Աստուծո արքայությունը

Started by Marie, December 29, 2007, 11:20:17 PM

Previous topic - Next topic

mane

Ես բնականաբար չեմ նշել Աստվածաշունչը, քանզի չէի մտածում, որ դուք համարում եք, թե  սուրբ հայրերի գրվածները որպես հիմք չեն ունեցել Աստվածաշունչը: Բնական է, որ ամեն բան հիմնված է Սուրբ Գրքի վրա, ուղղակի մենք աշխատում ենք Սուրբ Գիրքը ընկալել 2000 տարվա մեր մեկնողականգրականության վրա հիմնվելով, ի տարբերություն բողոքականության, որոնց միակ հեղինակությունը իրենց սեփական կարծիքն է:
   Իսկ ինչ վերաբերվում է բողոքականությանը, դա զուտ ձեր մտայնությանն ենք վերագրել եւ պետք չի, որ դուք ձեզ հոգեւորականների շարքում տեսնեք: Ինչ խոսք, կան որոշ այլաբանական գրվածքներ, բայց չի կարելի ուզածդ բանը ծածկել այլաբանություն արտահայտությամբ: Երբ մենք եհովայի վկաներին ասում ենք, որ կա դժոխք, քանզի Ղազարոսը մահվանից հետո հայտնվեց Աբրահամի գոգում, իսկ հարուստը ընկավ դժոխքի կրակների մեջ, նրանք ասում են, որ դա ընդհամենը այլաբանություն է: Կարծում եմ, որ դուք նրանց կարծիքի հետ բնավ համամիտ չեք, ինչպես եւ ես:

mane

Այն, ինչը այլաբանություն է, հստակ հայրերը այդպես էլ մեկնում են, իսկ ինչը որ կոնկրետ բաներ են, այդպես էլ խոսում են: «Սատանայի դրոշմ»-ում նշած սուրբ հայրերի խոսքը ուղղակի վերաբերվում էին թեմային եւ այլաբանական ոչինչ չկար այդ թեմայի մեջ:
   Ասենք, որ հազարամյա թագավուրության մասին շատ հստակ գրված է Սուրբ Գրքում եւ շատ շատերը միանշանակ համարում են, որ Քրիստոսի հազարամյա թագավորությունը կլինի նեռի կործանումից հետո: Այդպես ժամանակին կարծում էի նաեւ ես, որովհետեւ ամեն ինչ չափազանց հստակ էր այդ մատնանշում, սակայն սուրբ հայրերի գրվածքներին ծանոթանալով իմացանք, որ դեռ 5-րդ դարում արդեն այդ հարցը ծագել է եւ հակառակությունների պատճառ դարձել եւ ապա գումարվել է ժողով, որում նզովվել են նրանց, ովքեր համաձայն են վերը նշված կարծիքին: Ես այսօր էր իմ սեփական մտքով չեմ կարողանում ընկալել, թե ինչպես կարող է հազարամյան լինել մինչեւ նեռի գալուստը, այլ ոչ նեռի գալստից հետո, սակայն միանշանակ մերժում եմ իմ կարծիքը եւ հարում սուրբ հայրերին:




Marie

#22
Մանե, կներեք, բայց վերջին օրերի հետ կապված այս խնդիրները ուղղակիորեն չեն առնչվում իմ արօրյա հավատի հետ: Իսկապես, նախընտրում եմ տարբեր ձևով պատրաստվել, իմ հավատի համար դա առաջնահերթություն չէ :
Իմ համոզումը մնացել է անփոփոխ, բայց ձեր և Նանեի շնորհիվ խոստովանում եմ, թե մեծացել է իմ հետաքրքրվածությունը սուրբ Հայրերի մեկնողական գրականության նկատմամբ:
Ուրեմն՝ շնորհակալ եմ ձեր երկուսիդ:  21:)

mane

Սիրելի Marie, ոչ ոք ձեզ չի պարտադրում, որ դուք սեւեռվեք վախճանաբանական հարցերի վրա, շատ լավ եք անում, որ սեւեռվում եք ներքին հոգեւոր կյանքի վրա, իսկ ովքեր աշխատում են Աստծո ողորմության վրա հուսալով այդ երկուսին էլ անդրադառնալ, ուրեմն հարկ չէ, որ այդ հարցերում խորացած չլինելով նրանց հակառակ խոսալ:
Շատ ուրախ եմ, որ սուրբ հայրերի գրականության հանդեպ ձեր մեջ հետաքրքրություն է առաջացել:

Marie

Quote from: mane on January 13, 2008, 09:54:48 PM
իսկ ովքեր աշխատում են Աստծո ողորմության վրա հուսալով այդ երկուսին էլ անդրադառնալ, ուրեմն հարկ չէ, որ այդ հարցերում խորացած չլինելով նրանց հակառակ խոսալ:
Իսկ ի՞նչ եթե նրանք մեզ շեղել տան Ավետարանների բուն պատգամից, և Եկեղեցուց դուրս կտանեն: