Աստծո գոյությունը աքսիոմա՞ է

Started by Dhani, January 27, 2008, 12:14:43 AM

Previous topic - Next topic

Zhirayr

Եվ երկրորդ առարկումը, բոլոր այն բանավիճողներին, որոնք կարծում են, որ պատահականություններ բնության մեջ չկան:

Պանդետերմինիզմի ժամանակներն արդեն մի քանի դար է անցել են սիրելիներս և դասվել պատմության գիրկը:
Կոպենհագենյան դպրոցը հանձինս Բորի, Բորնի և Հայզենբերգի վաղուց ապացուցել են պատահականի ու անհրաժեշտի հավանակային բնույթը:

Տ. Տաթև քհն.

իսկ գուցե պետք էլ չի, որ Աստծո գոյությունն աքսիոմա լինի... Աստվածայինը վեր է ամեն տեսակ աքսիոմաներից ու պոստուլատներից

Zhirayr

Գիտեք ձեր ասած "վեր" բառը հենց նույն աքսիոման է, որը ենթադրում է գոյ կամ նախահիմք, որից պետք է սկսել ամեն ինչ, դա պատճառահետևանքային շղթայի առաջին օղակն է: Բայց ինչպես մենք բոլորս էլ հասկանում ենք, նույնիսկ առաջին օղակը տրամաբանորեն պետք է ունենա իր ստեղծման նախապատմությունը:
Այնպես որ, սա իսկական փակուղի է և իմ կարծիքով իմաստ չունի փնտրել այն ինչ հնարավոր չէ:
Ռացիոնալ մեթոդներով ոչ հիմա, ոչ էլ ապագայում հնարավոր չի լինի սրան լուծում գտնել և ոչ էլ նրա հետևանքն ստուգելու տեղ մատնանշել, որ գնանք ու համոզվենք:
Այդ իսկ պատճառով խորհուրդ կտայի զրուցակիցներիս չվիճաբանել այդ հարցում:
Գիտությունը չի տուժի, եթե ասենք Աստված է ստեղծել ամբողջ Տիեզերքը և սահմանել նրա օրենքներն ու օրինաչափությունները: Մենք ընդամենը ճանաչում ենք դրանք, այնքանով ինչքանով մարդկությանը հաջողվում է: Նմանապես չի տուժի եթե ասենք, որ ինքն իրեն է ստեղծվել, մոտավորապես այնպես ինչպես Մ.Թ.Ա. Պարմենիդն էր գոյի մասին ասում`անշարժ, ինքն իր հետ նույնական, անոչնչանալի, անստեղծելի: Կամ ինչպես Հնադարում մարդիք անպայման ուզում էին որ Երկրի համար հենարան գտնեին և հորինել էին դրա համար կրիա Երկիրը մեջքին, և ահա Պտղոմեոսը համարձակ քայլ կատարեց և ասեց, որ հենարանի կարիք չկա, եթե Երկիրը պատկերացնենք կլոր գունդ, որը չունի առավելություն ունեցող որևէ ուղղություն: Այդ դեպքում ինչու պետք է այն այս ու այն կողմ ընկնի: Եվ  որ իրոք Կրիա չկար: Չեմ կարծում, որ կգտնվի մի մարդ, որ այսօր այդպես կմտածի:
Ասածս այն է, որ պետք չէ այդքան վստահ լինել մի բանի մեջ, որը հնարավոր չէ ապացուցել: Ընդամենը կարելի է հավատալ, բայց ոչ ավելին: Կրոնը ոչ թե ապացուցման այլ հավատքի հարց է: Սա այն բնագավառն է, որը իսկապես պետք է տարանջատել գիտությունից: Կրոն ուղղակիորեն առնչվում է հավատքի հետ: 
Եթե մինչև վերջ անկեղծ լինեմ, ես էլ շատ կուզենայի որ Աստված իսկապես գոյություն ունենար: Մենք հավատում ենք որորվհետև դրանով մենք մխիթարվում ենք, իսկ մարդկային հոգին միշտ զորության կարիք ունի: 
Բայց կրկնում եմ եթե նույնիսկ համարենք որ Աստված իսկապես գոյություն ունի ու նա է արարել այս աշխարհը միևնույն է դրանից ոչինչ չի փոխվի, գողն էլի գողանալու է, ավազակն էլ թալանելու է, իսկ բարի մարդիք միշտ էլ բարի են, անկախ ամեն ինչից:   

vahan

Quote from: Zhirayr on September 16, 2009, 01:28:31 PM

Հիմա, ասացեք խնդրեմ, որտեղ եք տեսնում այն վերջնական ապացույցը, կամ արդյունքը,  որով և մարդիք ընդունեն Աստծո գոյության փաստը որպես աքսիոմա:
Լավագույն ապացույցը՝ դու ես։
Quote from: Zhirayr on September 16, 2009, 01:28:31 PM
Եվ երկրորդ հարցադրումը անեմ: Ինչ տարբերություն այս երկու նախադասությունների միջև`
1. Գրավիտացիոն օրենքը բնության օրենքներից է:
2. Գրավիտացիոն օրենքը Աստծո սահմանած օրենքներից է:
Բնությունը ինքնին օրենքի կրող է .նա չի կարող հանդիսանալ օրենք ստեղծող.
Բնությունը ՝արարչագործություն է՝ ոչ  Արարիչ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

QuoteԻնչ տարբերություն այս երկու նախադասությունների միջև`
1. Գրավիտացիոն օրենքը բնության օրենքներից է:
2. Գրավիտացիոն օրենքը Աստծո սահմանած օրենքներից է:

Ըստ ինձ - ոչ մի տարբերություն, - քանզի.
1.Բնությունը - դա Աստծո սահմանափակ հատվածն է;
2. Աստված - դա բնությունն է, գումարած անսահմանություն, գումարած մնացած ամեն ինչ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Zhirayr

Վահան ջան դա նորից հավի ու ձվի անպտուղ թեմային է առնչվում:
Բնությունն էլ ինչպես ասենք հասարակությունը կարող է և օրենքներ ստեղծող լինի և կրող: 
Եթե բոլոր մարդիք այդպես մտածեին, ապա հավատա ինձ, որ մարդկությունն այսօր կմնար նույն մակարդակին ինչ եղել էր նախնադարում ու ասեմ ինչու:
Գիտության սկիզբը համարվել է բանական մտածողությունը, որը ասում է հետևյալը` "Բացատրիր բնությունն այնպես, ինչպես իրականում է և քեզանից ոչինչ մի ավելացրու: Մի բնական երևույթը բացատրիր մեկ այլ բնական երևույթով":
Եվ որպես այդպիսին, առաջին գիտնական Թալեսն էր համարվում, որը երկրի մակընթացություններն ու տեղատվություններն կապեց, ոչ թե աստվածների քմահաճույքների հետ, այլ Լուսնի հետ: Այսինքն տես որ երևույթի բացատրությունը սկսեց փնտրել նույն բնության մեջ, ոչ թե նրա սահմաններից դուրս:
Եվ դուք չեք կարող չընդունել այն ճշմարտությունը որ հենց այս ուղղությամբ է գնացել մարդկային ողջ պատմությունը մինչև Ինտերնետ: Այլապես մենք ամեն ինչ կապելով Աստծո հետ ոչ մի պրոգրես չէինք արձանագրի: Այն համակարգիչը որից հիմա այդպես լայնորեն օգտվում են բոլորը հենց բանական մտածողության արդյունք է:


Samvel

QuoteՈւրիշ օրինակ բերեմ մաթեմատիկայից,  անվերջ փոքրի գաղափարին է վերաբերում: Իհարկե դա մարդ կարող է երևակայել միայն մտքում, տեսնել կամ շոշափել չի կարող: Բայց, քանի որ նրա վրա կառուցված հսկայական տեսությունը արդեն հարյուրավոր տարիներ ծառայում է մարդկությանը, ոչ ոք չի կասկածում նրա գոյությանը:

QuoteԱսածս այն է, որ պետք չէ այդքան վստահ լինել մի բանի մեջ, որը հնարավոր չէ ապացուցել: Ընդամենը կարելի է հավատալ, բայց ոչ ավելին:

Հարգելի Ժիրայր: Չեք կարծում արդյոք, որ այս երկու մտքերի մեջ մի ինչ-որ կասկածելի անհամապատասխանություն կա:
Ձեր առաջին միտքը փորձում է համոզել մեզ, որ ճշգրիտ գիտության մեջ նույնիսկ չապացուցված մի բան կարող է աքսիոմա լինել:
Իսկ մի բան, որ դուք ինքներդ բազում անգամներ - գիտականորեն ասած, - փորձարկել եք ձեր հոգու մեջ, ինչպես նաև զգացել եք նրա բացարձակ իրողությունը ձեր կաշվի վրա, - աքսիոմա չէ այն պատճառով միայն, որ որևէ ճշգրիտ գիտության մեջ այդ մասին հիշատակված չէ?

Ինչպես հասկանալ դա?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Zhirayr on September 17, 2009, 10:11:41 AM
Վահան ջան դա նորից հավի ու ձվի անպտուղ թեմային է առնչվում:
Ժիրայր ջան.եթե այս հարցը քեզ համար անպատասխան է մնացել.ապա հստակ ասեմ.որ սկզբում հավն է եղել։
Quote from: Zhirayr on September 17, 2009, 10:11:41 AM
Բնությունն էլ ինչպես ասենք հասարակությունը կարող է և օրենքներ ստեղծող լինի և կրող: 
Եթե բոլոր մարդիք այդպես մտածեին, ապա հավատա ինձ, որ մարդկությունն այսօր կմնար նույն մակարդակին ինչ եղել էր նախնադարում ու ասեմ ինչու:
Գիտության սկիզբը համարվել է բանական մտածողությունը, որը ասում է հետևյալը` "Բացատրիր բնությունն այնպես, ինչպես իրականում է և քեզանից ոչինչ մի ավելացրու: Մի բնական երևույթը բացատրիր մեկ այլ բնական երևույթով":
Եվ որպես այդպիսին, առաջին գիտնական Թալեսն էր համարվում, որը երկրի մակընթացություններն ու տեղատվություններն կապեց, ոչ թե աստվածների քմահաճույքների հետ, այլ Լուսնի հետ: Այսինքն տես որ երևույթի բացատրությունը սկսեց փնտրել նույն բնության մեջ, ոչ թե նրա սահմաններից դուրս:
Եվ դուք չեք կարող չընդունել այն ճշմարտությունը որ հենց այս ուղղությամբ է գնացել մարդկային ողջ պատմությունը մինչև Ինտերնետ: Այլապես մենք ամեն ինչ կապելով Աստծո հետ ոչ մի պրոգրես չէինք արձանագրի: Այն համակարգիչը որից հիմա այդպես լայնորեն օգտվում են բոլորը հենց բանական մտածողության արդյունք է:
մի քիչ խառը ու դժվարընկալելի էս արտահայտվում .բայց ասեմ որ շատ մեծամեծ գիտնականներ .Էնշտեյնի ու Նյուտոնի պես ընդունել են Աստծուն։
Պրոգրեսի առումով ասեմ.որ դեռևս Կոպեռնիկոսի երկրի կլոր լինելու հայտնագործումից 1700 տարի առաջ եսայի մարգարեությունում  նշվում է. որ երկիրը շրջանաձև է և ոչնչից կախված չէ. այդ այն ժամանակ. երբ տվյալ դարերի պրոգրեսիվ գիտնականները  հայտարարել եին որ երկիրը կանգնած է փղերի կամ կրիաների վրա։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Zhirayr

Ինչ վերաբերում է մարդու գոյությունը դիտել ապացույց Աստծո գոյության, գիտական հիմնավորում չէ: Ես էլ եմ հավատում, որ այդպես է: Բայց դա ընդամենը հավատք է:
Դա կարելի համրել մարդկային ցանկություն կամ ենթադրություն:
Ավելին Գերմանական դասական փիլիսոփայությունում կա նույնիսկ դրա լրիվ տրամաբանորեն հակառակ կարծիքը, որ ոչ թե Աստված է մարդուն ստեղծել, այլ մարդն է Աստծուն ստեղծել:
Նրանք նույնիսկ համարում էին, որ "Աստված գոյություն ունի միայն նկուղներում", այսինքն այնտեղ, որտեղ մարդը իրեն տկար և անօգնական է զգում և զորության կարիք ունի: Հետևաբար  հնարել է Աստծո գաղափարը ինքն իրեն մխիթարելու և զորանալու համար, Աստծուն վերագրելով այնպիսի հատկություններ, որ ինքը չունի:


Zhirayr

Վահան ջա ես էլ եմ հավատում Աստծո գոյությանը, բայց դրանից չի բխում որ Աստված կա:
Գիտեմ, որ Էյնշտեյնը և էլի ուրիշ գիտնականներ հավատացել են, բայց դա, ինչպես արդեն նշել եմ, պետք չէ որպես ապացույց ներկայացնել:
Վահան ջան գիտակն ապացույցը լրիվ ուրիշ չափանիշներով է առաջնորդվում:
Էյնշտեյնը ինքը լինելով հարաբերականության տեսության ստեղծողը չընդունեց քվանտային ֆիզիկայի ժամանակակից տեսությունը, դրա համար էլ իր կյանքի վերջին տարիներին մնացել էր գաղափարական միայնության մեջ իր նման հանճարների կողքին: Նա մինչև վերջ էլ մնաց դասական պատկերացումներին հավատարիմ: Բայց դա լրիվ ուրիշ թեմա է: