Աստծո գոյությունը աքսիոմա՞ է

Started by Dhani, January 27, 2008, 12:14:43 AM

Previous topic - Next topic

VAHAG

Quote from: Admin on September 16, 2008, 11:29:03 AM
Վահագ ջան, իմ միտքը երևի լավ չընկալվեց: Նախ ինձ այնքան չէր հուզում ջրհեղեղի հարցը, որքան այն, որ դրանով դու ցույց էիր տալիս, որ տիեզերքում որոշակի համաչափություն գոյություն ունի, այսինքն` պատահականության վրա չէ հիմնված տիեզերքը: Հետևաբար, եթե տիեզերքը պատահականության արդյունք չէ, ուրեմն բանական մտքի արդյունք է: Ուստի հարց` Ո՞վ է այդ գերմարդկային բանականությունը, որ սահմանել է ֆիզիկայի, քիմիայի և մնացյալ օրենքներ:
Լավ հարց տվեցիր:Այս հարցը եթե չլիներ չէր լինի նաև կրոնը,բայց կասեմ որ իմ կարծիքով քո հարցի պատասխանը դա բնությունն է,բնության մեջ ոչինչ պատահական չէ:Կան հարցեր որոնց պատասխանը ոչ ոք չի կարող տալ,օրինակ ինչից ստեղցվեծ աշխարհը,եթե ոչնչից չի կարող ստեղծվել ամեն ինչ ապա ինչպես ստեղծվեց որն է այն բանը որով Աստված ստեղցեծ աշխարհը,,ես ինքս էլ եմ ինձ հարցնում որն է այն սկզբնականը որի միջոցով ստեղծվել է աշխարհը,իսկ եթե մեկը կկարողանա պատասխանել ապա ես կհարցնեմ իսկ ինչից է ստեղծվել այդ սկզբնականը,բայց դա չի նշանակում որ եթե վերջանում է բանականությունը պետք է հենվենք Աստծո վրա,եթե դու կամ ես չգիտենք թե որն է այդ գերմարդկային բանականությունը ով սահմանեց ֆիզիկայի օրենքները ապա դա չի նշանակում որ հետագայում չենք կարող գտնել այդ հարցերի պատասխանները:

MONK

Աստծո գոյությունն ավելի շատ ցուցադրելի իրողություն է, քան ապացուցելի: Ցանկացած ապացույց ենթակա է մարդկային մտքի քննությանը, մինչդեռ Աստված վեր է այդ ամենից: Մեր հավատի սահմաններն սկսում են այնտեղից, որտեղ վերջանում են բանականության սահմանները:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Տ. Տաթև քհն.

Quote from: VAHAG on September 14, 2008, 12:44:26 PM

իսկ այն որ ինձ կփորձեք ապացուցել Աստծո գոյությունը ասեմ որ իմ հարցում դա մի քիչ բարդ խնդիր է 25:),բայց միշտ պատրաստ եմ զրուցելու և հետևելու քո խորհուրդներին:

Բարև Վահագ ջան, անչափ զգացված եմ քո պատրաստակամություն համար, դա ինձ շատ է պարտավորեցնում, քանզի ինքս էլ դեռ շատուշատ կարիք ունեմ հետևելու բարի ու ճիշտ խորհուրդների, իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե շատ բարդ խնդիր է քեզ ապացուցելը Աստծո գոյությունը, կարծում եմ հենց այստեղից էլ պիտի սկսենք, հենց քո այդ ցանկությունից, կարծում եմ այժմ ոչ թե միտքն է դեմ գնում Աստծո գոյությունը, այլ զգացմունքները, դրա համար էլ այժմ քեզ գիտական կամ այլ գործոններով իրապես դժվար կլինի ապացուցել: Ես նշեցի զգացմունքները, քանզի կարծում եմ, որ ինչ-որ բանից խիստ նեղվելով ցանկություն չունես պարզապես հավատալու, հավատա ինձ, հենց որ թոթափես քո մեջ եղած բարկությունը, ատելությունը և անարդարության դեմ պայքարի դուրս եկած մոլուցքը, քո հոգին կխաղաղվի և այնտեղ Աստված ինքը քեզ համար կբացի բնության ու Իր գաղտնիքները, իսկ մենք պարզապես օգնում ենք Սուրբ Գրքից ունեցած ու այլ աղբյուրներից /նաև սեթական փորառությամբ ձեռք բերած/ յուրացրած համեստ տեղեկություններով

VAHAG

Quote from: arsensrk on September 17, 2008, 11:24:38 AM

Չէ arsensrk,այս դեպքը իմը չի,ես Աստծուց չեմ հիասթափվել,երբ հավատում էի Աստծոն ես սայթաքում էի,բայց նորից բարձրացնում անգամ չմտածելով որ պետք է մեղադրեմ Աստծուն:Ուղղակի մի օր քնիցս արթնացա և մտքովս անցավ թե ինչու պետք է հավատամ,երբ այդ հարցը ինձ տվեցի շատ բաներ հասկացա,դե դրա մասին ընթացքում:

Ղուկաս Վահան

Quote from: VAHAG on September 16, 2008, 09:13:25 PM
Լավ հարց տվեցիր:Այս հարցը եթե չլիներ չէր լինի նաև կրոնը,բայց կասեմ որ իմ կարծիքով քո հարցի պատասխանը դա բնությունն է,բնության մեջ ոչինչ պատահական չէ:Կան հարցեր որոնց պատասխանը ոչ ոք չի կարող տալ,օրինակ ինչից ստեղցվեծ աշխարհը,եթե ոչնչից չի կարող ստեղծվել ամեն ինչ ապա ինչպես ստեղծվեց որն է այն բանը որով Աստված ստեղցեծ աշխարհը,,ես ինքս էլ եմ ինձ հարցնում որն է այն սկզբնականը որի միջոցով ստեղծվել է աշխարհը,իսկ եթե մեկը կկարողանա պատասխանել ապա ես կհարցնեմ իսկ ինչից է ստեղծվել այդ սկզբնականը,բայց դա չի նշանակում որ եթե վերջանում է բանականությունը պետք է հենվենք Աստծո վրա,եթե դու կամ ես չգիտենք թե որն է այդ գերմարդկային բանականությունը ով սահմանեց ֆիզիկայի օրենքները ապա դա չի նշանակում որ հետագայում չենք կարող գտնել այդ հարցերի պատասխանները:
Լավ, եթե հարցի պատասխանը գցենք բնության վրա, ապա դառնում ենք բնութենապաշտ։ Բայց ինչ որ մեկը ստեղծել է չէ՞ այս բնությունը։ Ինքն իրենից չեղա՞վ այս բնությունը։ Բնությունն ինքը ենթակա է իր մեջ դրված օրենքներին։
Այսօրվա գիտնականներն ու գիտությունները ընդամենը բացահայտում են տիեզերքում գոյություն ունեցող օրենքները և ոչ թե նոր օրենքներ են ստեղծում։
Մարդկային միտքն իր անսահմանության մեջ այնքան սահմանափակ է, որ անսահմանին պարտադրում է իր սահմանափակ մտածելակերպը, անժամանակը չափում է ընդամենը իր ժամանակի մեջ լինելու և ժամանակով սահմանափակված ընկալումներով, ուստի իր բոլոր գիտավերլուծական հայտնագործությունների վերջում մի պարզ եզրահանգման է գալիս, այն է՝ որ դեռևս շատ քիչ բան գիտի հոգու, տիեզերքի, անժամանակի և այլ հարցերի մասին։
Մարդը չի կարող ապացուցել Աստուծո գոյությունը, որովհետև Նա ստորադաս չէ մարդուն և այդքան փոքր չէ, որ մարդը կարողանա Նրան քննել, սակայն մարդը կարող է Աստծուն ճանաչել Նրա ստեղծածը քննելով կամ ուղղակի Իր հետ առնչվելով։
Այո, մարդկային տրամաբանությամբ ոչնչից չի կարող ինչ որ բան ստեղծվել, և քանի որ մենք մեր տրամաբանությամբ չենք կարող վերլուծել Աստուծո կարողությունը, հետևաբար չենք էլ կարող մերժել, որ Նա կարող էր ոչնչից ստեղծել աշխարհը։
Այս ամենը բերում է հենց այս թեմայի պատասխանին, որ Աստուծո գոյությունը անապացուցելի է, այն, կարելի է ասել, աքսիոմա է, սակայն մեզ տրված են գործիքներ, որոնցով կարող ենք ճանաչել Աստծուն, տեսնել Նրան։
Let's open the window of our soul and let the light enter our souls

VAHAG

Quote from: Admin on September 18, 2008, 03:23:06 PM

Հետաքրքիր մտածելակերպ է եթե չգիտենք ինչպես է առաջացել աշխարհը ուրեմն պետք է ասենք որ Աստված է դա արել:Չէ չնդունեցի,չհամոզվեցի:Այո չգիտենք ինչպես է ստեղծվել բնությունը,սակայն դա մեզ թույլ չի տալիս մտածելու որ Աստված է ստեղծել աշխարհը:Լավ մի հարց Աստված է ստեղծել աշխարհը,բայց դու ինչ գիտես որ քո աստվածն է ստեղծել,նույն հաջողությամբ ուրիշ Աստվածների հետևողները պնդում են որ իրենց Աստվածն է ստեղծել աշխարհը:

Ղուկաս Վահան

Ինձ համար պատահական պայթյունի արդյունք չէ աշխարհի գոյությունը։ Ինչպես որ շատ ֆիզիկներ ու գիտնականներ են ընդունում, այնպես և ես եմ ընդունում, որ գերմարդկային իմաստության Ձեռքն է արարել այս ամենը։ Եթե որևէ մեկի համար անորոշ է, թե ինչպես է առաջացել աշխարհը, չի նշանակում, թե միանշանակ մերժվում է «Աստուծո վարկածը»։
Աստուծո պատկերով ստեղծված և բնության օրենքներից վեր գտնվող մարդկային բնությունն է, որ կարողանում է արարչագործել և հավիտենականության ձգտում ունենալ։ Պատահականությունը մարդկային բնությունը չէր կարող բարոյապես այսպիսին ստեղծել, հակառակ որ մարդը միշտ փորձում է իր միջից վերացնել բարոյական սկզբունքները։
Let's open the window of our soul and let the light enter our souls

VAHAG

Quote from: Admin on September 21, 2008, 03:09:06 PM
Ինձ համար պատահական պայթյունի արդյունք չէ աշխարհի գոյությունը։ Ինչպես որ շատ ֆիզիկներ ու գիտնականներ են ընդունում, այնպես և ես եմ ընդունում, որ գերմարդկային իմաստության Ձեռքն է արարել այս ամենը։ Եթե որևէ մեկի համար անորոշ է, թե ինչպես է առաջացել աշխարհը, չի նշանակում, թե միանշանակ մերժվում է «Աստուծո վարկածը»։
Աստուծո պատկերով ստեղծված և բնության օրենքներից վեր գտնվող մարդկային բնությունն է, որ կարողանում է արարչագործել և հավիտենականության ձգտում ունենալ։ Պատահականությունը մարդկային բնությունը չէր կարող բարոյապես այսպիսին ստեղծել, հակառակ որ մարդը միշտ փորձում է իր միջից վերացնել բարոյական սկզբունքները։

Ինձ համար նույնպես, ապացուցվել է որ աշխարհը պայթույնից չի առաջացել:

akunq

<ASTVAC gitutyunov chi qnnvum>sa avetaranakan xosk e,yete inch vor mek@ porcum e apacucel ASTCO gitakan goyutyun@,apa da hayhoyutyun e ASTCO araj.apacucel nshanakum e ,tvyal yerevuytn haxtaharel,tvyal yerevuytic ver kangnel,yev heto havatacek,vor nuynisk gitakan apacuyc@ chi ogni 1 hogu avel prkutyan@.gitenal,der chi nshanakum havatal u apashxarel.

Tigran

գիտությունը չի կարող ապացուցել Աստծո գոյությունը, ինչպես նաև հերքել այն: քանի ոը մարդկային սահմանափակ ուղեղը չի կարող ընկալել անսահմանափակ Աստծուն, և մարդկային նյութական հինգ զգայարանները չեն կարող ընկալել հոգևոր իրականությունը: դա նույնն է, ինչ կույրը փորձի տեսնել գույները, կամ խուլը լսի ձայները: Աստծո մասին կարող ենք իմանալ այնքան, ինչքան ոը ինքն է ցանկանում որ իմանանք:
Աստված ինքն իրեն երեք ճանապարհով է հայտնում.

1. բնության (անուղակիորեն) Հռոմեացիս 1:20 - միայն գենի ուսումնասիրությունը բավական է հասկանալու համար, որ այն պատահականության արդյունք չէ, այլ բանականության:

իմ բութ մատը բավարար է, որ հավատամ Աստծո գոյությանը: (նյուտոն)

2. Հիսուս Քրիստոսի եբրաեցիս 1:1-2 - որպես բացարձակ և վերջնական հայտնություն:

3. վերստին ծնունդը (Հոգին)  Հռոմեացիս 8:16 դրա համար հասարակ գյուղացին ավելի շատ բան կարող է իմանալ Աստծո մասին, քան գիտնականը: