուղղագրական նշան: Բայց անջատման գիծն արդեն լիարժեք կետադրական նշան է, որի կիրառությունը հիմնականում կապված է ուղղակի խոսքի հետ:
Եվ այսպես, անջատման գիծը դրվում է.
1.Մեջբերվող ուղղակի խոսքի սկզբում.
-Թող մարդը խոսքը վերջացնի,-ձայնեցին ուրիշները:

Ուղղակի  խոսքի կետադրության մեջ անջատման գծիկը հաճախ է ստորակետի հետ դրվում: Վերևի օրինակում անջատման գծի երկու օրինակ կա` ա. ուղղակի խոսքի սկզբում  բ. հեղինակային  և ուղակի խոսքի անջատման տեղում (,-):

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Շատ կցանկանայի լսել կետի (.) մասին։ Ինչպիսի՞ դեպքերում է այն կիրառվում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: Admin on October 22, 2009, 12:40:12 PM
Շատ կցանկանայի լսել կետի (.) մասին։ Ինչպիսի՞ դեպքերում է այն կիրառվում։
Կետի կամ միջակետի մասին դաս եղել է. եկեք վերհիշենք
Միջակետը դրվում է՝
1. Առանց շաղկապի միացած բարդ համադասական նախադասության այն բաղադրիչ նախադասությունների միջև, որոնք զգալի ինքնուրույնություն ունեն և անջատվում են վերջակետին բնորոշ արտասանական մեծ դադարով.
2. Բազմաբարդ նախադասության բարդ համազորական նախադասությունների միջև (համազորական նախադասությունների գերադաս բաղադրիչ նախադասություններում սովորաբար կրկնվում է միևնույն ստորոգյալը կամ նախադասության այլ անդամերբեճև, մերթ, ահա և այլն).
3. Առանց շաղկապի կամ շաղկապական բառի միացած այնպիսի անհամազոր նախադասությունների միջև, որոնցից մեկը մյուսի բացատրությունը, մեկնաբանությունն է, ե որոնք իրար հետ կապված են պատճառի, հետևանքի, հիմունքի հարաբերությամբ.
4. Բարդ համադասական նախադասության՝ առանց շաղկա պի միացած այնպիսի անհամազռր բաղադրիչների միջև, որոնցից առաջինը ընդհանուր դատողություն արտահայտող նախադասություն է, իսկ երկրորդը հստակեցնում է առաջին նախադասության միտքը կամ տալիս նրա հանգամանալից մեկնաբանությունը
5.   Բարդ համադասական նախադասության՝ ընդհանուր դատողություն արտահայտող բաղադրիչ նախադասությունից
հետո, որին հաջորդում է մասնավորեցում կամ նկարագրություն.
6.   Հավելական կապակցությունից կամ նախադասությունից առաջ.
7.   Չակերտով կամ անջատման գծով սկսվող ուրիշի ուղղակի խոսքին նախորդող հեղինակային խոսքից հետո.
8.   Համարակալված կամ չհամարակալված թվարկում ենթադրող նախադասության վերջում
9.   Վերջադաս օրինակներից առաջ, եթե դրանք վերաբերում են որևէ սահմանման, կանոնի (նման դեպքերում բացակայում են թվարկվող օրինակներին նախորդող օրինակ, ինչպես, այսպես և այլ բառերը).
10.   Համարակալված կամ չհամարակալված ծավալուն յուրաքանչյուր՝ բառակապակցությամբ կամ նախադասությամբ արտահայտված թվարկումից հետո.
11 Անվանում, կոչ, հարցադրում արտահայտող բառերից, բառակապակցություններից, ինչպես նաև այն նախադասություններից հետո, որոնց հաջորդում է կարծիք, մտահանգում, եզրակացություն.
12. Թվարկում նշող թվանշաններից կամ դրանց փոխարեն որպես համարժեք գործածվող տառերից հետո.
13.Վերնագրերում, այն բառերից և բառակապակցություններից հետո, որոնց հաջորդում է ենթավերնագիր կամ հավելված, մասնավորում կամ լրացուցիչ միտք.
14. Բառերի կրճատ գրված մասից՝ համառոտագրությունից հետո:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: