Պատանեկան մրցույթների թեմաները

Started by Ղուկաս Վահան, November 02, 2007, 02:11:19 PM

Previous topic - Next topic

TILIL

Ես նույնպես կհամաձայնվեմ Նանեի և Չերրի հետ, քանի որ հենս Մեծ Պահոց շրջանում ենք այդ մասին խոսելը ճիշտ կլինի

Տ. Տաթև քհն.

Շատ շնորհակալ եմ կարծիքների համար, դեմ չեմ աՍվածին, ուղղակի այդ դեպքում էլ բաց ենք թողնում վերոհիշյալ թեմաները

MONK

Իմ համեստ կարծիքով կարելի է հանել Աբել և Կայեն և Բեթղեհեմի մանուկների կոտորածը թեմաները: Մի քիչ դաժան են երեխաների համար:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Տ. Տաթև քհն.

Գուցե դու ճիշտ ես, սարկավագ եղբայր  14:), ես ուղղակի այդ թեմաները փորձել էի կապել ամսվա խորագրի հետ` սեր և հակադարձաբար `ատելություն, նաև աշխատելով հերթականությամբ երեխաների հետանցնել  հինկտակարանյան և նորկտակարանյան դրվագները

MONK

Երեխաները դեռ թող հոգևոր կաթով սնվեն: Նրանք ամենից շատ սիրո կարոտ ունեն, իսկ ատելությամբ լի է մեր ողջ կյանքը: 21:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Abegha

Ես մի քիչ ուշացումով որոշ դիտարկումներ փորձեմ կատարել։
Նախ արդեն ուշացել ենք երրորդ մրցույթի թեմայի քննարկման հարցում, որովհետև այս մրցույթի ժամանակը սկսվել է և արդեն այս շաբաթվանից սարկավագները և քավորները պետք է այցելեն երեխաներին։ Յուրաքանչյուր մրցույթի թեմաները պետք է քննարկվեն և թեմաները որոշվեն մեկ ամիս առաջ։ Չմոռանանք, որ սարկավագները ևս պետք է պատրաստվեն։
Յուրաքանչյուր մրցութային թեման ներկայացվում է առաջինը հանդիպմանը, այնուհետև երեխաները գրում են, գրված նյութերը հավաքվում են, մուտքագրվում և այլն։ Սա նշանակում է, որ մրցույթները չեն կարող պայմանավորված լինել եկեղեցական օրացույցով։ Օրինակ. եթե այս մրցույթի թեման Զատիկն է, Սբ Հարության լույսը, ուրեմն սարկավագները այս թեմայի մասին պետք է խոսեն այս շաբաթվա ընթացքում, սակայն արդյունքների ամփոփումը և նվերները երեխաները կստանան ճիշտ զատկական օրերին։
Սա նշանակում է, որ չորրորդ մրցույթի թեմաները պետք է հիմա որոշել, որ Սբ Հարության տոնից հետ, երբ դրանից մոտ տասնհինգ օր առաջ սարկավագները թեմաներին ծանոթացած և նախապատրաստված լինեն, գնան և նոր մրցույթի և դրան հաջորդող թեմաների մասին խոսեն։ Կարելի է պարզապես, որ եկեղեցական ընթացիկ իրադարձություններին կամ տոներին նրանք այդ օրերին մի երեսուն րոպե ընդմիջումով անդրադառնան։

Abegha

Որպեսզի շփոթ չառաջանա ասածիցս, ուստի առաջարկում եմ, որ հիմա խոսվի «Հարության լույսը» թեման, ինչպես ընտրել եք, այսինքն՝ «Մեծ Պահք և սուրբ Հարություն», իսկ հաջորդ հինգը շաբաթների ընթացքում, մինչ քավորներն իրենց աշխատանքը կկատարեն, սարկավագները կխոսեն մյուս մրցույթին նախապատրաստող հինգը թեմաները, իսկ վեցերորդ շաբաթում՝ մրցույթի թեման։
Չգիտեմ, կարողացա՞ բացատրել միտքս, թե՞ ոչ։

Ի՞նչ կասեք այս մոտեցման առիթով։

TILIL

Ողջույն սիրելի Աբեղա 29:), կարծում եմ ճիշտ մոտեցում է և հատկապես համաձայն եմ այն մտքի հետ,որ հիմա խոսվի <Մեծ Պահք և Սուրբ Հարություն> թեմայի շուրջ, միայն թե ոչ շատ ուշացումով, քանի որ կարծում եմ թեման փոքր-ինչ բարդ է և երեխաներին ժամանակ է պետք մտքերն իմի բերելու և ավելի գեղեցիկ ու սիրով թղթին հանձնելու համար`թեմայի իմաստը հասկանալով 30:):

CHERRY

Quote from: Abegha on February 10, 2008, 09:39:59 PM
Չմոռանանք, որ սարկավագները ևս պետք է պատրաստվեն։

Կարծում եմ, լավ կլիներ, որ քավորները միքիչ նույնպես պատրաստվեն: Նրա համար չէ, որ այնտեղ քարոզեն, պարզապես, որ տանը նախորոք միքիչ մտածեն թեմայի մասին, որպիսի սարկավագի խոսելուց հետո որքան հնարավոր է անհատական օգնեն երեխաներին: Պարտադիր չէ երեխաների տեղը գրել կամ հուշել, բայց կաեելի է պլան տալ, ինչպես կառուցել, որ չխճճվեն:   

CHERRY

Quote from: Abegha on February 10, 2008, 10:02:58 PM
Չգիտեմ, կարողացա՞ բացատրել միտքս, թե՞ ոչ։

ԸԸԸ, 32:)խճճվեցի 34:)