Հոգին չունի սկիզբ ու վերջ

Started by Ղուկաս Վահան, December 11, 2008, 09:44:13 PM

Previous topic - Next topic

Masnaget

#70
Quote from: Samvel on December 24, 2008, 01:39:57 PM
     Ինչպես չպատասխանեցի, Ադմին, միթե ես չասացի, որ եկել- գնացել է: Ցանկանում եք, որ հաստատեմ Ձեր ասած հազար անգամը, - չգիտեմ, հնարավոր է: Բայց առնվազն երրորդ անգամվա մասին կարելի է կարդալ Աստվածաշնչում, եթե կա ցանկություն: Առավել ևս, որ քիչ ավելի վերևում ես մեջբերեցի ու նաև նշեցի կոնկրետ տեղը: Կարող եմ անգամ ևս կրկնել - դժվար չէ.
     "Եվ եթե ուզում եք ընդունել, նա' է Եղիան, որ գալու է: Ով ականջ ունի, թող լսի" (Մատթեոս. ԺԱ; 14 -16):
Ըստ գործերի նմանության են նույնը:

Առհասարակ, որևէ մեկը կամայական բաներ չպետք է <հասկանա>: Նախ կարդացեք Ավետարանները, ապա դրանց առաքելական-հայրաբանական մեկնությունները, հետո նոր կարծիք գրեք: Չէ՞ որ արդեն պատասխան ստացած բաների մասին հարցեր տալը /կարծեք թե պատասխանված չեն/ նման է բաց դուռը ծեծելուն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Samvel on December 24, 2008, 02:00:57 PM
   
QuoteԹԵ-ն ու որ-ը հակառակ իմաստներ ունեն: Մասնագիտական գրականության մեջ թե-ն և դրան հաջորդող միտքը կոչվում է թեական (կասկածելի, բա՞......)

    Լավ, հարգելի Մասնագետ, ասենք թե (թեականորեն) Դուք ճիշտ եք: Ասենք թե նրանք սխալ կարծեցին: Իսկ ինչու? այդ ժամանակ Քրիստոս չուղղեց նրանց: Չասաց, որ նրանք սխալ են հասկացել: Քրիստոս ոչինչ չժխտեց հենց տեղում, ներկա լինելով իրադարձությանը: Իսկ այսօր մենք այդ "թեականը" դարձնում ենք "ժխտական":

Խոսքը ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՎԱ մասին էր:
<<13 Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց>>:

Մինչև Հարությունը դեռ աշակերտների համար էլ ամեն ինչ հստակ չէր: Հարությունից հետո դա էլ հասկացան:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Մասնագետ Մասնագետ.  իսկ դու հիշու՞մ ես. որ նախորդ նյանքում  Սամվելը   մեզանից յուրաքանչյուրիցս   1000 ական դոլար  գումար էր վերցրել։չի պատրաստվում  արդյոք  նա  այդ գումարը վերադարձնել։ 2:) 2:) 2:)

իհարկե ՝կատակ էր։
բայց ինչպես ասում են՝ չկա կատակ.առանց նպատակ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Quote from: vahan on December 24, 2008, 08:45:13 PM
Մասնագետ Մասնագետ.  իսկ դու հիշու՞մ ես. որ նախորդ նյանքում  Սամվելը   մեզանից յուրաքանչյուրիցս   1000 ական դոլար  գումար էր վերցրել։չի պատրաստվում  արդյոք  նա  այդ գումարը վերադարձնել։ 2:) 2:) 2:)

իհարկե ՝կատակ էր։
բայց ինչպես ասում են՝ չկա կատակ.առանց նպատակ։
Երևի հաջորդ կյանքո՞ւմ: Չես նեղանում, չէ՞, Սամվել: 25:) 12:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

     
QuoteՉես նեղանում, չէ՞, Սամվել:

     Բոլորովին, եղբայրներ: Ճանապարհին ես կորցրել եմ նեղանալուս հատկությունը: Ինչ վերաբերում է պարտքերը վերադարձնելուն - սպասեք մի չորս տարի -բոլորն էլ կվերադարձնեմ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

 
Quoteբոլորն էլ կվերադարձնեմ
:

     Ի նկատի ունեմ  և անցյալի պարտքերը, և ապագայի:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

     
QuoteԱստված  ՝սիրտ ու երիկամունք  զննող Աստված է։և նա մեզանից առաջ  .մինչև մեր ծնվելը.մեզ գիտի։այսինքն գիտի թէ.մեզանից ամեն մեկը ինչ մեղքի է հակված(դրա համար հարցրին թէ. մեղքը  իրենն է՞)ու ըստ այդմ էլ  որոշում է .թէ ով ինչպես աշխարհ գա .կամ ինչ արատով

        Չքնաղ խոսքեր են, Վահան ջան, ես հիացած եմ քո խոսքերի վրա: Բայց զարմանալին այն է, որ երբ ես նույն բանն եմ ասում, դու ինձ հետ չես համաձայնվում:
     Եթե դեմ չես, արի մի քիչ վերլուծենք ասածդ:
     Քո ասածից երևում է, որ մեր ով և ինչ լինելը նախորոք որոշված է Աստծո կողմից:
Այդ Նա է որոշել, թե այս կյանքում ես կամ դու մարգարե պետք է լինենք, թե մարդասպան: Այսինքն, Նա է գրել մեր կյանքի սցենարը:
     Դու ինքդ պնդում ես դա:
     ՈՒ ես լրիվ համաձայն եմ քեզ հետ: Բայց մի բան էլ ավելին:
     Ավելին, քանզի.

ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԹՈՒՂԹԸ ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ,                                                                                             Ը  - 9. "Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ հոգու, եթե Աստծո հոգին բնակված է  ձեր  մեջ":                                                                                                                                                      Ը - 16,17. "Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թե Աստծո որդիներ ենք. և եթե որդիներ ենք. ապա և - ժառանգներ. ժառանգներ Աստծո և ժառանգակիցներ Քրիստոսի. եթե չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին":

       Ասածս այն է որ, քանի որ Աստծո հոգին է մեր մեջ, ուրեմն մենք էլ Աստծո մասնիկներ ենք և մեր մատն էլ է խառը մեր կյանքի սցենարը գրելուն: Կոպիտ ասած, հենց մենք ինքներս ենք գրում մեր ֆիզիկական կյանքի սցենարը, ու հետո ֆիզիկական կյանք ենք գալիս ու սկսումենք խաղալ մեր դերերը: Սա էր, որ ես քեզ ասացի, Վահան ջան, դեռ փիլիսոփայության մասին մեր վեճի ժամանակ, իսկ դու - հերքեցիր: Բայց դա կարևոր չի: Կարևորն այն է, որ ճիշտը միշտ էլ ճիշտ է մնում, ինչքան էլ այն հերքեն, ու ես ուրախ եմ, որ դու այսօր ինքդ ես պաշտպանում այն:

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

 
Quoteեթե կար վերամարմնավորման գաղափար. ինչ՞ը պետք է ստիպեր. որ Հովհանեսը նորից չգար աշխարհ. այս անգամ ասենք . Վազգեն. անվան տակ։

    Կարող ես արդյոք ցույց տալ այն տեղը, որտեղ ասված է, որ այդպես չպետք է լինի?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on December 25, 2008, 05:49:49 AM
     Քո ասածից երևում է, որ մեր ով և ինչ լինելը նախորոք որոշված է Աստծո կողմից:
Այդ Նա է որոշել, թե այս կյանքում ես կամ դու մարգարե պետք է լինենք, թե մարդասպան: Այսինքն, Նա է գրել մեր կյանքի սցենարը:
     Դու ինքդ պնդում ես


Սամվել ջան .ախր ինչպես ՙծուռ՚հասկանում ես իմ միտքը ՝այնպես էլ ՝Աստվածաշունչը։
մենք ոչ մի սցենարի. կամ բախտի. կամ էլ ճակատագրի  ներքո չենք գործում։ուղղակի ամեն մեկիս տրված է  տարբեր ունակություններ  ու ըստ դրա էլ  պահանջվելու է մեզանից։Աստված ոչ ոքի կորուստը չի ուզում։և ոչ ոքի էլ ի սկզբանե. մարդասպան չի ստեղծել։ հիշիր որ այդ մենք ընտրեցինք մեղքի ճանապարհը։արարչագործության մեծությունը պայմանավորված է նաև մեր ազատ կամքի ու ընտրության հետ։հիմա. երբ մենք ընտրել էինք մեղքը՝Աստված նորից չբռնացավ մեր կամքին.այլ իր օրինակով.  մեղմօրեն. հորդորում ու պատվիրում է որ կանգնենք կյանքի ճանապարհին։Հռովմայեցիս 9 րդ գլխի 20 խոսքում ասվում է՝ՙմիթե ստեղծվածը իր ստեղծողին կրնա՞յ ըսել թէ  ՙզիս ինչու այդպես շինեցիր՚՚թող խիստ չհնչեն այս խոսքերը։եթե ուշադիր կարդաս շարունակությունը՝ամեն բան պարզ կլինի։
ինչ մնում է բնածին կուրությունը որպես պատիծ ներկայացնելը(սա լայն ու երկար թեմա է) ապա ուզում եմ  տեղեկացնել որ Սթիվի ուանդերը  այդպես ել չցանկացավ   ՙտեսնել՚ նա ասաց որ չի ուզում որ իր պատկերացումները  աշխարհի  հանդեպ .փոխվեն։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Quote from: Samvel on December 25, 2008, 05:49:49 AM
                                                                                              Ը  - 9. "Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ հոգու, եթե Աստծո հոգին բնակված է  ձեր  մեջ":                                                                                                                                                   


քո մեջբերումի մեջ ուշադիր կարդա ՙե.Թ.ե.՚ բառը  ։ եթե.Սամվել ջան։ եԹե.եԹե .եԹե։ ռուսերեն՝åñëè։աշխատիր շտապով չանցնել կարևոր բառերի վրայով և ընկալել միայն  ՙհաճելի՚ տողերը։
քանզի այդՙեԹե՚ին արժանանալու համար պետք է ՙԻՐ չարչարանքնքներուն կցորդ լինենք՚
եթե մի քնաի տող էլ շարունակեիր կարդալ քո մեջբերումից՝ կհասնեիր այս տողերին։

կամ եթե մի տող վերևից կարդաիր սա կտեսնեիր՝ՙվասն զի եթե մարմնավորապես ապրելու ըլլանք.պիտի մեռնինք։բայց եթե հոգիով մարմնի գործերը սպանենք .պիտի ապրենք՚
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։