Աստուծո արքայությունը

Started by Marie, December 29, 2007, 11:20:17 PM

Previous topic - Next topic

CHERRY

Marie, Mane, Ողջույն 13:)

Quote from: Marie on December 29, 2007, 11:20:17 PM
Աստուծո արքայությունը ապագայի՞ համար է միայն, թե հնարավո՞ր է նրան համարել սկսված:
Գուցե աստվածաբանական սխալ եմ անում ???, բայց իմ ընկալումով սկսված է:

Quote from: Marie on December 29, 2007, 11:20:17 PM
Ծնողակամ և որդիական սիրո օրինակ եմ բերել, համարելով նրանց ապացույց, թե Աստուծո արքայությունը արդեն սկսվել է, բայց ավելի ճիշտ կլիներ խոսել կյանքում հանդիպած բարության բոլոր դրսևորումների մասին, որոնք ինձ համոզում են, թե իրո'ք Աստուծո արքայությունը սկսվել է Քրիստոսի մարդեղությամբ և շարունակվում է միգուցե ոչ այնքան հայտնի կերպով աճել մեր ներսում և նաև աշխարհում ու ինձ լավատես է դարձնում:  Երկուսը չե՞ն աճում  նույնաժամանակ, ինչպես բարի սերմն ու որոմը, քով քովի, երբեմն նույն սրտի մեջ իրար խառնված:
Համաձայն եմ Ձեզ հետ, ես նույնպես այդպես եմ կարծում: Marie, ուզում եմ ավելի մտքերս մանրամասնել, բայց դուք արդեն իմ մտածածը շատ գեղեցիկ շարադրել եք:  21:)

Շատ կուզենայի լսել հոգևորականի խոսքը այս հարցի շուրջ: 


Marie

Quote from: CHERRY on January 05, 2008, 12:54:39 AM
Գուցե աստվածաբանական սխալ եմ անում ???, բայց իմ ընկալումով սկսված է:
Բարև, Cherry : Սուրբ Հովհաննեսի ավետարանում ասված Հիսուս Քրիստոսի Խոսքերի վրա հիմնվում եմ անձնապես:
Յովհաննէս 6,32-52 « Ես եմ կենաց հացը :... Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին ...Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. եթե մեկն այս հացից ուտի, յաւիտենապես կ'ապրի. և այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպեսզի աղխարհը ապրի»
Ինձ համար պարզ է, թե հավատով մտնում ենք հավիտենական կյանքի մեջ - այսինքն՝ Արքայության մեջ :Միգուցե շատ աճապարո՞ւմ եմ:

Marie

Մանե, մի միամիտ հարց. Աստուծո Արքայության հավերժության մեջ, ի՞նչ նշանակություն ունեն թվերը:

mane

Սիրելի Marie, այն, ինչի մասին Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է, մենք  պարտավոր ենք զգուշանալ, իսկ ինչի մասին որ չի գրում, չեմ կարծում, որ նման բաների մեջ պետք է միջամուխ լինել, այնպես որ ձեր հարցին պատասխանել չեմ կարող:

Marie

Quote from: mane on January 09, 2008, 07:39:16 PM
ինչի մասին Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է, մենք  պարտավոր ենք զգուշանալ

Ինչի՞ մասին է սուրբ գիրքը մեզ զգուշացնում:

Չմոռանաք, թե Ավետարաններն են Աստվածաշնչի հիմքն ու սիրտը քրիստոնեայի համար, և ձեր ասածները պիտի հիմնված լինեն Ավետարանների՝ Հիսուս Քրիստոսի ՝ մեր Տիրոջ Խոսքերի վրա: Չհանդգնենք ասել, թե Քրիստոսից ավելի հմուտ վարդապետներ կարող են գտնվել:

mane

Տերը ընտրեց առաքյալներին, առաքյալներն էլ իրենց հերթին կարգեցին եպիսկոպոսներ, քահանաներ եւ վարդապետներ, որոնք Սուրբ Հոգու շնորհներով զարդարված մեկնաբանեցին Ավետարանը եւ ժառանքեցին մեզ, այնպես որ սուրբ հայրերի մեկնողական աշխատությունները հենց Քրիստոսի օրհնության արդյունքն են, հաշվի առեք, որ հազարավոր այլափառ քրիստոնյաներ (բողոքականներ, խարիզմատներ,աղանդավորներ, եհովայի վկաներ եւ այլն) նույնպես անտեսում են սուրբ հայրերի մեկնողական աշխատությունները եւ իրենց մտային կարողություններով ավետարանը ընկալելը համարում են բացարձակ ճշմարտություն: Ասենք նաեւ, որ հենց մեր եկեղեցու վարդապետությունն էլ հիմնված է սուրբ ավանդությունների եւ սուրբ հայրերի աշխատությունների վրա:

Marie

Quote from: mane on January 10, 2008, 10:51:56 PM
Ասենք նաեւ, որ հենց մեր եկեղեցու վարդապետությունն էլ հիմնված է սուրբ ավանդությունների եւ սուրբ հայրերի աշխատությունների վրա:
Մանե,  նորից համաձայն եմ Ձեզ հետ, բայց ոչ լրիվությամբ. Սուրբ Հայրերը կազմում են սուրբ Ավանդությունը, և Եկեղեցին հիմնված է ե'վ Աստվածաշնչի, ե'վ սուրբ Ավանդույթի վրա: Եթե այս երկու հենարաններից մեկը պակասում է, դուրս ենք գալիս Եկեղեցուց և կազմում մի  աղանդ:
Իմ երևակայությունից վեր է ձեր արտահայտած միտքը, որը առաջին անգամ եմ լսում. Հայ Արաքելական Եկեղեցին հիմնված չեր լինում  Աստվածաշնչի՞ վրա:

Marie

#17
Մանե, ի՞նչ ասացի'նք: Իմ պապենական տան մեջ կար երկու Աստվածաշունչ, մեկը ծառայում եր առօրյա ընթերցումների համար : Սրբերն էլ մուտք եին գործում շարականների գրքույկների և զանազան կրոնական պարբերաթերթերի մոջոցով: Մեծ տեղ եր գրավում Նարեկը::
Այսինքն՝ հավատի երկու թևերը երկա եին մեր արեւմտահայ պապերի տան մեջ: Համայնավարությունից առաջ էլ նույն պարագան եր հավանաբար Արևելահայաստանի համար:

Marie

#18
Մանե, Աստվածաշունչը Հայ Եկեղեցում ընթերցվում է մեծագույն հանդիսավորությամբ՝ հարգանքով ու սիրով ժամերգությունների և հատկապես պատարագի ընթացքին, մանավանդ՝ Ավետարանները: Երիցս կրկնված «Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ... ողորմյա մեզ»:
Բայց... անձնապես երբեք չեմ լսել Հայտնության գրքի ընթերցումը Հայ Եկեղեցում: Ճի՞շտ եմ նկատել:

Marie

#19
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանում, «Մեկնողական Գրականություն» հոտվածում, բացատրվում է , թե « հայտնի են մեկնաբանման երկու եղանակներ. տառացի (բառացի) և այլաբանական» որին կիռարվում եին «Անտիոքի և Ալեքսանդրիայի դպրոցներում» ու հավելում է.« Հայ մեկնողական գրականության մեջ երկու եղանակները կիռարվել են: Սակայն Հայ հեղինակներն ավելի են հակվել անտիոքյան դպրոցի կողմը՝ նախընտրելով տառացի եղանակը: Սա մեկնիչին զերծ է պահել այլաբանական մեկնության ժամանակ հնարավոր սայթաքումներից, որոնք կարող եին պատճառ դառնալ դավանաբանական մոլությունների: Մեկնության եղանակի ընտրությունը թելադրվել է աստվածաշնչական գրքի բնույթով: Օրինակ ... մարգարեությունները, Երգ երգոցը, Հավհաննեսի Հայտնությունը պահանջել են այլաբանական ...եղանակի կիռարում
Իսկ, ներեցեք, Մանե, հեղինակները Հայ Առաքելական Եկեղեցու հարգելի հոգևորականներն են, ու սրանց չի կարելի ամբաստանել...բողոքականությամբ: