Աստծո գոյությունը աքսիոմա՞ է

Started by Dhani, January 27, 2008, 12:14:43 AM

Previous topic - Next topic

Dhani

Երեկ հեռախոսով, Հայր Ղուկասի հետ եղավ մեծ բանավեճ: Հիմա մի քանի հարց ունեմ իրեն, ինչպես նաև ձեզ:
Պետք է, որպեսզի գիտությունը ապացուցի Աստծո գոյությունը? Թե հավատացյալների համար Նրա գոյությունը պետք է լինի աքսեոմա:
Ինչ է dusha կոչվածը?

Nane

Quote from: Margota on January 27, 2008, 12:14:43 AM
Պետք է, որպեսզի գիտությունը ապացուցի Աստծո գոյությունը? Թե հավատացյալների համար Նրա գոյությունը պետք է լինի աքսեոմա:
Մարգոտա ջան, Աստծու գոյության ապացույցը մի փոքր այլ թեմա է, բայց եթե ցանկանում ես կարող ենք քննարկել: Պողոս առաքյալն ասում է. <Հավատքը հուսացած բաների հաստատությունն է և այն բաների ցույց տալը, որոնք չեն երևում>: Բայց եթե անհավատը չունի <հոգու աչքեր> և չի կարող տեսնել անտեսանելին, որը սակայն տեսանելի է հավատացյալի համար, դա չի նշանակում, որ այն գոյություն չունի:Հավատացյալը կարիք չունի իր համար ապացուցել այն, ինչ ինքը շատ լավ տեսնում է, ավելի ճիշտ ապացուցման խնդիր էլ չի դնում. Բայց հիմա ուզում եմ խոսքել ոչ թե որպես հավատացյալ, այլ չոր գիտության լեզվով: Գիտությունը ուզի թե չուզի ապացուցել և ապացուցում է Աստծու գոյությունը` ամեն օր նոր հայտնագործություններ անելով: Չեմ ցանկանում բերել ընդունված դասական ապացույցները, քանի որ անձնապես ինձ համար Աստծու գոյության մեծագույն ապացույցը կյանքն է, աշխարհը, մարդը:
Երևի բառախաղ կթվա, բայց ես էլ մի հարց ունեմ քեզ. Պետք է արդյոք, որ գիտությունը ապացուցի աշխարհի գոյությունը, թե մարդկանց համար այն պետք է լինի աքսիոմա???

Dhani

#2
Նանե ջան, ես մի քիչ էլ ճշտեմ հարցը: Ճիշտ է անում արդյոք գիտությունը,  որ փորձում է ապացուցել Աստծո գոյությունը? Որ փորձում է, այն ինչ պետք է լինի աքսեոմա սարքել գիտական հետազոտութան առարկա? Եւ հարց թեմայի հետ մեծ կապ ունի:

Հ.Գ> հիմա  շտապում եմ, երեկոյան կպատասխանեմ հարցիդ:

Nane

Quote from: Margota on January 27, 2008, 10:50:40 AM
Ճիշտ է անում արդյոք գիտությունը,  որ փորձում է ապացուցել Աստծո գոյությունը? Որ փորձում է, այն ինչ պետք է լինի աքսեոմա սարքել գիտական հետազոտութան առարկա?
Մարգոտա ջան, Ճիշտն ասած ես ճշտի և սխալի հարց չեմ տեսնում, քանի որ  գիտությունը ամեն ինչի ապացուցման և հիմնավորման <ձգտում> ունի: Աքսիոման անապացուցելի է, բայց գիտությունը նախ և առաջ <կարիք ունի> տեսնելու և համոզվելու, որ տվյալ երևույթը աքսիոմա է:  Բայց ես մի հարց ունեմ, դու նկատի ունես փիլիսոփայական, աստվածաբանական, թե բնական գիտությունները?

VAHAG

Quote from: Nane on January 27, 2008, 02:00:17 AM
Quote from: Margota on January 27, 2008, 12:14:43 AM
Պետք է, որպեսզի գիտությունը ապացուցի Աստծո գոյությունը? Թե հավատացյալների համար Նրա գոյությունը պետք է լինի աքսեոմա:
Մարգոտա ջան, Աստծու գոյության ապացույցը մի փոքր այլ թեմա է, բայց եթե ցանկանում ես կարող ենք քննարկել: Պողոս առաքյալն ասում է. <Հավատքը հուսացած բաների հաստատությունն է և այն բաների ցույց տալը, որոնք չեն երևում>: Բայց եթե անհավատը չունի <հոգու աչքեր> և չի կարող տեսնել անտեսանելին, որը սակայն տեսանելի է հավատացյալի համար, դա չի նշանակում, որ այն գոյություն չունի:Հավատացյալը կարիք չունի իր համար ապացուցել այն, ինչ ինքը շատ լավ տեսնում է, ավելի ճիշտ ապացուցման խնդիր էլ չի դնում. Բայց հիմա ուզում եմ խոսքել ոչ թե որպես հավատացյալ, այլ չոր գիտության լեզվով: Գիտությունը ուզի թե չուզի ապացուցել և ապացուցում է Աստծու գոյությունը` ամեն օր նոր հայտնագործություններ անելով: Չեմ ցանկանում բերել ընդունված դասական ապացույցները, քանի որ անձնապես ինձ համար Աստծու գոյության մեծագույն ապացույցը կյանքն է, աշխարհը, մարդը:
Երևի բառախաղ կթվա, բայց ես էլ մի հարց ունեմ քեզ. Պետք է արդյոք, որ գիտությունը ապացուցի աշխարհի գոյությունը, թե մարդկանց համար այն պետք է լինի աքսիոմա???

Իհարկե կներեք որ խառնվում եմ,բայց ես չգիտեմ գիտության մեջ մի դեպք երբ այն ապացուցում է Աստծո գոյությունը,ես հավատում եմ որ Հիսուս անունով մեկը եղել է և ինձ թվում է որ նա մարդ է եղել (հանկարծ չմտածեք որ Եհովայի վկա եմ,ես ընդհանրապես Աստծոն չեմ հավատում),եթե գիտեք գիտական ապացույց ապա եթե կարելի է գոնե մեկը ներկայացրեք կամ էլ ասեք աղբյուրը և ես ինքս կկարդամ:Ինչու եք կարծում որ Աստծո գոյությունը պետք է որպես աքսիոմա ընդունել,կա մեկը ով կարող է ասել որ Աստված գոյություն ունի,շատ լավ բայց կան մարդիկ ովքեր նույն հաջողությամբ կարող են ասել որ Աստված գոյություն չունի,տես Քրիստոսը բու=ում է հիվանդներին,կենդանացնում մեռածներին,այս վերջինը ինձ թվում է չափազանցրել են,ես ինքս հավատում եմ որ մարդ կարող է բու=ել մեկ ուրիշին,դու ինքդ կարող ես բու=ել քեզ,հավատա ցանկացած հիվանդություն կարող ես բու=ել,եթե ՑԱՆԿԱՆԱՍ:
Ես Մասնագետի հետ չցանկացա խորանալ ջրհեղեղ թեմայի մեջ,բայց քեզ մի բան կասեմ իսկ հետո եթե կարող ես պատասխանիր հարցիս և այդ հարցին թող պատասխանեն նրանք ովքեր կարող են պատասխանել:Ջրհեղեղ եղել է դա գիտականորեն ապացուցված է,բայց ուշադրություն դարձրու որ եթե Աստված անգամ չցանկանար ջրհեղեղ լինելու էր և գիտես ինչու որովհետև երկրագունդը եկել էր մի անկյան վրա,որը հանգեցրել էր սառցակալման իսկ հետո մի քանի հազար տարի հետո սկսվել էր ջրհեղեղը,ավելին ասեմ ջրհեղեղը եղել է մ.թ.ա 12000 թ ին,բայց հետաքրքիրը այն է որ դա կրնվող պրոցես է և երկրագունդը 8500 թ ին գալու է նույն դիրքին 29000 թվականին նորից մեծ ջրհեղեղ է լինելու,բայց հարգելիս քեզ ավելի հետաքրքիր բան կասեմ,Հայկական լեռնաշխարհում ջրհեղեղ չի եղել,միայն անձրևներ և այլն իսկ գիտես ինչու որովհետև Հայկական Լեռնաշխարհը օվկիանոսի մակարդակից 1700 մետրով բարձր է:Ստացվում է որ կյանքը սկսվում է նորից Հայկական Լեռնաշխարհից դե շատ տեղերում նույնպես ջրհեղեղ չի եղել,բայց քանի որ մենք եղել են քաղաակրթության սկիզբը և աշխարհին սովորեցնողը հետևաբար այդպես է ստացվում:
Հետաքրքիր փաստեր են սրանք:
Վոլտերն ասել է.Հավատալ Աստծուն անհնար է,չհավատալը՝ աբսուրդ:Աբսուրդ որովհետև կան շատ հարցեր որոնց պատասխանը աշխարհը չի տվել և հիմնվում է կրոնի վրա:

Ղուկաս Վահան

Քո ասածն իսկ որոշկի տրամաբանությամբ ապացուցում է Աստուծո գոյությունը.
Եթե ջրհեղեղը եղել է ն.Ք. 12000 թվականին և, ինչպես նշում ես, թե գիտնականները պնդում են, որ այն կրկնվելու է 29000 թ., ապա սա որոշակի համաչափություն է ենթադրում։ Այստեղից հարց. պատահականությո՞ւն է այս տիեզերական համաչափությունը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Տ. Տաթև քհն.

 Voxjuyn hargeli Vahag, chgitem inchqanov indz khajoxvi qez apacucel Astco goyutyuny, kam ayn, vor Hisus Astvac e, aynuamenayniv, mi ban gitem, vor yuraqanchyuri mej arden isk ka ayd havati mek masniky, ete dem ches henc hayeren grelus harcy lucem, kgrem qo gracneri patasxannery

VAHAG

Quote from: arsensrk on September 09, 2008, 04:21:47 PM
Voxjuyn hargeli Vahag, chgitem inchqanov indz khajoxvi qez apacucel Astco goyutyuny, kam ayn, vor Hisus Astvac e, aynuamenayniv, mi ban gitem, vor yuraqanchyuri mej arden isk ka ayd havati mek masniky, ete dem ches henc hayeren grelus harcy lucem, kgrem qo gracneri patasxannery
Բարև arsensrk ինձ կներես որ ուշ եմ պատասխանում,ուղղակի մոռացել էի որ այստեղ գրել եմ 20:):Նախ ասեմ որ այս կայքէջը ինձ շատ է դուր գալիս 39:),այստեղից մի տեսակ բարության հոտ է գալիս:Ունեմ հարցեր որոնց պատասխանը կցանկանայի ստանալ, իմացա որ մանկատան երեխաներն էլ են այստեղ մտնում և լավ է որ նրանք հավատում և սիրում են Աստծուն ուստի ավելի կաշկանդված կարտահայտվեմ այդպես ավելի լավ կլինի,իսկ այն որ ինձ կփորձեք ապացուցել Աստծո գոյությունը ասեմ որ իմ հարցում դա մի քիչ բարդ խնդիր է 25:),բայց միշտ պատրաստ եմ զրուցելու և հետևելու քո խորհուրդներին:

VAHAG

Quote from: Admin on September 09, 2008, 11:11:12 AM
Քո ասածն իսկ որոշկի տրամաբանությամբ ապացուցում է Աստուծո գոյությունը.
Եթե ջրհեղեղը եղել է ն.Ք. 12000 թվականին և, ինչպես նշում ես, թե գիտնականները պնդում են, որ այն կրկնվելու է 29000 թ., ապա սա որոշակի համաչափություն է ենթադրում։ Այստեղից հարց. պատահականությո՞ւն է այս տիեզերական համաչափությունը։
Այդ ինչպես պատահեց որ իմ ասածը ապացուցում է Աստծո գոյությունը 14:):Եթե ասվում է որ Հայկական լեռնաշխարհում ջրհեղեղ չի եղել,ինչպես կարող էր Նոյը իր տապանով չեր կարող հանգրվանել Արարատ լեռան գագաթին:
«Այստեղից հարց. պատահականությո՞ւն է այս տիեզերական համաչափությունը» Ինչպես կարող է դա պատահականություն լինել,չէ որ երկրագունդը ինչ ինչ պատճառներով փոխում է էկլիպտիկայի թեքվածությունը:

Ղուկաս Վահան

Վահագ ջան, իմ միտքը երևի լավ չընկալվեց: Նախ ինձ այնքան չէր հուզում ջրհեղեղի հարցը, որքան այն, որ դրանով դու ցույց էիր տալիս, որ տիեզերքում որոշակի համաչափություն գոյություն ունի, այսինքն` պատահականության վրա չէ հիմնված տիեզերքը: Հետևաբար, եթե տիեզերքը պատահականության արդյունք չէ, ուրեմն բանական մտքի արդյունք է: Ուստի հարց` Ո՞վ է այդ գերմարդկային բանականությունը, որ սահմանել է ֆիզիկայի, քիմիայի և մնացյալ օրենքներ:
Let's open the window of our soul and let the light enter our souls