Պատանեկան մրցույթների թեմաները

Started by Ղուկաս Վահան, November 02, 2007, 02:11:19 PM

Previous topic - Next topic

CHERRY

Quote from: Mard on February 14, 2008, 11:53:06 AM
Նաև  կարելի է մանրանկարչության` Ս. Հարության պատկերները  ցուցադրել: :)Դա, կարծում եմ երեխաներին կհետաքրքրի: 30:) Չէ որ մանրանկարները ժամանակին ստեղծվել էն ոչ գրագետ մարդկանց համար, որպեսզի խորհուրդ պարունակող նկարներով կարողանան մեկնել Ավետարան:

Մարդ ջան, իսկ դու կարո՞ղ ես մեզ օգնել`  թեմային վերաբերվող պատկերներ գտնելու գործում 37:):
 

CHERRY


Տ. Տաթև քհն.

Ողջույն, կարծում եմ բավականին օգտակար խորհուրդներ քաղեցինք մեր ծրագրի հերթական թեմայի համար, դե ինչ, կարելիէ արդեն հայտարարել վերջնականապես, որ այս մրցույթային փուլի թեման է ՀԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅսԸ, իսկ հետագա հանդիպումների համար պետք է փորձենք շարժվել Աբեղայի առաջարկությամբ`երեխաներին նախապատրաստել մյուս փուլի թեմայի համար: Այդ իսկ պատճառով մյուս շաբաթվանից պետք է քննարկենք մյուս մրցույթային փուլի թեման

Տ. Տաթև քհն.

Քանզի մեր այս փուլի թեմայի շուրջ երեխաներն արդեն ստեղծագործել են և գուցե շարունակեն ստեղծագործել, իսկ փուլը դեռ չի ավարտվել, ապա ժամանակն է, որ արդեն առաջարկենք մեր մյուս մրցույթի թեման և հավանության դեպքում` մյուս այցելությունների ընթացքում սարկավագներն երեխաներին սկսեն նախապատրաստել այդ թեմային:
Այսպիսով, որպես մեր մյուս մրցույթի խորագիր ընտրում ենք ՀԱՎԱԹՔԸ, ինչն հատկապես այժմ անհրաժեշտ է բոլորին, իսկ թեման կլինի.
ԻՄ ՀԱՎԱԹՔՆ ԻՆՁ ԿՊԱՇՏՊԱՆԻԻնչ կասեք այս մասին 10:)

Տ. Տաթև քհն.

Դե ինչ, քանի որ մարտի 6-ից մինչ այժմ այլ առաջարկներ չկան մյուս մրցույթի թեմայի շուրջ, ուրեմն մյուս փուլը կսկսենք <<Իմ հավատքն ինձ կպաշտպանի>> թեմայով