Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուրբ Մինասը, Երմոգինեսը և Գրաբոսը,
Սուրբ Հովհաննես կամավոր աղքատը,
Սուրբ Ալեքսիոս կամավոր աղքատը։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առակներ, 15. 33 – 16. 7
Տիրոջ երկիւղը խրատ է եւ իմաստութիւն, եւ փառքը ծագում է դրանից։
Ինչ որ մարդ դրել է սրտում՝ վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզուի պատասխանը։ Խոնարհ մարդու բոլոր գործերը յայտնի են Տիրոջը, եւ Տէրն է դատում հոգիները։ Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն։ Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր, եւ դու շնորհ կը գտնես Տիրոջ առջեւ։ Տէրն ամէն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնուեն կորստեան։ Ամէն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացուելու։ Բարու ճանապարհի սկիզբը արդարութիւն գործելն է, եւ Աստծուն աւելի հաճելի է աղօթքը, քան զոհ մատուցելը։ Ով փնտռում է Տիրոջը, նա գիտութիւն կը գտնի՝ արդարութեամբ հանդերձ, եւ ովքեր ուղիղ սրտով փնտռեն նրան, խաղաղութիւն կը գտնեն։ Աստծու բոլոր գործերը արդարութեամբ են արուած, ամբարիշտն էլ պահւում է չար օրուայ համար։
Եսայի մարգարե, 18. 8
Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում, գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լերան վրայ։
Պողոս Առաքյալի նամակը փիլիպեցիներին, 1. 27 – 2. 4
Միայն թէ Աւետարանին արժանի ձեւով ընթացէ՛ք, որպէսզի ձեզ տեսնելու գամ թէ հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն էք մնացել մէ՛կ հոգով եւ որպէս մէ՛կ շունչ պայքարում էք Աւետարանի հաւատի համար. եւ ոչնչով մի՛ վախեցէք հակառակորդներից. դա ապացոյց է նրանց կորստեան եւ ձեր փրկութեան։ Եւ դա Աստծուց է, որ շնորհուեց ձեզ Քրիստոսի համար, որպէսզի ոչ միայն հաւատաք նրան, այլեւ նրա համար չարչարուէք՝ մղելով նոյն պատերազմը, որն իմ մէջ տեսաք եւ այն լսում էք ինձնից։
Արդ, եթէ կայ մխիթարութիւն Քրիստոսով, եթէ կայ սիրոյ սփոփանք, եթէ կայ Հոգու հաղորդութիւն, եթէ կայ գթութիւն եւ ողորմութիւն, ուրեմն՝ կատարեա՛լ դարձրէք իմ ուրախութիւնը. նո՛յն բանը խորհեցէք, նո՛յն սէրն ունեցէք ձեր մէջ, եղէ՛ք միաշունչ, միախորհուրդ։ Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լա՛ւ համարեցէք, քան ինքներդ ձեզ։ Միայն ձեր շահը մի՛ փնտռէք, այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ։
Ավետարան ըստ Մատթեոսի, 10. 37-42
Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ։ Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի։ Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն։ Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ։ Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԳԿ. Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն՝ Յովհաննու եւ Ալէքսիանոսի։
Օրհ. Մրտ. աձ. Ժողովեալքս: Հրց. Մրտ. բձ. Ա. Անոխակալ: Մնկ. եւ Հմբ. բկ. Զյիշատակ: Ժմտ. Ի տաճարի։ Ճշ. շրկ. աձ. Պարծեսցին։
0 կարծիք