Պատանեկան մրցույթների թեմաները

Started by Ղուկաս Վահան, November 02, 2007, 02:11:19 PM

Previous topic - Next topic

TILIL

Սիրելի Չերրի համաձայն եմ 30:), քավորները ևս պատրաստ պետք է լինեն:Այս թեման փոքր ինչ դժվար է մյուսներից և կարծում եմ երեխաներին որևէ ուղղություն տալը գրելու համար շատ ճիշտ կլինի 31:) և նրանք չեն փորձի գրքերից արտագրել 42:),այլ կգրեն տրված պլանի հիման վրա,առանց կաշկանդվելու:Հմել շատ պարզ մտքերդ արտահայտեցիր, մի անհանգստացիր 39:):

CHERRY

Quote from: TILIL on February 12, 2008, 01:04:23 AM
Հմել շատ պարզ մտքերդ արտահայտեցիր, մի անհանգստացիր 39:):

Թիլիլ ջան, անհանգստանում եմ ոչ թե իմ արտահայտած մտքերից 9:), այլ որ Աբեղայի գրածը լավ չպատկերացրեցի 32:):

Տ. Տաթև քհն.

Quote from: Abegha on February 10, 2008, 10:02:58 PM
Որպեսզի շփոթ չառաջանա ասածիցս, ուստի առաջարկում եմ, որ հիմա խոսվի «Հարության լույսը» թեման, ինչպես ընտրել եք, այսինքն՝ «Մեծ Պահք և սուրբ Հարություն», իսկ հաջորդ հինգը շաբաթների ընթացքում, մինչ քավորներն իրենց աշխատանքը կկատարեն, սարկավագները կխոսեն մյուս մրցույթին նախապատրաստող հինգը թեմաները, իսկ վեցերորդ շաբաթում՝ մրցույթի թեման։
Չգիտեմ, կարողացա՞ բացատրել միտքս, թե՞ ոչ։

Ի՞նչ կասեք այս մոտեցման առիթով։

Ես հասկացա Ձեր միտքը, մասամբ համաձայն եմ 23:), այդ տարբերակով մենք մեր ծրագրի իրականացման կետերը զգալիորեն կփոխենք` գուցե բարելավելով: Այս տարբերակը հարմար կլինի սարկավագների և քավորների նախապատրաստվելու առումով, ինչպես որ նշել եք, բայց ինչու համաձայն չեմ. փորձեմ բացատրել.
արդյոք մենք չենք խճճի մեր երեխաներին ???, ովքեր կարծես թե սկսում են հունի մեջ մտնել:Օր.` 2րդ մրցույթի ավարտից հետո ասում ենք, որ սկսում ենք 3րդ մրցույթը այսինչ թեմայով, ինչն ի դեպ տևելու է մոտ 2 ամիս, և հանկարծ 2րդ շաբաթվանից սկսում ենք նրանց ներկայացնել 4րդ մրցույթի թեման: Դե հիմա այդ երեխաների փոխարեն եկեք կողմնորոշվենք` ինչ պիտի գրենք 28:)?

Տ. Տաթև քհն.

Quote from: CHERRY on February 12, 2008, 12:46:09 AM


Կարծում եմ, լավ կլիներ, որ քավորները միքիչ նույնպես պատրաստվեն: Նրա համար չէ, որ այնտեղ քարոզեն, պարզապես, որ տանը նախորոք միքիչ մտածեն թեմայի մասին, որպիսի սարկավագի խոսելուց հետո որքան հնարավոր է անհատական օգնեն երեխաներին: Պարտադիր չէ երեխաների տեղը գրել կամ հուշել, բայց կաեելի է պլան տալ, ինչպես կառուցել, որ չխճճվեն:  

եթե քավորները թույլ կտան, մի փոքր խորհուրդ էլ իմ կողմից ավելացնեմ քավորների պատրաստման հարցում: Իհարկե համամիտ եմ ձեր հետ, ուղղակի ավելի հեշտ կողմնորոշվելու համար ասեմ որքավորների պատրաստությունը նաևկարող է լինել տվյալ թեմայի շուրջ հավելյալ հետաքրքրություններ գտնել, օր.` երգեր, խաղեր, պատկերավոր միջոցներ և այլն: Կարծում եմ սրանով մեծապես կնպաստենքմեր սարկավագների քարոզչությանը, քանզի չոր քարոզչություն միշտ էլ ձանձրալի է

Հ.գ.ինչ վերաբերում է հավելյալ միջոցներին, գուցե մի առանձին թեմա բացենք, որ մեր ֆորումի մասնակիցներն էլ փորձեն օգտակար լինել մեզ այդ հարցում

CHERRY

Quote from: arsensrk on February 12, 2008, 09:35:20 PM
 եթե քավորները թույլ կտան, մի փոքր խորհուրդ էլ իմ կողմից ավելացնեմ քավորների պատրաստման հարցում: Իհարկե համամիտ եմ ձեր հետ, ուղղակի ավելի հեշտ կողմնորոշվելու համար ասեմ որքավորների պատրաստությունը նաևկարող է լինել տվյալ թեմայի շուրջ հավելյալ հետաքրքրություններ գտնել, օր.` երգեր, խաղեր, պատկերավոր միջոցներ և այլն: Կարծում եմ սրանով մեծապես կնպաստենքմեր սարկավագների քարոզչությանը, քանզի չոր քարոզչություն միշտ էլ ձանձրալի է

Լավ միտք է Արսեն ջան:
Փորձը ցույց տվեց, որ մեկ հանդիպումը քիչ էր, որպեսզի երեխաները լիարժեք ընկալեն թեման: Կարծում եմ նման հետաքրքրությունները կօգնեն երեխաներին 30:):

CHERRY

Quote from: arsensrk on February 12, 2008, 09:35:20 PM
Հ.գ.ինչ վերաբերում է հավելյալ միջոցներին, գուցե մի առանձին թեմա բացենք, որ մեր ֆորումի մասնակիցներն էլ փորձեն օգտակար լինել մեզ այդ հարցում

Այո, համամիտ եմ, այս հարցում ֆորումցիների օգնությունը և խորհուրդները մեզ շատ անհրաժեշտ են: 29:)


Abegha

Quote from: arsensrk on February 12, 2008, 09:28:40 PM
արդյոք մենք չենք խճճի մեր երեխաներին ???, ովքեր կարծես թե սկսում են հունի մեջ մտնել:Օր.` 2րդ մրցույթի ավարտից հետո ասում ենք, որ սկսում ենք 3րդ մրցույթը այսինչ թեմայով, ինչն ի դեպ տևելու է մոտ 2 ամիս, և հանկարծ 2րդ շաբաթվանից սկսում ենք նրանց ներկայացնել 4րդ մրցույթի թեման: Դե հիմա այդ երեխաների փոխարեն եկեք կողմնորոշվենք` ինչ պիտի գրենք 28:)?

Արսեն ջան, ինձ թվում է ինձ լավ չհասկացար։ Երեխաներին բնավ պետք չէ խճճել։ հանդիպումները լինում են ամեն շաբաթ, բայց մրցութային թեման գրում են մեկ շաբաթում և բուն թեման ներկայացվում է դրան նախորդող շաբաթվա ընթացքում։ Երեխաներին այդ թեման գրելու համար հինգ հանդիպումների ընթացքում պետք է նախապատրաստական թեմաներով մոտեցնել բուն թեմային և ոչ թե մրցույթի բուն թեման ներկայացնել, նրանք գրեն, իսկ հետո այդ թեմային առնչվող դասեր անցկացնեք նրանց հետ։ իմիջիայլոց, ինձ թվում է դրանք դասեր են և ոչ թե քարոզներ։ Այսինքն՝ խմորը պետք է պատրաստել, հետո նոր ներկայացնել որոշիչ թեման։
Հիմա դուք հայտարարել եք երրորդ մրցույթը, մյուս շաբաթ երևի կսկսեն գրել այդ թեմայով, իսկ հետո ի՞նչ պիտի լինի ամեն շաբաթվա հանդիպման ընթացքում։ Հետևաբար, հաջորդ շաբաթների ընթացքում թող ներկայացվեն հաջորդ մրցութային թեմային առնչվող թեմաներ, հինգ հանդիպում, իսկ հետո՝ որոշիչ թեման, որից մեկ շաբաթ հետո, կամ այդ իսկ օրը կգրվեն աշխատանքները։ Այսպես երեխաների մոտ կհասունանա թեման, հինգ հանդիպումների ընթացքում առիթ կունենան մտորելու այդ հարցի շուրջ, ավելի պատրաստված կլինեն։

Սա ընդամենը առաջարկ է։

Abegha

Հետո, մինչև արդյունքներն այստեղ ամփոփվեն, այնտեղ, ամեն շաբաթ, թող սարկավագները սկսեն ներկայացնել հաջորդ մրցույթի հետ առնչվող թեմաներ, իսկ հինգերորդ հանդիպմանը՝ որոշիչ թեման, մյուս մրցույթի։

Abegha

Չերրի ջան, ի՞նչն էր անհասկանալի։

Mard


         Եթե թույլ տաք, կառաջարկեմ Սրբ. Հարության թեման կապել մեր պատմությանը և մշակույթին: 21:) Այսինքն, երբ սարկավագները ներկայացնեն Սրբ. Հարությունը, խոսեն թե ինչպես այն ընդունեցին հայերը` սկասած Աբգարից և ինչպես է այդ հավատքը դրսևովել մեր նախնիների մոտ, օր.` վարդանանց մասին, Մահ իմացեալի մասին:
Նաև  կարելի է մանրանկարչության` Ս. Հարության պատկերները  ցուցադրել: :)Դա, կարծում եմ երեխաներին կհետաքրքրի: 30:) Չէ որ մանրանկարները ժամանակին ստեղծվել էն ոչ գրագետ մարդկանց համար, որպեսզի խորհուրդ պարունակող նկարներով կարողանան մեկնել Ավետարանը: Օր.` դժողքի ավերման մասին խոսելիս կարողեք ցույց տալ այդ դրվագը:
     Կարծում եմ  հոգևորի հետ մեկտեղ պետք է ներկայացնել ազգայինը...Այսինքն դրանք առանձին ներկայացնելը չի լինի , կամ դժվար կլինի, քանի որ մեր հոգևորն ու ազգայինը միասին են :
    Իսկ ինչ վերաբերում է Գրքից արտագրելուն , կամ օրինակ` սարկավագների խոսքը իրենց շարադրություններում օգտագործելուն, պետք չէ շատ վատ ընդունել: Դա   բնական է սկզբում: Բոլորը նույնչափ գրելու շնորհ չունեն, կաևորը  ոչ միայն գրավոր խոսքը զարգացնելն է, այլև հոգևոր գիտելիքներ պաշարելը:
   Կան ուսուցիչներ, որոնք թողնում էին  ուսանողներին արտագրել, ասելով որ.
_Ով դասին քիչ,  թե շատ տեղյակ է, կիմանա ինչ և ինչպես արտագրել կամ օգտագործել:
  Հետագայում, նոր կարելի է և պե'տք է խրախուսել ինքնուրույն աշխատանքը: 21:)

Հետգրության
Ցավոք, գործի բերումով  գործնականում չեմ կարող ձեզ միանալ... :-\
ինձ մնում է հաջողություն մաղթել և իհարկե աղոթել այս կարևոր գործի համար:

:)