Պատանեկան մրցույթների թեմաները

Started by Ղուկաս Վահան, November 02, 2007, 02:11:19 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Ուրեմն մեր վերջին համատեղ քննարկման ժամանակ Մանդարինկան առաջարկեց պատանեկան մրցույթի համար վերցնել նույն թեման, որը որ հայտարարվել էր Միտք ակումբի հիմնական բաժնում։ Քննարկման ժամանակ առաջարկն ընդունվեց, սակայն որոշակի վերապահումով, այսինքն՝ նույն թեման ձևակերպել երեխաների համար ավելի մատչելի և հասարակ տեսքով։ Որոշ քննարկումից հետո առաջարկությունն անցավ և ներկայացնում ենք այց թեման։
Այն է՝ «ԻՄ ՀՈԳՈՒ ՀԱՎԱՏՔԸ»։
Սակայն նշեմ, որ հետո անդրադարձանք և տեսանք, որ այդքան էլ ճիշտ չի լինի նույն թեման ունենալ երկու մրցույթների համար, հետևաբար ադմինիստրացիայի վերապահումը խնդրում ենք հարգելի համարել և փորձենք այլ թեմա որոշել այս մեր մրցույթի համար։
Ես առաջարկում եմ հետևյալ թեման.
«ԻՄ ԱՇԽԱՐՀԸ»
Մանկատան սաների համար այս թեման ավելի հետաքրքիր կլինի։ Նկատի ունենալով նաև, որ առաջին անգամվա համար նման թեմայի շուրջ ավելի հեշտ կլինի գրել։
Սարկավագներն այդ օրը կներկայացնեն հետևյալ թեման՝ որտե՞ղ է Աստծու՝ մեր Տիրոջ տեղն իմ աշխարհում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

MONK

Կներես, Հայր Սուրբ, սարկավագների խնդիրը մի քիչ լավ չհասկացա. ինչ պիտի անենք?  9:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Ղուկաս Վահան

Let's open the window of our soul and let the light enter our souls

MONK

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

TILIL


Ինձ թվում է առաջարկվող թեման ևս հետաքրքիր է և ինչպես նշվեց առավել մատչելի առաջին անգամվա համար:Առանձին վերցրած այն մի փոքր լայն է և իմ կարծիքով միայն սարկավագների կողմից ներկայացվող թեմայի հետ համատեղ այն  ավելի կոնկրետացված կլինի և երեխաներին ավելի հեշտ կլինի ճիշտ ուղղությամբ շարադրել իրենց մտքերը:

Տ. Տաթև քհն.

Ողջույն բոլորին, մի փոքր ուշացումով  6:), ինչի համար  հայցում եմ ձեր ներողամտությունը 23:), ներկայացնում եմ մրցույթի երկրորդ թեման` ՍՈւՐԲ ԾՆՆՈՒՆՆԴ:
Ամբողջ փուլի համար խորագիր է  ընտրված խոնարհությունը` որպես աառաքինություն: Մյուս փուլերի համար համապատասխանաբար պետք է ընտրվեն որպես խորագրեր մյուս վեց առաքինությունները:
Ինչ կասեք այս մասին:

Տ. Տաթև քհն.

Դե ինչ, քանի որ ավարտվեց նաև երկրորդ մրցույթը, ուրեմն արդեն ձեր ակտիվ /շատ  ակտիվ 22:)/ դատին եմ հանձնում երրորդ թեման իր նախնական տարբերակով: Չեմ ուզենա որ մրցութային փուլը սկսենք միայն իմ որոշած թեմայով 6:)  23:), այլ շատ կարևոր կլինի հաշվի առնել ձեր բոլորի օգտակար կարծիքները  29:)
Եվ այսպես` որպես ամբողջ մրցութային 6 այցելությունների խորագիր ընտրված է սերը, ըստ այդմ էլ ամեն մի այցելության համար հերթական այս թեմաները`
1.Ինչ է սերը
2.Աբել ևԿայեն
3.Բեթղեհեմի մանուկների կոտորածը
4. Վարդանանք և մենք
5. սուրբ սարգիս
6. Մեծ Պահք և սուրբ Հարություն

Իսկ մեր մրցութային շարադրության համար առաջադրել ՚՚Հարության լույսը՚՚ վերնագիրը
Մոտակա 3 օրերի ընթացքում սպասում ենք ձեր առաջարկներին

Տ. Տաթև քհն.

Հ.Գ. Հետո չասե~ք թե Դավիթը գող_գող եկավ գնաց.....

Nane

Թեմաները շատ լավ են ընտրված, բայց քանի որ Մեծ Պահքն արդեն սկսվել է, կարելի է ավելի շուտ խոսել այդ մասին, որպեսզի երեխաներն էլ կարողանան պատրաստվել 21:)

CHERRY

Quote from: Nane on February 05, 2008, 01:18:05 AM
Թեմաները շատ լավ են ընտրված, բայց քանի որ Մեծ Պահքն արդեն սկսվել է, կարելի է ավելի շուտ խոսել այդ մասին, որպեսզի երեխաներն էլ կարողանան պատրաստվել 21:)

Համամիտ եմ, Նանե ջան 30:):