Աստուծո արքայությունը

Started by Marie, December 29, 2007, 11:20:17 PM

Previous topic - Next topic

Marie

 Այստեղ ,Մանե ,ցանկացել եմ պատասխանել ձեր հարցազրույցի բաժնում արծարծված այս հարցի շուրջ: Բոլոր ֆորումցիները հրավիրված են մասնակցել տեսակետնետի այս փոխանակմանը:
Աստուծո արքայությունը ապագայի՞ համար է միայն, թե հնարավո՞ր է նրան համարել սկսված:

Ծնողակամ և որդիական սիրո օրինակ եմ բերել, համարելով նրանց ապացույց, թե Աստուծո արքայությունը արդեն սկսվել է,
բայց ավելի ճիշտ կլիներ խոսել կյանքում հանդիպած բարության բոլոր դրսևորումների մասին, որոնք ինձ համոզում են, թե իրո'ք Աստուծո արքայությունը սկսվել է Քրիստոսի մարդեղությամբ և շարունակվում է միգուցե ոչ այնքան հայտնի կերպով աճել մեր ներսում և նաև աշխարհում ու ինձ լավատես է դարձնում:  Երկուսը չե՞ն աճում  նույնաժամանակ, ինչպես բարի սերմն ու որոմը, քով քովի, երբեմն նույն սրտի մեջ իրար խառնված:


Marie

Ամեն կիրակի պատարագը Աստուծո Արքայության ժամանումը չի՞ նշանակում, որը սակայն ըմբռնում և ապրում ենք միայն հավատով ու անտեսանելի է ոչ-հավատացյալի համար:

mane

Սիրելի Marie, Տերը դատաստանի օրը պիտի ասի. «Եկեք Իմ Հոր օրհնյալներ՝ ժառանգելու երկնքի արքայությունը»: Եվ ուրեմն, երկրի վրա քրիստոնյան ոչ թե արքայության վայելքներն է ապրում, այլ այն ժառանգելու համար ջանում է իր խաչը կրել, որն է ամենատարբեր փորձությունների, նեղությունների, վշտերի միջով համբերատարորեն անցնելը: Դա բարի պատերազմ է, որտեղ մեր թշնամին սատանան է՝ իր չար ոհմակներով հանդերձ, որի համար Առաքյալն ասում է, որ զգուշանանք այդ առյուծի պես մռնչացողից, մխացող նետեր արձակողից եւ այդ հին օձից: Որքան քրիստոնյաները գլորվեցին այդ ճանապարհից. 12 առաքյալներից մեկը, 70 աշակերտներից երկուսը եւ շատ շատերը նորաստեղծ եկեղեցիներից: Եվ ուրեմն, այստեղ կան երկնքի արքայությունը խորհրդանշող շատ բաներ, բայց խորհրդանիշը դա դեռ արքայություն չէ, իսկ արքայություն մտնողների համար իսպառ չքվում են այդ թշնամիներն ու փորձությունները եւ նրանց սպասվում է միայն հավիտենական վայելք:

mane

   Եվ այսպես, կարծում եմ, որ սա քրիստոնյայի համար աշխատանքի վայր է, որ իր ճակատի քրտինքով իր հացը պիտի վաստակի եւ միայն դրանից հետո նոր բուն արքայությունում հավիտենապես այն վայելի:

mane

Նույնիսկ եկեղեցում սուրբ արարողությունների ժամանակ, ըստ Մակար Մեծի, մեր դեմ կռվում են չար դեւերը՝ ցրելով մտքերը, բերելով ձանձրույթ, երազանքներ, հոգնածություն եւ այլն, այսինքն՝ Սուրբ Պատարագը արդեն իսկ պատերազմի դաշտ է, պատարագիչ քահանան էլ զգեստավորվելով՝ իր վրա է վերցնում հավատքի զենք ու զրահը, այսինքն՝ սա արքայությունը ժառանգելու վայր՝ միջոց է եւ ոչ թե արքայություն:

Marie

Համաձայն եմ ձեզ հետ, Մանե, համաձայն եմ ձեր ամբողջ ասածի հետ, ինչ վերաբերում է աշխարհում և պատարագի ատեն հանդիպած փորձություններին. աշխարհում մենք Արքայությանը ճանաչում ենք միայն հոգեպես, բայց այս ճանաչողությունը իրական  է, նույնիսկ եթե միայն հպանցիկ է – սրբերի պարագային՝ ավելի խոր– իսկ հավիտենական կյանքում էլ ճանաչողությունը լինելու է հոգևոր, բայց լրիվ:
Սակայն ես տարբեր ձևով պիտի ասեի ձեր ասածը, տարբեր երանգներով: Նախ, որովհետև կին եմ ու կարծես՝ թրծված ենք սիրո մեջ ու չենք կարողանում սիրուց վեր բարձրանալ, հետո՝ ավելի թեթևամիտ եմ . մենք՝կանայք նման ենք երեխաներին ու մեր տկար բնությանը խնայվեց ու պաշտպանվեց Աստուծո կողմից. անհնարին է մեզ Չարին տեսնել դեմ դիմաց: Չարին դիմադրում ենք աչքերը գոց, սրտով միայն:

Marie

Մանե, երբ ասում ենք «Զի Քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս . ամէն:» դա չի՞ նշանակում, թե Աստուծո արքայությունը սկսվել է արդեն ու հավերժական է:

Marie

Մանե, հիշեցի մեր քահանաներից մեկի խոսքերը . նա պատարագից հետո սիրում է կրկնել այսպիսի խորհուրդը. «Հիմա, որ ստացել եք Սուրբ Հաղորդությունը, ջանացեք ապրել Նրանով, ջանացեք բարի գործերով պտղաբեր դարձնել Նրան, ջանացեք պահել Նրա շնորհը, որ լույս է լինելու ձեր շրջապատի մարդկանց համար:»
Այսօր ռատիոյով լսել եմ մի հետաքրքիր ճառ Արքայության մասին – բայց իմ տան մեջ ուրախություն կար, իրարանցում կար, ինձ կանչողներ են եղել ու չեմ կարողացել լսել Սուրբ Հոր անունը – կկարողանայիք ստուգել իմ ասածը: Ինձ մնաց իմ սրտում պահել ու ձեզ կրկնել Սուրբ Հոր ասածի այն փոքրիկ մասը, որը լսել եմ.
Աստուծո Արքայության ժամանումը մեզանից է կախված ու մենք կարող ենք արագացնել այն մեր բարի գործերով, մեր մաքուր վարվելակերպով: Երբ այրն ու էգը իրար չնայեն իբրև այրի կամ էգի, այլ իբրև Աստուծո որդիներին... Նրա միտքը այն էր, որ Աստուծո Արքայությունը նաև մեզանից էր կախված, դրսից չեր առաջանում, այլ մեր ներսից, ու Աստուծո գործեր կատարելիս մտնում էինք Աստուծո արքայությունում: Այստեղ խոսվում է հավիտենականության մեջ մուտք գործելու մասին:
Իմ հասկացությունը հոգևոր է. կարող ենք հիմա հիշել  Սուրբ Պողոսի կամ ուրիշ սրբերի «հափշտակությունը» մինչև երկինք, երբ տեսել են անտեսանելիին ու աննկարագրելիին, կարող եմ ես էլ ապրել նրանում՝ Արքայությունում իմ սրտում, ուր բացարձակ ազատությունն ունեմ, և դա անել նույնիսկ եթե դրսում իմ դեմ սպառնալիքները շատանում են: « Ո՞վ կարող է ինձ անջատել Աստուծո սիրուց:» բացագանչում է Սուրբ Պողոսը: Ոչ շղթաները, ոչ քարկոծումները...ոչի'նչ Սուրբ Պողոսին անջատել ու զրկել է Աստուծո Արքայությունից: Կարող եմ Աստուծո Արքայությունում արդեն գտնվել դրսում տիրող բացարձակ տոհու-բոհուի ժամանակ: Այսպես են նահատակվել մարտիիրոսները. արդեն նրանք Հիսուս Քրիստոսի մոտ էին, Աստուծո Արքայությունում:
Այս բառը ինձ համար ունի հիմա հոգևոր նշանակություն, որովհետև հիմա կարող եմ միայն ճանաչել նրան հոգեպես – երբեմն  այնպիսի ուրախություններ են տրվում հավատացյալներին աղոթքի պահին, ու վստահությունն ունենք, թե Աստված Կենդանի է ու Բարի: Մեր քահանայի համար էլ Աստուծո Արքայությունը սկսվել է ներգործել մեր մեջ Սուրբ Հաղորդության աստվածային շնորհի հետ:
Աստուծո Արքայություն ես չեմ հասկանում աշխարհական ձևով, կախված չէ այս աշխարհից, կախված է մեր ներքին դարձից առ Աստված: Բայց նա իրական է ինչպես Հիսուս Քրիստոսի հարությունը:

mane


Marie, ձեր առաջվա գրածներում դուք որպես Աստծո արքայության ներկայության ապացույց բերում էիք երեխայի ժպիտը եւ նման այլ զգացմունքային բաներ, ինչը երբեք համեմատելի չէ Պողոս Առաքյալի հոգեւոր ներքնաշխարհի հետ, բայց հիմա դուք կարծես ավելի շեշտը դնում եք հոգեւորի եւ ոչ թե զգացականի վրա, այդ դեպքում, իհարկե ես համաձայն եմ, քանզի գրված է. «Երկնքի արքայությունը այսկողմ այնկողմ մի փնտրեք, այլ՝ ձեր մեջ»:

Marie

Մանե, համարո՞ւմ եք, թե զգացականից  բացակա է հոգևորը: Ինձ համար մարդ արարածը մեկ է՝ հոգով, մտով ու մարմնով:
Առաջին անգամ իմ երեխա' է ինձ  ցույց տվել Աստված: Հոգևորի իրական արժեքն է հայտնել ինձ նա, որ ոչինչ չեր «իմանում» Աստուծո մասին: